Ֆաինա Հարությունյանը` դստեր ատամհատիկի և 1–ամյակի խնջույքի մասին
Դիզայներ Ֆաինա Հարությունյանը օգոստոսի 17–ին ընտանիքի անդամների և հարազատների հետ նշել է դստեր 1–ամյակն ու ատամհատիկը։ Tert.am Life–ի հետ զրույցում դիզայները պատմեց, որ այս առիթով տանն է խնջույք կազմակերպել։
«Ինչ–որ հատուկ բան չենք արել։ Սովորական խնջույք էինք կազմակերպել. երգեր, պարեր և այլն։ Գեղեցիկ զարդարել էինք Նիկայի տորթի սեղանը։ Կարծում եմ` հասկանում էր, թե ինչ էր կատարվում։ Ուրախանում էր, ծափիկներ էր անում, նվերներ էր ստանում։ Ատամհատիկի արարողության ընթացքն իրեն շատ էր դուր եկել։ Հատկապես, երբ քաղցրավենիքը լցրեցին գլխին, շատ էր ուրախացել։ Իր համար շատ հետաքրքիր էր, իրեն շատ լավ էր զգում, քանի որ բոլորի ուշադրության կենտրոնում էր»,– ասաց Ֆաինան։
Վերջինիս խոսքով` Նիկան ատամհատիկին ընտրել է այն թուղթը, որի վրա գրված էր կինո, թատրոն և հեռուստատեսություն։ «Մենք հատուկ մասնագիտություններ չէինք գրել։ Միայն ոլորտներն էինք նշել։ Երբ մեծանա, ինքը կընտրի իր մասնագիտությունը։ Հնարավոր է` իր հայրիկի նման այդ ոլորտի մասնագետ դառնա»,– նշեց նա։
Ֆաինան կցանկանար, որ դուստրը հետագայում զարդերի դիզայներությամբ զբաղվի, բայց ասում է` դստերը չի պարտադրի իր ցանկությունը։ «Ինչպես ասում են` իմ ուզելը քիչ է։ Նա ընտրել է կինո, թատրոն, հեռուստաընկերություն ոլորտները։ Եթե հետագայում որոշի այս ոլորտում ընտրել իր մասնագիտությունը, կցանկանայի ռեժիսոր դառնար։ Ամուսինս ընդհանրապես չէր ուզում, որ նա այդ ոլորտն ընտրի։ Երբ վերցրեց թուղթը, Արտյոմն ասաց` ինչու եք այդ ոլորտները գրել, հետո ծիծաղեց ու ասաց` պապայի աղջիկ է։ Մենք կողմ կլինենք աղջկաս ցանկացած ընտրությանը։ Երբ աշխատանքդ սիրով ես անում, երջանիկ ես լինում։ Ինձ համար կարևոր է, որ աղջիկս երջանիկ լինի։ Չեմ ուզում ընտրի այն ուղղությունը, որը ես եմ պատկերացնում։ Ինչ ուզում է թող ընտրի, կարևորը իր սրտով լինի»,– ավելացրեց դիզայները։
Ֆաինայի խոսքով` Նիկան, հայտնվելով իրենց կյանքում, ոչ թե ինչ–որ բան է փոխել, այլ լրացրել է ամեն բան։ «Ինձանից ինչ–որ բան չի պակասել։ Իմ աշխատանքը, կյանքի ռիթմը չեն փոխվել։ Ինձ մոտ ավելացել է երջանկությունը։ Այս մեկ տարվա ընթացքում շատերը տեսած կլինեն, որ աշխատանքի գնալիս նա միշտ ինձ հետ է։ Երբեք չեմ տրտնջացել կամ բողոքել, որ երեխայի հետ ինչ–որ բան չեմ հասցնում։ Ընդհակառակը, Նիկան նոր ուժ է ինձ հաղորդել։ Երբ առաջին անգամ գրկեցի իրեն, հասկացա, որ պետք է ավելի ուժեղ, պատասխանատու լինել, քանի որ մենք իրեն պետք ենք։ Նույն էլ ամուսնուս մոտ է։ Օր օրի ավելի է մեծանում պատասխանատվության զգացումը»,– ասաց նա։
Դիզայները նշեց, որ այնպես է դասավորում իր գրաֆիկը, որ ոչինչ չտուժի` ոչ ընտանիքը, ոչ երեխան, ոչ էլ աշխատանքը։ «Ես կարողանում եմ իմ օրն այնպես դասավորել, որ ամեն ինչ հասցնեմ։ Անգամ, եթե քիչ եմ քնում, չեմ բողոքում։ Նիկան ինձ երբեք նեղություն չի պատճառել։ Ես իր հետ ամեն գործ էլ կարողանում եմ հասցնել։ Իմ շրջապատում կան կանայք, որոնք դուրս են եկել աշխատանքից և միայն երեխայի խնամքով են զբաղվում։ Նրանք բողոքում են, որ շատ են հոգնում ամբողջ օրը երեխայի հետ, ուզում են դուրս գալ ու աշխատել։ Ինձ մոտ այդ խնդիրը չկա, քանի որ կարողանում եմ ամեն ինչ համատեղել»,– ավելացրեց Ֆաինան։
Դիզայներն ասաց, որ դուստրը բնավորությամբ խելոք է։ «Նիկան շատ խելոք է, բայց հանգիստ երեխա չէ։ Շատ հասկացող է։ Երբ աշխատում եմ, ինձ չի անհանգստացնում։ Կարողանում է ինքն իրեն զբաղեցնել։ Ինչ–որ կապրիզներ չունի։ Մարդամոտ է և չի նեղվում անծանոթ մարդկանց հետ շփվելիս։ Ինքն ընդհանրապես շատ քիչ է լացում։ Ամեն ինչ հասկանում է, միայն խոսել չգիտի։ Մի քանի բառ է ասում` մամա, պապա, լույս, չէ և այլն։ Նրա առաջին բառը «մամա»–ն է եղել, բայց հիմա ավելի շատ «պապա» է ասում։ Հատկապես, առավոտյան, երբ արթնանում է, հայրիկին է կանչում ու խաղում են միասին»,– նշեց նա։
Ֆաինան ազատ օրերն ամբողջությամբ նվիրում է դստերը։ «Շաբաթ, կիրակի ես չեմ աշխատում։ Ամբողջ օրս իրեն եմ նվիրում։ Մենք գնում ենք տարբեր տեղեր և հետաքրքիր ժամանակ անցկացնում։ Իսկապես, շատ հաճելի է ապրել այս երջանկությունը։ Հղիության շրջանում նախապես ոչինչ չէի պլանավորում։ Երբեք չեմ մտածել, թե հետո ինչ պետք է անեմ։ Ամեն օր ես մի նոր բան եմ սովորում։ Չնայած ամուսինս համաձայն չէ` հասկացել եմ, որ եթե կինը մեծ տարիքում է մայրանում, կարողանում է ավելի մեծ հաճույք ստանալ և չի նեղվում, որ ընկերուհիները հավաքվեցին, ինքը չգնաց։ Ի վերջո, 30–ն անց եմ, դրա համար ավելի կազմակերպված ու խելացի ձևով եմ տնօրինում օրս»,– ասաց նա։
Ֆաինայից հետաքրքրվեցինք` արդյոք չեն ցանկանում Նիկային քույր կամ եղբայր պարգևել։ «Ես, իհարկե, շատ եմ ուզում, բայց դա իմ որոշելիքը չէ։ Աստծո կամոք, մեզ մոտ էլ ամեն ինչ կստացվի և Նիկան կունենա քույր ու եղբայր»,– եզրափակեց նա։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)