«Ես հարուստի տղա չեմ». «Ոսկե դպրոցի» Բագրատը` անցած ուղու, երգչի կարիերա սկսելու և անձնական կյանքի մասին
Դերասան-երգիչ մասնագիտական համադրությունը լավագույնն է Հայկ Մուրադյանի համար, որը հեռուստադիտողներին ներկայանում է «Ոսկե դպրոց» սիթքոմում: Մինչ ընտանիքի անդամները քննարկում էին նրա մասնագիտության ընտրության հարցը, Հայկը որոշել ու ընդունվել է Թատերական ինստիտուտ: Ասում է՝ ծնողները հույս ունեին, որ որոշ ժամանակ անց կմտափոխվի, սակայն նա իր որոշման մեջ հաստատուն է եղել:
Tert.am Life-ը երիտասարդ դերասանի հետ զրուցել է հեռուստատեսությունում հայտնվելու, երգչի անհատական կարիերա սկսելու ծրագրերի ու անձնական կյանքին առնչվող թեմաների մասին:
23-ամյա դերասանը երկու տարի առաջ է ավարտել Թատերական ինստիտուտը: Ասում է՝ դերասանի մասնագիտությանը սիրահարվել է դեռ փոքր տարիքից, երբ սկսել է նկարահանվել մասսայական տեսարաններում, էպիզոդիկ դերերում: Ավելի ուշ, 3-րդ կուրսի ուսանողին նկատել են` տեսնելով նրա լուսանկարը, հետաքրքրվել են ու գտել նրան։
«Լուսանկարներս տեսնելիս չգիտեին` դերասանական կրթություն ունե՞մ, թե ոչ: «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Գրիգոր Դավթյանից հետաքրքրվել էին, նա էլ հաստատել էր, որ Թատերական ինստիտուտում եմ սովորում: Հետո մի քանի ուսանողների համար քասթինգ իրականացրին, որը կարողացա անցնել։ Առաջին լուրջ դերակատարումը եղավ «Կայարան» հեռուստասերիալում,- պատմեց Հայկն ու ավելացրեց, որ ավելի ուշ «Ոսկե դպրոցում» նկարահանվելու առաջարկը ստացել է ադմինիստրատիվ խմբի կողմից։ –Սիթքոմի պրոդյուսեր Վաչե Թովմասյանի հետ խոսեցինք ընդհանուր սյուժեի, իմ կերպարի մասին, հետո տեղում անցա փորձնական նկարահանումը, մեկ ժամ անց ինձ զանգահարեցին ու ասացին, որ մասնակցությունս հաստատվել է»:
Հայկը փաստեց, որ ի տարբերություն սիթքոմում իր հերոսի՝ Բագրատի, ինքը տեսակով հանգիստ է, տաքարյուն չէ, թեև հազվադեպ իրավիճակներում է այդպիսին դառնում: «Դպրոցում ես այդքան անկարգ չեմ եղել, ինչպես Բագրատը, ոչ էլ հարուստ մարդու տղա եմ:) Իմ ու կերպարիս միջև նմանություններ, գրեթե, չկան»,-ասաց նա և հավելեց, որ հենց դրանով էլ իր համար հետաքրքիր է խաղալ Բագրատի դերը:
Դերասանը նկատեց, որ իր մարմնավորած կերպարի վերաբերյալ բազմաթիվ դրական արձագանքներ է ստանում՝ հատկապես դպրոցահասակ երեխաների կողմից: Շատերն էլ, Հայկի խոսքով, հաճախ իրեն նույնացնում են Բագրատի հետ և օգնության կանչում։ «Մի այդպիսի դեպք եղավ, երբ նամակ ստացա տղա երեխայի կողմից, որը գրել էր՝ կռիվ ենք արել, կգա՞ս:) Շատ է պատահում, որ ինձ սիրավեպ են վերագրում սիթքոմի խաղընկերուհուս` Բագրատի ընկերուհուն մարմնավորող Իլոնայի հետ։ Երբեմն, այնպիսի բաներ եմ լսում, որոնք ընդհանրապես իրականության հետ կապ չունեն, որ իսկապես զարմանում եմ»:
Մինչև «Ոսկե դպրոցում» նկարահանվելը Հայկը մտերիմ է խաղընկերներից Եվա Զոհրաբյանի հետ, մյուսների հետ ծանոթացել է նկարահանման հրապարակում։ Ասում է` հասցրել է մտերմանալ բոլորի հետ: «Սիթքոմում, գրեթե, բոլորս մի տարիքային խմբից ենք, միևնույն սերնդից, ինչն ավելի հետաքրքիր և հաճելի է դարձնում մեր աշխատանքը»,-ասաց նա:
Հեռուստատեսությունում հայտնվելուց հետո Հայկին շատերն են սկսել ճանաչել: Հայտնիությունը, երիտասարդ դերասանի համար հաճելի է, միևնույն ժամանակ, պարտավորեցնող: Ինչպես ինքն է ասում, հիմա իր վարքագծում որոշակի փոփոխություններ է մտցրել. «Նախկինում, հնարավոր է, ավելի ազատ լինեի իմ վարքագծում, հիմա ավելի զգուշավոր եմ: Օրինակ՝ փողոցը միշտ անցումով եմ անցնում: Որևէ բան անելիս, միշտ մտածում եմ՝ հնարավոր է, ինչ-որ երեխա դա տեսնի ու իր համար օրինակ դառնա»:
Անդրադառնալով անձնական կյանքին՝ դերասանը նկատեց, որ 23 տարիների ընթացքում երբևէ չի սիրել, լուրջ հարաբերություններ չի ունեցել: Նա բացառում է, որ իր կողքին կարող է լինել ոչ խելացի աղջիկ, ինչպիսին իր հերոսի ընկերուհին է՝ Վիկան: «Իրականում ինձ այդ տեսակ աղջիկը չի կարող հետաքրքրել: Իմ կողքին պետք է լինի շատ համեստ, խելոք, միաժամանակ, խելացի աղջիկ»,- ասաց Հայկը:
Դերասանը նշեց, որ անձնական կյանքը դասավորելու մասին առյաժմ չի էլ մտածում, ավելի շատ զբաղված է մասնագիտական գործունեությամբ՝ շատ է ցանկանում նկարահանվել գեղարվեստական ֆիլմում: Հայկի ապագայի ծրագրերից է անհատական երգ ձայնագրելը, տեսահոլովակ նկարահանելն ու երգչի կարիերա սկսելը:
Չնայած մասնագիտական զբաղվածությանը, Հայկը նշեց, որ չի մոռանում սիրելի զբաղմունքների մասին, որոնցից մեկն էլ որսորդությունն է, սպորտով զբաղվելը: Վերջինը՝ իր դեպքում արդեն կենսակերպ է դարձել:
«Սպորտն իմ կյանքի անբաժան մասնիկն է, առանց մարզասրահ գնալու և մարզվելու չի ստացվում: Ես, ընդհանրապես, շատ եմ կարևորում առողջ ապրելակերպը թե՛ ֆիզիկական պատրաստվածության, թե՛ սննդակարգ պահելու առումով»,-եզրափակեց նա:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի