Ադրիանայի առաջին գլխավոր դերը, Էմիլի տարբերվող կերպարն ու Ռաֆոյի երազանքի իրականացումը. կայացավ «Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերան
Նոր արկածային կատակերգություն, որտեղ ներկայացվում է սիրավեպ իրականության և երևակայական աշխարհների միջակայքում. սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Հեքիաթահարված» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ստեղծագործական թիմը, դերասանական կազմն ու բազմաթիվ հյուրեր: Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային, ֆիքսել հայտնի հյուրերին և զրուցել ռեժիսորի ու գլխավոր դերակատարների հետ:
Ֆիլմի ռեժիսոր Արամիս Տատուի խոսքով, արկածային ժանրում ֆիլմ նկարահանելն ու հատուկ էֆֆեկտների օգտագործումը առանձնապես դժվարություններ չի առաջացրել, հիմնական խնդիրը, որպեսզի դերասաններն առավելագույնս անկեղծ ու անկաշկանդ ներկայանային իրենց կերպարներում. «Իրականում սկզբում չէի ուզում այս ֆիլմը նկարահանել: Կարելի է ասել, որ ամեն ինչ ինքնըստինքյան ստացվեց: Երբ հանդիպեցի առանձին բոլոր դերասանների հետ, նրանց հետ շփումից ոգեշնչվեցի և որոշեցի նկարահանել»,-ասաց նա:
Ֆիլմի գլխավոր դերակատարները Էմիլ Գալստյանն ու Ադրանա Գալստյանն են: Ֆիլմի սյուժեն այնպես է կառուցված, որ գլխավոր հերոսը՝ Հրայրը, հայտնաբերում է, որ իր զարմիկներին պատմած հեքիաթները հաջորդ օրը իրականություն են դառնում և նա գործի է դնում իր հարուստ երևակայությունը ու ամեն անգամ նոր՝ իր համար ավելի շահավետ պատմություն հորինում։ Էմիլի խոսքով, իր մարմնավորած կերպարը բոլորովին նոր և նախորդ հումորային կերպարներից տարբերվող է:
«Սա ինձ համար էլ է պրեմիերա, այն առումով, որ հանդիսատեսը միշտ ինձ հումորային ժանրում է տեսել, իսկ այստեղ բոլորովին այլ կերպ եմ ներկայանում: Երբ գլխավոր հերոսի մարմնավորելու առաջարկ ստացա, այն ինձ ոգևորեց, որովհետև շատ կարևոր համարեցի խաղալ մի կերպար, որը կտարբերվի իմ նախորդ դերերից: Այս կերպարը ավելի շատ երեխաների հերոս է, իսկ երեխաները բծախնդիր հանդիսատես են: Հուսով եմ, որ կկարողանամ հեքիաթային կերպարի շունչը փոխանցել նրանց»,-ասաց նա:
Ադրիանա Գալստյանի համար սա առաջին գլխավոր դերակատարումն է: Դերասանուհին ֆիլմում հանդես է գալիս իր իսկ անունով: Նա մարմնավորում է գլխավոր հերոսի սիրած աղջկան. «Սա արդեն երկրորդ նախագիծն է, որտեղ հանդես եմ գալիս իմ անունով: Հերոսուհիս հասարակ, արևմտահայ աղջիկ է, որն ունի երազանքներ, բայց վաղ տարքիում կորցնում է մայրիկին և չի շարունակում երգել, որը նրա երազանքներից էր: Ֆիլմի հետագա զրագացումների շնորհիվ նա շարունակում դրական ապրել ու սկսում է երգել,-ասաց Ադրիանան և ավելացրեց, որ խաղընկերոջ՝ Էմիլի հետ թեև առաջին անգամ էին աշխատում, բայց հեշտությամբ են կարողացել սիրային գիծը տանել,- Մեծ բավականություն էի ստանում նրա հետ խաղալուց, որովհետև հումորը անպակաս էր: Եթե սիրում ես քո աշխատանքը, ցանկացած դժվարություն անգամ հաճելի է: Այստեղ պարզապես հուզմունքը մի քիչ շատ էր, որովհետև սա ֆանտաստիկայի և իրականության բախումը ներկայացնող ֆիլմ է, նորություն է դաշտում և հետաքրքիր են մարդկանց արձագանքները»:
Ֆիլմում վառ կերպարներով հանդես են գալիս նաև Արթուր Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անահիտ Կիրակոսյանը և այլ դերասաններ:
Ռաֆայել Երանոսյանը ֆիլմում խոհարար է, որը գլխավոր հերոսի ընկերն է, սակայն ըստ սյուժեի ներկայանում է ևս մի քանի տարբեր արկածային կերպարներով: «Միշտ երազել եմ ֆանտաստիկ դերով հանդես գալ, որևէ կենդանու նմանվել: Արամի շնորհիվ դա իրականացավ: Նրա հետ առաջին անգամ էի աշխատում: Շատ հետաքրիքր էր, քանի որ նա աշխատում էր այնպես, ինչպես Եվրոպայում: Մեծ բավականություն ստացա»,-ասաց նա:
Անահիտ Կիրակոսյանը մարմնավորում է գլխավոր հերոսի քրոջը և աչքի է ընկնում իր խստությամբ. «Ինչպես միշտ ինձ բաժին է հասել մի կերպար, որն իրականում ինձ հետ որևէ ընդհանրություն չունի: Մինչ այս նման կերպար չեմ խաղացել: Հետաքրքիր էր աշխատել Արամի հետ որպես ռեժիսոր, որովհետև շատ յուրահատուկ ոճ ուներ: Միայն այն, որ ֆիլմը ուղիղ մեկ տարի մոնտաժվել է, շատ բան է ասում կատարված աշատանքի մասին»,-ասաց դերասանուհին:
Արկածային կատակերգությունը այսօրվանից կլինի մայրաքաղաքի բոլոր կինոթատրոններում: Ֆիլմը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից