Հայտնիները` Նարեկ Դուրյանի տարեդարձին և ներկայացման պրեմիերային
Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանը երեկ նշում էր տարեդարձը: Իր ծննդյան օրը հանդիսատեսի դատին նոր ներկայացում հանձնելը ավանդույթ է դարձել: Դա օրը տոնելու նրա սիրելի տարբերական է: Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացման առաջնախաղին և իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր պահերը։ Նարեկ Դուրյանին շնորհավորելու էին եկել ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, հասարակական քաղաքական գործիչներ, թատերական գործիչներ և շոու բիզնեսի աստղեր։
Պրեմիերան կայացավ Նարեկ Դուրյանի հիմնադրած և ղեկավարած «Բոհեմ» թատրոնում։ «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացումը իրականության և մտացածինի սահմանում է։ Այն հնարավորություն է տալիս նորովի ճանաչել Դուրյանին, այս անգամ` որպես դասախոս։ Սակայն իրականության և հորինվածի սահմանը յուրաքանչյուրը կհասկանա յուրովի` ճիշտ այնքան, որքան ճանաչում է Նարեկ Դուրյանին։
Ներկայացման մեջ խաղում են ինչպես փորձառու դերասաններ` Վարուժան Մանուկյանը, Գրիգոր Հակոբանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Թամարա Պետրոսյանը և այլք, այնպես էլ նորավարտ ուսանողներ։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում Դուրյանի ղեկավարած կուրսն այս տարի ավարտում է բուհը։ Սա նրանց դիպլոմային աշխատանքն է։
«Սիրում եմ իմ հոբելյանները նոր ներկայացմամբ նշել։ Այսօր հոբելյան չէ, ընդամենը 58 տարեկան եմ դառնում, սակայն կրկին տոնում եմ նոր ներկայացմամբ»,– ասաց Դուրյանն ու հավելեց, որ տարիներ առաջ իր ուսանողական խենթ օրերի ընկեր Արմեն Մազմանյանը՝ Մազը, իրեն առաջարկել է դասավանդել Թատերականում:
«4 տարիները թռան, գնացին, հասանք դիպլոմային ներկայացման ընտրությանը: Մինչև ուզում էի հասկանալ՝ ինչ պետք է ընտրենք, ուսանողներս եկան, ասացին՝ Նարեկ Օհանիչ, մի բան ենք մտածել, եկեք մի բան բեմադրենք, միասին խաղաք: Ասացի՝ սրանց մտքի թռիչքին նայիր:) Ցրելու համար ասացի՝ համաձայն եմ, բայց պայմանով, որ դուք գրեք: Արդեն մոռացել էի այս խոսակցության մասին, մեկ էլ եկան` մի քանի պատկեր գրած: Կարդացի, զարմանալի է, բայց հավանեցի: Ասացի՝ գրեք, եթե լավ եղավ, կխմբագրեմ, կբեմադրենք, խաղացանկում էլ կներառենք, թե որքան կդիմանաք, հանդիսատեսը կորոշի, բայց եթե վատ եղավ, ես ձեզ սիրում եմ, շատ եմ սիրում, բայց ոչ այդքան:)»,– իրեն բնորոշ ձևով նախապատմությունը ներկայացրեց դերասանը։
Նա նշեց, որ կարևորում է ուսանողներին ճիշտ ուղու վրա դնելը։ «Մտածեցի՝ ինչու ոչ: Ես 58 տարեկան, քիչ թե շատ, կայացած մարդ եմ։ Վերջապես երազանքս կատարվեց` իմ թատրոնն ունեմ, 10 տարով, բայց այնուամենայնիվ:Եթե կարող եմ երիտասարդներին հնարավորություն տալ բեմ բարձրանալ, հանդիսատեսին ներկայանալ, իրենց սիրած մասնագիտությամբ ազնվորեն դրամ վաստակել, ինչու ոչ: Ի վերջո, կուրսի ղեկավարի ամենամեծ առաքելությունն է` ուսանողներին ճիշտ ուղու վրա դնել: Համենայն դեպս, մեր ժամանակ այդպես էր»,– նկատեց նա։
Ներկայացման մեջ իբրև դասախոսի կերպարի անուն Դուրյանն ընտրել է իր կուրսի ղեկավարի անունը`Արտաշես Գրիգորիչ Հովսեփյան: «Նա թե՛ կուրսի ղեկավար էր, թե՛ հայր, պետք եղած տեղն էլ` ընկեր: Ուսանողների անուններին չկպանք, բայց բնավորությունները մի քիչ փոփոխեցինք։ Դե ինչ, Նարեկ Բաբան և 11 ավազակները»,– իբրև նախաբան ասաց ռեժիսորը։
Ներկայացման հեղինակներն են Նարեկ Դուրյանը, համահեղինակներն են Թելման Առաքելյանը և Րաֆֆի Թադևոսյանը: Ներկայացման երաժշտական ձևավորումը կատարել է Նարեկ Դուրյանը:
«Այստեղ ներկայանում եմ որպես Թամարա, քանի որ ձևաչափը թույլ է տալիս, որ լինենք այնպիսին, ինչպիսին կյանքում ենք: Ես Նարեկ Դուրյանի ուսանողը չեմ եղել, բայց մոտ 10 տարի է՝ աշխատում եմ իր հետ: Ես իր կյանքի ուսանողն եմ:) Շատ ուրախ եմ, որ խաղում եմ այս ներկայացնման մեջ: Նարեկ Օհանիչն այնքան բազմերանգ է: Ես ուզում եմ, որ իր երանգները միշտ վառ մնան և լուսավորեն, թե՛ իր հանդիսատեսին, թե՛ գործընկերներին, թե՛ ուսանողների: Մաղթում եմ, որ իր ներքին շատրվանն անսպառ լինի»,– ասաց Թամարան։
Նշենք, որ ներկայացումը «Բոհեմ» թատրոնի բեմում կլինի մայիսի 3-ին և 9–ին։
Ռաֆոն էլ նկատեց, որ Նարեկ Դուրյանը Մարդ–Երևան է. «Երրորդ անգամ եմ խաղում Նարեկ Օհանիչի հետ: Երբ նա արեց այս ներկայացման առաջարկը, չկարողացա մերժել, որովհետև իր հետ ներկայանալն ինձ համար պատիվ է ու բոլորովին այլ հաճույք: Առավել ևս, որ ներկայացումը խաղալու էինք իր ծննդյան օրը։ Սա կարծես մեր յուրօրինակ նվերն է Նարեկ Օհանիչին: Չեմ ուզում ամպագոռգոռ բառեր ասել, բայց ուզում եմ ինքը առողջ լինի և միշտ մեր կողքին: Նրա տեսակը շատ է պետք թե՛ մեր իրականության, թե՛ վաղվա սերնդի համար: Նարեկ Դուրյանի մեջ Երևան կա՝ բակը, ծառը, ցայտաղբյուրը: Իր ուսանողներին վարակում է Երևանով, ինչը շատ կարևոր է»։
Անդոն էլ հայտնեց, որ առաջին անգամ է բեմ բարձրանում Նարեկ Դուրյանի հետ, բայց համոզված է` ոչ վերջին։ «Շատ եմ սիրել իրեն։ Կարծում եմ` ինքն էլ ինձ է սիրել: Համոզված եմ` այս ներկայացումը երկար կյանք կունենա: Փորձերը շատ հետաքրքիր ու գունեղ են անցել մեր փորձերը»,– նշեց դերասանն ու առողջություն մաղթեց ավագ գործընկերոջը, որպեսզի միշտ իրենց կողքին լինի։
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի