«Հայրս գնաց պատերազմ, ամբողջ հոգսը մնաց մորս ուսերին». Գարիկ Սեփխանյանը դժվար մանկության և ճակատագրական սիրո մասին
«Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում. մեր զրուցակիցը «Ֆուլ հաուսի» դերասան Գարիկ Սեփխանյանն է, որը նաև սիթքոմի սցենարիստներից մեկն է։
Մանկություն
Մանկությունս անցել է ծանր տարիներին։ 7 տարեկան էի, երբ երկրաշարժ եղավ, դրան հաջորդեցին մութ ու ցուրտ տարիները։ Մեծացել եմ Էջմիածնի գյուղերից մեկում։ Անկախ մի շարք դժվարություններից` մանկությունս հետաքրքիր է անցել։ Խաղում էինք տարբեր խաղեր, այն ժամանակ ակտուալ էր նաև գողություն անելը։ Դասընկերներիս հետ ցոգոլ ու ալյումին էինք գողանում։
Ակտիվ երեխա եմ եղել։ Մենք մեր տանը 3 երեխա էինք։ Մեծը ես էի։ Քանի որ ծնողներս աշխատում էին, եղբայրներիս համար պատասխանատվությունը հիմնականում ինձ վրա էր։ Նրանք էլ շատ ագրեսիվ էին ու անընդհատ կռիվների մեջ էին ընկնում։ Նրանց պատճառով ես էլ էի ընկնում կռվի մեջ ու ամսվա մեջ, գոնե, մի անգամ աչքիս տակը կապտուկ կար։ Հիմա լավ է, որ այդպես չէ։
Շատ հուշեր ունեմ մանկության հետ կապված` և՛ լավ, և՛ վատ։ Մութ ու ցուրտ տարիներին շատ դժվար էր ապրել։ Չնայած այդ դժվարության հետ մեկտեղ, իսկապես, երջանիկ էինք։ ՀԻշում եմ, թե ինչպես էինք հացի հերթ կանգնում, երեկոյան հավաքվում էինք հարևանի տանը ու հնդկական ֆիլմ դիտում։ Միայն իրենց տանը կար հոսանքի մարտկոց, որով կարողանում էինք հեռուստացույց դիտել։ Մեծից փոքր շարվում էինք ու այն ժամանակվա ֆիլմերը դիտում։ Հիշում եմ, թե ինչպես էինք գնում փայտ հավաքելու, որ բերենք, վառենք տաքանանք։ Այդ ժամանակ դպրոցներում էլ ոչ մի ջեռուցում չկար։ Աշակերտներին հանձնարարում էին, որ յուրաքանչյուրն իրենց տանից վառելիք բերի, որ վառենք ու դաս անենք։
Կարծում եմ` մանկությունս մոխրագույն է` մոխրագույնի 50 երանգները։) Ինչու մոխրագույն, որովհետև այն տարիներին կային դժվարություններ, բայց և լուսավոր կետեր կային։ Դժվարության կողքին երջանկությունն էր։ Սև–սպիտակ եմ տեսնում մանկությունս։
Մեզ համար մեծ դժվարություն էր նաև այն, երբ հայրս 90–ականներին գնաց պատերազմ։ Այդ տարիներին մեր ընտանիքի հոգսն ամբողջովին ընկավ մորս ուսերին։ Եղբայրներիս հետ ամեն ինչ անում էինք, որ օգնենք մեր մորը։ Պատերազմի տարիների որոշ ժամանակ ապրել ենք Նոյեմբերյանում, որտեղ սահմանին հայրս էր։ Երբեմն, հայրս գալիս էր մեզ տեսակցության։ Հիշում եմ, որ վառարանի լույսի ներքո նստած էինք ու հայրս ներս մտավ։ Տանն իսկական երջանկություն էր տիրում։ Այդ տարիներին այդքան չեմ գիտակցել, թե պատերազմն ինչ է, բայց Հասկանում էի, որ հայրս սահմանի վրա է, բնականաբար, վախ կար։ Ամեն դեպքում, վստահ էի, որ ամեն ինչ լավ է ավարտվելու և հայրս տուն է վերադառնալու։ Մայրս մեզ միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, հույսներդ չկոտրեք։ Պետք է աշխատել, ստեղծել, ապրել և գումար վաստակել միայն արդար ճանապարհով։
Պատանեկություն
Պատանեկության շրջանում դպրոցի ամենալավ սովորող աշակերտներից եմ եղել։ Մեր դասարանում 15 աշակերտ կար, միայն երկուսս էինք լավ սովորում։ Ճիշտ է, այն ժամանակ լավ սովորող տղաներին այլ կերպ էին վերաբերվում, բայց դա ինձ չխանգարեց։ Դպրոցն ավարտել եմ լավ գնահատականներով։ Ծնողներս ցանկություն էր, որ լինեմ կրթված ու գրագետ։ Շնորհակալ եմ ծնողներիս, որ մանկուց իմ մեջ սերմանել են կրթության հանդեպ սերը։
Դպրոցում ակտիվ եմ եղել կազմակերպչական հարցերով։ Դպրոցական տարիներից սկսած միշտ առանձնացել եմ հումորի զգացումով։ Հաճախ էի դպրոցում կամ բակի տղաների մոտ կատակներ պատմում։ Բայց երբեք չեմ մտածել, որ այս ոլորտում կհայտնվեմ։ Դերասան դառնալու հատուկ ցանկություն չեմ ունեցել։ Այնպես չէ, որ մտածել եմ դերասան եմ դառնալու և աշխատելու եմ հեռուստատեսությունում։ Ճակատագիրն ինձ բերեց հեռուստատեսություն։ Իմ կյանքում ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, երբ ոչինչ չեմ ձեռնարկում, թողնում եմ ամեն բան ինքնաբերաբար դասավորվի։
Դպրոցում, բնականաբար, ունեցել եմ առաջին սիրահարվածություն։ Բայց այդ հարցում ամաչկոտ եմ եղել ու չեմ հայտնել։ Իմ շրջապատի աղջիկները հիմնականում իմ ընկերներն են եղել։ Նրանք ինձ վերաբերվել են որպես ընկերոջ ու եղբոր։ Եթե ինչ–որ մեկի նկատմամբ համակրանք էլ եմ զգացել, ամաչել եմ ասել, որովհետև նա իմ ընկերն է եղել։
Չափահասություն
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Էջմիածնի պետական քոլեջի ռեժիսուրայի բաժինը։ Այն ժամանակ դժվար էր սովորել պետպատվերով, բայց ինձ հաջողվեց։ Ծնողներիս համար շատ դժվար էր ճանապարհածախս տալ, բայց նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ ուսում ստացա։ Երևանում սովորելը մեզ համար մեծ երազանք էր, բայց հասկանում էինք, որ քաղաքում սովորելը ավելի ծախսատար է, հնարավորություններն ավելի քիչ են, որ դու անվճար կանցնես։
Չէի պատկերացնում, որ այսպիսի ապագա կունենամ։ Շատ պատահական աշխատանքի անցա «Արմենիա» հեռուստաընկերությունում։ Ընկերս զանգեց և 15 օրով հրավիրեց հեռուստաընկերություն` աշխատանքի։ Այդ զանգով իմ կյանքը փոխվեց 180 աստիճանով։ 15 օրով եկա, բայց արդեն 9 տարի է` այստեղ եմ։
Ուսանողական տարիներին ծանոթացա կնոջս հետ։ Համակուրսեցիներ էինք։ Այն ժամանակ մենք լավ ընկերներ էինք։ Ոչ մի զգացմունք չունեինք միմյանց հանդեպ։ Ավարտելուց 5 տարի անց փողոցում պատահաբար հանդիպեցինք, համարներով փոխանակվեցինք։ Սկսեցինք նորից շփվել ու ընկերություն անել։ Ժամանակ եկավ, որ դեռ պատրաստ չէինք ավելի լուրջ քայլ անելու համար։ Մեր հարաբերություններում մոտ 6 ամիս ընդմիջում եղավ։ Հետո հասկացանք, որ պետք չէ հեռու փնտրել։ Մենք ճակատագրով կապված ենք իրար։
Ամուսնության առաջարկությունը հեռախոսով եմ արել։ Սյունեն միանգամից չպատասխանեց։ Ասաց, որ պետք է մտածի և 4 րոպե անց ասաց` համաձայն եմ։) Ես և Սյունեն բնավորությամբ շատ նման ենք իրար։ Շատ լավ ենք իրար հասկանում։ Երջանիկ եմ, որ նման ընտանիք ունեմ։ Ինձ այս կյանքում շատ բան պետք չէ։ Միայն հարազատներս և ընտանիքիս անդամները լավ լինեն։ Երբեք չեմ ձգտել հասնել ինչ–որ բարձունքների։
Հիմա մտածում ենք մեր ընտանիքը համալրելու մասին։ Հուսով եմ` շուտով նորություն կունենանք։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի