«Արցախյան պատերազմի սկզբում հայրս գերի ընկավ». դերասանուհի Նարինե Գրիգորյանը պատերազմի դաշտում անցած մանկության մասին
Դերասանուհի Նարինե Գրիգորյանի ծնողներն Արցախից են։ Նա ծնվել և մեծացել է Հրազդանում, իսկ պատերազմի տարիներին, երբ 8 տարեկան էր, ծնողների հետ տեղափոխվել է Արցախ։ Tert.am Life–ը դերասանուհու հետ զրուցել է պատերազմի դաշտում անցած մանկության մասին։
«Մայրս ու հայրս ղարաբաղցի են, սակայն եկել և սովորել են Պոլիտեխնիկում, հետո նշանակում ստացել Հրազդանում։ Ես ամռանն էի գնում Ղարաբաղ։ Երբ շարժումը սկսվեց, ամբողջ ընտանիքով տեղափոխվեցինք Ղարաբաղ, որպեսզի ղարաբաղցին տեր կանգնի Ղարաբաղին։ Մենք գնացինք պապիկիս հիմնած գյուղը` Նորագյուղ, որը Խոջալուի դիմացն է։ Այնտեղ տուն կառուցեցինք, այգի տնկեցինք ու սկսեցինք ապրել պատերազմի մեջ»,– հիշեց Նարինեն։
Լինելով մարդ, ով վերապրել է Արցախյան պատերազմն ու իր մանկական ընկալումն ունի այդ ամենի վերաբերյալ` Նարինեն մինչև վերջերս հրաժարվում էր նկարահանվել Արցախյան պատերազմի մասին ֆիլմերում։
«Չգիտեմ` ինձ հետ ինչ էր կատարվում, միշտ ասում էի` չեմ կարողանում խաղալ Ղարաբաղի մասին ֆիլմում։ Մի շրջան կար, երբ մեր տանը ընդհանրապես չէինք խոսում այդ մասին։ Հետո դա ինքնաբերաբար անցավ։ Հիմա նույնիսկ ներկայացում եմ պատրաստվում անել այդ թեմայով։ Երբ մայրիկիս ասացի մտադրությանս մասին, ասաց` ինչպես կարելի է փորձել հիշել ու նորից վերապրել այդ ամենը։ Իրականում փորձում ես այդ վերքերը չհիշելով ապրել, հետո հասկանում ես, որ, գուցե, խոսելով հաղթահարես դա։ Ես ուրախ եմ, որ հիմա սկսել ենք կարողանալ խոսել այդ վերքերի մասին։ Ես թատրոնում վավերագրական ժանրում եմ պատմում պատերազմի մասին։ Կարծում եմ` այդպես ավելի անկեղծ է։ Չեմ կարողանում ընկալել գեղարվեստական մոտեցումները։ Երբեմն, լինում են տարբերակներ, որոնք ինձ համար ծիծաղելի են` որպես պատերազմ տեսած մարդ։ Զարմանում եմ, որ պատերազմն այդպես են ընկալում։ Կինոն ավելի մոտ է իրականությանը։ «Կյանք ու կռիվն» ինձ դուր է գալիս` որպես պատերազմի մասին ֆիլմ։ Շավարշ Վարդանյանն էլ, ով եղել է վավերագրական օպերատոր պատերազմի ժամանակ, հիմա ֆիլմ է նկարահանում այդ մասին, և ես խաղում եմ այնտեղ։ Երբ ես կարդում էի իր սցենարը, զգում էի, որ գրողը գիտի` ինչ է պատերազմը։ Այն ժամանակ դեռ չգիտեի, որ ինքը եղել է ռազմի դաշտում։ Իհարկե, ֆիլմում գեղարվեստական տարրեր կան, սակայն անկեղծության շունչը զգացվում է»,– պատմեց դերասանուհին։
Նարինեն, Արման Նավասարդյանն ու Վարշամ Գևորգյանն այժմ պատրաստվում են ներկայացման, որում ցույց կտան նույն սերնդի 3 երեխայի մանկություն` Նարինեինը` Արցախում, Արմանինը` Շամշադինում, Վարշամինը` Երևանում. «Բոլորիս մանկությունն առնչվել է պատերազմի հետ, բայց տարբեր գոտիներում` պատերազմական, սահմանամերձ և մայրաքաղաքային։ Այսպիսով` կներկայացնենք ամբողջ Հայաստանը»։
Պատերազմի սկզբում Նարինեի հայրը գերի է ընկել և 22 օր անցկացրել գերության մեջ։ «Ադրբեջանցի բժիշկը փրկել է հորս։ Քանի որ պապան տուն չէր գալիս, մեզ ասել էին, որ թուրքերը տարել են իրեն, սակայն հետ է գալու։ Ամեն օր սպասում էինք։ Երբ եկավ, չէինք էլ պատկերացնում` ինչերի միջով է անցել։ Հայրս մեզ անեկդոտ պատմեց, կարծում էի` գերությունն էլ է ծիծաղով անցել։ Մինչև վերջին 4 տարին չգիտեի` ինչ է ապրել։ Չէինք խոսում այդ մասին։ 4 տարի առաջ մի ձայնագրություն լսեցի` իր հարցազրույցը, այդպես իմացա իրականությունը։ Հիմա ներկայացման համար ինչ–որ հարցեր եմ տալիս, պատմում է, զարմանում եմ։ Ես, գրեթե, ոչինչ չեմ իմացել։ Իմ մանկական ընկալումն ու իրականությունը բացարձակ տարբեր էին։ Վերջերս Մարկես էի բեմադրում։ Պիեսի մեջ հերոսուհին գալիս է հոգեբուժարան զանգելու, իրեն գժի տեղ են ընդունում և պահում։ 2-3 ամսում նա բացարձակ փոխվում է։ Դերասաններն ասում էին` ինչպես կարող է 2 ամսում մարդն այսպես փոխվել։ Ասում էի` կարող է։ Ես տեսել եմ` հայրս 1 ամսում ինչպես էր փոխվել»,– ասաց Նարինեն ու հավելեց, որ իրենց ներկայացման մասին մանրամասն պատմում է այդ ամենի մասին։
Դերասանուհին նշեց, որ ծնողներն ամեն բան արել են երեխաներին խնայելու համար։ «Մեզ համար դա մանկություն էր։ Երբ տանկ էինք տեսնում, մեր ծնողներն էին սարսափում, իսկ մենք ուրախանում էինք, որ նկարների միջի տանկն իրականում ենք տեսնում` իր մեծությամբ։ Այդ պահին դա մեծ երջանկություն էր։ Երբ կրակում են ու դու այնտեղ ես, քեզ թվում է` քեզ չի դիպչի։ Հետո երեխաներով դուրս էինք գալիս, փամփուշտները հավաքում։ Ես պատերազմի մասին գիտեմ այն, ինչ զգացել եմ։ Երբ այդ ամենի մեջ ես, ամեն բան այլ է. տեսնում ես` կողքիդ ինչպես է ինչ–որ բան պայթում, պայթյունն ականջներիդ մեջ է մնում։ Դու ապաստարան ես փախչում կամ մարդուն երեկ ես տեսել, հետո իմանում ես, որ մտել են գյուղ և սպանել նրան։ Քույրս մինչև հիմա ինչ–որ ձայն լսելիս տագնապում է։ Իմ դեպքում էդպիսի հետևանքներ չեն մնացել»։
Դերասանուհին նշեց, որ նախորդ տարվա ապրիլյան պատերազմն իր համար բեկումնային էր։ «Պատճառը, գուցե, այն էր, որ չեմ ուզում իմ երեխան էլ ապրի այն, ինչ ես եմ ապրել։ Իհարկե, մեզ համար այդ ամենը խաղի պես էր, բայց պայթյունները մնում են ականջներումդ։ Հիմա ես այն տարիքում եմ, ինչ իմ ծնողները Ղարաբաղյան պարտերազմի ժամանակ։ Այս պատերազմից հետո իմ մեջ ամեն ինչ կտրուկ փոխեց. սկսեցի ավելի լուրջ գնահատել այն ազատությունն ու անկախությունը, որ ունենք։ Պետք է զգանք, որ մենք ենք տերը մեր երկրի։ Մենք սովորել ենք հաղթել, բայց դեռ չենք սովորել հաղթական ապրել, իսկ դա կլինի այն ժամանակ, երբ գիտակցենք, որ մենք ենք տերը էս երկրի։ Այդ գիտակցումը սկսվում է ամենափոքր բաներից, օրինակ` աղբը հատակին չթափելուց»,– եզրափակեց Նարինեն։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները