«Եղել է մի պահ, երբ մտածել եմ այլ գործ գտնելու մասին». Աղաս Մանուկյանն անկեղծանում է

17:59 • 01.08.18



 

Tert.am Life-ի՝ «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ ներկայացնում ենք «Սթենդ ափ քոմեդի շոու» նախագծից հայտնի, դերասան Աղաս Մանուկյանին:

 

Դեմքի լուրջ արտահայտությամբ հումորային իրավիճակներ նկարագրող և այդ ամենը Լոռվա բարբառով համեմող Աղասը իրեն բնութագրելիս առանձնացնում է տաքարյուն լինելը, իսկ իր ամենամեծ թերությունը համարում է նիհար լինելը: Ասում է՝ քաշը ավելացնելու ուղղությամբ բազմաթիվ չստացված փորձեր է ունեցել:  

 

 

-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

 

-Տաքարյուն լինելս: Դա դրսևորվում է՝ կախված իրավիճակներից և կարող է բավականին լուրջ հետևանքներ ունենալ, բայց աշխատում եմ ինձ կառավարել:

 

 

 

 

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։

 

-Իմ նիհարությունը: Իհարկե փորձել եմ քաշս ավելացնելու ուղղությամբ քայլեր անել, բայց երբ հասկացա, որ դա ինձ գենետիկորեն է փոխանցվել, հույսս կտրեցի :): Մեր գեներում որոշակի տարիք կա, որի ժամանակ նոր սկսում ենք մի փոքր քաշ հավաքել: Ես անհամբեր սպասում եմ այդ տարիքին:

 

-Իսկ ինչի՞ց եք շատ  վախենում և անհաղթահարելի  համարում ե՞ք այդ վախը։

 

-Վախենում եմ օձից, իսկ ընդհանարպես վախենում եմ նաև շատ ճանաչված մարդ լինելուց, որովհետև դա առաջացնում է որոշակի սահմանափակումներ և այդքան էլ հաճելի չէ:  Ինձ մոտ այդ խնդիրն, իհարկե, չկա:

 

-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։

 

-Նախ՝ կուզեի կիթառ նվագել և երգել: Իհարկե, պարտադիր չէ երգիչ դառնայի, բայց կարողանայի միաժամանակ նվագել ու երգել: Ի դեպ, երգելն ինձ մոտ այդքան էլ վատ չի ստացվում: Հետո կուզեի վարժ տիրապետել ֆրանսերենին:

 

 

 

-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։

 

-Ես ռեալություն եմ նախընտրում, բայց նման հնարավորության դեպքում, կցանկանայի թռչելու կարողություն ունենալ:

 

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։

 

-Երբ ինձ խաբում են, երբ չեն լսում դիմացինի ճիշտ խորհուրդները և ոտքները քարին է առնում, ինչպես նաև երբ լինում են համառ ու իրենց ասածի: Նյարդայնանում եմ նաև, երբ մարդկանց չարաշահում են:  

 

-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ  ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։

 

-Այդպիսի հնարավորություն հաճախ չի լինում, բայց երբ մենակ եմ մնում, մտածում եմ վերջին ամիսներին իմ արածների մասին: Վերլուծում եմ նաև դրա դիմաց իմ ստացածը ոչ միայն ֆինանսական առումով, այլև մարդկանց արձագանքների: Ծանոթանում եմ իմ ելույթների ներքո մարդկանց թողած մեկնաբանություններին և դժգոհություններին, որոնք նույնպես լինում են: Ես փորձում եմ այնպիսի բաներ մտածել իմ ելույթներում, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք ինձ չեն սիրում, գոհ մնան իմ աշխատանքից:

 

 

 

-Ի՞նչը կարող  է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։

 

-Երբ ես մարդու հետ հանգիստ խոսում եմ, իսկ ինքն ինձ հետ բարձր տոնով է խոսում: Ես կփորձեմ 2, 3 անգամ հանգիստ տոնով զգուշացնել, բայց երբ շարունակում են, արդեն ականատես են դառնում իմ տաքարյունությանը: Ես չեմ պատկերացնում, որ ինձնից ավելի տաքարյուն մարդ կարող է լինել: Իհարկե, նախկինում ավելի շուտ էի հունից դուրս գալիս ու բռնկվում, հիմա՝ ինձ հունից հանելն այդքան էլ հեշտ չէ:

 

–Իսկ ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:

 

-Երբ ինձ գրկում են, այդ պարագայում կապ չունի տղա թե աղջիկ: Երբ ես բարկացած եմ լինում և ինձ գրկում են, ջերմ վերաբերմունք են ցույց տալիս, ես կարողանում եմ շատ արագ դուրս գալ այդ վիճակից ու ինքս էլ սկսում եմ ժպտալ: Նույնիսկ ինձ անծանոթ մարդու հետ եմ նման իրավիճակում հայտնվել, երբ նա հասկացավ, որ իմաստ չկա վեճը շարունակելն ու ինձ գրկեց, ես էլ՝ իրեն:  Այդ օրվանից մենք դարձանք ընկերներ:

 

–Ինչի՞ց կարող եք հիասթափվել։ Հասցրե՞լ եք ունենալ խորը հիասթափություն։

 

- Չեմ սիրում այդ բառը, բայց կասեմ՝ դավաճանությունից կարող եմ հիասթափվել: Իհարկե, դա աններելի բան չէ, ընդհանրապես կյանքում ամեն բան ժամանակի ընթացքում ներելի է դառնում: Գործնական առումով այսքան ժամանակ հիասթափություն չեմ ունեցել, ավելի ճիշտ՝ գուցե եղել է, բայց իմ մեծ կամքի ուժի շնորհիվ ես դա հաղթահարել եմ: Ես 14 տարի КВН եմ խաղացել մինչև այս փուլին հասնելը ու փորձել եմ խաղեր կազմակերպել, տոմսերի վաճառքով զբաղվել: Դժվարություններ շատ են եղել, երբ օրինակ՝ տոմսերը չէին վաճառվում կամ թիմի անդամներից շատերը մեկնեցին ՌԴ և ստիպված էի նոր թիմ ձևավորել: Եղել է մի պահ, երբ մտածել եմ  թողնել այդ ամենն ու այլ գործ գտնել ինձ համար: Բայց միևնույն է հասկանում էի, որ այդ ամենը ինձ հոգեհարազատ է ու պետք է  հենց դրանով էլ շարունակեմ:

 

 

 

-Ափսոսանքի զգացողություն հաճախ եք ունենում և ինչի՞ համար ամենից շատ ափսոսում:

 

-Ափսոսանքի զգացողություն շատ հարցերում եմ ունեցել, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ չարածների համար պետք չէ ափսոսալ, որովհետև եթե դու ժամանակին չես արել որևէ բան, շանսը ձեռքիցդ բաց ես թողել: Ինչքան էլ ափսոսաս, միևնույն է՝ այդ հանարվորությունը հետ չի գալու: Ավելի լավ է չմտածել այդ մասին և շարժվել նոր հնարավորությունների ուղղությամբ՝ փորձելով չկրկնել հին սխալները: Իմ պարագայում հենց այդպես էլ եղավ, երբ ինձ հնարավորություն տվեցին ներկայանալու «Սթենդ-ափ քոմեդի» շոու-ում:

 

-Ո՞վ կամ ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել Ձեզ համար։

 

-Այս պահին ինձ համար երկու ոգեշնչման աղբյուր կա: Առաջինը՝ իմ տղան է, որ ամեն երեկո ինձ տուն մտնելիս դիմավորում է Սթենդ ափից հայտնի արտահայտությամբ՝ դիմավորեք, Աղաս Մանուկյան: Նա ճիշտ նույն տոնայնությամբ է դա արտաբերում: Ես դրանից ինձ շատ լավ եմ զգում: Երկրորդը՝ իմ հանդիսատեսն է, որն իմ արած գործը գանհատում է:  Երբ մարդիկ ինձ մոտենում են կամ գրում են՝ ելույթդ շատ լավն էր, դրական էներգիա ստացանք, դրանից ես ինձ շատ լավ եմ զգում: Հաճելի է, երբ հասկանումե ս, որ կարողացել ես մարդկանց մեկ ժամով կտրել առօրյա հոգսերից և շարունակում ես նույն ոգևորությամբ աշխատել:

 

 

-Եթե քաղաքական գործիչ լինեիք, ինչպիսի՞ն կլիներ Ձեր կարգախոսը։

 

-Շատ դժվար հարց է : Երևի թե՝ չխաբես, որ լավ լինի: Այնպիսի կարգախոս կընտրեի, որ մարդկանց մոտ վստահություն կառաջացներ:

 

-Իսկ կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

 

-Դա հայտնի կարգախոս է, որը ես որդեգրել եմ. կյանքում չստացվող ոչինչ չկա, ուղղակի պետք է շատ ցանկանաս: Երբ մի բան շատ ես ցանկանում և աշխատանք ես տանում այդ ուղղությամբ, չարչարվում ես, դա անպայման կատարվում է: Ես դա իմ փորձից եմ ասում: Տարիներ առաջ, երբ ես դեռ այս ասպարեզում չէի հայտնվել, միշտ բարի նախանձով էի հետևում «Ֆուլ հաուս» նախագծին, բայց մտքովս չէր անցնում, որ կգա ժամանակ ու ես կնկարահանվեմ այդ նախագծում գլխավոր դերերից մեկում: Երբ սկսեցի մասնակցել «Սթենդ ափ քոմեդի» նախագծին, ես գիտակցում էի, որ եթե ինձ լավ դրսևորեմ, ինձ անպայման  կնկատեն ու նոր առաջարկներ կլինեն: Երեք տարի հետո ես հասա դրան և շուտով հանդես կգամ «Ֆուլ Հաուս 2» նախագծում: Դա շատ աշխատելու և մեծ ցանկության արդյունքն է:

 

-Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է: 

 

-Այո: Կաշվենման թևնոց է, որը միշտ ձեռքիս է: Այն շատ թանկ նվեր է ինձ համար ընկերջոս կողմից, որին արդեն 7 տարի է չեմ տեսել: Դա ինձ համար թալիսման է դարձել: Նա նվիրել է ինձ տարիներ առաջ, երբ մենք միասին խաղում էինք ՈՒՀԱ-ում, ես Վանաձորի, նա՝ Գյումրու թիմից էր: Խաղի ավարտից հետո, երբ մեր թիմը հաղթանակ տարավ, նա հետնաբեմում իր ձեռքից հանեց այդ թևնոցն ու ինձ նվիրեց որպես հիշատակ: Ասաց՝ սա քեզ հաջողություններ կբերի: Այդ թևնոցն անգամ բանակում, ծառայության տարիներին է ձեռքիս եղել: Մենք մշտապես կապի մեջ ենք՝ չնայած մեր միջև եղած հեռավորությանը:  

Անահիտ Հակոբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

13:30 • 16/08

Ալեքսանդր Բաբասյանի և որդու տարեդարձի խնջույքն ու կնոջ անակնկալը

17:25 • 15/08

«Շնորհավոր տարեդարձդ, իմ երջանկություն». Արմինկայի հուզիչ գրառումը՝ որդու 9-ամյակի առթիվ

17:01 • 15/08

«Եթե կերպարը պահանջում է, ուրեմն պետք է արվի». Հասմիկ Խոջյանը՝ ոճային փոփոխության և նոր ֆոտոշարքի մասին

11:25 • 15/08

Պրեմիերա. PROJECT LA - «Մահվան տեսիլ»

11:09 • 15/08

«Իրարից կատարյալ տարբեր են». ծնվել են Դավիթ Գրիգորյանի զույգ աղջիկները

17:42 • 14/08

«Ինձ դաստիարակելն արդեն ուշ է». Վարդան՝ իրեն քննադատողների, 14 տարեկանում տանից հեռանալու մասին

16:39 • 14/08

Զարուհի Բաբայանի սաները՝ «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից

12:03 • 14/08

«Ընկերուհիներիս հետ առաջին անգամ էի այդքան հեռու գնում». Եվա Բաղդասարյանը՝ Եգիպտոսում ամառային հանգստի և գործնական նոր առաջարկի մասին

11:18 • 14/08

«Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց դու ես իմ քույրը». Արփի Գաբրիելյանի լուսանկարը՝ քրոջ հետ

16:38 • 13/08

Երգչուհի Արևիկ Ալավերդյանը՝ որդու մկրտությունը Հայաստանում կազմակերպելու և ստեղծագործական նորության մասին

15:59 • 13/08

Անի Երանյանը՝ ANI’E բեմական անունով ներկայացրել է նոր տեսահոլովակի անոնսը

13:45 • 13/08

«Ազատությունը հենց թռիչքն է՝ հոգու, սրտի, մտքի». Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը Սիցիլիայում ամառային հանգստից

12:16 • 13/08

Հագեցած, ռիթմիկ և անակնկալներով օր՝ Սևանի ափին. կայացավ Sevan Summer Sprint-ը՝ Dj Սերժոյի, Ֆելիքս Խաչատրյանի, Միշոյի և Ռեինկարնացիայի մասնակցությամբ

14:00 • 11/08

«Կերպարս հայկական մենթալիտետին բնորոշ չէ». Անատի Սաքանյանը՝ ստեղծագործական նորության և ամառային հանգստի մեկնելու մասին

12:23 • 11/08

«Լուրջ վնասվածք չեմ ստացել». Էմմա Սապունջյանը՝ վթարի մեջ հայտնվելու, վարորդական փորձի և մեքենա նվեր ստանալու մասին

16:35 • 10/08

«Ուզում եմ, որ հրաշքները միշտ ուղեկցեն մեզ մեր կյանքում». Արամեն և Աննան նշում են իրենց պսակադրության 2-ամյակը

13:39 • 10/08

Աննա Մանուչարյանի դուստրը՝ 11-ամյա Արփին «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու, մայրիկի խորհուրդների և մրցույթից ակնկալիքների մասին

12:11 • 10/08

Մարինկա Խաչատրյանի սիրելիի ռոմանտիկ անակնկալը՝ իրենց ծանոթության 1-ամյակի առթիվ

10:59 • 10/08

Սամվել Գրիգորյանի դուստրը՝ երգչուհի Նարեն պսակադրվել է

17:15 • 09/08

Անի Երանյանի և Աբրահամ Ռուսոյի սիրառատ լուսանկարը

16:12 • 09/08

«Շատ հաճախ եմ հայտնվում դեպրեսիայի մեջ». Էվա Խաչատրյանն անկեղծանում է

14:39 • 09/08

Լուիզա Ղամբարյանը լուսանկար է հրապարակել Կիպրոսում ընտանեկան հանգստից

13:01 • 09/08

Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի որդու անունը հայտնի է

12:08 • 09/08

«Երազանքս է հայտնվել «Եվրատեսիլի» բեմում». 12-ամյա Մելիսան՝«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից

18:50 • 08/08

Իննա Խոջամիրյանը` ոճային փոփոխության և «Էլենի օրագիրը 2»–ի անսպասելի զարգացումների մասին

16:28 • 08/08

Արևիկ Ուդումյանի որդու 2-ամյակի գունեղ խնջույքը մանկապարտեզում

15:07 • 08/08

Գինու պատրաստումից մինչև այն համտեսելու մշակույթ. Վայոց ձորը՝ գինու ուղին բացահայտելու տարածաշրջան

13:16 • 08/08

Մարտա Կիրակոսյանը` ընկերության, սիրելու և ապագա ընտանիքի մասին

12:05 • 08/08

Ինգա Արշակյանը հայտնել է երկրորդ երեխայի սեռն ու անունը

18:31 • 07/08

«Պատասխանատվությունը մեծ է». ի՞նչ դերակատարում կունենա Վարուժան Մարգարյանը «Էլենի օրագիրը 2»–ում

15:52 • 07/08

Դավիթ Աղաջանյանի դիզայներական աշխատանքն ու սիրելիին որպես մոդել ընտրելու պատճառը

13:27 • 07/08

«Հպարտ կլինեմ կոչվել զինվոր». երգիչ Ռոբերտ Քոլոյանը զորակոչվել է բանակ

12:27 • 07/08

ԱՄՆ-ում ծնվել է Ինգա Արշակյանի երկրորդ երեխան

18:15 • 06/08

«Նրա անակնկալը ստացված էր». Ադրիանա Գալստյանը՝ 23-ամյակի խնջույքի և անակնկալի մասին

17:38 • 06/08

«Անձրևը խանգարեց ռոմանտիկ երեկոյին». Սուրեն Առուստամյանը՝ կնոջ տարեդարձի անակնկալի և ընտանեկան կյանքի մասին

17:31 • 06/08

«Կյանքս». Քլոե Քարդաշյանը դստեր լուսանկարն է հրապարակել՝ այն ուղեկցելով հայերեն բառով

16:40 • 06/08

Մոսո Կարապետյանի 30–ամյակն ու որդու համար կազմակերպված baby shower–ը

16:01 • 06/08

Տաթևիկ Ադումյանը մի քանի տարվա դադարից հետո լուսանկար է հրապարակել ամուսնու հետ` վերջ տալով ամուսնալուծության լուրերին

13:31 • 06/08

Նունե Եսայանի 49-ամյակի և տեսահոլովակի շնորհանդեսի հայտնի հյուրերն ու ամուսնու շնորհավորանքը

12:13 • 06/08

Հյուսիսային պողոտան՝ տարազային մշակույթի կենտրոն. «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի մասնակիցներն ու հետաքրքիր դրվագները

18:04 • 04/08

Հայաստանը «Մանկական Նոր ալիք 2018»-ում ներկայացրած Վարդան Մարգարյանը ուժերը կփորձի «Դեպի Մանկական Եվրատեսիլում»

15:12 • 04/08

«Աշխատանքը հիմնված է մեր ընկերության վրա». Լևոն Տեր–Պետրոսյանը` «Ազնիվ գողեր» ֆիլմի մասին

14:00 • 04/08

«Աղջիկս կարծես ընկերուհիս լիներ». Իվետա Եդիգարյանը՝ դստեր հետ ամառային հանգստի և տպավորությունների մասին

13:18 • 04/08

«Չեմ հիշում որևէ համերգ, որ այս երգը երգելիս չարտասվեմ». Սիլվա Հակոբյանի երգն իր կյանքի պատմության մասին

11:55 • 04/08

Ամերիկաբնակ հայ գործարար Աննա Կարապետյանը` Հայաստան վերադառնալու որոշման և բարեգործական նախագիծ սկսելու մասին

18:23 • 03/08

«Դաժան պատմության մեջ ընկանք». Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը

17:30 • 03/08

«Նվագախմբի երեխաներից» 9-ամյա Վովան` «Դեպի Մանկական Եվրատեսիլի» մասնակից

16:00 • 03/08

«10 օր բուժման կուրս պետք է անցնեմ». Լիլի Սարգսյանը՝ առողջական խնդրի մասին

14:46 • 03/08

«Էլենի օրագիրը 2». դերասանական կազմի փոփոխություններն ու առաջին մանրամասները

12:09 • 03/08

Արենա Զեյնալյանի տարբերվող ֆոտոշարքն ու բարեգործական նախագիծ սկսելու ծրագրերը

16:54 • 02/08

«Շատ ծանր տարանք բաժանումը». Ռոմելլա Թամարյանը՝ «Երկրորդ Վիցե Միսս ԱՊՀ» ճանաչվելու, թեժ մրցակցության և աղջիկների հետ հարաբերությունների մասին

16:42 • 02/08

«Կտխրեի, եթե թագս տայի ուրիշին». Շուշան Երիցյանն «Միսս ԱՊՀ» կազմակերպիչների նվերի` թագն իրեն պահելու և Իտալիայում հանգստի մասին

14:42 • 02/08

Քայլի Ջեների ընկերոջ` ռեփեր Թրևիս Սքոթի նոր ալբոմի շապիկին նկատել են «հայկական դրոշը»

13:14 • 02/08

«Կինս անակնկալ ձևով ինձ հայտնեց հղիության լուրը». Տիգրան Կարապետյանը շուտով հայր կդառնա

12:53 • 02/08

Անդոյի նվերը` կնոջ 32–ամյակին

17:59 • 01/08

«Եղել է մի պահ, երբ մտածել եմ այլ գործ գտնելու մասին». Աղաս Մանուկյանն անկեղծանում է

15:59 • 01/08

«Մասնակցում եմ հաղթելու համար». 19-ամյա Հովհաննես Սեմերջյանը՝ Costa Blanca fashion week մրցույթին կներկայացնի Կովկասը

14:26 • 01/08

Արթուր Գրիգորյանը Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

13:55 • 01/08

Սարոն լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ զբոսանքից

13:17 • 01/08

Ամառային թեժ փարթի-համերգ՝ Սևանի ափին. Միշոն, Ֆելիքս Խաչատրյանը, Ռեինկարնացիան և Dj Սերժոն Sevan Summer Sprint-ում և սպասվող անակնկալները

20:01 • 31/07

Զառա Սահակյան. «Ամեն ինչ սոցցանցերում հրապարակող մարդիկ կորցնում են իրականությունը»

19:05 • 31/07

Անի Երանյանը` հոգու, մարմնի ու հաճույքների մասին

17:39 • 31/07

Ջասթին Բիբերը մտադիր է կազմակերպել «տարվա լավագույն հարսանիքը»

16:46 • 31/07

ՄԵրի Մակարյանը` Մհերի նոր տեսահոլովակում

12:55 • 31/07

Յուլյա Ֆինկը, Մենչի դուստրը, Շուշան Երիցյանը չեն նկարահանվի «Դեպի երազանք 2»–ում. նախագծի կազմի փոփոխություններն ու նոր հերոսները

18:59 • 30/07

Եվա Ռիվաս. «Շատերին հունից հանում է իմ չափից ավելի բարձր ինքնագնահատականը»

18:33 • 30/07

Քիմ Քարդաշյանի նոր կարճ սանրվածքն ու երեկոյան ժամադրությունն ամուսնու հետ

17:44 • 30/07

5 տարի առանց Մարկ Սաղաթելյանի. այսօր դերասանի մահվան տարելիցն է

16:19 • 30/07

Մարտ Բաբայանը հայր է դարձել և հետաքրքիր անուն ընտրել փոքրիկի համար

13:07 • 30/07

Անահիտ Սիմոնյանի նոր նախագծի շնորհանդեսը, հայտնի հյուրերը, շքեղ տորթն ու կարևոր պահին Հայկոյի բացակայության պատճառը

18:25 • 28/07

Պրեմիերա. PROJECT LA - «Աշնան մեղեդի»

12:58 • 28/07

«Երջանիկ եմ, որ այսպիսի ընտանիք ունեմ». «Միսս Հայուհի» Արենա Զեյնալյանի բլից հարցազրույցը

12:20 • 28/07

«Վիտամինցի» Վաչեի ընտանեկան հանգիստը Հունաստանում

11:18 • 28/07

«Միսս ԱՊՀ 2018»–ին Հայաստանից Ռոմելլան զբաղեցրեց 3–րդ տեղը, հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչը

18:15 • 27/07

Ինչպես է անցել Դիանա Գրիգորյանի սցենարով «Թունավոր սեր» հեռուստասերիալի վերջին սերիայի նկարահանումը

15:59 • 27/07

Մանե Գրիգորյանի հանգիստն Իսպանիայում և տպավորությունները Բեյոնսեի և Jay–Z–ի համերգից

14:13 • 27/07

Հայկոյի, Մենչի և ՈւՀԱ «Նոր հայեր» թիմի մյուս անդամների հանգիստը Տանզանիայում

12:40 • 27/07

Այսօր կկայանա «Միսս ԱՊՀ 2018» մրցույթը, որին Հայաստանը կներկայացնի 23-ամյա Ռոմելլան, հաղթողին կթագադրի Շուշան Երիցյանը

16:32 • 26/07

Սարոն կրկին հայր է դարձել

14:47 • 26/07

Լուսինե Թովմասյանի 32-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

14:02 • 26/07

«Օսկարակիր դասախոսներ ունենք, որոնք Հոլիվուդից գաղտնիքներ են պատմում». Էմմա Հակոբյանը՝ ԱՄՆ–ում ուսում ստանալու և սիրելիից՝ «Վիտամինի» Վանից հեռու լինելու մասին

12:53 • 26/07

Քայլի Ջեները սկսել է ավելի թանկ վարձատրվել, քան Քիմ Քարդաշյանը. որքա՞ն արժե գովազդային մի հրապարակումն աստղերի էջերում

11:37 • 26/07

Սիրուշոն կներկայացնի «Վույ աման» հիթի երկրորդ մասը

18:03 • 25/07

Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ընտանեկան հանգիստը Եգիպտոսում և անսպասելի հանդիպումը Գարիկի ու Ռոբի ընտանիքներին

17:17 • 25/07

Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի համատեղ հանգիստը

16:00 • 25/07

«Անսովոր է, որ արդեն 30–ն անց եմ». Լուսինե Թովմասյանը` տարեդարձի խնջույքի և դստեր դիզայնով տորթի մասին

13:01 • 25/07

«Մենք ընկերներ չէինք». Նազենի Հովհաննիսյանը Լուսինե Թովմասյանի 32–ամյակի առթիվ պատմել է, թե ինչպես իրենք դարձան ընկերներ

12:02 • 25/07

«Հայաստանն ուրիշ երկիր է, սա մեզ համար ստեղծագործական մարտահրավեր է». Comedy Club-ը Երևան կգա ամբողջ կազմով

17:52 • 24/07

«Չեմ խուսափում իմ բիոլոգիական տարիքից». Լուիզա Ներսիսյանի տարեդարձի խնջույքը

15:33 • 24/07

Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների անունները

14:31 • 24/07

«Իմ երեխային տիկնիկի պես էի վերաբերում, բայց օրինակելի տատիկ կլինեմ». Վիվյեն Բաստաջյանը` վաղ տարիքում մայրանալու և արդեն տատիկ դառնալու մասին

11:28 • 24/07

«Հուսով եմ` մի օր Հայաստանն Ամերիկայից էլ մեծ երկիր է դառնալու». Nas Daily-ն չի ուզում հեռանալ Հայաստանից

17:12 • 23/07

«Հարյուրապատիկ ավելի շատ եմ սիրում կնոջս». Դավիթ Գրիգորյանը` զույգ երեխայի սպասելու մասին

14:52 • 23/07

Սիլվա Հակոբյանը` հղիության լուրերի մասին

14:24 • 23/07

«Դու ամենալավն ես ու վերջ». կնոջ և Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքները Ավետ Բարսեղյանի 38-ամյակի առթիվ

13:35 • 23/07

Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան և Comedy club–ի մյուս անդամները ելույթ կունենան Երևանում

12:10 • 23/07

Երևանում կայացավ Ձմերուկի 6-րդ փառատոնը

16:18 • 21/07

Անաիս Սարդարյանի որդու նոր լուսանկարները

15:51 • 21/07

«Շատ եմ ուզում աղջիկս տեսնի Հիսուսի ծննդավայրը». Լուիզա Ղամբարյանը` Կիպրոս մեկնելու և նավով շրջագայության մասին

14:31 • 21/07

Արկածային նոր կատակերգություն` Մկրտիչ Արզումանյանի կողմից