Ալեքսանդր Բաբասյան. «Երբեք չեմ խոսել այս մասին, բայց 12 տարեկանից աշխատել եմ»
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը հաճախ է աչքի ընկնում իր ամբիցիաներով։ Նա միշտ նշում է, որ պետք է լինի առաջինն ու ամենալավը։ Դերասանը համարում է, որ վաստակել է դրա իրավունքը, այդ իսկ պատճառով իր ամբիցիաներին ըմբռնումով են մոտենում։ Tert.am Life–ի հետ զրույցում Ալեքսանդրը խոսել է անցած ճանապարհի մասին։ Դերասանը, որ միշտ խոսել է ապահոված կյանքի մասին, առաջին անգամ խոսել է 12 տարիեկանից աշխատելու պատճառների, անցած ճանապարհով հպարտանալու մասին և շեշտել, որ ուզում է որդին` կրտսեր Ալեքսանդրը, կրկնի իր ճանապարհը։
Նկարահանման հրապարակում իմ պահանջները պետք է բավարարվեն
Ես միշտ պետք է լինեմ, առաջինը, ամենալավը։ Միգուցե ինձ վերաբերում են որպես ամբիցիոզ մարդու, սակայն իմ ամբիցիաներին զոհ են գնում, որովհետև ես տալիս եմ այն, ինչ իրենց պետք է և ի պատասխան պահանջում եմ կրկնակին, դերասանն ունի դրա իրավունքը։ Ես ինձ պահում եմ այնպես, ինչպես դերասանը պետք է պահի իրեն։ Ես սցենարը սովորած և ժամանակին եմ գալիս նկարահանումների, արտաքին տեսքս միշտ հարդարված է, կոկիկ հագուստով եմ։ Երբ ռեժիսորի նոր օգնական է գալիս, ասում է` հուշեմ, ասում եմ` ինձ պետք չէ հուշել։ Ես, երևի, մեր անձնակազմի միակ դերասանն եմ, որ ասում եմ` սցենարը նախապես տպեք, տվեք, որ ես աշխատեմ։ Ես մշակում եմ իմ կերպարին համապատասխան։ Եթե ես ամբիցիաներ ներկայացնեի, սակայն ինքս պարտաճանաչ չլինեի, ամեն բան այլ կլիներ։ Ես, որպես դերասան, պատրաստ եմ գալիս և պահանջում եմ, որ իմ հանդեպ էլ ուշադիր լինեն։
Մեզ մոտ դերասանին չեն վերաբերում այնպես, ինչպես հարկն է, սակայն ես ստիպում և պահանջում եմ բոլորին` դիմահարդար, ոճաբան, թե ռեժիսորի օգնական, որ ինձ վերաբերեն այնպես, ինչպես հարկն է, իմ պահանջները բավարարվեն։
Ժամանակի հետ սուր անկյուններս կորացել են
Ժամանակի ընթացքում ինչ–որ հարցերի վերաբերյալ տեսակետս վերանայում եմ։ Այն ժամանակ ասում էի, որ մեր տանը երբեք դայակ չի լինի։ Իհարկե, կարծիքս հիմնովին չեմ փոխել, նախ` դայակները լինում են տարբեր, բացի այդ երեխայի տարիք գոյություն ունի, սակայն մեր տանն արդեն դայակ կա։ Իհարկե, չի կարող լինել դայակ, որը կքնեցնի երեխային, երկրորդ երեխան ունենալու դեպքում բացառվում է, որ մեր տուն դայակ մտնի մինչև նրա` 2 տարեկան դառնալը, բայց, հաշվի առնելով Լիլիթի սերն աշխատանքի հանդեպ, 3 տարեկան երեխայի դեպքում կոմպրոմիսի գնացի։ Լիլիթը գիտի, որ մինչև հիմա էլ այդ առումով ինձ մոտ ահավոր վիճակ է, ուղղակի մեր երեխան հիմա 3 տարեկան է, մենք գտանք փորձված կնոջ, որը նրա հետ որոշակի ժամեր է անցկացնում։ Ես չեմ ընդունում, երբ երեխան 6 ամսականից դայակ է ունենում։ Մեր դայակը երեխային տանում է զբոսանքի և բերում տուն։ Սկզբում նա գալիս էր միայն այն ժամանակ, երբ երեխան քնած էր։ Լիլիթը քնեցում էր երեխային, քնած ժամանակ դայակը լինում էր նրա կողքին, մենք դուրս էինք գալիս։ Մեր տանը պատերազմ էր այդ թեմայով։ Ժամանակի ընթացքում ես հետևում էի` ինչպես է դայակը խաղում երեխայի հետ, մեր տանը տեսախցիկներ կան, ամեն ինչին հետևելուց հետո համաձայնեցի, որ դայակը երեխային տանի նաև զբոսանքի։
Հիմա թե՛ իմ, թե՛ Լիլիթի աշխատանքն այնքան շատ է, որ ֆիզիկապես չենք հասցնում։ Լիլիթը թևեր է առնում իր աշխատանքից։ Նա առանց աշխատելու էլ է ամեն ինչ ունեցել, սակայն Լիլիթին դուր է գալիս, որ մարդկանց օգնում է, ես չեմ ուզում սահմանափակել իրեն։ Եթե ինքն այդ ամենը հաճույքով է անում, ես կգնամ այն զոհողությանը, որ երեխային մի քանի ժամ դայակը հետևի։
Տղաս պետք է անցնի նույն ճանապարհը, ինչ ես
Ես ուզում եմ տղաս լինի այնպիսին, ինչպիսին ես եմ, որովհետև ես ինձ դուր եմ գալիս։ Ես ինձ համարում եմ ստացված «պրոյեկտ». ունեմ մեծ ընկերություն, ծնողներս, կինս ինձ հավանում են, երեխաս ամբողջ օրը պոչիցս կպած է։ Ես իմ տեղը գտել եմ, գնել եմ տուն, մեքենա, ընտանիքիս, ընկերներիս համար ամեն ինչ կարող եմ անել։ Ինձ մոտ ամեն ինչ ստացվել է, ուզում եմ նույն մոդելը կիրառել նաև որդուս դեպքում։ Իմ տղան չպիտի որևէ բանի կարիք ունենա, բայց դա չի նշանակում, որ 16 տարեկանում պետք է մեքենա ունենա։ Նման բան չի լինի։ Իմ տղան պետք է և՛ ավտոբուս նստի, և՛ տրոլեյբուս, որովհետև ես նստել եմ։
Ժամանակին ես նստել եմ երթուղային, ընկերուհուս ճանապարհել եմ տուն, գումար չեմ ունեցել, ոտքով եմ վերադարձել տուն։ Ավելի լավ է ոտքով 7 կմ քայլես, բայց ոչ ոք չիմանա այդ մասին, 20 տարի անց հարցազրույցի ժամանակ բացահայտվի, քան խնդրես, որ քեզ գումար տան կամ փախչես ավտոբուսից։ Տղամարդը պիտի դժվարություն տեսնի։ Եթե տղամարդը սովորի փափուկ կյանքի, ոչ իր աշխատանքը կգնահատի, ոչ էլ իր ծնողի։
Ես միշտ աշխատել եմ ինձ վրա. 25 տարի քնել–արթնացել եմ մի սենյակում, որտեղ մի ամբողջ պատ գրականություն է եղել, և ես ամբողջը կարդացել եմ։
12 տարեկանից աշխատել եմ
Երբեք չեմ խոսել այս մասին, բայց 12 տարեկանից աշխատել եմ. Ֆրանսիայի դեսպանատան դիմաց այցեքարտեր էի ցրում։ Մոտ 1000 դրամ էին տալիս դրա համար, բայց ես ինձ լավ էի զգում։ Սա հատուկ այն մարդկանց համար եմ պատմում, որոնք ասում են, թե ես սիրում եմ օդից փող։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ընտանիքս երբեք ֆինանսական խնդիր չի ունեցել, ես ուրախ ու երջանիկ մանկություն եմ ունեցել, իմ ծնողներն ինձ տվել են գումար, բայց ես փոքրուց աշխատել եմ, որպեսզի ինքնուրույն լինեմ։ Ես իմ ինձ որպես տղամարդ լավ չէի զգա, եթե չաշխատեի։ Ես իմ կյանքում ամեն ինչ ստեղծել եմ սեփական ձեռքերով։ Ուսանողական տարիքում ես ամաչել եմ իմ ծնողից գումար ուզել, ծնողս ինձ տվել է գումար, բայց ես ամաչել եմ ուզել։
16 տարեկանում աշխատել եմ որպես դիջեյ, 17–ում` որպես գովազդային գործակալ։ 17-22 տարեկանում ընտրական փուլերում աշխատել եմ քաղաքական ասպարեզում։ Կուսակցություններից մեկի Կենտրոն համայնքի երիտթևի նախագահն էի։ Հիմա ոչ մի կուսակցության չեմ պատկանում։ 22 տարականում գնացել եմ բանակ, զորացրվելուց հետո էլի աշխատել եմ քաղաքական ասպարեզում, հետո քաղաքապետարանում` տրանսպորտի տեսչությունում։
Այնուհետև հիմնել եմ անշարժ գույքի իմ գործակալությունը։ Մեր հայտնի գործարարներից մեկի հետ որոշեցինք մենք կառուցել մեր օֆիսի շենքը։ Ամեն ինչ 0-ից ստեղծեցինք։ Մոսկվայում էլ եմ իմ ռեստորանը ընկերներիս հետ սեփական ձեռքերով վերանորոգել։ Երբ ամեն բան ինքդ ես ստեղծում, այլ կերպ ես գնահատում աշխատանքդ։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Շոուբիզնես 13:56 • 11/04 «Հանգստացեք և ապրեք միայն ձեր կյանքով». Անահիտ Սիմոնյանը՝ իր նկարով WhatsApp-ի էջ բացողներին Երգչուհին զգուշացնել է իր ծանոթներին, մասնագետներին և բոլոր ընկերներին, որ նա արդեն երկար տարիներ է նույն հեռախոսահամարն է օգտագործում, չի ունեցել ուրիշ հեռախոսահամարներ և երբեք չի ունենա:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից