Մանսուրյանի գնահատականը Հայկոյին, «Հարսանիք թիկունքում» ներկայացման տոմսերի մեծ վաճառքն ու Երևանում սպասվող պրեմիերան
Պատերազմող երկրի թիկունքի մասին պատմություն ստեղծելու ցանկությունը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում վերածվեց նոր ներկայացման`«Հարսանիք թիկունքում» խորագրով, որն արդեն 4 անգամ խաղացել են Գյումրիում։ Հերթը Երևանինն է։
Tert.am Life-ը ներկայացման գրանցած հաջողության, հանդիսատեսի բուռն արձագանքի ու այն Երևանում խաղալու մասին խոսել է Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի հետ:
Ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է, որի միջոցով ներկայացվում է այն, ինչ կատարվել է Ապրիլյան պատերազմի թիկունքում: Դրամատուրգ Անահիտ Աղասարյանի՝ «Ապրիլ և ապրել» պիեսը գրվել է հենց Գյումրու դրամատիկական թտարոնի պատվերով: Ներկայացման ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է:
«Տարեկան ունենալով մոտ 40-45 հազար հանդիսատես՝ Գյումրու թատրոնը չէր կարող չխոսել այդ թեմայի մասին: Թատրոնի յուրահատկությունն այն է, որ դու կարողանում ենք ժամանակի շնչով ապրել: Մենք ունենք նաև պատանի հանդիսատես, որին չենք կարող չդաստիարակել ռազմահայրենասիրական ոգով: Գլխավոր ռեժիսորի հետ խոսելիս ի սկզբանե հասկացանք, որ թիկունքի մասին պատմություն պետք է ստեղծենք, որովհետև հիշում եք՝ այդ օրերին թիկունքը որքան կարևոր էր ու ամուր: Ես անընդհատ համեմատություն եմ անում Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմի հետ, որտեղ նույնպես պատմությունը թիկունքի մասին էր, բայց որքան պատերազմ կա, վառոդի հոտ կա այդ ֆիլմում։ Նույնն այստեղ է, մեկուկես ժամ հանդիսատեսը դահլիճում զգում է վառոդի հոտը: Ներկայացումը դիտել են նաև Ապրիլյան պատերզմի ժամանակ զոհված ու վիրավորված տղաների ծնողները: Ամեն ծնող ներկայացման մեջ գտնում է իր երեխային, ամեն մարդ գտնում է մի հերոսի, որին նմանեցնում է իր հարևանին կամ բարեկամին»,-ասաց Տիգրան Վիրաբյանը:
Նրա խոսքով` այս ներկայացման հանդեպ հանդիսատեսի ունեցած հետաքրքրությանը նպաստել է ոչ միայն ընտրված թեման, այլև ստեղծագործական խումբը, որն հավաքվել է նախագծի շուրջ: Ներկայացման համար գրվել է հատուկ երաժշտություն, որի հեղինակը երգիչ, երգահան Հայկոն է: Նկարչական ձևավորումը վստահվել է Գարեգին Եվանգուլյանին, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանին: Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի երեք սերնդի ներկայացուցիչներ ու թատերական ինստիտուտի ուսանողներ` 25-30 դերասան՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, միջին սերնդի դերասաններից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Նառա Սանթոյանը, երիտասարդ դերասաններից՝ Տարոն Գրիգորյանը, Ջեմմա Ադամյանը և այլք:
«Հուրախություն մեզ, ինչպես այսօրվա, այնպես էլ առաջիկա հինգ ներկայացումների տոմսերն արդեն սպառված են: Սա խոսում է այն մասին, որ այս նախագիծը հաջողված է: Այս օրերին մենք 100-150 հյուրեր ունենում ենք նաև մայրաքաղաքից: Մեր ընկերներից մեկը կատակով ասում է ՝ դարձել ենք տուրիստական գործակալություն, անընդհատ հյուրանոցներում համարներ ենք փնտրում հյուրերի համար: Դա ծանր, բայց շատ հաճելի պարտականություն է մեզ համար, որովհետև հասկանում ենք, որ կարողացել ենք վերադարձնել Գյումրու մշակութային կյանքի երանելի ժամանակները, երբ այստեղ գալիս էին ներկայացում դիտելու, Մինասի նկարները նայելու, երաժշտություն լսելու համար»,-ասաց թատրոնի տնօրենը:
Տիգրան Վիրաբյանի խոսքով` ներկայացումը Գյումրուց դուրս բերելու նպատակ ունեն: Որոշմանը նպաստել է հանդիսատեսի արձագանքը մայրաքաղաքից և սփյուռքից: Նա նշեց, որ հարյուրավոր նամակներ են ստացել ներկայացումը Երևան բերելու խնդրանքով, ապա տեղեկացրեց, որ հուլիսի 14-ին ներկայացումը կխաղան Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ագզային ակադեմիական թատրոնում:
«Սեպտեմբերին ներկայացումը 7 օրով կլինի Արցախում, քննարկվում ենք նաև այն նաև երկրից դուրս տանելու հարցը:Այն անհանգստությունը, որ այդ օրերին կար Հայաստանում, կար նաև Սփյուռքում: Մեր Սփյուռքի հանդիսատեսի համար էլ ներկայացումը հետաքրիր ու սպասված կլինի,- ասաց նա և ավելացրեց, որ ներկայացումը պարբերաբար փոփոխությունների են ենթարկում` հաշվի առնելով լսարանի օբյեկտիվ կարծիքները։ –Որքան դժվար է բեմարդել այնպիսի պատմություն, որը կատարվել է մեր օրերում, այնքան էլ հեշտ է, որովհետև խորհուրդ տվողները շատ են: Փորձերի ընթացքում հյուրընկալել ենք և՛ Արկադի Տեր-Թադևոսյանին` Կոմանդոսին, որն այդ ժամանակահատվածում մեծ աշխատանք էր անում, և՛ այլ մարդկանց, որոնց կարծիքները լսել ենք: Ներկայացման համար երաժշտությունը գրելիս Հայկոն ներկա էր լինում բոլոր փորձերին։ Արդյունքում ստացվեց այնպիսի երաժշտություն, առանց որի ներկայացումը չեմ պատկերացնում: Երբ մաեստրո Տիգրան Մանսուրյանը դիտեց առաջին փորձը, արցունքոտ աչքերով ասաց՝ խնդրում եմ զանգահարիր Հայկին, բան ունեմ ասելու: Զանգեցի Հայկոյին, մաեստորն ասաց՝ շնորհավորում եմ քեզ, տղաս, դու ֆանտաստիկ երաժշտություն ես գրել այս ներկայացման համար»:
Տիգրանը նկատեց, որ ներկայացման երաժշտության հիման վրա նկարահանված տեսահոլովակը նույնքան մեծ հաջողություն ունեցավ, որքան ներկայացումը։ ««Հարսանիք թիկունքում» տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, որը նույնպես մեր թատրոնի լավ բարեկամն է: Մեր ներկայացման շուրջ փորձել ենք հավաքել հանրապետության լավագույն մասնագետներին և այդ ներկայացումն այդպիսի կազմով ուղղակի դատապարտված էր հաջողության»,-եզրափակեց նա:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից