«Անուշադրության մատնվելն իմ տեսակի համար չէ». «Ոսկե դպրոցից» Իլոնա Նուրիբեկյանի գայթակղիչ ֆոտոշարքն ու հարցազրույցը

19:15 • 29.06.18



 

Երիտասարդ դերասանուհի, մոդել Իլոնա Նուրիբեկյանը հեռուստատեսությունում հայտնվեց «Ոսկե դպրոց» նախագծի միջոցով, սակայն մինչև այդ հասցրել էր հայտնիություն ձեռք բերել Ինստագրամում` որպես գեղեցիկ հայուհի։ Tert.am Life–ը գայթակղիչ ֆոտոշարք և հետաքրքիր զրույց է ունեցել Իլոնայի հետ։  

 

Իլոնայի խոսքով` անսահման սիրում է կյանքը, փորձում է հնարավորինս քաղել դրականն ու բարին, լավ էներգիա տալ մարդկանց ու դրական էմոցիաներով շրջապատել իրեն։

 

Բուժքույր-դերասանուհին

 

Իլոնան ավարտել է Երևանի պետական բժշկական քոլեջը։ Ասում է`որոշել էր բժշկուհի դառնալ, թեև դերասանուհի դառնալու ցանկություն մանկուց ուներ։ «Դեռ մանկապարտեզից բոլորն ինձ ասում էին, որ պետք է դերասանուհի դառնամ։ Հոգուս խորքում ինքս էլ շատ էի ուզում, սակայն մասնագիտական ընտրություն անելիս ընդունվեցի բժշկական քոլեջ։ Բժշկական համալսարանի ընդունելության քննություններին էի պատրաստվում, բայց վերջին պահին ինչ–որ բան ինձ հետ պահեց։ Հասկացա, որ դա  կյանքի ընտրություն է, իսկ ես նախընտրում եմ այս աշխատանքը։ Ես շատ եմ սիրում այն, ինչով զբաղվում եմ։ Այս ասպարեզն իմ բնությունն է` իր կատարյալ վիճակով։ Իմ սերն այնքան շատ է, որ նույնիսկ դժվարությունները չեմ նկատում, չնայած մեծ բարդություններ, որպես այդպիսին, չեմ էլ ունեցել։ Ես ուղղակի հաճույք եմ ստանում իմ աշխատանքից»,– ասաց Իլոնան։

 

Երիտասարդ դերասանուհին ներկայանում է նաև որպես ֆոտոմոդել։ Այս տարի Իլոնան կանի իր մոդելային առաջին քայլերը պոդիումում` Կոստա Բլանկա միջազգային նորաձևության դիզայներական շաբաթ» (Costa Blanca fashion week)  մրցույթին կներկայացնի Կովկասը։

 

 

Ես կարծրատիպեր չունեմ, ընտանիքս ուներ

 

Դերասանի մասնագիտության հետ կապված հայկական իրականության մեջ մի շարք կարծրատիպեր կան։ Փոխգնդապետի և դաշնակահարուհու ընտանիքում մեծացած Իլոնան ևս բախվել է այս խնդրին։ Ասում է` ընտանիքը, մասնավորապես, հայրը դեմ էր իր ընտրությանը։ «Ես կարծրատիպեր չունեմ, ընտանիքս ուներ։ Ընտանիքիս անդամներն ինձ պատկերացնում էին որպես բժշկուհի, իրավաբան, հոգեբան։ Հոգու խորքում հայրիկս, գուցե,  հիմա էլ չէր ցանկանա, որ ես դերասանուհի լինեի, բայց կարծրատիպը հաղթահարված է։ Իրենք հարգում են ինձ, իմ որոշումը, հասկանում են, որ ինձ համար սա էր կատարյալը»,– ասաց նա։

 

Իլոնան, ասում է, առհասարակ, կարծրատիպեր չունի։ Անկաշկանդ պահվածքով աչքի ընկնող Իլոնայի խոսքով` իրեն չի հետաքրքրում` մեծամասնության համար ինչն է ընդունելի, ինչը` ոչ։

 

«Ես սահմաններ չունեմ։ Ինքս մարդկանց դիտարկում եմ եռանկյունի, քառակուհի, կլոր` ըստ իրենց սահմանների։ Ինձ մոտ չկան այդ կետերը, որոնցով կարելի է պատկեր ստանալ ու սահման  գծել։ Ես անսահմանափակ եմ` ինչպես տիեզերքը։ Ես ազատ մարդ եմ։ Մարդը չպետք է սահման ունենա ոչ կատարելության ձգտելու, ոչ էլ ազատության առումով»,– ասաց նա։

 

 

Մերկ չեմ նկարահանվի

 

Մերկ լուսանկարվելու հարցում Իլոնան ավելի զգուշավոր է, ասում է` չի մերկանա, քանի որ հիմա նման ցանկություն չունի։

 

«Մերկ մարմինը կատարյալ է։ Բնության մեջ կենդանական աշխարհն ամբողջությամբ մերկ է ու հենց դրանում է իրենց գեղեցկությունը։ Ավելի կատարյալ ու գեղեցիկ որևէ բան, քան բնության ստեղծածն է, չկա։ Արվեստի  տեսանկյունից էլ մերկ մարմնից ավելի կատարյալ ոչինչ  չկա։ Հագուստը ստեղծվել է, որ մարդկանց պաշտպանի ցրտից։ Հագուստի հետ կապված սահմանափակումները մեր տարածաշրջանով են պայմանավորված։ Ես դա հասկանում եմ, սակայն ինքս համարձակության սահման չունեմ։ Ինչ վերաբերում է իմ մերկանալուն` սահմանափակում ունեմ այնքանով, որ հիմա կմերժեմ նման առաջարկը։ Չեմ կարող ասել` ինչու, երևի, ցանկության հարց է։ Մեր հասարակության մեջ մերկանալու ցանկություն չունեմ։ Թե հետագայում ինչ իրավիճակում ինչ որոշում կկայացնե, ոչ ոք չի կարող ասել»։

 

Հաշվի առնելով, որ Իլոնան չի մերկանա` պայմանավորված հասարակական արձագանքով հետաքրքրվեցինք, արդյոք իրեն խանգարում են կաղապարները, որոնք ստեղծում է հասարակությունը. «Ես անհատ եմ, սակայն առանց հասարակության ոչինչ եմ։ Քանի որ սահմաններ չունեմ, ինձ համար ընդունելի է յուրաքանչյուր տեսակ և կարծիք»։

 

 

Տղամարդկանց ուշադրությունը կարևոր է

 

Իլոնայի խոսքով` հակառակ սեռի ուշադրության պակաս երբևէ չի զգացել. «Որքան հնարավոր է, զգում եմ մարդկանց ուշադրությունը։ Թող գոռոզ չհնչի, սակայն անուշադրության մատնվելն իմ տեսակի համար չէ։ Դա ինձ համար վատագույն տարբերակը կլիներ։ Կնոջ համար շատ կարևոր է հակառակ սեռի կողմից գնահատված լինելը։ Ես սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում։ Եթե ուշադրության կենտրոնում ես, նշանակում է, արժանիքներ  ունես։ Դա առաջնային կոմպլիմենտ է յուրաքանչյուր մարդու համար»։

 

Իլոնայի խոսքով` հակառակ սեռի կողմից հաճախ ծաղիկներ է նվեր ստանում, ինչն իրեն շատ հաճելի է։ «Ծաղիկներ ընդունելուն դեմ չեմ։ Դրանք գեղեցկացնում են  իմ միջավայրը, լցնում հոգիս։ Առհասարակ, սիրում եմ նվերներ ստանալ։ Թանկարժեք նվերներ չեմ ստանում։ Կարծում եմ` նման նվերներ քեզ կարող են տալ այն մարդիկ, որոնց այդքան մոտ ես թողել քեզ։ Իմ կյանքում նման մոտ մարդիկ չկան,– ասաց նա ու հավելեց, որ իրեն մոտեցող տղաներին պատասխանը կտրուկ է լինում,– Իմ պատասխանը կարող է լինել շատ սաստիկ։  Գուցե, մի քիչ ագրեսիվ եմ, սակայն չեմ սիրում ինձ մոտ թողնել այն, ինչն իմ կամքով չի եկել ինձ մոտ։ Ինչ վերաբերում է հարուստ տղամարդկանց կողմից «շահավետ» առաջարկներին, ինձ մոտ չի կարող հերթը հասնել առաջարկություն անելուն։ Իհարկե, եթե իմ կողակիցն ինձ աջակցի, բնական կլինի, սակայն աջակցության համար հարաբերություն լինել չի կարող»։

 

 

Սիրել եմ, բայց հիմա կողակից չունեմ

 

«Սերն ուժեղագույն զգացումն է այս աշխարհում։ Ես հասկացել եմ` ինչ է սիրել։ Տեսակով այնպիսի մարդ եմ, որ միշտ սիրում եմ։ Իմ  մեջ սերն է իշխում, ես հենց սերն եմ։ Հիմա կողակից չունեմ։  Չեմ կարող ասել` պատրաստ եմ նորից սիրելու կամ ոչ։ Երբ հանդիպեմ իմ կեսին, իմ տղա տեսակին, ամեն բան ինքնըստինքյան կստացվի, սակայն ինձ թվում է` հիմա կամ առաջիկայում դժվար թե նման բան լինի։ Չեմ կենտրոնացել դրա վրա»,– նշեց նա, ապա հավելեց, որ հարաբերությունների ավարտից հետո իր էմոցիոնալ դաշտը չի խախտվել, թեև շատ զգացմունքային մարդ է։

 

Դերասանուհին շեշտեց, որ իր համար շատ կարևոր է ընտանիքի գաղափարը։ Նա չի շտապում ընտրություն անել, քանի որ կյանքի կարևորագույն ընտրությանը բծախնդրորեն է մոտենում։ «Ընտանիք կազմելն ինձ համար ամենալուրջ հարցն է, որի շուրջ պետք է լավ մտածես։ Հիմա 22 տարեկան եմ, շատերի կարծիքով` արդեն ամուսնանալուս  ժամանակն է, սակայն ինձ համար այդպես չէ։ Պետք է և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես պատրաստ լինես ամուսնության, մայրության։ Պետք է հասուն լինես ու ճիշտ ընտրես այն մարդուն, որի հետ անցկացնելու ես ամբողջ կյանքդ։ Ինքս ինձ համար բացառել եմ այն տարբերակը, որ ամուսնանամ, 10 տարի հետո սերը մարի, իրար չհասկանանք, հոգնենք իրարից ու բաժանվենք։ Իհարկե, երբեք չես կարող վստահ լինել վաղվա օրվա վրա, սակայն կյանքը նաև ընտրություն է։ Եթե ամուսնանամ ու նման խնդիր ունենամ, այլ լուծում կգտնեմ, թեև ես առհասարակ զիջող չեմ։ Ամեն ինչ կանեմ, որ նման խնդրի առաջ չկանգնեմ»։

 

Իլոնան երազում է գտնել այնպիսի տղամարդու, որի հետ կվայելի կյանքը, կստեղծի իր ընտանիքը. «Ես պետք է ունենամ իմ տղամարդուն, պետք է կյանք ստեղծեմ, իմ մի մասնիկը տամ այս աշխարհին։ Չես կարող որևէ զգացողություն համեմատել կյանք ստեղծելու հետ։ Կարծում եմ` կյանքը հենց ընտանիքի  մեջ է։ Կյանքը սիրել չի նշանակում մենակ վայելել այն։ Չկա մի բան, որը չեմ կարող անել ընտանիքիս հետ։ Ես ամեն ինչ կարող եմ անել իմ կողակցի, ընտանիքի հետ։ Ես միասեր եմ։ Առհասարակ, մարդը փոփոխական է, որովհետև կյանքն ինքնին փոփոխվում է ամեն վայրկյանի հետ, սակայն այն, ինչ վերաբերում սիրուն, հստակ է։ Չեմ կարող կիսատ սերել, մեկ սիրել, մեկ ոչ»։

 

 

Հայտնիությունը և ընկերները

 

«Իմ կյանքի յուրաքանչյուր  շրջանում ես ունեցել եմ հայտնիություն, ուղղակի ժամանակի ու տարիքիս հետ մեկտեղ հայտնիության ծավալներն են փոփոխվել։ Հայտնի դառնալուց հետո շրջապատս փոխվել է այնքանով, որ իմ շրջապատում հայտնվեցին այնպիսի մարդիկ, որոնք նույնպես հայտնի են։ «Ոսկե դպրոցի» ամբողջ անձնակազմի հետ շատ ջերմ եմ, իսկ Աննա Գրիգորյանն ավելի մտերիմ եմ, քանի որ նա իմ հարազատ հոգին է»,– ասաց երիտասարդ դերասանուհին։ Նրա խոսքով` հայտնի դառնալուց հետո հին ընկերների չի կորցրել, նման կորուստներ ունեցել է ավելի վաղ. «Նախկինում ունեցել եմ ընկերներ, որոնց կորցրել եմ։ Գիտեմ` ինչ է մտերիմ մարդու հարվածը, սակայն հիմա ինձ հետ նման բան չի լինի։ Հատուկենտ մարդկանց եմ ընտրում որպես ինձ մտերիմ»։

 

Իլոնայի ամենամտերիմ ընկերուհին քույրն է, որին իրենից մեկ տարով է փոքր։ Դե իսկ տատիկի հետ մտերմությունը, նրա խոսքով, ուրիշ աշխարհ է։ «Տատիկս իմ հարազատ հոգին է, քանի դեռ նա իմ կողքին է, երբեք չեմ կարող ինձ մենակ զգալ։ Ինքն ինձ համար ամեն ինչ է` ծնող, ավագ ծնող, ընկեր... նա իմ տեսակն է»,– ընդգծեց նա։

 

 

Գումար աշխատելու կարևորությունը

 

Իլոնայի խոսքով` աշխատել սկսել է 17–18 տարեկանից։ Նախ` խանութում, ապա սրճարանում` որպես մենեջեր։ «Կարիքից դրդված չեմ աշխատել, ուզում էի ինձ կայացած զգալ։ Չեմ սիրում ինչ–որ բանից կախվածություն ուենալ։ Ես  տեսել եմ` ինչպես են ծնողներս ստեղծել ամեն ինչ իրենց աշխատանքով, ուզում էի ինքս էլ ստեղծել, որպեսզի ինձ արժևորեի, հասկանայի` կարո՞ղ եմ ստեղծել ինչ–որ բան։ Դա նաև իմ տեսակը կոփեց։ Երբ սկսում ես ինքդ վաստակել, արժևորում ես գումարը, սկսում ես մտածված ծախսել այն։ Առհասարակ, փողը, գումար աշխատելը մարդու որակական արժեքներն է փոխում։ Դու արժանիք ունես, որ ստեղծում ես քո կյանքի որակը։ Չեմ սիրում ծույլ, անբան, ստանդարտ մարդկանց։ Այս կյանքում ոչինչ քեզ հեշտ չի տրվում, պետք է աշխատես։ Ես ինձ ավելի լավ եմ զգում, երբ աշխատում եմ այդ գումարը»,– շեշտեց նա։

 

Լուսանկարները՝ Johny Core-ի

Նկարահանումն իրականացվել է Hot-Rod Garage Armenia-ում

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:05 • 18/08

Քայլի Ջենների՝ հայկական դրոշ հիշեցնող պատկերով հանդերձանքն ու դստեր մասին հարցազրույցը Vogue Australia-ի էջերում

13:04 • 18/08

Paji-ն, Ten Walls-ը և այլ հայտնի դիջեյներ՝ մեկ բեմում. Ծաղկաձորում մեկնարկեց «Epic Eye» երաժշտության եւ արվեստի բացօթյա փառատոնը

14:45 • 17/08

«Այս տարի շատ ուրախ էի». Սիսիան Սեփանյանը՝ տարեդարձի խնջույքի և ընկերների անակնկալի մասին

14:12 • 17/08

Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի սիրառատ լուսանկարները

13:12 • 17/08

Քիմ Քարդաշյանը` երեխաների հետ Մայամիում հանգստանալիս (լուսանկարներ)

11:24 • 17/08

«Տարբերվող կերպարներով եմ ներկայացել». Մաշա Մնջոյանը՝ ակումբային ռիթմերով նոր տեսահոլովակի մասին

16:14 • 16/08

Շպռոտի գայթակղիչ տեսքն ու Lazzaro-ի հետ նոր տեսահոլովակը

13:30 • 16/08

Ալեքսանդր Բաբասյանի և որդու տարեդարձի խնջույքն ու կնոջ անակնկալը

17:25 • 15/08

«Շնորհավոր տարեդարձդ, իմ երջանկություն». Արմինկայի հուզիչ գրառումը՝ որդու 9-ամյակի առթիվ

17:01 • 15/08

«Եթե կերպարը պահանջում է, ուրեմն պետք է արվի». Հասմիկ Խոջյանը՝ ոճային փոփոխության և նոր ֆոտոշարքի մասին

11:25 • 15/08

Պրեմիերա. PROJECT LA - «Մահվան տեսիլ»

11:09 • 15/08

«Իրարից կատարյալ տարբեր են». ծնվել են Դավիթ Գրիգորյանի զույգ աղջիկները

17:42 • 14/08

«Ինձ դաստիարակելն արդեն ուշ է». Վարդան՝ իրեն քննադատողների, 14 տարեկանում տանից հեռանալու մասին

16:39 • 14/08

Զարուհի Բաբայանի սաները՝ «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից

12:03 • 14/08

«Ընկերուհիներիս հետ առաջին անգամ էի այդքան հեռու գնում». Եվա Բաղդասարյանը՝ Եգիպտոսում ամառային հանգստի և գործնական նոր առաջարկի մասին

11:18 • 14/08

«Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց դու ես իմ քույրը». Արփի Գաբրիելյանի լուսանկարը՝ քրոջ հետ

16:38 • 13/08

Երգչուհի Արևիկ Ալավերդյանը՝ որդու մկրտությունը Հայաստանում կազմակերպելու և ստեղծագործական նորության մասին

15:59 • 13/08

Անի Երանյանը՝ ANI’E բեմական անունով ներկայացրել է նոր տեսահոլովակի անոնսը

13:45 • 13/08

«Ազատությունը հենց թռիչքն է՝ հոգու, սրտի, մտքի». Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը Սիցիլիայում ամառային հանգստից

12:16 • 13/08

Հագեցած, ռիթմիկ և անակնկալներով օր՝ Սևանի ափին. կայացավ Sevan Summer Sprint-ը՝ Dj Սերժոյի, Ֆելիքս Խաչատրյանի, Միշոյի և Ռեինկարնացիայի մասնակցությամբ

14:00 • 11/08

«Կերպարս հայկական մենթալիտետին բնորոշ չէ». Անատի Սաքանյանը՝ ստեղծագործական նորության և ամառային հանգստի մեկնելու մասին

12:23 • 11/08

«Լուրջ վնասվածք չեմ ստացել». Էմմա Սապունջյանը՝ վթարի մեջ հայտնվելու, վարորդական փորձի և մեքենա նվեր ստանալու մասին

16:35 • 10/08

«Ուզում եմ, որ հրաշքները միշտ ուղեկցեն մեզ մեր կյանքում». Արամեն և Աննան նշում են իրենց պսակադրության 2-ամյակը

13:39 • 10/08

Աննա Մանուչարյանի դուստրը՝ 11-ամյա Արփին «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու, մայրիկի խորհուրդների և մրցույթից ակնկալիքների մասին

12:11 • 10/08

Մարինկա Խաչատրյանի սիրելիի ռոմանտիկ անակնկալը՝ իրենց ծանոթության 1-ամյակի առթիվ

10:59 • 10/08

Սամվել Գրիգորյանի դուստրը՝ երգչուհի Նարեն պսակադրվել է

17:15 • 09/08

Անի Երանյանի և Աբրահամ Ռուսոյի սիրառատ լուսանկարը

16:12 • 09/08

«Շատ հաճախ եմ հայտնվում դեպրեսիայի մեջ». Էվա Խաչատրյանն անկեղծանում է

14:39 • 09/08

Լուիզա Ղամբարյանը լուսանկար է հրապարակել Կիպրոսում ընտանեկան հանգստից

13:01 • 09/08

Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի որդու անունը հայտնի է

12:08 • 09/08

«Երազանքս է հայտնվել «Եվրատեսիլի» բեմում». 12-ամյա Մելիսան՝«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից

18:50 • 08/08

Իննա Խոջամիրյանը` ոճային փոփոխության և «Էլենի օրագիրը 2»–ի անսպասելի զարգացումների մասին

16:28 • 08/08

Արևիկ Ուդումյանի որդու 2-ամյակի գունեղ խնջույքը մանկապարտեզում

15:07 • 08/08

Գինու պատրաստումից մինչև այն համտեսելու մշակույթ. Վայոց ձորը՝ գինու ուղին բացահայտելու տարածաշրջան

13:16 • 08/08

Մարտա Կիրակոսյանը` ընկերության, սիրելու և ապագա ընտանիքի մասին

12:05 • 08/08

Ինգա Արշակյանը հայտնել է երկրորդ երեխայի սեռն ու անունը

18:31 • 07/08

«Պատասխանատվությունը մեծ է». ի՞նչ դերակատարում կունենա Վարուժան Մարգարյանը «Էլենի օրագիրը 2»–ում

15:52 • 07/08

Դավիթ Աղաջանյանի դիզայներական աշխատանքն ու սիրելիին որպես մոդել ընտրելու պատճառը

13:27 • 07/08

«Հպարտ կլինեմ կոչվել զինվոր». երգիչ Ռոբերտ Քոլոյանը զորակոչվել է բանակ

12:27 • 07/08

ԱՄՆ-ում ծնվել է Ինգա Արշակյանի երկրորդ երեխան

18:15 • 06/08

«Նրա անակնկալը ստացված էր». Ադրիանա Գալստյանը՝ 23-ամյակի խնջույքի և անակնկալի մասին

17:38 • 06/08

«Անձրևը խանգարեց ռոմանտիկ երեկոյին». Սուրեն Առուստամյանը՝ կնոջ տարեդարձի անակնկալի և ընտանեկան կյանքի մասին

17:31 • 06/08

«Կյանքս». Քլոե Քարդաշյանը դստեր լուսանկարն է հրապարակել՝ այն ուղեկցելով հայերեն բառով

16:40 • 06/08

Մոսո Կարապետյանի 30–ամյակն ու որդու համար կազմակերպված baby shower–ը

16:01 • 06/08

Տաթևիկ Ադումյանը մի քանի տարվա դադարից հետո լուսանկար է հրապարակել ամուսնու հետ` վերջ տալով ամուսնալուծության լուրերին

13:31 • 06/08

Նունե Եսայանի 49-ամյակի և տեսահոլովակի շնորհանդեսի հայտնի հյուրերն ու ամուսնու շնորհավորանքը

12:13 • 06/08

Հյուսիսային պողոտան՝ տարազային մշակույթի կենտրոն. «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի մասնակիցներն ու հետաքրքիր դրվագները

18:04 • 04/08

Հայաստանը «Մանկական Նոր ալիք 2018»-ում ներկայացրած Վարդան Մարգարյանը ուժերը կփորձի «Դեպի Մանկական Եվրատեսիլում»

15:12 • 04/08

«Աշխատանքը հիմնված է մեր ընկերության վրա». Լևոն Տեր–Պետրոսյանը` «Ազնիվ գողեր» ֆիլմի մասին

14:00 • 04/08

«Աղջիկս կարծես ընկերուհիս լիներ». Իվետա Եդիգարյանը՝ դստեր հետ ամառային հանգստի և տպավորությունների մասին

13:18 • 04/08

«Չեմ հիշում որևէ համերգ, որ այս երգը երգելիս չարտասվեմ». Սիլվա Հակոբյանի երգն իր կյանքի պատմության մասին

11:55 • 04/08

Ամերիկաբնակ հայ գործարար Աննա Կարապետյանը` Հայաստան վերադառնալու որոշման և բարեգործական նախագիծ սկսելու մասին

18:23 • 03/08

«Դաժան պատմության մեջ ընկանք». Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը

17:30 • 03/08

«Նվագախմբի երեխաներից» 9-ամյա Վովան` «Դեպի Մանկական Եվրատեսիլի» մասնակից

16:00 • 03/08

«10 օր բուժման կուրս պետք է անցնեմ». Լիլի Սարգսյանը՝ առողջական խնդրի մասին

14:46 • 03/08

«Էլենի օրագիրը 2». դերասանական կազմի փոփոխություններն ու առաջին մանրամասները

12:09 • 03/08

Արենա Զեյնալյանի տարբերվող ֆոտոշարքն ու բարեգործական նախագիծ սկսելու ծրագրերը

16:54 • 02/08

«Շատ ծանր տարանք բաժանումը». Ռոմելլա Թամարյանը՝ «Երկրորդ Վիցե Միսս ԱՊՀ» ճանաչվելու, թեժ մրցակցության և աղջիկների հետ հարաբերությունների մասին

16:42 • 02/08

«Կտխրեի, եթե թագս տայի ուրիշին». Շուշան Երիցյանն «Միսս ԱՊՀ» կազմակերպիչների նվերի` թագն իրեն պահելու և Իտալիայում հանգստի մասին

14:42 • 02/08

Քայլի Ջեների ընկերոջ` ռեփեր Թրևիս Սքոթի նոր ալբոմի շապիկին նկատել են «հայկական դրոշը»

13:14 • 02/08

«Կինս անակնկալ ձևով ինձ հայտնեց հղիության լուրը». Տիգրան Կարապետյանը շուտով հայր կդառնա

12:53 • 02/08

Անդոյի նվերը` կնոջ 32–ամյակին

17:59 • 01/08

«Եղել է մի պահ, երբ մտածել եմ այլ գործ գտնելու մասին». Աղաս Մանուկյանն անկեղծանում է

15:59 • 01/08

«Մասնակցում եմ հաղթելու համար». 19-ամյա Հովհաննես Սեմերջյանը՝ Costa Blanca fashion week մրցույթին կներկայացնի Կովկասը

14:26 • 01/08

Արթուր Գրիգորյանը Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

13:55 • 01/08

Սարոն լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ զբոսանքից

13:17 • 01/08

Ամառային թեժ փարթի-համերգ՝ Սևանի ափին. Միշոն, Ֆելիքս Խաչատրյանը, Ռեինկարնացիան և Dj Սերժոն Sevan Summer Sprint-ում և սպասվող անակնկալները

20:01 • 31/07

Զառա Սահակյան. «Ամեն ինչ սոցցանցերում հրապարակող մարդիկ կորցնում են իրականությունը»

19:05 • 31/07

Անի Երանյանը` հոգու, մարմնի ու հաճույքների մասին

17:39 • 31/07

Ջասթին Բիբերը մտադիր է կազմակերպել «տարվա լավագույն հարսանիքը»

16:46 • 31/07

ՄԵրի Մակարյանը` Մհերի նոր տեսահոլովակում

12:55 • 31/07

Յուլյա Ֆինկը, Մենչի դուստրը, Շուշան Երիցյանը չեն նկարահանվի «Դեպի երազանք 2»–ում. նախագծի կազմի փոփոխություններն ու նոր հերոսները

18:59 • 30/07

Եվա Ռիվաս. «Շատերին հունից հանում է իմ չափից ավելի բարձր ինքնագնահատականը»

18:33 • 30/07

Քիմ Քարդաշյանի նոր կարճ սանրվածքն ու երեկոյան ժամադրությունն ամուսնու հետ

17:44 • 30/07

5 տարի առանց Մարկ Սաղաթելյանի. այսօր դերասանի մահվան տարելիցն է

16:19 • 30/07

Մարտ Բաբայանը հայր է դարձել և հետաքրքիր անուն ընտրել փոքրիկի համար

13:07 • 30/07

Անահիտ Սիմոնյանի նոր նախագծի շնորհանդեսը, հայտնի հյուրերը, շքեղ տորթն ու կարևոր պահին Հայկոյի բացակայության պատճառը

18:25 • 28/07

Պրեմիերա. PROJECT LA - «Աշնան մեղեդի»

12:58 • 28/07

«Երջանիկ եմ, որ այսպիսի ընտանիք ունեմ». «Միսս Հայուհի» Արենա Զեյնալյանի բլից հարցազրույցը

12:20 • 28/07

«Վիտամինցի» Վաչեի ընտանեկան հանգիստը Հունաստանում

11:18 • 28/07

«Միսս ԱՊՀ 2018»–ին Հայաստանից Ռոմելլան զբաղեցրեց 3–րդ տեղը, հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչը

18:15 • 27/07

Ինչպես է անցել Դիանա Գրիգորյանի սցենարով «Թունավոր սեր» հեռուստասերիալի վերջին սերիայի նկարահանումը

15:59 • 27/07

Մանե Գրիգորյանի հանգիստն Իսպանիայում և տպավորությունները Բեյոնսեի և Jay–Z–ի համերգից

14:13 • 27/07

Հայկոյի, Մենչի և ՈւՀԱ «Նոր հայեր» թիմի մյուս անդամների հանգիստը Տանզանիայում

12:40 • 27/07

Այսօր կկայանա «Միսս ԱՊՀ 2018» մրցույթը, որին Հայաստանը կներկայացնի 23-ամյա Ռոմելլան, հաղթողին կթագադրի Շուշան Երիցյանը

16:32 • 26/07

Սարոն կրկին հայր է դարձել

14:47 • 26/07

Լուսինե Թովմասյանի 32-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

14:02 • 26/07

«Օսկարակիր դասախոսներ ունենք, որոնք Հոլիվուդից գաղտնիքներ են պատմում». Էմմա Հակոբյանը՝ ԱՄՆ–ում ուսում ստանալու և սիրելիից՝ «Վիտամինի» Վանից հեռու լինելու մասին

12:53 • 26/07

Քայլի Ջեները սկսել է ավելի թանկ վարձատրվել, քան Քիմ Քարդաշյանը. որքա՞ն արժե գովազդային մի հրապարակումն աստղերի էջերում

11:37 • 26/07

Սիրուշոն կներկայացնի «Վույ աման» հիթի երկրորդ մասը

18:03 • 25/07

Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ընտանեկան հանգիստը Եգիպտոսում և անսպասելի հանդիպումը Գարիկի ու Ռոբի ընտանիքներին

17:17 • 25/07

Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի համատեղ հանգիստը

16:00 • 25/07

«Անսովոր է, որ արդեն 30–ն անց եմ». Լուսինե Թովմասյանը` տարեդարձի խնջույքի և դստեր դիզայնով տորթի մասին

13:01 • 25/07

«Մենք ընկերներ չէինք». Նազենի Հովհաննիսյանը Լուսինե Թովմասյանի 32–ամյակի առթիվ պատմել է, թե ինչպես իրենք դարձան ընկերներ

12:02 • 25/07

«Հայաստանն ուրիշ երկիր է, սա մեզ համար ստեղծագործական մարտահրավեր է». Comedy Club-ը Երևան կգա ամբողջ կազմով

17:52 • 24/07

«Չեմ խուսափում իմ բիոլոգիական տարիքից». Լուիզա Ներսիսյանի տարեդարձի խնջույքը

15:33 • 24/07

Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների անունները

14:31 • 24/07

«Իմ երեխային տիկնիկի պես էի վերաբերում, բայց օրինակելի տատիկ կլինեմ». Վիվյեն Բաստաջյանը` վաղ տարիքում մայրանալու և արդեն տատիկ դառնալու մասին

11:28 • 24/07

«Հուսով եմ` մի օր Հայաստանն Ամերիկայից էլ մեծ երկիր է դառնալու». Nas Daily-ն չի ուզում հեռանալ Հայաստանից

17:12 • 23/07

«Հարյուրապատիկ ավելի շատ եմ սիրում կնոջս». Դավիթ Գրիգորյանը` զույգ երեխայի սպասելու մասին