«Չեմ զգում, որ Հայկն ինձանից մեծ է». «Կարմիր բլուրի» Սոսեն` իրենց սիրո պատմության, տարիքային տարբերության և սպասվող ամուսնության մասին
Երիտասարդ դերասանուհի Տիրուհի Հակոբյանին լսարանը ճանաչեց «Կարմիր բլուր» հեռուստասերիալով` Սոսեի կերպարով։ 23-ամյա դերասանուհին նշանված է։ Սիրելին` Հայկ Առաքելյանը, նրանից մեծ է 10 տարով, սակայն դա նրանց չի խանգարում։ Տիրուհին Tert.am Life–ի հետ խոսել է իրենց սիրո պատմության, տարիքային տարբերության, հարաբերությունների և սպասվող ամուսնության մասին։
Հարաբերությունների սկիզբը
Տիրուհին և Հայկը նույն բակից են, սակայն շփում, որպես այդպիսին, չեն ունեցել, քանի որ տարիքային տարբեր խմբերից են։ Նրանց առաջին ծանոթությունը եղել է տարիներ առաջ, իսկ շփումը սկսվել է 2016–ից։
«Երբեք մտքովս չի անցել, որ մեր միջև կարող է ինչ-որ բան սկսվել։ Հայկն իմ մեծ քրոջ ընկերներից էր։ Փոքր էի, երբ քույրս ծանոթացրեց մեզ, երևի, այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց, թեև այդ ժամանակ ոչ իմ, ոչ էլ իր կողմից զգացմունք չկար։ 2016-ի աշնանը նորից ընդհանուր հանդիպում եղավ, սկսեցինք շփվել ու սիրահարվել։ Քանի որ մոտ էինք ապրում, այնպես էր ստացվում, որ ամեն օր տեսնվում էինք։ Մեր պատուհանն ուղիղ նայում էր իրենց պատուհանին, երբեմն պատուհանից պատուհան էինք շփվում` մնջախաղով։ Այդպես էլ մտերմացանք, հետո մտերմությունը վերածվեց սիրո։ Նա իմ սիրտը գրավեց իր նրբանկատությամբ»,– պատմեց Տիրուհին։
Սիրո խոստովանությունը
Հայկն իր սիրո խոստովանությունն արել է օնլայն հարթակում` սիրելիին ստիպելով 30 րոպե լսել իր սրտի խոսքը։ «Whatsapp–ով ձայնային հաղորդագրություն ստացա, տևողությունը 30 րոպե էր։ Այդպես 30 րոպե լսում էի իր խոստովանությունը։ Ես սպասում էի նման խոստովանության։ Երբ լսեցի այն, մտքումս ասացի` ահա՜:),– հիշեց երիտասարդ դերասանուհին, որն իր խոստովանությունն ավելի ուշ է եղել։ –Չեմ հիշում, թե երբ եմ արել իմ սիրո խոստովանությունը, բայց հաստատ ավելի ուշ էր։ Կարծում եմ` իր հետ շփումը պահելով արդեն իսկ ցույց էի տալիս, որ ես էլ անտարբեր չեմ»։
Տիրուհին փորձեց Հայկից պարզել, թե երբ է առաջին անգամ սեր խոստովանել նրան, սակայն սիրելին ևս չմտաբերեց։
Տարիքային տարբերության ազդեցությունը
Տիրուհին վստահեցնում է` տարիքային տարբերությունը որևէ կերպ չի ազդում իրենց հարաբերությունների վրա։ «Ես չեմ զգում, որ նա ինձանից մեծ է, հետաքրքրությունների տարբերություններ չունենք։ Գուցե, ուրիշները 33 տարեկանում այդքան ակտիվ չլինեն, սակայն ինքը, կարծես, իմ տարիքի լինի։ Ես մեզ համարում եմ կյանքով լի զույգ։ Հայկի` ինձանից մեծ լինելը կարող եմ զգալ միայն ավելի ճիշտ խորհուրդներ ստանալով, բայց նա չի փորձում ինձ ավելի հասուն դարձնել, փոխել։ Սիրում է ինձ այնպիսին, ինչպիսին կամ։ Երբեմն, կարող եմ երեխայություններ անել։ Օրինակ` շատ ցրված եմ, կարող է հեռախոսս կամ անձնագիրս մոռանամ ինչ–որ տեղ, ուտելիս թափեմ կողքերս, բայց նա դրան ժպիտով է վերաբերում։ Ուղղակի ուշադիր է, որ իրերս ինչ–որ տեղ չմոռանամ։ Միայն այդ դեպքերում է զգացվում իմ երեխայությունն ու իր հետևողական լինելը»,– ասաց դերասանուհին։
Ամենառոմանտիկ քայլերը
Իր ամենառոմանտիկ քայլը Տիրուհին արել է Հայկի տարեդարձի օրը. «Ծննդյան նախորդ օրը Հայկը գերծանրաբեռնված էր աշխատանքով, նույնիսկ մոռացել էր, որ գիշերն իր ծնունդն է։ Աշխատանքից հոգնած եկավ, 11։40–ի կողմերն էր, զանգեց, ասաց, իջիր բակ, մի քիչ քայլենք։ Մոտենում էր կեսգիշերը, առաջարկեցի բարձրանալ իրենց տուն, սուրճ պատրաստեմ իր համար։ Բարձրացանք վերև, մտավ իր սենյակ ու տեսավ, որ այն ամբողջությամբ զարդարված է իր սիրելի գույնի փուչիկներով, մեր լուսանկարներով, արդեն մեր տանը մեզ էին սպասում իր ընկերներն ու սիրելի մարդիկ»։
Իր հերթին` Հայկը սիրելիին գեղեցիկ անակնկալ է մատուցել Վալենտինի օրը։ Տիրուհու համար անսպասելի ու հաճելի է եղել ստանալ Դուբայի ուղևորության տոմսեր։ «Իր կողմից դա ամենառոմանտիկ քայլն էր։ Դուբայում հրաշալի ու անմոռանալի օրեր անցկացրինք»,– նկատեց նա։
Աշխատանքը և սերը
Հայկը փոքր բիզնես ունի, զբաղվում է տրիկոտաժի արտադրությամբ։ Տիրուհին հայտնեց, որ երբեմն, գնում է արտադրամաս, օգնում սիրելիին։ Իր հերթին` Հայկն էլ Տիրուհուն է շատ աջակցում։ Ամենուր ուղեկցում է Տիրուհուն, երբ նա նկարահանումների է լինում, համբերատար սպասում է նրան հարևան սենյակում` առանց տրտնջալու, որ Տիրուհին նկարահանվում է մինչև ուշ գիշեր։
Նա նկատեց, որ սիրելին շատ ուշադիր է իր հանդեպ, ինքն է նրա հանդեպ է նույնքան ուշադիր ու հոգատար։ Տիրուհին կարևորում է սերն ու վստահությունը, որ առկա են իրենց հարաբերություններում և կարծում է` հետագայում էլ խնդիրներ չեն առաջանա։ «Եթե սկզբում կարող է լարվեր, որ ուշ եմ ավարտում աշխատանքս, միշտ կողքիս լիներ, մտածեր` հանկարծ ինչ–որ վատ բան չլինի, հիմա ավելի հանգիստ է։ Հիմա էլ է ինձ հետ, բայց ժամանակի հետ բոլորին ճանաչելով ավելի հանգիստ է վերաբերում աշխատանքիս»,– ասաց դերասանուհին, որն ազատ ժամանակը փորձում է նվիրել սիրելիին, որպեսզի զբաղվածության պատճառով հարաբերությունները չտուժեն։
Վեճեր
Դերասանուհին վստահեցնում է` իրենք լուրջ վեճեր չեն ունենում, իսկ փոքրիկ վեճերը հիմնականում ինքն է հրահրում։) «Հիմնականում ես եմ լինում նեղացողը։ Հնարավոր է ինչ–որ բան ասեմ, Հայկը չհասկանա` հարցիս իմաստը, ես նեղանամ, որ չի հասկացել։ Բայց այդ նեղանալը մի քանի րոպե է տևում, անմիջապես գրկում է ինձ ու ամեն բան հարթվում է։ Մոտ 2 տարի է` միասին ենք, 1-2 անգամ է եղել, որ նա նեղանա։ Ես էլ նույն կերպ եմ սիրաշահել իրեն` գրկել եմ ու ամեն ինչ մոռացել ենք»,– պատմեց նա։
Սիրո տնակի կառուցումը
Զույգի ամուսնությունը սարերի հետևում չէ։ Հստակ ժամկետ նշել Տիրուհին դժվարանում է, ասում է`, ամենայն հավանականությամբ, իրենց ամուսնությունը կկայանա հաջորդ ամռանը։ «Հիմա մենք կառուցում ենք մեր սիրո տնակը։ Որոշել ենք երկուսով ապրել։ Ամուսնության ժամկետը մեծապես կախված է շինարարության ընթացքից»,– ասաց նա։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից