««Խոստումը» ներկայացնում է պայքարող հային». ֆիլմի հայաստանյան պրեմիերան և հայտնիների տպավորությունները
Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցի օրը Մոսկվա կինոթատրոնում կայացավ Թերրի Ջորջի «Խոստումը» ֆիլմի առաջնախաղը։ Tert.am Life–ը ներկա է եղել պրեմիերային և իր ընթերցողներին է ներկայացնում հայերեն կրկնօրինակումն արած դերասանների կարծիքները ֆիլմի մասին։
Քըրք Քրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը ներկայացնում է ոչ միայն հայի կոտորածը, այլև պայքարը։ Այն պատմում է, թե ինչպես 20-րդ դարասկզբին ցեղասպանվեց 1,5 մլն հայ, միաժամանակ ներկայացնում է ինչպես են հայերը պայքարել իրենց գոյության իրավունքի համար։ Տղամարդիկ պաշտպանել են իրենց կանանց ինչով կարող էին՝ զենքով, քարով, կանայք էլ եղել են տղամարդկանց կողքին, պայքարել և ուժ տվել նրանց։ Ֆիլմի առանցքային մտքերից մեկն այն է, որ հայերի վրեժը ոչ թե թուրք սպանելն է, այլ վերապրելը։
«Ֆիլմում կա մի կտոր, որում ասվում է, որ մեր ամենամեծ վրեժը կլինի վերապրելը։ Կարծում եմ` այն, որ 102 տարի անց մենք այս ֆիլմը դիտում ենք անկախ Հայաստանում, ամենավառ հաստատումն է մեր վրեժխնդրության։ Կարծում եմ` պետք է շարունակենք այդ ոգով և մինչև վերջ վրեժխնդիր լինենք մեր անմեղ զոհերի համար»,– նկատեց «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը։ Ի դեպ, ֆիլմը Հայաստանում ցուցադրելու և հայերեն կրկնօրինակելու իրավունք ձեռք է բերել «Շարմ Հոլդինգը»։
Դանիել Հիմենես Քաչոյի մարմնավորած Պատվելի Անդրեասյանի կերպարը հայերեն հնչյունավորած դերասան Բաբկեն Չոբանյանը նշեց, որ ֆիլմից հետո էմոցիոնալ առումով դեռևս սթափ չէ` գնահատականներ տալու համար։ «Ինձ համար ամենակարևոր մեսիջը այս մասշտաբով այս ողբերգության մասին բարձրաձայնելն էր։ Հիմա չեմ ուզում այլ գնահատականներ տալ,– ասաց նա և նկատեց, որ ֆիլմում չի հնչում ցեղասպանություն բառը,– կլինեն մարդիկ, ովքեր «ցեղասպանություն» բառը կփնտրեն, որը չհնչեց, բայց ես դրա անհրաժեշտությունը չզգացի։ Ողբերգությունը ներկայացված է սառնասրտությամբ՝ առանց հույզերի, դա լավ է»։
Դերասան Մխիթար Ավետիսյանը, ով հնչյունավորել է Ահարոն Նեիլի կերտած Թալեաթ փաշային նշեց, որ շատ տպավորված է ֆիլմով։ «Այստեղ շատ կարևոր շեշտադրում է արված. ներկայացված է ոչ միայն կոտորածը, այլև մեր պայքարը։ Ֆիլմում ցայտուն երևում է, որ մենք պայքարող, ոչ թե գոյատևող ազգ ենք։ Այստեղ ներկայացված է նաև սերը, որը համամարդկային հարց է։ Դա շատ կարևոր է։ Դու բութ հայացքով չես նայում հերթական ֆիլմը ցեղասպանության մասին»,– նշեց նա։
Դերասանուհի Սիրանուշ Լազյանը կրկնօրինակել է Մարալին, ում դերը խաղում էր Անժելա Սարաֆյանը. «Ես հպարտ եմ, որ մեր ֆիլմադարանը համալրվեց այսպիսի ֆիլմով։ Ես ճիշտ պատմությամբ շատ լավ ֆիլմ ունեմ ցույց տալու իմ երեխաներին։ Շատ հպարտ եմ, որ հնչյունավորել եմ Անժելային։ Իր խաղը հիասքանչ էր»։
Դերասանուհու ամուսինը` դերասան Սամվել Դանիելյանն էլ հնչյունավորել է Մարվն Քենզարիի մարմնավորած Էմրե Օգանի կերպարը։ «Շատ լավ ֆիլմ է Հայոց ցեղասպանության մասին։ Ամենակարևորը` ճիշտ ինֆորմացիա է ներառում։ Ֆիլմը ոչ միայն ցեղասպանության, այլև մարդկային փոխհարաբերությունների, սիրո, պայքարի մասին է։ Դա ամբողջացրել էր ֆիլմը։ Ինձ շատ դուր եկավ»։
Ռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստումը» ֆիլմի սցենարի հեղինակը Ռոբին Սվայկորդն է։ Ֆիլմում խաղացել են Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը, Դանիել Խիմենես Կաչոն, Շառլոտ լը Բոնը, Շոհրե Աղդաշլուն, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն, Անժելա Սարաֆյանը, Մայքլ Ստալ Դավիդը, Ռեյդ Սեբեձիջան, Մարվան Քենզարին, Գևորգ Մալիքյանը, Թամեր Հասանը, Նուման Աքարը, Ստյուարտ Սքուդամորը, Իսմեթ Օգանը, Իգալ Նաորը, Ալան Էրնանդեսը և ուրիշներ:
Ֆիլմի երաժշտական մասի հայերեն ձայնագրությունն իրականացրել է «Հովեր» երգչախումբը։ Դերերի կրկնօրինակումն արել են Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Սամվել Դանիելյանը, Կարինե Ջանջուղազյանը, Սիրանուշ Լազյանը, Արտաշես Ալեքսանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Արմեն Նավասարդյանը, Արաքսյա Մելիքյանը, Արթուր Կարապետյանը, Սմբատ Ստեփանյանը Արմեն Մարգարյանը, Ալբերտ Սաֆարյանը, Մխիթար Ավետիսյանը, Վարուժան Մանուկյանը և Արթուր Պետրոսյանը։
«Խոստումը» հայաստանյան կինովարձույթում կլինի ապրիլի 27–ից։
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից