«Երբ իմացանք երեխայի սեռը, շատ ուրախացանք». Սուսաննա Պետրոսյանը ամուսնու և ապագա բալիկի մասին
Նախորդ տարվա օգոստոսին ամուսնացած երգչուհի Սուսաննա Պետրոսյանի կյանքում բերկրալի շրջան է։ Ամռանը նա առաջին անգամ մայր կդառնա։ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Tert.am Life–ը զրուցել է հղիության վերջին շրջանում գտնվող երգչուհու հետ։ Թեև Սուսաննան հազվադեպ է խոսում ընտանիքի մասին, մեր ընթերցողների համար բացառություն է արել և խոսել ամուսնու` Գեորգի հետ հարաբերությունների ու ապագա բալիկի մասին։
Ի դեպ, ամուսնությունից 1 ամիս անց զույգը ժամանակավոր բնակության էր մեկնել Չինաստան, քանի որ Գևորգն մասնագիտական բարձր որակավորում ստանալու առաջարկ ուներ, սակայն հղիության մասին իմանալուց հետո Գևորգն ու Սուսաննան վերադարձել են Հայաստան, որպեսզի փոքրիկը հայրենիքում լույս աշխխարհ գա։
–Սուսաննա, այսօր Մայրության և գեղեցկության տոնն է։ Այսուհետև տոնը լիարժեք վերաբերում է նաև Ձեզ։ Ի՞նչ զգացողություններ ունեք հղիության վերջին շրջանում։
–Դեռ չկա այն իրական զգացողությունը, սակայն որքան մոտենում էր տոնը, այնքան հասկանում էի, որ արդեն ինձ էլ է վերաբերում։ Դա շատ հաճելի է։ Կարծում եմ` մայրությունն ամենաթանկ ու գեղեցիկ բանն է աշխարհում, որ կարող է պատահել կնոջ հետ։
-Հղիության շրջանում կինը իր ներքին կապ է ունենում երեխայի հետ։ Ասում են՝ դաստիարակությունը պետք է հենց այդ փուլից սկսել։ Դուք ինչպե՞ս եք վարվում, խոսո՞ւմ եք փոքրիկի հետ։
-Իհարկե, խոսում եմ։ Կարծում եմ` կապը երեխայի հետ ի սկզբանե պետք է լինի։ Մեր միջև այդ կապն արդեն կա։ Մեխանիկորեն այնպես է ստացվում, որ խոսում ես իր հետ, երգում իր համար։ Կարծում եմ՝ բոլորի մոտ է այդպես։
Ինչ վերաբերում է դաստիարակությանը, հիմա հատուկ բաներ չեմ անում։ Եթե նախկինում ուղղակի մտածում էի` պետք է լավ դաստիարակել երեխային, հիմա գիտակցաբար փորձում եմ հասկանալ` ինչպես է պետք դաստիարակել նրան, որպեսզի ճիշտ մեծանա, լավ մարդ ու քաղաքացի լինի։
Հատկապես այս փուլում շատ ուշադիր եմ շրջապատիս երեխաներն ինչպես են իրենց պահում։ Արդեն մտածում եմ` այսպես եմ անելու, որ իմ երեխան այսպիսին չլինի, օրինակ եմ վերցնում մայրիկներից` ինչ են անում, որ երեխան ինչ–որ հատկանիշ ունենա կամ ոչ։
–Իսկ ի՞նչ եք անելու։ Երեխայի դաստիարակության հարցում որո՞նք են Ձեզ համար սկզբունքային հարցերը։
–Ես չեմ սիրում լկստված երեխաների։ Պետք է ամեն ինչ անեմ, որ իմ բալիկը լկստված չլինի։ Երբ երեխան ծնվի, ինչ–որ բան անելու պահը գա, մեխանիկորեն կհասկանամ` ինչ է ինձ պետք։ Դաստիարակությունը պետք է սկսել առաջին իսկ օրվանից։ Դեռ 1 տարեկանը չլրացած` մայրը, հայրը, ընտանիքի անդամները պետք է կազմավորեն երեխայի բնավորությունը։
–Որոշել եք խի՞ստ մամա լինել։
–Խիստը հարաբերական է։ Ես այդքան էլ չեմ ընդունում այն մտածելակերպը, թե երեխա է, թող ինչ ուզում է` անի։ Կարծում եմ` երեխան ինչ–որ տեղ պետք է արգելքներ էլ ունենա, որպեսզի երես չառնի։
–Երեխայի սեռի հարցում նախընտրություններ ունե՞ք, պարզե՞լ եք սեռը։
–Այո, բայց որոշել ենք դա գաղտնի պահել։ Լինում են դեպքեր, երբ բժշկությունն էլ է սխալվում, այնպես որ, սեռը կհայտնենք, երբ փոքրիկը ծնվի։
Ես շատ եմ ուզում ունենալ և՛ աղջիկ, և՛ տղա։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ առողջ երեխա լինի, երջանիկ մանկություն ունենա, լավ մարդ մեծանա։ Այս դարում դա շատ ավելի կարևոր է, քան մտածես` պարտադիր պիտի տղա կամ աղջիկ ունենամ։ Ո՛չ իմ, ո՛չ ամուսնուս մոտ չի եղել այդպիսի բան։ Երբ իմացանք երեխայի սեռը, շատ ուրախացանք։
–Անվան տարբերակներ ունե՞ք։ Այս թեմայով վեճեր ունենո՞ւմ եք։
–Շատ դժվար է կողմնորոշվել։ Մի քանի տարբերակ ունենք։ Մտածում ենք` երբ երեխան ծնվի, իրեն տեսնելով կհասկանանք` ո՞ր անունն է իրեն ավելի սազում։
Վեճեր չենք ունենում, քանի որ մեզ մոտ հակառակն է` ես ասում եմ` դու ասա, ինչ տարբերակ ես ցանկանում, ամուսինս ինձ է թողնում ընտրությունը։ Մեզ մոտ այդ կռիվն է, որ ամեն մեկս էլ ուզում ենք մյուսիս սրտով լինի։
–Սուսաննա, կանայք հղիության ընթացքում կամակորություններ են ունենում։ Ձեր դեպքում ինչպե՞ս է։
–Չէ, ինձ մոտ այդպիսի բաներ չկան։ Բնավորությանս մեջ փոփոխություններ չեմ նկատել։
Հղիությունս շատ ուրախ և լավ է անցնում։ Հիմա կյանքիս ամենաերջանիկ շրջանն է։
–Ձեր ամուսինը հիմա երկուսի մասին է հոգ տանում, ավելի ուշադի՞ր է դարձել։
–Ամուսինս միշտ է ուշադիր եղել, իհարկե, հիմա առավել ուշադիր է, սակայն բացահայտումներ, որպես այդպիսին չկան։ Ինքը միշտ է ուշադիր եղել։ Ես նաև դրա համար եմ սիրում իրեն, որովհետև, իսկապես, շատ լավ ամուսին է, վստահ եմ` նաև լավ հայրիկ է լինելու։
–Կան զույգեր, որոնք ամուսնությունից հետո ուզում են մի քանի տարի վայելել ամուսնական կյանքը, հետո միայն բալիկ ունենալ։ Ձեր դեպքում ամեն բան շատ արագ ստացվեց։ Մինչև հղիության մասին իմանալն ունեի՞ք մայրանալու ցանկություն, թե՞ ամեն բան թողել էիք ինքնահոսի։
–Ամեն ինչ թողել էինք Աստծո կամքին։ Մենք բավականին երկար ժամանակ ենք իրար ճանաչում, այնպես որ, մի քանի տարի էլ կյանքը վայելելու հատուկ միտում չունեինք։
Ես անգամ փոքր ժամանակ էի մտածում` մեծանալու եմ, մայրիկ եմ դառնամ։ Ինձ համար դա միշտ եղել է գեղեցիկ ու կարևոր մի բան։ Հասկացել էի, որ արդեն ժամանակն է։
–Այս ընթացքում ստեղծագործական դադա՞ր եք վերցնելու։
–Նոր գործեր արել ենք։ Ցավոք, ես շատ ակտիվ չեմ եղել, այնպես որ, տեսանելի տարբերություն չի լինի։ Կան աշխատանքներ, որոնք պիտի ներկայացնեմ, ուղղակի տեխնիկական խնդիրներ կան, որոնք ինձանից կախված չեն։ Իմ հասանելիք աշխատանքն արդեն արել եմ։ Պասիվությունը մեծ ու երկար չի լինի, մինչև այս աշխատանքները ներկայացնեմ, կկարողանամ նոր աշխատանքներով զբաղվել։
–Այն, որ Ձեր գործունեությունը չի լցնում Ձեր առօրյան, պայմանավորված է Ձեր ընտանեկան կարգավիճակո՞վ, թե՞ հաշվի եք առնում, որ, միևնույն է, չեք տալու այն, ինչ շոու բիզնեսում կարող է բարձր ռեյթինգ ունենալ։
–Երկուսն էլ։ Ինձ համար շատ կարևոր են և՛ իմ ընտանիքը, և՛ այն աշխատանքը, որը սիրում եմ։ Միանշանակ, չեմ պատրաստվում ներկայացնել այնպիսի գործ, ինչպիսին շոու բիզնեսն է պահանջում։ Ես ներկայացնելու եմ այն գործերը, որոնք իմ սրտով և ճաշակով են, իմ լսարանն է լսում։ Մեծ, թե փոքր, կա լսարան, որին փոփոխություններ չեմ ներկայացնի։
Ես նաև դասավանդում եմ, ինչը մեծ ժամանակ է խլում։ Այլ բաների համար ժամանակ չի մնում, սակայն ժամանակս անտեղի չի անցնում, ուսուցանելուն եմ նվիրում։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից