«Կինս ինձ լավ խորհուրդներ է տալիս». Աղաս Մանուկյանը` «Ֆուլ հաուսում» խաղալու մասին
«Ա ,էդ ով են դրանք», «Ա, ընչի հըմար» արտահայտություններն ու առանց դիմախաղի պատմություն ներկայացնելը թողնելով «Սթենդ–ափ»–ում` Աղաս Մանուկյանն աշխատում է նոր կերպարի վրա, քանի որ շուտով ներկայանալու է «Ֆուլ հաուս 2»–ում։
Սթենդափերն իր համար ուրախալի, միաժամանակ, պատասխանատու առաջարկ է ստացել։ Իր կերպարը` Մուշեղի վարորդը, սիթքոմում երկարաժամկետ դերակատարում է ունենալու, ուստի սպասելիքներն արդարացնելն առավել, քան կարևոր է։ Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել Աղասի հետ, որը շեշտում է` «Ֆուլ հաուսի» Աղասը կտարբերվի «Սթենդ ափի» Աղասից։
«Այն կերպարը, որում մարդիկ սովոր են ինձ տեսնել, միանշանակ չի փոխվի, սակայն իմ շուրջ ստեղծված կարծրատիպերը՝ բարբառի, դիմախաղի առումով, չեն լինի»,– ասաց Աղասը ու հավելեց, որ դեռ չգիտի` ինչ արտահայտություններ կամ կերպարային գիծ բնութագրական կդառնան սիթքոմի իր հերոսի համար։ Նման որոշումներ հաճախ կայացնում է հեռուստադիտողը` բուռն արձագանքելով այս կամ այն դրվագին։
Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, նշել էր, որ Մուշեղի վարորդի կերպարը քննարկելիս, թե՛ ինքը, թե ՛ սցենարիստները միանգամից մտաբերել են Աղասին ու առաջարկել իր թեկնածությունը։ Սթենդափերը դժվարանում է ասել` հատկապես ո՞ր հատկանիշի համար են միակարծիք իրեն տեսել այս դերում, բայց փաստն իր համար ոգևորիչ է։
Սթենդափերի և դերասանի աշխատանքները միմյանցից շատ են տարբերվում։ Աղասը նկատեց, որ դերասանի աշխատանքն իր համար նոր չէ. 13 տարի անընդմեջ խաղացել է КВН–ում, ներկայացել է թե՛ Ռուսաստանում, թե ՛Ուկրաինայում, թե՛ Հայաստանում։ Սիթքոմն իր համար նոր փորձություն է, որը հաղթահարելու համար պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը։
Հեռուստատեսությունն Աղասին ճանաչում բերել է, սակայն ինքն իրեն շատ ճանաչված չի համարում։ Վստահ է` «Ֆուլ հաուսն» իրեն առավել մեծ ճանաչում կբերի։ «Նախագիծն ինձ համար նոր էտապ է, որտեղ պիտի առավելագույնն անեմ, որպեսզի արդարացնեմ ինձ։ Այն, ինչ արել եմ մինչև հիմա, կրկնակի թափով ներդնելու եմ «Ֆուլ հաուսում», որովհետև այն Հայաստանի առաջատար սիթքոմերից մեկն է, եթե ոչ առաջատարը, դա շատ պարտավորեցնող է»,– նկատեց Աղասը։
«Սթենդ–ափ»–ում Աղասը հաճախ ներկայացնում իր շրջապատի մարդկանց պատմությունները, «Ֆուլ հաուսում» նա կներկայանա մտացածին կերպարով, վարորդների շրջանում դիտարկումներ չի անում։ Լինելով սցենարիստ` Աղասը սովոր է ինքը կերտել իր կերպարները։ «Ֆուլ հաուսն» ունի իր սցենարիստները, որոնց աշխատանքներին միջամտել Աղասը չի պատրաստվում, սակայն իր առաջարկները կանի. «Սցենարիստները, ինձ ճանաչելով, կերպարն այնպես են գրում, որ համահունչ լինի տեսակիս։ Ես էլ, հնարավոր է, առաջարկներ անեմ, որպեսզի սցենարը համապատասխանեցնեմ ինձ` ավելի «համով–հոտով» դարձնեմ։ Կարծում եմ` Մուշեղի վարորդը նոր գույն կտա սիթքոմին»։
Սթենդափերը լսարանի մոտ տպավորվել է կոնկրետ կերպարով։ Մի կողմից նա ունի ճանաչելի ձեռագիր, մյուս կողմից վտանգավոր է ձանձրալի կամ կանխատեսելի դառնալու սահմանը։ Աղասը գիտակցում է սա և փորձում նոր գույներ հաղորդել իր կերպարին. «Ես հասկանում եմ, որ թե՛ արտահայտությունները, թե՛ հումոր անելիս միմիկա չշարժելը ժամանակի հետ մարդկանց համար սովորական են դառնալու։ Այդ ամենից խուսափելու համար հիմա փորձում եմ խաղարկային սցենարներ գրել, որտեղ ավելի շատ գործողություններ կլինեն։ Մի քանի եթեր եմ այդպես ներկայացել, սակայն դա ավելի լավ արձագանք ստացավ լսարանի կողմից։ Կարծում եմ` փոփոխությունները պետք է պահպանել, ժամանակի ընթացքում պիտի ճիշտ կողմնորոշվեմ` որ պահին ինչ անել»։
Իր հաջողությունն Աղասը պայմանավորում է բնականությամբ։ Մինչ մարզերից եկած շատ դերասաններ աշխատում են իրենց ակցենտի վրա, Աղասը հասկացել է, որ պետք է պատմություններ պատմի ճիշտ այնպես, ինչպես իրական կյանքում։ «Չեմ փորձել կերպար խաղալ, ավելի տպավորիչ պատմել։ Չեմ մտածում, որ նկարահանվում եմ, պիտի դերասանություն անեմ։ Եթե, օրինակ, իմ բարբառից շեղվեի, միգուցե, նման կոլորիտային կերպար չունենայի։ Իմ բարբառային ելույթը, շփումը, երևի, ինչ–որ նորություն կամ փոփոխություն էր հեռուստատեսությունում»,– ասաց նա։
«Սթենդ–ափ», «Երեկոյան Ազոյան», հիմա էլ «Ֆուլ հաուս». նախագծերը շատ են, ժամանակը` քիչ։ Աղասի խոսքով` մեծ զբաղվածության արդյունքում ընտանիքը` կինն ու երկու երեխաները, փոքր–ինչ տուժում են։ «Ընտանիքումս կան դժգոհություններ, որ իրենց քիչ եմ ժամանակ տրամադրում։ Միաժամանակ, հասկանում են, որ եթե ես մտել եմ այս ամենի մեջ, պիտի մինչև վերջ գնամ։ Երբ 20 րոպե ազատ ժամանակ եմ ունենում, զանգում եմ, խոսում կնոջս, որդուս հետ։ Փորձում եմ գոնե այդ կերպ ժամանակ տրամադրել իրենց, բայց այս պահին խելամիտ չի լինի ինչ–որ բանից հետ մնալը, որովհետև ընտանիքիս կարոտում եմ»,– նկատեց նա։
Կինը ուշի ուշով հետևում է Աղասի ելույթներին։ Ասում է` իր առաջին քննադատներից է։ «Կինս ինձ չի գովում, կարծում է` միշտ պետք է քննադատել, որպեսզի մարդն աճ ունենա։ Ես դա շատ եմ գնահատում։ Նա նայում է թե՛ «Սթենդ ափը», թե՛ «Երեկոյան Ազոյանի» ռեպորտաժները ու իր դիտարկումներն անում։ Դրանից չեմ նեղվում, հաշվի եմ առնում իր կարծիքը, քանի որ հիմնականում ճիշտ բաներ է ասում։ Նա կապ չունի մեր ոլորտի հետ, բայց շատ ինտելեկտուալ, հումորով մարդ է, ուստի վստահում եմ իր կարծիքին։ Սցենար գրելուց հետո, նույնիսկ, փորձ եմ անում իր մոտ, խորհուրդներ է տալիս, թե ինչ շտկումներ անեմ։ Դրանց հիման վրա փոփոխություններ արած գալիս եմ պրոդյուսեր Սարգիս Մնոյանի մոտ, նա էլ ասում է` լավ է։ Հասկանում եմ, որ կինս լավ խորհուրդներ է տալիս»,– պատմեց Աղասը։
Ապագայի հետ կապված ծրագրերը բարձրաձայնել Աղասը դժվարանում է։ Այս պահին իր ամենամեծ նպատակը հանրության կողմից սիրված կերպար լինելն է։ Կարևորում է նաև լավ թիմի հետ աշխատանքը։ Հիմա ընդգրկված է լավ թիմերում, որոնց հետ կփորձի հնարավորինս երկար ճանապարհ անցնել։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ