«Շատերը չեն պատկերացնում, որ ես անչափահաս եմ». «Ավազե դղյակից» Անելյա Գուբրյանը՝ դպրոցն ավարտելու,15 տարեկանում մատուցողուհի աշխատելու և ապագա մասնագիտության մասին
Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը, ում հեռուստադիտողները ճանաչեցին «Ավազե դղյակ» հեռուստասերիալից, երեկ ավարտել է դպրոցը: 17-ամյա դերասանուհին նշեց, որ այս փաստը շատերին զարմանալու առիթ է տվել, քանի որ իրեն բոլորն ավելի հասուն տարիքի են ընկալում: Անելյան դրանից չի նեղսրտում, ավելին՝ ինքն էլ է կարծում, որ ժամանակից շուտ հասունացել ու ինքնուրույն է դարձել՝ դեռ 15 տարեկանից աշխատելով:
Երիտասարդ դերասանուհին Tert.am Life-ին պատմել է, թե ինչ աշխատանքով է զբաղվել մինչև այս ասպարեզում հայտնվելը և խոսել է դպրոցական կյանքին հրաժեշտ տալու, համալսարան ընդունվելու ու հայրիկի կողմից ստացած նվերի մասին:
Անելյան սովորել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում, որն ավարտել է բարձր գնահատականներով: Նա նշեց, որ երեկ ստացել է դպրոցի ավարտական վկայանը, այսօր էլ հանձնել ընդունելության վերջին քննությունը:
«Ավագ դպրոց ընդունվելուս պահից անհամբեր սպասում էի՝ երբ եմ ավարտելու: Դպրոցը շատ եմ սիրել, պարզապես վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, երբ կարելի է ասել սկսվեց իմ կարիերան, զբաղվածության պատճառով չէի հասցնում դասերի հաճախել: Թե՛ տնօրինությունը, թե՛ ուսուցչական կազմը ինձ ընդառաջում էին և սատարում իմ գործունեությունը, ինչի համար շնորհակալ եմ»,-ասաց նա:
Մոդելը նշեց, որ արդեն բազմաթիվ շնորհավորանքներ և նվերներ է ստացել դպրոցն ավարտելու կապակցությամբ, որոնցից նա առանձնացրեց հայրիկի նվերը. «Միշտ երազել էի սպիտակ ոսկուց խաչ ունենալ և հայրիկս ինձ դա նվիրեց Վերջին զանգի օրը: Շատ հուզիչ պահ էր ինձ համար: Այն իմ թալիսմանն է դարձել և միշտ կրում եմ»:
Անելյայի խոսքով դպրոցի ավարտական վկայականով լուսանկարը սոցիալական ցանցի իր էջերում մեծ աղմուկ է բարձրացրել ու հարուցել շատերի զարմանքը. «Երեկ ստացել եմ մոտավորապես 250 հաղորդագրություն, որտեղ մարդիկ իրենց զարմանքն են հայտնում: 100-ից 98-ը ուղղակի չեն պատկերացնում, որ ես անչափահաս եմ ու դա արդեն ինձ համար սովորական է դարձել: Չեմ կարող ասել հասակս է պատճառը, պահելաձևս թե մտածելակերպս, բայց ես փորձում եմ օգտվել այդ հանգամանքից և արդարացանել իրենց պատկերացումները,-ասաց Անելյան և ավելացրեց, որ ինքն էլ իրեն 17 տարեկանում բավականին հասուն և ինքնուրույն տեսակ է համարում,- Կարծում եմ՝ դրան նպաստել է նաև այն, որ ես դեռ 15 տարեկանից սկսել եմ աշխատել: Երևանի գինետներից մեկում երկու տարի մատուցողուհի եմ աշխատել: Շատ լավ ծանոթություններ եմ ձեռք բերել այդ ընթացքում, նաև հնարավորություն՝ որպես անհատ զարգանալու, մտածելու ավելի հասուն քան իմ տարիքն է»:
Անելյան ասաց, որ վաղ տարիքից աշխատելը ֆինանսական խնդիրներով և ընտանիքին օգնելու ցանկությամբ պայմանավորված չի եղել: Նա նշեց, որ ընտանիքը իր այդ որոշմանը դեմ չի գնացել, ավելին՝ օգնել է այդ հարցում:
«Տարիքիս հետ կապված խնդիր կար և ինձ մեծ դժվարությամբ ընդունեցին: Հայրիկս միջնորդեց և նրա ընկերոջ ռեստորանում աշխատեցի: Ֆինանասկան խնդիր երբևիցե չեմ ունեցել: Նույնիսկ աշխատելուս ընթացքում իմ գումար ու ընտանիքիս գումար հասկացություն չի եղել: Ես պարզապես ուզում էի ինքնուրույնություն ձեռք բերել: Այդ փորձն ինձ օգնեց կյանքի նկատմամբ ավելի խելացի հայացքներ ունենալ, նաև մարդկանց ավելի հեշտ ճանաչել, քանի որ իմ աշխատանքում մարդկանց հետ շփումն առաջնային տեղ ուներ»,-ասաց նա:
Անելյան նշեց, որ կյանքի հաջորդ կարևորագույն փուլ մտնում է վճռական տրամադրված ու այն բազմաբովանդակ դարձնելու ակնկալիքով: Երիտասարդ դերասանուհին մասնագիտական բոլորովին այլ ուղղվածություն է ընտրել: Նա նշեց, որ մեկ ու կես տարի պարապել է Տնտեսագիտական համալսարան ընդունվելու համար, իսկ վերջին մի քանի ամիսներին կտրուկ փոխել որոշումը և ընտրել ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Անելյայի խոսքով լրագրողական աշխատանքն ու լրատվական դաշտն իրեն մշտապես հետաքրքրել են: Նա նշեց, որ չի պատրաստվում հրաժարվել մոդելի և դերասանուհու աշխատանքից և փորձելու է երեքն էլ համատեղել:
«Քանի որ ես մեծացել եմ ռուսախոս ընտանիքում, Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ինձ հնարավորություն կտա վարժ տիրապետել հայերենին և գրագետ խոսել: Ես ցանկանում եմ հեռուստատեսությունում որպես հաղորդավարուհի հանդես գալ և կարծում եմ, որ այս մասնագիտությունը լավ հիմք կլինի դրա համար»,-ասաց նա:
Դերասանուհին նշեց, որ «Ավազե դղյակ» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո այս ընթացքում բազմաթիվ առաջարկներ է ստացել, սակայն դրանք մերժել է քննաշրջանի մեջ գտնվելու պատճառով: «Այդ շրջանում ավելի շատ մտածում էի ընդունվելուս մասին: Նույնիսկ մոդելային ցուցադրությունների առաջարկներ եմ մերժել զբաղվածության պատճառով: Հիմա արդեն ազատ եմ և շարունակելու եմ մոդելային ու դերասանական գործունեությունս: Գուցե քննարկվեն այլ առաջարկներ»,-եզրափակեց նա:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի