Նազենի Հովհաննիսյանը դասախոսական ամբիոնից. ինչպիսի դասախոս է նա
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մոտ 7 տարի է՝ դասավանդում է Թատերական ինստիտուտում: Նա ապագա դերասաններին դասավանդում է Խոսքի մշակույթ (բեմական խոսք, հռետորական արվեստ, շնչառական վարժություններ, հնչյունների շտկում, կինոյի, հեռուստատեստության ու կառավարման խոսքի առանձնահատկություններ և այլն): Tert.am Life-ը ներկա է եղել Նազենիի դասին: Խիստ, բայց ընկերական. այսպիսին է Նազենի Հովհաննիսյանը դասախոսական ամբիոնից:
Նազենիի դասն անցնում է ոչ ֆորմալ ձևով: Դերասանուհին դա բնական է համարում։ «Թատերականում ֆորմալը ո՞րն է։ Այս ինստիտուտում այլ կերպ լինել չէր կարող»,– ասում է նա: Ուսանողները նրան դիմում են՝ Նազենի, նա ընթացքում կատակներ է անում, ընկերական շփվում, բայց և չի մոռանում խստության մասին: «Ինձ չեն դիմում անուն-հայրանունով կամ ազգանունով: Բայց պահում են «Դուք»–ի սահմանը. սա ներքին մշակույթի ու հարգանքի հարց է։ Ես խիստ եմ, բայց գերադասում եմ անմիջական շփում. դերասանի ու նրա ուսուցչի փոխհարաբերությունը հոգեբան ու այցելու փոխհարաբերություն են, պետք է քեզ վստահեն, որպեսզի բացվեն՝ հոգով, սրտով, էությամբ ու բանականությամբ։ Անվստահության մթնոլորտում չի կարող արվեստ ստեղծվել։ Իմ դասախոսությունները չեն կարող անշարժ լինել, ինչպես անշարժ չէ խոսքը։ Անգամ, երբ բանախոսում եմ հումանիտար բուհերում, դասն ինտերակտիվ է անցնում, բոլոր ուսանողները մասնակցում են ու տեղում՝ պրակտիկայում կիրառում քիչ առաջ լսած տեսությունը։ Խոսքը գործ է, այն առանց շարժման գոյություն չունի»,- ասաց Նազենին:
Նազենին շեշտեց, որ շատ պահանջկոտ է, սակայն երբ բարկանում է, փորձում է վերահսկել էմոցիաները: «Ուսուցչի բարկությունը նույնն է, ինչ ծնողինը. այն առաջ է գալիս երեխայի սխալից կամ անտարբերությունից: Վերջին էտապում շատ եմ բարկանում Թատերականի ուսանողներիս վրա. դարձել են շատ անտարբեր, մի տեսակ ալարկոտ ու անկրակ։ Ալարկոտությունը, ծուլությունն ու անտարբերությունն անմարսելի են ինձ համար։ Ես դոնոր եմ և պահանջում եմ նույն վերաբերմունքն իմ՝ այս դեպքում՝ առարկայի նկատմամբ: Իմ սկզբունքն է, որ չկա անկարող ուսանող, կա սովորել չցանկացող ուսանող: Ես երբեք չեմ բարկանում սխալի վրա, բարկանում եմ անգործության վրա, սակայն անգամ փոքր իմպրովիզը կամ տեսանելի աշխատանքը կարող է անչափ ոգևորել ինձ»,- ասաց դերասանուհին ու հիշեց, որ վերջերս հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ, որից շատ է ոգևորվել:
«Բանախոսությանը ներկա էր 500 կամ ավելի ուսանող: Երկուսուկես ժամ տևած խոսակցության ընթացքում նրանք «փախցնու՞մ էին ինձնից ամեն բառս: Ըստ թեմայի՝ ես գնացել էի նրանց մոտիվացնելու, ոգևորելու, բայց նրանք ինձ նոր լիցքեր հաղորդեցին ու ռեստարտ եղած դուրս եկա։ Շնորհակալ եմ այդ երիտասարդներին։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր դասախոս ուզում է ոգևորված դուրս գալ լսարանից, ոչ թե հուսահատված։ Ուզում եմ վարակված դուրս գալ լսարանից: Շատ եմ ցավում, որ մեր ինստիտուտի ներկայիս ուսանողը դարձել է անտարբեր:
Դերասանուհին շատ է կարևորում առարկան, որը պարապում է. «Խոսքի մշակույթն իր մեջ հազար առարկա է ներառում: Դերասանի կյանքի կարևորագույն գործիքը խոսքն է։ Խոսքի վարպետությունը սովորեցնում է ոչ միայն գրագետ շնչել, ճիշտ խոսել, հնչյունները հստակ արտաբերել, որ լսելի լինի, այլև ապրել, խաղալ, լինել օրգանական, ի վերջո չմոռանալ, որ աշխարհում ի սկզբանե խոսքն էր։ Դերասանի մասնագիտության մեջ խոսքն առաջնային է»:
Նազենին հաճախ է բացակայում երկրից: Նրա խոսքով՝ հնարավորն անում է, որպեսզի դրանից դասերը չտուժեն: «Ես ավելի շատ եմ լինում դասերին, քան իմ դասացուցակն է, որովհետև կազմված դասաժամերը քիչ են այս առարկային լիարժեք տիրապետելու համար։ Կարծում եմ՝ սա մեր բուհի սխալ քաղաքականության կողմերից է, որն արժե վերանայել, քանզի ուսանողները շատանում են, իսկ ժամանակն, ըստ համեմատականի, քչանում։ Փառք Աստծո, ես այն դասախոսներից չեմ, ովքեր ինստիտուտում են հանուն փողի։ Ժամանակին ես իմ վարպետ Արմեն Մազմանյանի հրավերով գնացի Թատերական ու իմ ավագ ընկեր ու լավագույն մասնագետ Աննա Հեքեքյանի շնորհիվ է, որ շարունակում եմ դասավանդել։ Ինքս դեռ շարունակում եմ սովորել նրանից ու ցավում եմ, որ նույնիսկ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում չունի, թեև ամենաարժանիներից է։ Ես ինստիտուտ գնում եմ, որպեսզի իմ կարողության չափով, գիտելիքով ու փորձով սովորեցնեմ «քայլել» ապագա դերասաններին, ինչպես ժամանակին ինձ են քայլել սովորեցրել Մազմանյանն ու Հեքեքյանը։ Աշխատավարձն այնքան չնչին է, որ դրա մասին խոսելն անգամ ամոթ է, մանավանդ, որ իմ բացակայությունների համար ես նախապես գրում եմ պաշտոնական դիմում ու բացակա օրերի աշխատավարձը ինձնից պահվում է։ Թե´ ժամանակի, թե´ ֆինանսի առումով ես 3 անգամ ավելի ներդնում եմ այդ բուհում, իմ միակ ու կարևորագույն նպատակն է լավ արդյունք ստանալը, գուցե դա է պատճառը, որ համարվում եմ խիստ։)»,– նշեց նա։
Նազենիի ուսանողներից կան մարդիկ, ովքեր նկարահանվում են սերիալներում: Ներկայիս ամենադիտվող սերիալներից մեկի՝ «Կայարանի» գլխավոր դերակատարները՝ Վարուժան Մարգարյանն ու Քրիստինա Կույումչյանն էլ նրա ուսանողներն են:
Ժամանակին Թատերականի ռեկտոր Արմեն Մազմանյանը արգելում էր ուսանողներին նկարահանվել սերիալներում: Նազենիից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչ վերաբերմունք ունի այս հարցին: «Արմեն Աղասիչը շատ ճիշտ էր անում, որովհետև փորձ ուներ: Կուզեի, որ դա էլ կարգավորվեր։ Եթե ուսանողը դասերի հաշվին է գնում նկարահանումների, պետք է արգելել, որովհետև այդ «պրակտիկան» նրանից խլում է իր իրական կրթությունը: Սերիալները կարող են լավ ծառայություն մատուցել բոլոր սկսնակ դերասաններին՝ ծառայելով իբրև մասնագիտական հարթակ և ֆինանսի աղբյուր, բայց ցավալիորեն դրանք առավել փչացնում են դերասանին, քան օգնում։ Ռեժիսորի տոտալ բացակայությունը կամ եղածների անգրագիտությունը բերում է այն ֆեյք, անորակ, պաթոսախառը անկապ խաղին, որին շատերս ականատես ենք։ Այն ամենն ինչ սովորեցրել էինք ինստիտուտում շատ արագ փչանում է ու կորչում, դեռ ամրապնդված չլինելու պատճառով, որովհետև ռեժիսորները չեն աշխատում դերասանների հետ: Արհեստական արցունքներ կաթեցնելով դերասան չեն դառնում, այդպիսով հանդիսատեսին հաստատ չեն հուզում։ Ավելի խորքային է պետք մտածել։ Երբեմն ստիպված եմ լինում նայել որոշ ֆիլմեր կամ ներկայացումներ, որ դասի ընթացքում շտկեմ ուսանողներիս։ Ռեժիսորների գործը մենք ենք անում, չգիտես ինչու»,– ասաց Նազենին։
Ինչ վերաբերում է իր հանդեպ ուսանողների կարծիքներին ու դիտարկումներին՝ Նազենին նշեց, որ մեծ սիրով է լսում նրանց: «Դա ինձ շատ է օգնում հասկանալու իմ սխալները: Չկա իդեալական մարդ, լինի արվեստագետ թե դասախոս։ Ուսանողներն ամենալավ ուղղորդողներն են,- ասաց նա ու հավելեց, որ ուսանողներն արտահայտվելիս համարձակության խնդիր չունեն։ –Նրանք ազատության սերունդն են, սովոր են պահանջել ու լավ գիտեն իրենց իրավունքները։ Միայն ափսոսում եմ, որ երբեմն անհարկի մեծամիտ են։ Ամեն դեպքում, ես ունեմ մի քանի փայլուն ուսանող, որոնց անունները մենք դեռ լսելու ենք, ու նրանք ձևավորելու են մեր նորօրյա թատրոնի ու կինոյի աշխարհը»։
Հաղորդավարուհու խոսքով՝ միշտ փորձում է ինքնակատարելագործվել, քանի որ կարևորում է, որ դասախոսը պատասխան ունենա ուսանողի յուրաքանչյուր հարցին:
Ուսանողների ամենացավալի կողմին՝ գնահատականներին, անդրադառնալով՝ Նազենին նկատեց, որ գնահատականներին վերապահումով է մոտենում: Ասում է՝ ինքն արդար դասախոս է, բայց կգերադասեր, որ Թատերականում գնահատման համակարգ չլիներ: «Ես ատում եմ գնահատականը: Մենք ի՞նչն ենք գնահատում՝ ուսանողի տաղա՞նդը, դասի գալու փա՞ստը, թե՞ կարողությունը: Մեկը բնատուր տաղանդ է, մյուսն ուղղակի շատ աշխատասեր. ինչպես կարող ենք գնահատել բնությունը, իսկ ո՞վ ենք մենք, որ գնահատենք բնությունը: Կարծում եմ, որ մասնագիտական առարկաները, ինչպիսիք են դերասանի վարպետությունը, խոսքի մշակույթը, պարը, չեն կարող գնահատվել ավանդական եղանակով, պետք է նոր կոնցեպտ մտածել՝ վատ ուսանողներին պարզապես «ազատել» սովորելու ծանրությունից, տեղը թողնելով իսկապես սովորող ու կարող մարդկանց համար։ Ես փորձում եմ գնահատել ըստ արժանվույն, բայց դե արվեստագետի ամենակարևոր գնահատողը, սիրողը, բարձրացնողը, նրան կոփողն իր հանդիսատեսն է։ Ես մեր երիտասարդներին մաղթում եմ կիրթ, գնահատող, կարեկից, բայց և խստապահանջ հանդիսատես»,– եզրափակեց դերասանուհին։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից