«Ուզում եմ ինձ կին զգալ». Նաիրա Մովսիսյանը 30 տարեկանում կրկին երեխա ունենալու և ընտանիք կազմելու մասին
«Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում։ Մեր զրուցակիցն այս անգամ դերասանուհի Նաիրա Մովսիսյանն է։
Մանկություն
Փոքր ժամանակ հանգիստ երեխա եմ եղել, ինչպես հիմա իմ աղջիկն է։ Հետո ավելի չարաճճի ու ինքնուրույն դարձա։ Ինքս էի ամեն ինչ անում։ Ես մեր տան մինուճար երեխան էի, երբ 5–6 տարեկան էի, էգոիստ էի, բայց ժամանակի ընթացքում փոխվեցի, քանի որ մայրս այլ կերպ դաստիարակեց ինձ։ Մայրս շատ էր աշխատում ինձ հետ, որպեսզի բնավորության վատ գծեր չունենամ։ Դրանից հետո ավելի մարդամոտ էի ու ունեցածս կիսում էի բոլորի հետ։ Մինչև օրս էլ այդպես է։
Ինքս միշտ փոփոխական եմ եղել և, որպես այդպիսին, երազանք չեմ ունեցել։ Գրեթե, բոլոր երեխաների նման ուզում էի բժիշկ դառնալ։ Հետո իրավաբան, ապա օպերային երգչուհի, հոգեբան, վերջում ընտրեցի այն արվեստը, որի շնորհիվ կարող եմ խաղալ այդ դերերը։ Միշտ հետաքրքիր զգացողություն եմ ունեցել, որ պետք է ճանապարհորդեմ, հայտնի լինեմ ու ինձ հեռուստացույցով ցույց տան։ Չգիտեմ ինչու, միշտ իմացել եմ, որ տարբերվելու եմ` կապ չունի լա՞վ առումով, թե՞ վատ։
Փոքր տարիքում հաճախել եմ մանկապարտեզ, որտեղ կերել եմ բոլոր ճաշիկները, խաղացել եմ բոլոր երեխաների հետ։ Հիշում եմ, որ մանկապարտեզում չէի ուզում քնել, բայց ինձ ստիպում էին պարտադիր քնել։ Ես միշտ սիրել եմ ընկերություն անել բոլորի հետ, խոսել, շփվել, սակայն փոքրուց մինչև հիմա ծանոթության առաջին քայլ ես չեմ արել։ Մյուսներն էին ցանկանում իմ հետ շփվել, խաղալ։
Միշտ ուզել եմ ունենալ հարազատ քույր և եղբայր։ Դա իմ չիրականացած երազանքն է։
Մանկությանս ամենավառ հուշերից մեկը հանգստյան օրերին գյուղ` տատիկիս ու պապիկիս մոտ գնալու հետ է կապված։ Բոլորս հավաքվում էինք, խաղում։ Հիշում եմ, որ պապիկս թույլ չէր տալիս մտնել այգի, բայց, միևնույն է, գնում էինք ու գողանում ցոգոլները։)
Հիշում եմ նաև, որ փոքր ժամանակ միշտ կորում էի։ Հագնում էի մամայիս բարձրակրունկ կոշիկները, վերցնում զարդերը, դիմահարդարվում ու կորում։ Մի ամբողջ օր ինձ էին ման գալիս և վերջում գտնում ինչ–որ մի տեղից։ Սիրում էի միայնակ զբոսնել։
Պատանեկություն
Պատանեկության շրջանում ինձ ոչ ոք չէր հասկանում, քանի որ սիրում էի տղաների հետ շփվել, նրանց հետ ֆուտբոլ խաղալ։ Այն ժամանակից էլ սխալ են ընկալել ինձ։ Ասում էին` ինչպես կարող է աղջիկը տղաների հետ ընկերություն անել։ Նրանց կարծիքով`տղա–աղջիկ ընկերներ լինել չեն կարող։ Միշտ հասուն եմ մտածել իմ տարիքի համեմատ, դրա համար իմ բոլոր ընկեր–ընկերուհիներն ինձանից տարիքով մեծ են եղել։ Գաղափարական առումով ես միշտ 2 տարի մեծ եմ եղել։
Դպրոցում գերազանց եմ սովորել։ Կյանքում միայն մեկ 4 եմ ստացել, այն էլ մամաս է դրել։ Դպրոցի վերջին 2 տարում մայրս էր ինձ դասավանդում։ Մինչև 9–րդ դասարան գերազանց եմ սովորել, իսկ 10–ում մայրս ինձ 4 նշանակեց անգլերենից։ Չվիճեցի մայրիկիս հետ, բայց դասընկերներս բողոքեցին, ասացին, որ բոլոր հարցերին պատասխանել եմ։ Մայրս ուզում էր, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան ընդունվեմ։ Ինձ համար օտար լեզուներում մասնագիտանալն անհետաքրքիր էր։ Երբեմն մայրիկիցս թաքուն էի սովորում անգլերենիս դասերը, որ չտեսնի`սովորում եմ։
Եղել եմ գերազանց աշակերտ, բայց գիրք կրծող չեմ եղել։ Սովորել եմ այնքան, ինչքան այդ պահին պետք է։ Միայն կենսաբանություն առարկան չեմ սիրել։ Ինձ գրավում էին թվերը, հաշվարկները, որոնք չկային կենսաբանության մեջ։
Պատանեկության ընթացքում գնացել եմ երաժշտական դպրոց, պարի, բասկետբոլի, կարատեի, մաթեմատիկայի, պատմության պարապմունքների։ Իմ առօրյան լի է եղել տարբեր զբաղմունքներով։ Արդեն սովոր էի, և դա դուր էր գալիս ինձ։ Հիմնականում ծնողներս էին առաջարկում` ինչով զբաղվեմ, ես էլ ընտրում էի հնարավոր բոլոր տարբերակները։
Առաջին սիրահարվածությունս դպրոցում է եղել։ Մենք նույն դպրոցում էինք սովորում։ Նա ինձանից մեկ տարով էր մեծ։ Առաջինն ինքն է ասաց իր զգացմունքների մասին։ Երբ տուն էի գնում, նա հետևում էր ինձ մի խումբ տղաների հետ։ Մի օր որոշեց հայտնել իր զգացմունքների մասին, բայց ես մերժեցի նրան, ինչպես մյուս երկրպագուներիս։ Դպրոցի տղաների 99%–ը սիրում էր ինձ։
Չափահասություն
Մինչև չափահաս դառնալս սենտիմենտալ էի, հուզական, դրանից հետո սկսեցի կոտրել իմ միջի այդ աղջկան և դարձա ավելի սառը մարդ։ Սկսեցի ավելի բանական, ռեալ, հաստատուն նայել կյանքին։ Ինձ տրամադրել էին, որ կյանքը պայքար է, չնայած նման բան չկա։ Երբեմն զգացմունքները տեղի են տալիս և հուզական եմ դառնում։
Բնավորությամբ փոխվելու մյուս պատճառը, թերևս, այն է, որ չունեի հարազատ եղբայր, ծնողներս էլ բաժանված էին, ակամայից սկսեցի պայքարող դառնալ։ Կամ պետք է լինեի սառը, կամ տրվեի ցանկություններին, արդյունքում` շատ վատ բան ստացվեր։ Դրա համար էլ ես ընտրեցի առաջին տարբերակը։ Այո, ես սառն եմ, չոբան եմ, չոր եմ և կոպտում եմ բոլորին։ Այդպիսին լինելը շատ դեպքերում օգնում է ինձ։
Չափահասության շրջանում մի անգամ նշանս եմ հետ տվել, հետո ամուսնացել ու բաժանվել եմ, բայց դա ինձ չի ընկճել։ Ամեն անգամ մտածել եմ ճիշտ ընտրություն եմ կայացրել և այդպես երջանիկ կլինեմ։ Այլևս չեն լինի հոգսեր կամ էլ քիչ կլինեն, էլ ես չեմ լինի որոշողը, կլինի մեկը, որ կորոշի։ 29 տարեկանի համեմատ այնքան բան եմ տեսնել ու ապրել, որը, երբեմն, հոգնեցնում է։ Դա հիշելը, անգամ, տհաճ է։ Ուզում եմ ինձ կին զգալ։ Միայն արտաքնապես կին չլինեմ, ներքուստ էլ ինձ կին զգամ։
Տղամարդու մեջ տանել չեմ կարողանում սուտը և անկայունությունը, անպարտաճանաչությունը։ Ես կգժվեմ, եթե տղամարդն ունենա այդ հատկանիշները։ Ավելի լավ է, ինձ չսիրի, բայց լինի պարտաճանաչ ու անկեղծ։ Երբ սկսում են ինչ–որ բաներ հորինել, ինձ սպանում է։ Առաջին անգամ նշանս հետ տվեցի, որովհետև հասկացանք` մենք պարզապես լավ ընկերներ ենք, իսկ ամուսնության դեպքում չեմ ցանկանում մանրամասնել։
Երեխաս առանց հոր չի մեծանա։ Ով ասաց, որ նա հայր չի ունենա։ Կան հայրեր, որոնք երեխաների հետ այնքան իդեալական են, որ, երբեմն, մոռանում ես, ինչեր են արել։ Ամուսնուցս բաժանվելուց հետո ես միշտ առիթ տվել եմ` երեխայիս հետ շփվելու, բայց երբ հասնում է մի կետի, որն ի վնաս երեխայի է, ես կզրկեմ երեխայի հետ շփումից, ով ուզում է լինի։ Ես չեմ կարող իմ երեխային տալ հոր սերը։ Ոչ մի կին չի կարող ասել, որ կարող է և հոր և մոր սերը տալ երեխային։ Հոր տեղը միշտ բաց է մնում, եթե, իհարկե, չհայտնվի ինչ–որ մեկը, որը հոգատարությամբ կստանձնի այդ դերը և կլինի լավ հայր։
Երեխաս, անպայման, ունենալու է քույր կամ եղբայր։ Որոշել եմ 30 տարեկանում երեխա ունենալ։ Կապ չունի` տղա, թե աղջիկ։ 90%–ով կարող եմ ասել` նման բան կլինի։ Իհարկե, Աստծո գործերին չեմ խառնվի։ 30–ամյակիս սպասում եմ այնքան, ինչքան սպասել եմ 20–ամյակիս, որն իմ համար շրջադարձային եղավ։
Երազանքներ չունեմ, ունեմ ցանկություններ են ու նպատակներ։ Ուզում եմ պարտադիր ունենալ անկեղծության վրա հիմնված հաստատուն, կայուն ընտանիք`ամուսին, երեխաներ, մինչև իմ կյանքի վերջին օրերը։ Ցանկությունս շատ մեծ է նոր բնակարան ձեռք բերել։ Ժամանակին սա մորս երազանքն է եղել։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից