«Ընտանիքիս բարեկեցիկ կյանքի ապահովումը հնարավոր չէր համատեղել թատրոնի հետ». Յուրի Իգիթխանյանը` այլ աշխատանքով զբաղվելու և ընտանիքի մասին
Դերասան Յուրի Իգիթխանյանին վերջին շրջանում քիչ կարելի է տեսնել հեռուստաէկրանին, իսկ թատերական գործունեությանը դերասանն հինգ տարի առաջ է հրաժեշտ տվել՝ հեռանալով Ստանսիլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից: Յուրին ասում է՝ այս տարիների ընթացքում մշտապես մտածել է վերադառնալու մասին, բայց դա կանի այն ժամանակ, երբ իր թատրոնում իրավիճակ փոխվի, պետական հոգածությունն էլ թատրոնների նկատմամբ ավելանա:
Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է ներկայիս գործունեության, թատրոն վերադառնալու ցանկության և ընտանիքի մասին։
Յուրին նշեց, որ այս շրջանում հեռուստատեսային առաջարկներ ստացել է, սակայն ոչ բոլոր դեպքերում է համաձայնում նկարահանվել: Դերասանի խոսքով` դա պայմանավորված է ինչպես տրվող հոնորարի, այնպես էլ առաջարկի բովանդակային մասի հետ:
«Այնպես չէ, որ թողել եմ իմ մասնագիտությունը, ուղղակի սկսել եմ ավելի ընտրողական վերաբերվել առաջարկներին: Սերիալները թե՛ ցածր հոնորոր են վճարում, թե՛ ինձ հետաքրքիր չեն` որպես դերասան: Ի՞նչ խաղամ, հոգնեցի բժիշկ խաղալով: Երևի, նույն կերպ են մտածում նաև պրոդյուսերները, որ շատ ժամանակ չեն էլ զանգում ինձ այս կամ այն առաջարկը քննարկելու համար»,- ասաց դերասանը և ավելացրեց, որ ներկայումս ավելի շատ զբաղված է կորպորատիվ երեկոներ կազմակերպելով ու վարելով:
Այս փուլում Յուրին նոր առաջարկ է ստացել նկարահանվելու Գոռ ԿԻրակոսյանի «Ազնիվ գողերը» ֆիլմում. «Նկարահանումներն արդեն սկսված են, բայց իմ մասնակցությամբ տեսարանը դեռ չի նկարահանվել: Անհամբեր սպասում եմ Գոռի հետ աշխատանքին: Մինչև այս ճանաչել եմ նրան, բայց որպես ռեժիսոր-դերասան սա մեր առաջին համագործակցությունն է»:
Չնայած Յուրին շարունակում է զբաղվել սիրելի մասնագիտությամբ, թատրոնի աշխատանքը կարոտել է։ «Այն, ինչ ինձ բերում էր գումար և ապահովում ընտանիքիս բարեկեցիկ կյանքը, հնարավոր չէր համատեղել թատրոնի հանդեպ սիրո հետ: Չկա դերասան, որը լքած լինի թատրոնը ու չմտածի բեմ վերադառնալու մասին: Թատրոնների կառավարման սովետական մտածելակերպը մինչև հիմա կա, բայց մենք 21-րդ դարում ենք ապրում և դերասանը պետք է լինի ազատ, առանց կաղապարների: Այսօր դերասանը պետք է կարողանա և՛ թատրոնում լինել, և՛ կինոյում նկարահանվել։ Եթե թատրոնը չի կարողանում այդքան վճարել, այդ սահմանափակումը դնելու իրավունք չունի: Տարիներ առաջ ես շատ դժվար որոշում կայացրի, իհարկե, ոչ հօգուտ թատրոնի: Այս փուլում, ինչպես ասում են, երկրում իրավիճակ է փոխվել, բայց չեմ կարծում, որ դա նկատելի կլինի մշակույթի ոլորտում»,-ասաց նա:
Հստակեցմանը` արդյոք ժամանակին իրեն չի տրվել թատրոնի և կինոյի աշխատանքները համատեղելու ազատություն, դերասանը պատասխանեց, որ գրաֆիկն է ծանրաբեռնված եղել. «Համատեղելը շատ դժվար և հազվադեպ էր ստացվում: Այն օրերը, երբ ինձ նկարահանման էին կանչում, դեպրեսիվ խոսակցությունների առիթ էին դառնում: Առավոտյան փորձ, երեկոյան փորձ. իհարկե հրաշալի է, որ թատրոնն այդ ռեժիմով է աշխատում, բայց պետք է նաև հասկանալ, որ դերասանը 86 հազար դրամ աշխատավարձով չի կարող գոյատևել: Դերասանը պետք է կարողանա ինչ-որ տեղ նկարահանվել: Այսօրվա դրությամբ դերասաններին կորպորատիվ միջոցառումներն են եկամուտ բերում, իսկ դրանք, որպես կանոն, հանգստյան օրերին են անցկացվում: Նույն օրերին էլ ներկայացումներն են լինում: Իմ մեծագույն խնդիրը հենց դա էր: Հաճախ պատվիրատուի մոտ վատ դրության մեջ էի ընկնում: Արդյունքում որոշեցի, որ ավելի լավ է դուրս գալ թատրոնից»:
Չնայած թատրոն վերադառնալու ցանկությանը, Յուրին այդ ուղղությամբ որևէ քայլ առայժմ չի արել։ «Վերադարձի հետ կապված մտքեր ունեմ, բայց կոնկրետ խոսակցություն թատրոնի ղեկավարության հետ չեմ ունեցել: Եթե թատրոնում ինչ-որ իրավիճակ փոխվի, ինչու ոչ՝ հնարավոր է վերադառնամ: Երբ թատրոնից գնում էի, գիտեի` հանուն ինչի, հիմա նույնը պետք է հասկանամ, հանուն ինչի եմ վերադառնում: Գիտեմ, որ հիմա մեր թատրոնում այն իրավիճակը չէ, որ այդ թեմայի շուրջ ինչ-որ որոշում կայացվի,-ասաց նա:
Վերջին շրջանում Ստանսիլավսկու անվան թատրոնում գեղարվեստական ղեկավարի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակին դերասանը մամուլի միջոցով է հետևում։ «Տեղյակ եմ, որ երկու հոգի են պայքարում այդ տեղի համար՝ Նորա Գրիգորյանն ու Ռոբերտ Հակոբյանը: Ռոբերտի հետ աշխատել եմ բեմում` որպես դերասան: Նրա մոնո ներկայացումներն եմ նայել: Թույլ տվեք, չբարձրաձայնել կարծիքս թեկնածուների վերաբերյալ: Ես բարոյական իրավունք էլ չունեմ խոսել այդ հարցի մասին, քանի որ վաղուց այնտեղ չեմ աշխատում: Միայն կասեմ՝ շատ եմ ցավում, որ թատրոնն այս վիճակում է: Այն թատրոնը, որը վարկանշային հարյուր տոկոսանոց բարձրության վրա է եղել, իրավունք չունի այս վիճակում լինելու: Չգիտեմ` ում սխալն է դա: Մի բան կարող եմ ասել, որ այս պաշտոնում նշանակվող մարդը պետք է լինի բարձր պրոֆեսիոնալիզմով անձնավորություն, որովհետև այնտեղ շատ գործ ունի անելու: Պետք է լինի տնօրեն-գեղարվետսական ղեկավար ուժեղ տանդեմ: Այս պարագայում մտածում եմ, ինչու ոչ, կարող են պայմանավորվածություն ձեռք բերել և դրսից ռեժիսոր հրավիրել, չէ՞ որ ժամանակին Ալեքսանդր Սամսոնիչը այդ կերպ է հայտնվել թատրոնում: Դրսից եկավ տաղանդավոր, երիտասարդ, ամբիցիոզ ռեժիսոր, որը կառուցեց ու ղեկավարեց թատրոնը: Այդ կերպ հարցը շատ հետաքրիր լուծում կարող է ունենալ: Ես վստահ եմ, որ խոհեմություն և միասնություն կլինի կոլեկտիվում ու իրենք ճիշտ որոշում կկայացնեն»,-ասաց նա:
Անդրադառնալով ընտանեկան կյանքին՝ Յուրին նշեց, որ կինը նույնպես վաղուց չի աշխատում Ստանիսլավսկու թատրոնում: «Առաջին երեխայի ծննդից հետո նա վերադարձավ աշխատանքի: Այդ ժամանկ Ալեքսանդր Սամսոնիչը դեռ թատրոնում էր, արդեն երկրորդ երեխայի ծննդի ժամանակ գնաց երեխայի խնամքի արձակուրդի, իսկ երբ երեխան վեց ամսական էր, նա էլ որոշեց թատրոնից հեռանալ: Կինս հիմա իր փոքրիկ բիզնեսով է զբաղվում: Ամեն դեպքում, ստեղծագործական վիճակը մեր ընտանիքում երբեք չի պակասում»,-եզրափակեց նա:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի