«Գիտեինք, որ լավ չէ, բայց նույն աշխույժ Նադյան էր». Նադեժդա Սարգսյանը՝ ընկերների հուշերում
Նադեժդա Սարգսյանի մասին անցյալով խոսել ու համակերպվել նրա ֆիզիկական բացակայությանը հնարավոր չէ. hամոզված են նրա ընկերներն ու աշակերտները: Կենսախինդ, ուժեղ, պայքարող տեսակ, այսպես են նրան հիշում մտերիմները:
Նադեժդա Սարգսյանը երեկ մահացավ երկարատև հիվանդությունից հետո։ Քաղցկեղի դեմ նա պայքարում է մոտ 8 տարի։ Այս ընթացքում հաղթահարել էր բազմաթիվ ծանր շրջափուլեր, սակայն այս անգամ հաղթել չհաջողվեց։ Սուրեն Առուստամյանն ու Մաշա Մնջոյանը Tert.am Life-ին պատմել են երգչուհու հետ վերջին հանդիպման, հիվանդության վատթարացման փուլում նրա տրամադրության և Նադեժդա Սարգսյանի հետ կապված հուշերի մասին։
Երգչուհի Մաշա Մնջոյանը նշեց, որ իր երաժշտական կարիերայում Նադեժդա Սարգսյանը վճռորոշ դերակատարում է ունեցել: Հենց նա է նկատել ու ոգևորել դեռ փոքրիկ Մաշային և հորդորել Գյումրիից Երևան տեղափոխվել, երաժշտական ակտիվ գործունեություն սկսել:
«Երեկ հորաքրոջս հետ նստած խոսում էինք ու հիշում Նադեժդա Սարգսյանի հետ անցկացրած տարիները: Հորաքույրս ասում էր՝ գիտե՞ս Մաշ, եթե Նադյան չլիներ, դու Երևան չէիր գա, ինքը ոգևորեց, ասաց այդ երեխային վերցրու, արի Երևան, չես փոշմանի: Երեկ, երբ իմացա նրա մահվան մասին, նրա մոտ սովորելուս 8 տարիները, մեր միասին ապրած բոլոր օրերը մի ակնթարթի պես անցան աչքիս առաջով: Իսկապես, շատ եմ ցավում, որովհետև Նադեժդա Սարգսյանը միակն է իր կերպարով, անհատականությամբ, խենթ բնավորությամբ: Երբեք չի լինի նրա նմանը»,-ասաց Մաշան:
Նրա խոսքով` Նադեժդա Սարգսյանը, որպես ուսուցիչ, բազմաթիվ արժեքավոր խորհուրդներ է տվել, որոնք առ այսօր երգչուհին հիշում է ու կիրառում իր մասնագիտական գործունեության մեջ։ «Մի ամբողջական բազա ու կուրս եմ ստացել նրանից: Կյանքի ընթացքում միշտ լինում են պահեր, որ հիշում եմ՝ Նադյան այսպես էր անում կամ ասում: Փոքր ժամանակ շատ չէի հասկանում, բայց հիմա շատ եմ օգտագործում նրա խորհուրդները: Հիշում եմ, երբ երգի փորձ էինք անում, ինձ նստեցնում էր դահլիճի կենտրոնում ու ասում՝ երգիր ինչպես ուզում ես, ուշադրությունդ միայն երգիդ վրա կենտրոնացրու: Այդ ընթացքում իմ ուղղությամբ տարբեր բաներ էր նետում, կոշիկն էր հանում գցում, որպեսզի սովորեմ չշեղվել:) Եթե ես հանկարծ մի պահ շեղեի ուշադրությունս երգից, դա ձախողում էր համարվում: Նա միշտ ասում էր՝ համերգի ժամանակ ամեն բան հնարավոր է լինի, դու պետք է չշեղվես ու կլանված լինես քո երգի մեջ»,- հիշեց Մաշան:
Երգչուհին ասաց, որ սիրելի ուսուցչուհուն վերջին անգամ տեսել է մոտ երկու ամիս առաջ: Մաշայի խոսքով, Նադեժդա Սարգսյանը այդ ժամանակ էլ նույնքան ուժեղ ու լավատես էր։ «Վերջին անգամ հորաքրոջս հետ գնացինք նրանց տուն: Էմմին էլ այստեղ էր: Գիտեինք, որ լավ չէ, բայց նրա պահելաձևից, խոսքից չէինք զգում դա: Էլի նույն աշխույժ Նադյան էր: Ես ուղղակի զարմանում էի այդ կնոջ վրա, որքան կամքի ուժ ունի, որքան է սիրում կայնքն ու իր աշխատանքը: Ինձ թվում է, մինչև վերջին պահն էլ նույն ձևով է եղել: Սա այն դեպքն է, երբ իսկապես չես պատկերացնում, որ այդքան ուժեղ մարդը կարող է չլինել: Ես չեմ հավատում: Էմմիին ուժ եմ մաղթում: Թող իր երկու տղաներն իրեն թիկունք լինեն: Կարծում եմ` այդ երկու հրաշք տղաները նրա վիշտը կթեթևացնեն: Սա մեծ կորուստ էր, թե՛ ընտանեկան իմաստով, թե՛ ամբողջ Հայաստանի համար»,– ասաց երգչուհին։
Դերասան, հաղորդավար Սուրեն Առուստամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս շոկային վիճակում է և չի պատկերացնում, որ Նադեժդա Սարգսյանն այլևս ողջ չէ: Նա համոզված է` իրենց սիրելի Նադյան միշտ ապրելու է, քանի որ նրան միշտ հիշելու են:
«Նա մարդ էր, որն ուներ պատմություն և ստեղծեց կոնկրետ պատմություն իր ասպարեզում: Շատ հրաշալի կին, միշտ կյանքով լի էր ու կապ չունի, որ հիվանդությունն իրենն ասում էր: Ինքը պայքարում էր ու հենց այդպես էլ տպավորվել է իմ մեջ»,-ասաց Սուրենը:
Նա պատմեց, որ Նադեժդա Սարգսյանի հետ ոչ միայն մտերիմ ընկերներ են եղել, այլև գործընկերներ: Սուրենը նրա հրավերով սկսել է դասավանդել Մշակույթի պետական քոլեջում. «Երբ առաջին անգամ նրան ասացի` տիկին Նադեժդա, միանգամից կտրուկ պատասխան տվեց՝ էդ տիկին բառը գլխիդ կտամ:) Բոլորի համար նա Նադյա էր կամ Նադյուշ: Դա արդեն շատ բան է ասում իր մասին: Միշտ իր ներսում երիտասարդ է եղել և ուզել է, որ բոլորն իրեն այդպիսին ընկալեն: Կյանքով լի, պայծառ ու լուսավոր մարդ էր: Քոլեջում էլ իրեն երբեք չէիր տեսնի տրնտջալիս։ Երբեք չէր ասի` հոգնած եմ, մի քիչ հանգստանամ»:
Սուրենը պատմեց, որ իրենց վերջին հանդիպումը գարնանն է եղել, քոլեջում, երբ Նադեժդա Սարգսյանի հետ քննարկել են ուսանողների ու քոլեջի գործունեության հետ կապված ծրագրեր. «Այդ ժամանակ արդեն հանձնարարականներ էր տալիս, քանի որ պիտի գնար հերթական քիմիոթերապիայի ու չէր կարողանալու ակտիվ զբաղվել աշխատանքով»:
Սուրենը շեշտեց, որ Նադեժդա Սարգսյանի հետ անցկացրած ամեն րոպեն էր հետաքրիքր և նրա հետ կապված բազմաթիվ հիշողություններ կան. «Մի անգամ դասի ժամանակ լսարանի դուռը բացեց ասաց՝ չե՞մ խանգարի, ասացի` իհարկե, չէ: Ներս մտավ, նստեց ու սկսեց վարպետության դաս անցկացնել: Ուսանողները շատ ուրախացան: Նադյան իր կյանքից, իր փորձից էր պատմում: Դա նաև ինձ համար վարպետության դաս եղավ: Ես շատ բան սովորեցի: Իր հետ շփումն, ընդհանրապես, շատ բան էր սովորեցնում»,-եզրափակեց Սուրենը:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից