«Ընտրյալ ունեմ և երջանիկ կին եմ». Սյուզաննա Սեդրակյանը` ընտրյալի և իրեն մատչելի չդարձնելու մասին
Մոդել Սյուզաննա Սեդրակյանը Tert.am Life–ի հետ զրույցում խոսել է, թե ինչու այս տարի չի մեկնելու հանգստի, ինչ գործնական առաջարկներ է ստացել և անձնական կյանքում ինչ փոփոխություններ կան։
–Սյուզաննա, հանգստի համար լավագույն շրջանն է։ Մինչ բոլորը շտապում են հանգստանալու, դու աշխատում ես` նկարահանվելով տեսահոլովակներում, ֆոտոշարքերում։ Ե՞րբ ես պատրաստվում մեկնել հանգստի։
–Այո, գործերը շատ են: Ավելին, գործնական այնքան առաջարկներ եմ ստանում, որ, ցավոք սրտի, շատ-շատերը ստիպված եմ լինում մերժել՝ ժամանակ չունենալու համար: Այս տարին բուռն է ստացվել, այդ իսկ պատճառով չեմ կարողանալու մեկնել hանգստի: Մինչ բոլորը հանգստանում են և վայելում կյանքը, ես աշխատում եմ: Այնքան զբաղված եմ, որ եթե նկարահանման կամ որևէ այլ միջոցառման չեմ, ապա մարզասրահում եմ: Գիտեք, ես չեմ ունենա ոչ մի հաջողություն, եթե չհետևեմ իմ արտաքին տեսքին: Ես ամեն օր զբաղվում եմ իմ արտաքին տեսքով, դա նկատում են բոլոր նրանք, ովքեր Ինստագրամում հետևում են ինձ: Ես չեմ կարող իմ առօրյան, աշխատանքը, խնամքը թողնել և հենց այնպես գնալ հանգստանալու, թեկուզ մեկ շաբաթով, թեկուզ այս պահին էլ գերհոգնած եմ և բոլոր մարդկանց նման լիցքաթափվելու անհարժեշտություն ունեմ: Հնարավոր է` մեկնեմ մի քանի օրով, բայց գնալիս էլ կհամատեղեմ հանգիստն աշխատանքի հետ: Կստացվի երկուսը մեկում:
–Առհասարակ, որտեղ և ո՞ւմ հետ ես սիրում հանգստանալ։
–Իմ կյանքում փոփոխություն է եղել: Նախընտրում եմ ազատ ժամանակն անցկացնել սիրելիիս կողքին, դա ամենալավ հանգիստն է: Ստացվում է, որ նախընտրում եմ հանգստանալ իմ սիրած տղամարդու կողքին, որտեղ էլ դա լինի։ Հանգստի գնալիս երբեք միայնակ չեմ լինում: Ես եսակենտրոն չեմ և միշտ էլ ցանկացել եմ այդ ամենը կիսել սիրելի մարդու հետ, ով էլ նա լինի` ընտանիքի անդամ, ընկեր, ընկերուհի, թե սիրելի անձնավորություն:
—Սյուզաննա նշեցիր, որ բազում առաջարկներ ես ստանում։ Ի՞նչ առաջարկների մասին է խոսքը, ի՞նչ ծրագրեր ունես այս ընթացքում։
–Նարեկի, dj Smoke և Էմանուելի տեսահոլովակում նկարահանվելուց հետո, ես շատ առաջարկներ եմ ստանում, ընդ որում` մեծ մասն արտերկրից: Մինչ այս միշտ մերժել եմ օտար երկրներից եկած առաջարկները, որովհետև ինձ համար խորթ է աշխատել օտար մարդկանց հետ՝ օտար միջավայրում: Բայց այս պահին մի քանի առաջարկներ կան, որոնք, գուցե, հաստատեմ և փորձեմ ուժերս արտերկրում։ Վստահ եմ, որ ինձ մոտ կստացվի և նոր հորիզոններ կգրավեմ: Ինձ առաջարկվել են մասնակցել «Միսս Ինթերնեշնլ 2017» մրցույթին, որը տեղի է ունենալու Բուլղարիայում՝ սեպտեմբերին: Այս առաջարկը, ամենայն հավանականությամբ, կմերժեմ և չեմ տրվի գայթակղությանը: Խնդիրն այն է, որ ես ինձ համարում եմ ոչ թե պոդյումային մոդել, այլ ֆոտոմոդել: Ինձ համարում եմ ավելի շատ գովազդային դեմք, տեսահոլովակների աստղ: Մարդիկ, մոդել ասելով, հասկանում են պոդյումի վրա քայլող աղջիկներին, ես այդպիսին չեմ, իմ աշխարհն այլ է: Չնայած կա մեծ հավանականություն , որ ես կհաղթեմ Բուլղարիայում տեղի ունենալիք «Միսս ինթերնեշնլ 2017» մրցույթը, ինչպես պնդում են կազմակերպիչները, կմերժեմ առաջարկը՝ չդավաճանելով իմ ոճին և սկզբունքներին: Ամենը չեմ խառնի իրար, ինչպես խառնում են մյուս մոդելները: Ես ինձ այդքան մատչելի չեմ դարձնի:
–Ի դեպ, տեսահոլովակի մասին, այստեղ համարձակ և սեքսուալ կերպարով ես ներկայացել։ Նման տեսահոլովակները միշտ քննարկման առիթ են դառնում հանրության շրջանում։ Ինչպե՞ս ես վերաբերում քննադատություններին ու խոսակցություններին, որ հնչում են քո հասցեին։
–Քննադատություններին աշխատում եմ չհետևել, որովհետև ես աշխատում եմ և իմ ժամանակն ափսոս է` այդ ամենին հետևելու համար: Հայ հասարակության մեջ նման կերպարով ներկայանալը կդառնար քննարկման առարկա, բայց այդ ամենն ինձ չի հուզում, որովհետև դա իմ աշխատանքն է։ Լրատվամիջոցներն են ինձ կնքել` որպես սկանդալային մոդել, ես էլ պահում եմ այդ կարգավիճակը: Վստահ եմ` մարդկանց դուր է եկել տեսահոլովակը, քանի որ արձագանքները չափից շատ են, ընդ որում` կան շատ դրական արձագանքներ, որոնց ես չէի սպասում: Ինչ վերաբերվում է սեքսուալ կերպարով հանդես գալուն` դա բնական է: Ես ինձ համարում եմ սեքսուալ կին և մոդել և պարտավոր եմ նման կերպարով հանդես գալ, ներկայանալ հանրությանը:
–Նշեցիր, որ քեզ մատչելի չես դարձնի։ Աշխատանքում ի՞նչն է քեզ համար սկզբունքային, ո՞ր առաջարկի դեպքում չես նկարահանվի։
–Աշխատանքում ինձ համար առաջնայինը գործատուն է: Եթե ինչ-որ անհայտ մարդ կամ կազմակերպություն ինձ 20 անգամ ավելի վճարով աշխատանք առաջարկի, ես կմերժեմ, որովհետև անհայտ է: Ինձ համար կարևոր է, թե ես ում համար եմ նկարահանվում կամ ինչ բրենդ եմ ներկայացնում: Այդ հարցում ունեմ սկզբունքներ: Աշխարհում չի կարող գտնվել փողի որևէ չափ, հանուն որի ես կնկարահանվեմ սեռական ակտ պարունակող ֆիլմում կամ տեսահոլովակում: Կան նմանատիպ շատ տաբուներ, որոնք ինքս եմ իմ առաջ դրել: Որքան էլ լինեմ համարձակ, ունեմ իմ չափն ու սահմանը:
–Աշխատանքում համարձակ ես, իսկ անձնականում պատրա՞ստ ես համարձակ քայլերի։
–Դա իմ կյանքն է, թե ինչպիսին եմ ես այնտեղ, վախկո՞տ եմ, թե՞ համարձակ, թող միայն ես իմանամ:
– Սովորաբար, կատարածդ քայլերի համար չես զղջո՞ւմ։
–Բոլորի պես ես էլ մարդ եմ: Ունեմ սխալներ, որոնց համար երբեմն-երբեմն զղջում եմ և փորձում եմ ուղղել սխալներս: Շատ հաճախ ես իմ սխալներից եմ սովորել: Իհարկե, զղջման պահեր ունենում եմ:
–Նշեցիր, որ կողքիդ ունես սիրելի անձնավորություն։ Ո՞վ է նա։
–Իմ հազարավոր երկրպագուներին դա դուր չի գա, ոմանց, գուցե, տխրեցնի: Իմ կյանքում առաջնայինն անձնականն է: Չեմ վախենում բարձրաձայնել, որ ընտրյալ ունեմ, ես երջանիկ կին եմ: Այսքանով կսահմանափակվենք: Իմ անձնական կյանքը երբեք հանրային չեմ դարձնի:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Շոուբիզնես 13:56 • 11/04 «Հանգստացեք և ապրեք միայն ձեր կյանքով». Անահիտ Սիմոնյանը՝ իր նկարով WhatsApp-ի էջ բացողներին Երգչուհին զգուշացնել է իր ծանոթներին, մասնագետներին և բոլոր ընկերներին, որ նա արդեն երկար տարիներ է նույն հեռախոսահամարն է օգտագործում, չի ունեցել ուրիշ հեռախոսահամարներ և երբեք չի ունենա:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից