World Next Top Model 2017–ում 2–րդ տեղը զբաղեցրած 17-ամյա հայ մոդելը` մրցույթի սկանդալային պատմության մասին
Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ World Next Top Model 2017 մրցույթում հայազգի Սուսաննա Եգորյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ 17–ամյա աղջիկը ծնվել և մեծացել է Ղրղըզստանում, սակայն նրա ծնողները հայ են։ Սուսաննայի անվան շուրջ աղմուկ է հասունացել, քանի որ նա ներկայացրել է ոչ միայն Ղրղըզստանը, այլև Հայաստանը։ Tert.am Life–ը կապ է հաստատել մոդելի հետ և աղմկահարույց թեմայի մասին հարցազրույց արել նրա հետ։
–Սուսաննա, քո մասնակցությունը World Next Top Model 2017 մրցույթին սկանդալային դարձավ։ Իրականում ի՞նչ էր տեղի ունեցել։
–Երբ մասնակցեցի «Միսս Ղրղըզստան» մրցույթին, ստացա լավ տիտղոս, թեև չհաղթեցի, քանի որ այդ մրցույթում կարող է հաղթել միայն ղրղըզուհին։ Կազմակերպիչներն ասացին, որ ինձ կուղարկեն համաշխարհային մասշտաբի մրցույթի։ Ես համաձայնեցի, սակայն ինձանից 1500 եվրո էին ուզում` ինչ–որ լիցենզիայի համար։ Ես այդ մասին ասացի քրոջս` Ադրիանային։ Նա իմացավ, որ նման բան չկա, պարզապես փորձել են իմ հաշվին գումար աշխատել։ Քույրս գտավ World Next Top Model–ի կազմակերպչին, և ես մասնակցեցի մրցույթին միայն քրոջս հովանավորությամբ։
Մրցույթում ես ի սկզբանե ներկայացրել եմ Ղրղըզստանը։ Քանի որ ես ազգությամբ հայուհի եմ, ասացին, որ կարող եմ ներկայացնել երկու պետություն` իմ ապրելու երկիրն ու ազգությունը։
Երբ ինձ պարգևատրում էին «Վիցե միսս» տիտղոսով, ինձ վրա Հայաստանի ժապավենն էր, որովհետև ես չէի հասցրել կրել նաև երկրորդ ժապավենը։ Ղրղըզստանում ես շատ հայտնի մոդել եմ։ Սկզբում բոլորն ասում էին` ղրղըզստանցի մոդել Սուսաննա Եգորյանը մասնակցում է World Next Top Model 2017–ին, ստացել է մրցանակ։ Երկրորդ օրը բոլորը սկսեցին խոսել ժապավենի մասին և սկսվեց խառնաշփոթ։ «Միսս Ղրղըզստանի» կազմակերպիչն էլ ասել է, որ ոչինչ չի իմացել այդ մասին, իբր ես դավաճանել եմ իրեն և Ղրղըզստանը։ Իրականում նա նախապես իմացել է, որ ես երկու երկիր եմ ներկայացնելու։ Այդ ամենը վկայող նամակագրություն կա։ Ես Ղրղըզստանից չեմ հրաժարվել, ուղղակի որպես երկրորդ երկիր ներկայացրել եմ Հայաստանը։ Ես կարող էի, ընդհանրապես, հրաժարվել Ղրղըզստանը ներկայացնելուց, որովհետև ես ազգությամբ հայուհի եմ և իմ հաշվին եմ մեկնել մրցույթին։
Ես Ինստագրամի իմ էջում բացատրեցի` ինչն ինչպես է եղել։ World Next Top Model 2017 մրցույթի կազմակերպիչն էլ է հարցազրույց տվել և նշել, որ երկու երկիր ներկայացնելը մրցույթի կանոնադրության սահմաններում է։ Սակայն կան մարդիկ, որոնք, միևնույն է, վատն են խոսում։ Կարծում եմ` դա նախանձից է, վատը գրում են մարդիկ, որոնք լավ արտաքին չունեն։
–Այս ամենից օգտվեց նաև ադրբեջանական մամուլը, որը ողողված է նյութերով, իբր խարդախությամբ ես ստացել մրցանակը։
–Այդ մասին ոչինչ չգիտեմ։ Հիմա ամբողջ համացանցն իմ մասին ինչ–որ բան է գրում։ Ես միայն գիտեմ, թե ինչ է կատարվում Ղրղըզստանում։
–Ի՞նչ գործունեություն ես ծավալում Ղրղըզստանում։
–Ես շատ հայտնի մոդել եմ Ղրղըզստանում։ Շատ մրցույթների եմ մասնակցել, 9 տիտղոս ունեմ։ Համաշխարհային մրցույթի առաջին անգամ էի մասնակցում։ Առհասարակ, Ղրղըզստանի պատմության մեջ առաջին անգամ է աղջիկը, որը մեկնել է միջազգային մրցույթի, ստանում «Վիցե միսս» տիտղոսը։ Ինքս էլ չէի սպասում այսպիսի հաղթանակի։
Այս տարի ավարտեցի դպրոցն ու ընդունվեցի Ղրղըզստանի իրավաբանական ակադեմիա։ Ապագա իրավաբան եմ։ Նաև «դեֆիլե» եմ դասավանդում Ղրղըզստանի մոդելային գործակալություններից մեկում։
–Բա՞րձր հոնորարներ ես ստանում։
–Ոչ, ես այդպես չէի ասի։ Կարող եմ նույնիսկ ասել, որ ինձ գումար չեն վճարում։ Ես դրանով զբաղվում եմ որպես հոբբի։ Ինձ դուր է գալիս իմ աշխատանքը։
–Հայաստանում հաճա՞խ ես լինում։
–Այո, ես այնտեղ եմ ապրում, սովորում, սակայն ամեն տարի գալիս եմ Հայաստան, քանի որ իմ բոլոր բարեկամներն այստեղ են ապրում։
–Այստեղ առաջին անգամ այսօր իմացան քո մասին։ Երբևէ չես ներկայացել Հայաստանում։ Ինչո՞ւ։
–Ես այստեղ միայն հյուր եմ գալիս, իսկ Ղրղըզստանում ապրում և սովորում եմ, դրա համար էլ այնտեղ եմ գործունեություն ծավալում։
Հիմա մտածում եմ մասնակցել «Միսս Արմենիա» մրցույթին։ Ես արդեն ունեմ համաշխարհային տիտղոս և մրցակից ընդհանրապես չեմ ունենա։ Իմ նպատակն է` մասնակցել «Միսս աշխարհ» մրցույթին։ Որպեսզի մեկնեմ այդ մրցույթին, պիտի հաղթեմ ազգային մրցույթ` «Միսս Հայաստան», «Միսս Ղրղըզստան» կամ «Միսս Ռուսաստան»։
–Ինչո՞ւ ես վստահ, որ Հայաստանի ազգային մրցույթում դու մրցակցությունից դուրս կլինես։
–Որովհետև ես մեծ փորձ ունեմ այս ոլորտում։ Ես կարծում եմ, որ ինձ հավասարը չկա։ Ես դա ապացուցել եմ միջազգային մրցույթում։ Այնտեղ 50 երկրի ներկայացուցիչ կար, բոլորը բարձրահասակ, գեղեցիկ մոդելներ էին, որոնք հայտնի էին իրենց երկրներում, բայց ես անցա իրենց։
Այս ասպարեզում աշխատում եմ արդեն 2 տարի և պրոֆեսիոնալ եմ իմ գործում։ Եթե այս տարի չստացվի, հաջորդ տարի կգամ և կպայքարեմ այդ տիտղոսի համար։
–Ո՞րն ես համարում քո գլխավոր արժանիքը։
–Բոլորն ասում են` կարևորը հոգին է, բայց ոչ։ Մարդու, հատկապես, մոդելի մեջ գլխավորն արտաքինն է, կեցվածքը և խարիզման։ Բացի այդ ամենը, ես նաև երգում և պարում եմ։ Շատ տաղանդներ ունեմ։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ