«Մինչև հիմա չեմ կարողանում հարմարվել արտաքինիս». Արամ MP3–ն` նոր ֆիլմի համար արած ոճային փոփոխության և քաղաք մաքրող հերոսի մասին
Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանն այս օրերին Երևանում նկարահանում է «Ազնիվ գողեր» աշխատանքային վերնագրով կատակերգությունը։ Tert.am Life-ը եղել է ֆիլմի նկարահանման հրապարակում, բեքսթեյջ լուսանկարներ արել ու զրուցել գլխավոր հերոսի դերակատար Արամ MP3-ի հետ։
Խոսելով հերոսի մասին` դերասանը նկատեց, որ նա բարի, մաքրասեր, ձգտումներով, բայց և անհաջողակ տղա է, որը կյանքի որոշակի փուլում հասկանում է, որ պետք է վերանայել իրեն, իր քայլերն ու շրջապատը։ Ընկերոջ խորհուրդը նրա համար մոտիվացիա է դառնում առաջընթացի մասին մտածելու համար։
«Հերոսս զբաղվում է քաղաքի մաքրությամբ, շատ է սիրում իր աշխատանքը, բայց հասկանում է, որ միայն դա քիչ է։ Կերպարս ռիսկերի գնալ շատ չի կարողանում, քանի որ մինչև այդ կյանքը նման հնարավորություն չի ունեցել։ Ընկերոջ խորհրդով սկսում է ռիսկային քայլերի գնալ։ Ուզում է ավելի զարգացնել իր մասնագիտությունը և սկսում է աշխատել այդ ուղղությամբ,– պատմեց Արամն ու նկատեց, որ իրենց ընկերախումբը հետաքրքիր գույներ ունի,– միշտ չէ, որ ընկերական շրջապատում բոլորը հաջողակ են։ Միշտ կա մեկը, որը ծիծաղելի է, մյուսը անտեղի բաներ է ասում, երրորդը բարձր է խոսում։ Հավաքված են կյանքից վերցրած կերպարներ, իհարկե, մի քիչ գրոտեսկ կա, քանի որ կատակերգություն է»։
Արամն այս անգամ հանդիսատեսին կներկայանա իր համար անսովոր կերպարով։ «Վերջին 4 տարում չէի սափրվել, ֆիլմի համար սափրվեցի։ Ինձ համար դա ռիսկային էր, քանի որ վաղուց ինքս ինձ չէի տեսել սափրված։ Մինչև հիմա չեմ կարողանում հարմարվել։ Առավել ևս, որ նկարահանումներին զուգահեռ «Լավ երեկոն» շարունակվում էր, սափրված մտնում էի եթեր, հետո չէի ուզում ինձ տեսնել։ Մարդկանց մի մասն ասում է, որ սազում է, մի մասն ասում է` ոչ, իմ կարծիքով` այսպես ինձ չի սազում, չեմ հավանում կերպարի արտաքինը, սակայն ռեժիսորն այդպես է խնդրել»,– ասաց նա ու նկատեց, որ սանրվածքն էլ են փոխել։
Որքան էլ զարմանալի է, գլխավոր հերոսը սիրային գիծ չունի։ Արամը սա համարում է ռիսկային, բայց և հետաքրքիր մոտեցում։ «Գոռը որոշել է, որ սիրային գիծ չլինի։ Կարծում եմ` ռիսկի է գնացել, որովհետև սովորաբար դա հաղթաթուղթ է, սակայն պետք է նշեմ, որ սցենարը կարդալիս սիրային գծի բացակայությունն ինձ չէր խանգարում։ Նույնիսկ մոռանում եմ, որ նման բան կա։ Մեր ընկերների մեջ կա աղջիկ, սակայն չես էլ մտածում իրենց կապելու մասին, որովհետև զարգացման ուղղությունը, մոտեցումն այլ է»,– նկատեց դերասանը։
Երևանի մաքրությամբ զբաղվող տղայի մարմնավորելն իր բարդություններն է ունեցել, քանի որ ամռան շոգին Արամն ու նկարահանող անձնակազմը ստիպված են եղել մի ամբողջ օր անցկացնել աղբատար մեքենայի մոտ։ «Ամռան նկարահանումներն ունեն իրենց բացասական կողմը, քանի որ շատ շոգ է, այս տարի` հատկապես։ Նկարահանումներից մեկի ժամանակ կանգնած էինք աղբատար մեքենայի մոտ։ Որքան էլ մեքենան մաքուր լինի, երբ արևը վառում է, աղբատար մեքենայի կողքին կանգնելն այդքան էլ հաճելի չէ։ Այդ մեքենայի մոտ շատ երկար նկարահանում ենք ունեցել։ Մի քանի օր ամեն ինչից այդ հոտն էի առնում»,– հիշեց Արամը։
Դերասանն ու ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը վաղեմի ընկերներ են, սակայն առաջին անգամ են համագործակցում։ «Գոռի աշխատանքներին միշտ հետևել եմ, ուզում էի աշխատել իր հետ։ Փորձում եմ նկարահանման տաղավարում չխառնել ընկերությունն ու աշխատանքը։ Նկարահանման հրապարակում նա ռեժիսորն է, ես կատարողը։ Այդ առումով երկուսս էլ պրոֆեսիոնալ ենք մոտենում հարցին»,– ասաց նա ու հավելեց, որ այս թիմի հետ աշխատելն իր համար հաճույք է։ Ամենամեծ առավելությունը, ըստ դերասանի, համակարգված աշխատանքն է։ «Հայաստանում դժվար է լինում մասնակցել նկարահանումների և պահպանել գրաֆիկը, միշտ խնդիրներ են առաջանում։ Այս կազմում մինչև հիմա նման հարց չի եղել։ Կարողանում ես ֆիլմի նկարահանումներին զուգահեռ ապրել նաև քո կյանքով, լինել ընտանիքիդ հետ, որպեսզի դեմքդ չմոռանան»,– նկատեց նա։
Լուսանկարները` Էլեն Գասպարյանի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները