Լիլիթ Հարոյանը մանկության ծանր պայմանների, առաջին սիրահարվածության ու կյանքի արժեքների մասին
«Մանկություն, պատանեկություն, չափահասություն» շարքում Tert.am Life–ը շարունակում է բացահայտել հայ հայտնիներին։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում։ Մեր զրուցակիցը դերասանուհի, հոգեբան Լիլիթ Հարոյանն է։ Դերասանուհին պատմել է չնայած սոցիալական ծանր պայմաններին` իր գունավոր մանկության մասին, խոսել առաջին սիրահարվածության և հասուն տարիքում աշխարհընկալման փոփոխությունների մասին։
Մանկություն
Մեծացել եմ մութ ու ցուրտ տարիներին, բայց վառ գույներով եմ հիշում մանկությունս։ Այն իսկական գունապնակի է նման։ Չգիտեմ ինչու, մանկությունս միշտ ասոցացրել եմ դեղին գույնի հետ, որն արևին է բնորոշում։ Արևն էլ ջերմության խորհրդանիշն է։ Մեծացել եմ համերաշխ, սիրով լի ընտանիքում։ Վաղ մանկության հետ միայն ջերմ լավ հիշողություններ ունեմ։
Այն ժամանակ մենք սոցիալապես ծանր պայմաններում էինք ապրում։ Ճիշտ է, ես շատ բաներ չեմ հասկացել ու չեմ հիշում, բայց երբ մեծացա, հասկացա, թե ինչ դժվարություններ են եղել։ Հիշում եմ, որ ծնողներս կտոր–կտոր հավասար բաժանում էին ուտելիքը ու ոչինչ չէր ավելանում։ Սոցիալական վիճակն այդ տարիներին շատ ընտանիքներում լավ չէր, բայց շատ երջանկություն կար։ Այդ ժամանակ չկային տեխնիկաներ, բայց մարդկային հարաբերություններն ու ընտանեկան ներանձնային հարաբերությունները շատ ավելի ջերմ ու իրական էին։ Ամեն դեպքում, մարդիկ երջանիկ էին։
Մայրս ու հայրս ինձ համար զույգի իդեալ են։ Այդ դժվարին տարիներին ամուր են հենված եղել իրար ու կարողացել են հաղթահարել ամեն դժվարություն։ Ես շատ եմ տեսել` թե ինչպես են մայրս ու հայրս աջակցում, ոգևորում միմյանց։
Ինձ համար սովորական էր, որ մոմի լույսի տակ էինք հաց ուտում։ Կարծում էի, որ դա բնականոն կյանքն է։ Ինձ համար դրանք իդեալական պայմաններ էին։ Այնպես չի եղել, որ ես լավ կյանքով եմ ապրել, հետո վատ, որ հասկանայի դրանց տարբերությունը։ Դրա համար էլ միշտ լավ և ուրախ ձևով եմ հիշում մանկությունս։ Դա գալիս է նաև ծնողներիցս, որոնք այնպես են արել, որ մենք չզգանք այդ ծանրությունը։
Հիշում եմ մեր վառարանը. լողանալուց հետո, անպայման, նստում էինք կողքին, տաքանում, հիշում եմ մոմի լույսը, որի ներքո մայրս հեքիաթ էր կարդում իմ և եղբորս համար նախքան կքնեինք։ Բացի հեքիաթներից մայրս նաև այլ ստեղծագործություններ էր կարդում, որոնք տարիքով մեծերի համար էին նախատեսված։ Ամենատպավորված ստեղծագործությունն ինձ համար «Անգլուխ ձիավորն» է։ Այն ինձ համար տարօրինակ պատմություն ուներ. ինչպես կարող է մարդ գլուխ չունենալ։ Հիշում եմ, որ մայրս մեզ համար նաև դաշնամուր էր նվագում։
Սիրում էի եղբորս հետ իջնել բակ խաղալու։ Այդ ժամանակ հագնվում էի այնպես, ինչպես եղբայրս էր հագնվում։ Մի քանի տարի հետո հասկացա, որ աղջիկ եմ ու սկսեցի ավելի թիթիզ հագուստներ հագնել։ Եղբորս հետ շատ էի կապված։ Ամեն ինչ նրա հետ էի անում։ Հիշում եմ, որ նա ցանկանում էր դառնալ մետրոյի գնացքի վարորդ, ես էլ էի ասում` ուզում եմ գնացքի վարորդ դառնալ։ Հայրիկիս հետ շատ կապված էինք։ Միասին գնում էինք տարբեր վայրեր զբոսնելու։
Պատանեկություն
Պատանեկական տարիքում տարբեր զբաղմունքներ ունեի. սպորտ, դաշնամուր... սիրում էի ստեղծագործել, բանաստեղծություններ գրել և այլն։ Շատ ռոմանտիկ, զգացմունքային երեխա էի։
Դպրոց հաճախել շատ չէի սիրում, մանկապարտեզ երեք օր եմ գնացել։ Ես շատ նուրբ ու զգացմունքային էի ու ինձ միայն ծնողներիս հետ էր հաճելի շփվել։ Դպրոցում լավ եմ սովորել, բայց չեմ կարող ասել` շատ եմ սիրել։
Պատանեկություն ասելիս հիշում եմ դպրոցը, ընկերներիս, առաջին սիրահարվածությունը։ Հիշում եմ, որ մայրս ու ես Վալենտինին նամակ գրեցինք իմ դասընկերոջը, ում համակրում էի։ Այդ ժամանակ մոտ 13 տարեկան էի։ Հետո այդ զգացողությունն անցավ։
Այդ տարիքում մասնակցել եմ գեղեցկության մրցույթի և արժանացել «Միսս Հայաստան» տիտղոսին։ Դա ինձ համար մեծ ձեռքբերում էր։ Այդ ժամանակվանից հասկացա, որ սիրում եմ բեմը, այն ինձ համար է։ 16 տարեկանից սկսեցի մասնագիտական փորձեր անել ու նկարահանվեցի հաղորդաշարում, որը եթեր չգնաց։ Այնուհետև սովորել եմ Երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժնում, միաժամանակ` ԵՊՀ–ի հոգեբանության ֆակուլտետում։
Սոցիալական ծանր պայմանները չէին, որ ինձ ստիպեցին մտածել կարիերայի մասին։ Պատանեկության տարիքում նյութապես ապահոված էի և կարիք չունեի մտածելու գումար վաստակելու մասին։ Պարզապես էներգիայով լի էի ու ուզում էի ինչ–որ բան անել։ Ինքս բնույթով այնպիսին եմ, որ սիրում եմ աշխատել։ Կան աղջիկներ, որ բնույթով տնային տնտեսուհի են, բայց ես ավելի կարիերիստ։
Չափահասություն
Ներկայիս տարիքս շատ եմ սիրում։ Եթե մանկության շրջանում մեզ հագցրել են այնպես, ինչպես մեր ծնողներն են ուզել, հիմա մենք ենք որոշումներ կայացնում։ Իհարկե, դա մեծ պատասխանատվություն է, բայց ամենահարմար տարիքն է։ Հաճախ եմ մտքով սավառնում մանկություն, բայց երբեք ոչ մի բան չէի ցանկանա հետ բերել։
Տարիքն աննշան բան է։ Եթե չլիներ այն, ապա մարդիկ ավելի երջանիկ կապրեին, քանի որ հոգին երբեք չի ծերանում։
Կարծում եմ` բավականին հասուն եմ, չնայած մարդը տարեցտարի ավելի է հասունանում` դառնալով իմաստուն։ Եթե մանուկ հասակում ավելի զգացմունքային էի, հիմա կյանքին այլ հայացքով եմ նայում. ավելի սառն եմ դատում և թեթև տանում ամեն ինչ։ Ընդհանրապես աշխարհընկալումս փոխվել է. ռոմանտիկից ռեալիստ եմ դարձել։ Ամենակարևորն այն է, որ սկսել եմ գնահատել ժամանակը, քանի որ հասկացել եմ` դա միակ բանն է, որ երբեք հետ չես կարող բերել։ Սկսել եմ վայրկյանը գնահատել ու վայելել։
Բնականաբար, ամեն տարիք իր դժվարությունն ունի։ Իմ կյանքում շատ մեծ դժվարություն չի եղել։ Դժվարություն եղել է բաժանումը, որը չեմ ուզում մանրամասնել։ Կապ չունի, թե ինչ բաժանում է։ Այն իր մեջ թախիծ ունի։ Չնայած նման պահերի միշտ ամեն ինչի լուծումը գտել եմ։ Եղել է, որ օտար երկրում գումար եմ կորցրել, լուծում եմ գտել, սկսել եմ աշխատել ու այդ գումարը հետ բերել։ Երբեք թույլ չեմ տվել, որ դժվարությունը հաղթի ինձ։
Այս տարիքում սիրո աշխարհընկալումը դժվար է բացատրել։ Կարծում եմ` այն պետք է ուղղված չլինի քո էգոյին։ Սերը պետք է տաս առանց սպասելիքների։ Իրական սերը դա է։ Ինձ համար իդեալական սերը մոր և երեխայի սերն է, որն առանց սպասելիքների է։ Սերը փունջ է հարգանքի, վստահության, սիրահարվածության ու կրքի։ Կողակցիս ինչ–որ մի չափորոշիչով չեմ պատկերացնում։ Ես նման կերպարներ չեմ ստեղծում, քանի որ դա ավելի դժվարացնում է կյանքը։ Կարևորը նրա մեջ լինեն մարդկային բարձր արժեքներ։ Ինքս հոգեբան եմ ու շատ շուտ եմ կարողանում ճանաչել մարդու տեսակը, դրա համար էլ առաջնային տեսակին եմ ուշադրություն դարձնում։ Նա պետք է լինի անկեղծ, վստահելի հասկացող, ինտելեկտուալ, ուժեղ։ Ճիշտ է, այս արժեքներն այնքան են ասել, որ իրենց ուժը կորցրել են, բայց շատ կարևոր են։
Հիմա զբաղվածությունս շատ է։ Նկարահանվում եմ «Չեյնջ» սիթքոմում, այլ առաջարկներ էլ կան։ Ապագայի հետ կապված չեմ սիրում նախապես ծրագրել։ Կյանքում ամեն բան հնարավոր է ու շատ բաներ ժամանակի ընթացքում փոխվում են։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից