Գայանե Ասլամազյանը` ամուսնու հետ որդու հարաբերությունների և Հայաստան վերադառնալու մասին
Գարնանն ամուսնացած և ամուսնու` Ջիանի Օնչոյի հետ ԱՄՆ մեկնած հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը վերադարձել է Հայաստան։ Այստեղ նա հանդիպել է որդուն, որին չէր տեսել 6 ամիս։ Հայաստան վերադառնալուց հետո առաջին հարցազրույցը Գայանեն վստահել է Tert.am Life–ին և պատմել, որ սա հասուն տարիքում իր առաջին երկարատև բաժանումն էր հայրենիքից։
–Գայանե, ի՞նչ զգացողությամբ եք վերադարձել Հայաստան և ո՞ւր եք գնացել առաջին հերթին։
–Ինչքան էլ սիրուն տեղերում լինես, լավ ու բարի մարդկանց տեսնես, կարոտում ես քո երկիրը։ Այս ամենը այնքան եմ սիրում, այնքան ջերմ ու հարազատ է ամեն բան` բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ։ Փոքր տարիքում երկար ժամանակով մեկնել եմ երկրից, բայց հասուն տարիքում առաջին անգամ էի այսքան ժամանակով բացակայում երկրից։ 4 ամիսը, իրոք, շատ էր։
Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո որդուս և ընկերներիս հետ գնացինք Վայք։ Եղանք Տաթևի վանքում, Խնձորեսկում և Հայաստանի այլ տեսարժան վայրերում։ Երևանում լինել դեռ չեմ հասցրել։ Այսօր եմ եկել Երևան։ Դեռ ընկերներիս էլ չեմ հանդիպել։
Տարօրինակ զգացողություն է, երբ Հայաստանում հանդիպում ու մի սեղանի շուրջ նստում ենք Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Չեխիայից, Չինաստանից, Իտալիայից ժամանած հայերով. բոլորս հայ ենք, բոլորս սիրում ենք մեր հայրենիքը, բայց, չգիտես ինչու, տարբեր տեղերից պետք է գանք, հավաքվենք Հայաստանում։
Շատ լավ ստացվեց, որ եկա Հայաստան ու ճանապարհ ընկա։ Վերադարձիցս հետո մի քիչ այլ աչքով եմ նայում երկրին։ Շատ էի տխրել, երբ տեսա «Զորաց քարերը»։ Չէի պատկերացնում այդպիսի մոտեցում նման հուշակոթողի նկատմամբ։ Անգամ ցուցանակ չկար, որտեղ գրված կլիներ, թե դա ինչ է։ Ահավոր տխուր է, երբ տեսնում ես, որ տուրիստները գալիս են դա տեսնելու ու այդ վիճակով են տեսնում հուշակոթողը։ Երբ տեսնում ես դրսում ինչպես են ոչնչից ստեղծում տուրիստական գոտի, ափսոսում ես։ Իտալիայից ժամանած ընկերներս մեզ հետ էին։ Նրանք առաջին անգամ էին մեր երկրում և շատ տպավորված էին։ Երբ տեսնում ես առաջատար երկրներից մեկից եկած մարդիկ ինչ աչքերով են նայում քո մշակույթին, որքան տպավորված են, ավելի խորն ես հասկանում այդ ամենի արժեքը։ Երևի, մենք լիարժեք չենք տեսնում ու գնահատում այն, ինչ ունենք։
–Հայաստան եք վերադարձել առանց Ձեր ամուսնու։ Ինչո՞ւ։
–Ցավոք, նա գործեր ուներ, չկարողացավ գալ։ Հուսով եմ` դեռ կկարողանա գալ։ Իսկ ես, այսպես, թե այնպես, պետք է գայի։ Ես չեմ գնացել ԱՄՆ` բնակություն հաստատելու նպատակով։
–Գայանե, Դուք միշտ նշում եք, որ մշտական բնակության չեք մեկնել ԱՄՆ։ Խոսում էիք օգոստոսին Հայաստան վերադառնալու մասին, սակայն հիմա ժամանակավոր եք այստեղ, ինչո՞ւ։
–Ես շատ եմ սիրում իմ երկիրը, ես այստեղ եմ կայացել։ Չգիտեմ` կյանքս ինչպես կդասավորվի, ոչ ոք չգիտի` վաղն իրեն ինչ է սպասվում, բայց իմ արմատներն էստեղ են, դժվար է հեռանալ։ Երկիր փոխելը հեշտ չէ։ Իմ գնալ–գալը միշտ պետք է լինի։ Եթե ամուսինս ԱՄՆ–ում է մեծացել և այնտեղի մտածողությունն ունի, ես այդ ամենն այստեղ եմ անցել։
Սեպտեմբերի 3-ին կմեկնեմ Մոսկվա` նշելու եղբորս 45–ամյակը։ Առայժմ չգիտեմ` Մոսկվայից կվերադառնամ Հայաստա՞ն, թե՞ ԱՄՆ։ Ամեն բան կախված է ամուսնուս գործերից։ Հուսով եմ` ամուսինս կգա, կմիանա ինձ, այստեղ միասին կլինենք։
–Ինչպե՞ս եք ադապտացել ամերիկյան կյանքին։ Այնտեղ ոչ թե հյուրի կարգավիճակում լինելը, այլ բնակվելը Ձեզ համար բարդություններ ներկայացրե՞լ է։
–Ամերիկյան կյանքին ադապտանալու խնդիր չեմ ունեցել, քանի որ մինչև այս էլ շատ եմ եղել ԱՄՆ–ում։ Ինձ համար դա նոր տեղ չէր, որ ադապտանալու խնդիր ունենայի։ Միակ բարդությունն այն էր, որ ես ինքնուրույն մարդ եմ, մի քիչ ավելի դժվար է ինքնուրույնության հասնել։ Հենց դառնում ես ինքնուրույն, այլևս ոչ մի խնդիր չկա։
–Իսկ ամուսնական կյանքը շա՞տ բան է փոխել։ Սովորաբար կենցաղի մեջ մարդիկ այլ տեսանկյունից են ճանաչում իրար։
–Ամուսնական կյանքն էլ շատ բան չի փոխել։ Դա կարևոր խնդիր է, սակայն համատեղ կյանքի ընթացքում առաջին անգամ մտածեցի այդ մասին։ Սա լուրջ փոփոխություն է, բայց կարևոր է անձերի մոտեցումը և բնավորությունը։ Մենք ընդհանրապես խնդիր չենք ունեցել։ Ամեն ինչ այնքան ներդաշնակ է, որ չեմ էլ մտածել այդ խնդրի մասին։
–Կարելի՞ է ասել, որ հիմա լիարժեք երջանիկ եք։
–Մարդը լիարժեք երջանիկ է, երբ իր սիրած բոլոր մարդիկ կողքին են։ Իմ պարագայում դա դժվար է, որովհետև բոլոր բարեկամներս սփռված են աշխարհով` մայրիկս մշտապես Հայաստանում է, տղաս` Չինաստանում, եղբայրս` Մոսկվայում, ես` ճանապարհներին։ Եթե դա հաշվի չառնենք, երջանիկ եմ։
–Մինչև Ձեր ամուսնությունը Ձեր որդին մեկնել էր արտերկիր։ Երկար ժամանակ է` նրան չէիք տեսել։ Հավանաբար, այդ դաշտում առավել զգացմունքային եք։ Ինչպե՞ս կայացավ հանդիպումը։
–Որդուս շատ էի կարոտել, փետրվարից չէի տեսել տղայիս։ Շատ ջերմ, կարոտած հանդիպում էր։ Ես սովորաբար ցույց չեմ տալիս իմ էմոցիաները, բայց չեմ կարող թաքցնել, որ այս դեպքում զգացմունքները շատ բուռն էին։
–Ձեր որդու և ամուսու հարաբերություններն ինչպե՞ս են։ Ամուսնությունից հետո առաջին անգամ հանդիպեցիք Ձեր որդուն։ Այդ թեմայով ի՞նչ ասաց։
–Ամեն ինչ շատ լավ է. ճիշտ մարդկանց դեպքում ամեն ինչ շատ ճիշտ է ընթանում։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)