Իրինա Հարությունյան. «Ինձ խոչընդոտում են վերադառնալ Ստանիսլավսկու անվան թատրոն»
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Իրինա Հարությունյանը սեփական դիմումի համաձայն 5 տարի առաջ լքեց Կոնստանտին Ստանսիլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: Այսօր դերասանուհին ցանկանում է վերադառնալ թատրոն, սակայն, ինչպես ինքն է ասում, իրեն խոչընդոտում են:
Tert.am Life-ի հետ զրույցում Իրինան նշեց, որ թատրոնի ղեկավարությունը իր վերադարձը մերժելու մի քանի պատճառ է առաջ քաշել: Դրանցից մեկն այն է, որ թատրոնն առայժմ գեղարվեստական ղեկավար չունի:
«Գուցե, ես ավելի վաղ վերադառնայի թատրոն, բայց ընտանեկան հարցերով՝ երեխաներիս խնամքով էի զբաղված: Վերադառնալու մասին որոշում կայացրել եմ ավելի վաղ, բայց դիմեցի այս տարվա մարտին, սակայն իմ վերադարձին փորձեցին խոչընդոտել: Ինձ ասացին, եթե թատրոնի գեղարվեստական նոր ղեկավարը կարիք ունենա քեզ նման դերասանի, կարող ես վերադառնալ։ Ամենամեծ պատճառաբանությունն այն էր, որ թատրոնում դերասանի հաստիք չկա: ՀՀ վաստակավոր արտիստը, որը երկար տարիներ ծառայել է այդ թատրոնին, հնարավոր չէ հաստիք չունենա: Ես համոզված ասում եմ, որ հունվարին թատրոն են ընդունել երկու նորաթուխ դերասանուհու, որոնք դեռ Թատերական ինստիտուտի ուսանողներ էին: Երբ հարցրեցի, թե ինչո՞ւ են ռուսական թատրոն ընդունվում անփորձ դերասաններ, տնօրենն ինձ ասաց՝ նրանք ուղղակի պայմանագրային դերասաններ են: Այստեղից հետևություն, որ փորձում են ժամանակավոր կասեցնել իմ վերադարձի գործընթացը և ինձ խորհուրդ են տալիս սպասել»,-ասաց դերասանուհին:
Իրինայի խոսքով՝ իրենց զրույցի ժամանակ և՛ թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը, և՛ Նորա Գրիգորյանը (վերջինս պայքարում է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար) ասել են, որ իր վերադարձի համար ժամանակ է պետք, քանի որ ինքը սկանդալով է հեռացել թատրոնից։ Ըստ դերասանուհու՝ այդպես չի եղել. «Պարզապես, երջանկահիշատակ Երվանդ Ենգիբարյանի մահվան հետ կապված այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ես էմոցիոնալ քայլի գնացի՝ արտահայտելով իմ դիրքորոշումը: Իմ և կոլեկտիվի միջև կոնֆլիկտ չկար: Եթե ես խոչընդոտեի թատրոնի աշխատանքին կամ ոչ պրոֆեսիոնալ մոտենայի իմ աշխատանքին, կհասկանայի իրենց»:
Իրինա Հարությունյանը համոզված է, որ իրեն հետ չընդունելու պատճառները անձնական բնույթի են։ Դերասանուհու կարծիքով` առաջ քաշված ոչ մի պատճառաբանություն հիմնավոր չէ:
«Եթե ես հայալեզու թատրոնի դերասանուհի լինեի, նման պատասխանից հետո կմտածեի ուրիշ թատրոն դիմելու մասին, բայց, ցավոք, ռուսական թատրոնը միակն է: Ես նոր կամ անհայտ դերասանուհի չեմ, որի մասնագիտական կարողությունների վրա կարելի է կասկածել, մտածել` արժե՞ ինձ ընդունել, թե՞ ոչ: Տնօրենի այդ քայլը անարդար եմ համարում, իսկ պատասխանը՝ ոչ բավարար: Նա անգամ չմակագրեց համապատասխան դիմումը, որ կարողանամ դիմել այլ մարմինների, օրինակ, Մշակույթի նախարարությանը իմ խնդրին լուծում տալու համար»,- ասաց դերասանուհին և ավելացրեց, որ արդեն իսկ դիմել է Մշակույթի նախարարությանը, թեև դեռ պատասխան չի ստացել, բայց մեծ հույս ունի, որ խնդիրն արդարացի լուծում կստանա:
Անդրադառնալով Ստանիսլավսկու թատրոնում ներկայումս ստեղծված իրավիճակին և թատրոնի գեղարվեստական ղեկավարի սպասվող ընտրություններին՝ Իրինա Հարությունյանը հայտնեց իր կարծիքը, որ այդ պաշտոնում պետք է նշանակվի մի մարդ, որը այժմ չի աշխատում Ստանիսլավսկու թատրոնում։
«Նորա Գրիգորյանին ճանաչում եմ շատ փոքր տարիքից` որպես Ալեքսանդր Սամսոնիչի դուստր, իսկ Ռոբերտ Հակոբյանին` որպես իմ գործընկեր, որի հետ բազմիցս բեմ եմ բարձրացել: Այսօրվա դրությամբ գտնում եմ, որ այդ պաշտոնում պետք է լինի երրորդ մարդ։ Իմ տպավորությամբ` թեկնածուների առաջադրվելու շարժառիթը ոչ թե ռուսական թատրոնը վերակենդանացնելն է, այլ աթոռակռիվ: Դա ինձ հաճելի չէ, կարծում եմ՝ հանրությանն էլ դուր չի գալիս: Ալեքսանդր Սամսոնիչին ժամանակին դրսից հրավիրեցին, ու նա հիանալի ղեկավարեց թատրոնը, հիմա էլ պետք է այդպես վարվեն: Ես գիտեմ, որ անձնակազմի մեծ մասը թեկնածուներից և ոչ մեկին կողմ չէ: Ինչո՞վ են զբաղված Մշակույթի նախարարությունը կամ Թատերական գործիչների միությունը, որ պետք է գեղարվետսական խորհուրդը ձեռք բարձրացնելով ընտրություն կատարի: Այդ պաշտոնում պետք է նշանակում կատարել, ընդ որում` փորձառու ղեկավարի»,-ասաց դերասանուհին ու հերքեց տարածված լուրերը, թե ինքը հավակնում է լինել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում:
Այդուհանդերձ, դերասանուհին նշեց, որ Ստանիսլավսկու թատրոնն այս պահին շատ վատ վիճակում է և հույս հայտնեց, որ նոր գեղարվետսական ղեկավարի ճիշտ ընտրությամբ հնարավոր կլինի թատրոնին նոր շնաչռություն հաղորդել:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները