«Մեր շփումը երբեք չի դադարի». Մերին՝ նախկին ամուսնու` Հովոյի հետ հարաբերությունների, դստրերի դաստիարակության և կնոջ գեղեցկության մասին

16:38 • 06.06.18



 

Գեղեցիկ կնոջ ու հոգատար մայրիկի պարտավորությունները հավասարապես ստանձնած Մերի Մարտիրոսյանը մասնագիտության բերումով ընդգծում է նաև մյուսների գեղեցկությունը: Մինչև այսօր դիմահարդարին շատերը ճանաչում են որպես Հովհաննես Ազոյանի նախկին կնոջ: Զույգն ամուսնալուծված են 2016 թվականից, սակայն իրենց շփումը չի դադարում: Մերին ասում է՝ իրենց պարագայում այլ տարբերակ չէր էլ կարող լինել:

 

Tert.am Life-ը Մերիի հետ զրուցել է դստրերի ու նախկին ամուսնու հետ հարաբերությունների, կանացի գրավչության, երջանիկ լինելու նախապայմանների մասին:

 

Դիմահարդարը համոզված է, որ կնոջ գեղեցկությունը նրա ներքին հանգստության ու երջանիկ լինելու մեջ է: Նա գիտի՝ նույնիսկ մասնագիտական հնարքները չեն փրկի կնոջ դեմքը, երբ նա հոգնած է, հիասթափված, վատ տրամադրության մեջ. «Երբ կինը սիրված է, սիրում է, բավարարված է ու ներդաշնակ ինքն իր հետ, դա արտացոլվում է նրա դեմքին։ Միայն այդ դեպքում է նա դառնում կատարյալ գեղեցիկ»:

 

 

Հայտնի ասացվածքի համաձայն` կոշկակարն առանց կոշիկի է մնում, Մերիի դեպքում սա մասամբ գործում է, թեև իր իսկ ցանկությամբ: Առօրյայում դիմահարդարվել նա չի սիրում։ «Շատերն ինձ ճանաչում են որպես չշպարվող դիմահարդարի: Ես իսկապես չեմ սիրում շպարվել առօրյայում: Հիմա ավելի շատ շեշտը դնում եմ դեմքիս խնամքի վրա, որպեսզի պահպանեմ բնական գեղեցկությունս: Երբ որևէ առիթի եմ մասնակցում, շպարվում եմ և բոլորի զարմանքը հարուցում, ինչը հաճելի է»,- ասաց նա:

 

Մերիի խոսքով` իր արտաքին տեսքում կտրուկ փոփոխությունների հաճախ չի դիմում: Առաջին այդպիսի փոփոխությունը, թերևս, շիկահերից սևահեր անցումն է եղել: 10 տարի շարունակ նա եղել է շիկահեր, ինչը դեռ դպրոցական տարիների մեծ ցանկությունն էր,  բայց ամուսնությունից հետո վերադարձել է վարսերի՝ սև, բնական երանգին:

 

«Դա Հովոյի պահանջը չէր, պարզապես, ինձ մոտ նման ցանկություն առաջացավ: Ինքն ինձ ընտրել էր շիկահեր ու սիրում էր  ինձ այդպիսին, սև գույնին վերադարձն իմ նախընտրությունն էր»,- ասաց նա:

 

 

Մերին չի հերքում, գուցե, կինն իր արտաքնի հետ կապված կտրուկ փոփոխությունների գնում է սթրեսը հաղթահարելու նպատակով, բայց ասում է` նման անձնական օրինակ չի ունեցել. «Ինձ մոտ նման բան չի եղել, գուցե, ես շատ սթրեսային կյանք չեմ ունեցել, դրա համար:) Հակառակը՝ ինձ մոտ փոփոխությունները կարող են լինել բարձր տրամադրությամբ պայմանավորված»:

 

Բարձր տրամադրությունը Մերիի դեպքում, կարող է ապահովել նաև ուշադրության կենտրոնում լինելն ու հաճոյախոսություններ ստանալը:  Եղանակից հետո դա նրա տրամադրության վրա ազդող կարևոր գործոն է: «Չեմ հավատա, որ որևէ կին ասի, թե ուշադրության կենտրոնում լինելը դուր չի գալիս իրեն: Իհարկե, խոսքը կիսամերկ կամ մերկ փողոց դուրս գալու և ուշադրություն գրավելու մասին չէ, այլ հաճելի ու չափի մեջ ներկայանալի լինելու: Կարծում եմ՝ աչքի ընկնող կանանց շարքին եմ դասվում: Իմ տրամադրությունը կարող են բարձրացնել ու ինձ ինքնավստահություն հաղորդել թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց կողմից արված հաճոյախոսությունները»,- նկատեց նա:

 

Գեղեցիկ կնոջ պատասխանատու կոչումը Մերին տանում է հոգատար մայրիկի առաքելությանը հավասար: Երկու աղջիկների մայրիկը փաստում է՝ դստրերն իրեն չեն հասցնում կարոտել: 10-ամյա Կարինան և 5-ամյա Վիկտորյան, Մերիի խոսքով, չափազանց ինքնուրույն ու կազմակերպված են, բայց տարիքային տարբերությունը ենթադրում է  առանձին խնամք նրանցից յուրաքանչյուրին:

 

 

«Շատերն ասում են, որ ես «էներջայզեր» եմ, որովհետև ես հասցնում եմ ամեն ինչ: Նույնիսկ հումոր են անում, ասում են՝  դու ամեն ինչ վազելով ես անում, իրականում, այդպես էլ կա: Իմ 24 ժամը, իրոք, լարված է և վազքի մեջ, արդյունքում ես հասցնում եմ ամեն ինչ: Երբեմն, գիշերը, երբ բոլոր գործերս ավարտին հասցրած պառկում եմ, մտածում եմ՝ Աստված ինչքան ուժ է տվել ինձ, որ կարողանամ այս ամենն անել»,-ասաց Մերին։

 

Տանը Մերին 2 ընկերուհի ունի։ Նրա խոսքով` դստրերի հետ ավելի շատ ընկերներ են, հաճախ են անկեղծ զրույցներ ունենում: Չնայած այս հանգամանքին, Մերին իրեն խիստ մայրիկների շարքին է դասում. «Սիրում եմ խստությունը: Երկուսին էլ  ասում եմ «ոչ», իհարկե, խոսքը խելամիտ «ոչ»-ի մասին է: Կան կարևոր արժեքները, որոնք թե՛ ես, թե՛ հայրիկը փորձում ենք հնարավորինս սերմանել իրենց մեջ։ Դրանք են` խելացի, լսող լինելն է, չստելը, չգողանալը և այսպես շարունակ»:

 

Մերին նշեց, որ երեխաների խնամքի հոգսը Հովոն իր հետ չի կիսում: Նրան ավելի շատ բաժին է հասել երեխաների դաստիարակության և ժամանցային կողմն ապահովելը։ «Քանի որ մեր հայրիկը շատ զբաղված է իր մասնագիտությամբ, ես չեմ կարող  երեխաների խնամքի հոգսը լիովին թողնել իր վրա: Հովոն այն հայրիկներից չէ, ով տեղյակ է երեխաների խնամքին առնչվող բոլոր հարցերից, բայց ինքն իր մեծի խոսքն ունի, դաստիարակության հարցերում էլ է միջամտում, ապահովում է երեխաների ժամանցը: Մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, որ այդպես ճիշտ է»,– ասաց նա։

 

 

Մերիի խոսքով` աղջիկները հայրիկից գենետիկորեն ժառանգել են արտիստիզմն ու դերասանական տաղանդը, որը երկուսի մոտ էլ վառ արտահայտված է. «Իհարկե, դեռ շատ փոքրիկ են, կմեծանան, կորոշեն այդ մասնագիտությունն են ընտրում, թե ոչ: Ես էլ, Հովիկն էլ այդ հարցում իրենց չենք ճնշի: Մեզնից հասնում է նրանց լավ ուսման տալ, քանի որ ես դա շատ եմ կարևորում»:

 

Մերին նկատեց, որ թեև ինքն ու Հովոն ամուսնալուծված են, դա որևէ կերպ չի ազդել իրենց շփման վրա։ «Շփումը երբևէ չի էլ դադարի, քանի որ մենք երկու աղջիկ ունենք: Մեր պարագայում այլ կերպ չէր էլ կարող լինել: Թշնամությունը բացառաված է մեր դեպքում,-ասաց նա և ավելացրեց, որ անձնական կյանքը վերադասավորելու մասին այս պահին չի մտածում, բայց չի էլ բացառում այդ հեռանկարը։ –Սա այն դեպքն է, որ երբեք չպետք է ասես` երբեք: Այսինքն, ոչ կարող եմ ասել երբեք չեմ դասավորի կյանքս, ոչ էլ հակառակը: Առայժմ որևէ նորություն չկա իմ կյանքում: Իմ բալիկներով եմ զբաղված: Փորձում եմ ավելի շատ իրենց դաստիարակությամբ զբաղվել, քան իմ անձնականով, որովհետև իրենց հետ ես ինձ շատ երջանիկ եմ զգում»,-եզրափակեց Մերին:

 

 

Անահիտ Հակոբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:05 • 18/08

Քայլի Ջենների՝ հայկական դրոշ հիշեցնող պատկերով հանդերձանքն ու դստեր մասին հարցազրույցը Vogue Australia-ի էջերում

13:04 • 18/08

Paji-ն, Ten Walls-ը և այլ հայտնի դիջեյներ՝ մեկ բեմում. Ծաղկաձորում մեկնարկեց «Epic Eye» երաժշտության եւ արվեստի բացօթյա փառատոնը

14:45 • 17/08

«Այս տարի շատ ուրախ էի». Սիսիան Սեփանյանը՝ տարեդարձի խնջույքի և ընկերների անակնկալի մասին

14:12 • 17/08

Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի սիրառատ լուսանկարները

13:12 • 17/08

Քիմ Քարդաշյանը` երեխաների հետ Մայամիում հանգստանալիս (լուսանկարներ)

11:24 • 17/08

«Տարբերվող կերպարներով եմ ներկայացել». Մաշա Մնջոյանը՝ ակումբային ռիթմերով նոր տեսահոլովակի մասին

16:14 • 16/08

Շպռոտի գայթակղիչ տեսքն ու Lazzaro-ի հետ նոր տեսահոլովակը

13:30 • 16/08

Ալեքսանդր Բաբասյանի և որդու տարեդարձի խնջույքն ու կնոջ անակնկալը

17:25 • 15/08

«Շնորհավոր տարեդարձդ, իմ երջանկություն». Արմինկայի հուզիչ գրառումը՝ որդու 9-ամյակի առթիվ

17:01 • 15/08

«Եթե կերպարը պահանջում է, ուրեմն պետք է արվի». Հասմիկ Խոջյանը՝ ոճային փոփոխության և նոր ֆոտոշարքի մասին

11:25 • 15/08

Պրեմիերա. PROJECT LA - «Մահվան տեսիլ»

11:09 • 15/08

«Իրարից կատարյալ տարբեր են». ծնվել են Դավիթ Գրիգորյանի զույգ աղջիկները

17:42 • 14/08

«Ինձ դաստիարակելն արդեն ուշ է». Վարդան՝ իրեն քննադատողների, 14 տարեկանում տանից հեռանալու մասին

16:39 • 14/08

Զարուհի Բաբայանի սաները՝ «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից

12:03 • 14/08

«Ընկերուհիներիս հետ առաջին անգամ էի այդքան հեռու գնում». Եվա Բաղդասարյանը՝ Եգիպտոսում ամառային հանգստի և գործնական նոր առաջարկի մասին

11:18 • 14/08

«Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց դու ես իմ քույրը». Արփի Գաբրիելյանի լուսանկարը՝ քրոջ հետ

16:38 • 13/08

Երգչուհի Արևիկ Ալավերդյանը՝ որդու մկրտությունը Հայաստանում կազմակերպելու և ստեղծագործական նորության մասին

15:59 • 13/08

Անի Երանյանը՝ ANI’E բեմական անունով ներկայացրել է նոր տեսահոլովակի անոնսը

13:45 • 13/08

«Ազատությունը հենց թռիչքն է՝ հոգու, սրտի, մտքի». Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը Սիցիլիայում ամառային հանգստից

12:16 • 13/08

Հագեցած, ռիթմիկ և անակնկալներով օր՝ Սևանի ափին. կայացավ Sevan Summer Sprint-ը՝ Dj Սերժոյի, Ֆելիքս Խաչատրյանի, Միշոյի և Ռեինկարնացիայի մասնակցությամբ

14:00 • 11/08

«Կերպարս հայկական մենթալիտետին բնորոշ չէ». Անատի Սաքանյանը՝ ստեղծագործական նորության և ամառային հանգստի մեկնելու մասին

12:23 • 11/08

«Լուրջ վնասվածք չեմ ստացել». Էմմա Սապունջյանը՝ վթարի մեջ հայտնվելու, վարորդական փորձի և մեքենա նվեր ստանալու մասին

16:35 • 10/08

«Ուզում եմ, որ հրաշքները միշտ ուղեկցեն մեզ մեր կյանքում». Արամեն և Աննան նշում են իրենց պսակադրության 2-ամյակը

13:39 • 10/08

Աննա Մանուչարյանի դուստրը՝ 11-ամյա Արփին «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու, մայրիկի խորհուրդների և մրցույթից ակնկալիքների մասին

12:11 • 10/08

Մարինկա Խաչատրյանի սիրելիի ռոմանտիկ անակնկալը՝ իրենց ծանոթության 1-ամյակի առթիվ

10:59 • 10/08

Սամվել Գրիգորյանի դուստրը՝ երգչուհի Նարեն պսակադրվել է

17:15 • 09/08

Անի Երանյանի և Աբրահամ Ռուսոյի սիրառատ լուսանկարը

16:12 • 09/08

«Շատ հաճախ եմ հայտնվում դեպրեսիայի մեջ». Էվա Խաչատրյանն անկեղծանում է

14:39 • 09/08

Լուիզա Ղամբարյանը լուսանկար է հրապարակել Կիպրոսում ընտանեկան հանգստից

13:01 • 09/08

Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի որդու անունը հայտնի է

12:08 • 09/08

«Երազանքս է հայտնվել «Եվրատեսիլի» բեմում». 12-ամյա Մելիսան՝«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից

18:50 • 08/08

Իննա Խոջամիրյանը` ոճային փոփոխության և «Էլենի օրագիրը 2»–ի անսպասելի զարգացումների մասին

16:28 • 08/08

Արևիկ Ուդումյանի որդու 2-ամյակի գունեղ խնջույքը մանկապարտեզում

15:07 • 08/08

Գինու պատրաստումից մինչև այն համտեսելու մշակույթ. Վայոց ձորը՝ գինու ուղին բացահայտելու տարածաշրջան

13:16 • 08/08

Մարտա Կիրակոսյանը` ընկերության, սիրելու և ապագա ընտանիքի մասին

12:05 • 08/08

Ինգա Արշակյանը հայտնել է երկրորդ երեխայի սեռն ու անունը

18:31 • 07/08

«Պատասխանատվությունը մեծ է». ի՞նչ դերակատարում կունենա Վարուժան Մարգարյանը «Էլենի օրագիրը 2»–ում

15:52 • 07/08

Դավիթ Աղաջանյանի դիզայներական աշխատանքն ու սիրելիին որպես մոդել ընտրելու պատճառը

13:27 • 07/08

«Հպարտ կլինեմ կոչվել զինվոր». երգիչ Ռոբերտ Քոլոյանը զորակոչվել է բանակ

12:27 • 07/08

ԱՄՆ-ում ծնվել է Ինգա Արշակյանի երկրորդ երեխան

18:15 • 06/08

«Նրա անակնկալը ստացված էր». Ադրիանա Գալստյանը՝ 23-ամյակի խնջույքի և անակնկալի մասին

17:38 • 06/08

«Անձրևը խանգարեց ռոմանտիկ երեկոյին». Սուրեն Առուստամյանը՝ կնոջ տարեդարձի անակնկալի և ընտանեկան կյանքի մասին

17:31 • 06/08

«Կյանքս». Քլոե Քարդաշյանը դստեր լուսանկարն է հրապարակել՝ այն ուղեկցելով հայերեն բառով

16:40 • 06/08

Մոսո Կարապետյանի 30–ամյակն ու որդու համար կազմակերպված baby shower–ը

16:01 • 06/08

Տաթևիկ Ադումյանը մի քանի տարվա դադարից հետո լուսանկար է հրապարակել ամուսնու հետ` վերջ տալով ամուսնալուծության լուրերին

13:31 • 06/08

Նունե Եսայանի 49-ամյակի և տեսահոլովակի շնորհանդեսի հայտնի հյուրերն ու ամուսնու շնորհավորանքը

12:13 • 06/08

Հյուսիսային պողոտան՝ տարազային մշակույթի կենտրոն. «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի մասնակիցներն ու հետաքրքիր դրվագները

18:04 • 04/08

Հայաստանը «Մանկական Նոր ալիք 2018»-ում ներկայացրած Վարդան Մարգարյանը ուժերը կփորձի «Դեպի Մանկական Եվրատեսիլում»

15:12 • 04/08

«Աշխատանքը հիմնված է մեր ընկերության վրա». Լևոն Տեր–Պետրոսյանը` «Ազնիվ գողեր» ֆիլմի մասին

14:00 • 04/08

«Աղջիկս կարծես ընկերուհիս լիներ». Իվետա Եդիգարյանը՝ դստեր հետ ամառային հանգստի և տպավորությունների մասին

13:18 • 04/08

«Չեմ հիշում որևէ համերգ, որ այս երգը երգելիս չարտասվեմ». Սիլվա Հակոբյանի երգն իր կյանքի պատմության մասին

11:55 • 04/08

Ամերիկաբնակ հայ գործարար Աննա Կարապետյանը` Հայաստան վերադառնալու որոշման և բարեգործական նախագիծ սկսելու մասին

18:23 • 03/08

«Դաժան պատմության մեջ ընկանք». Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը

17:30 • 03/08

«Նվագախմբի երեխաներից» 9-ամյա Վովան` «Դեպի Մանկական Եվրատեսիլի» մասնակից

16:00 • 03/08

«10 օր բուժման կուրս պետք է անցնեմ». Լիլի Սարգսյանը՝ առողջական խնդրի մասին

14:46 • 03/08

«Էլենի օրագիրը 2». դերասանական կազմի փոփոխություններն ու առաջին մանրամասները

12:09 • 03/08

Արենա Զեյնալյանի տարբերվող ֆոտոշարքն ու բարեգործական նախագիծ սկսելու ծրագրերը

16:54 • 02/08

«Շատ ծանր տարանք բաժանումը». Ռոմելլա Թամարյանը՝ «Երկրորդ Վիցե Միսս ԱՊՀ» ճանաչվելու, թեժ մրցակցության և աղջիկների հետ հարաբերությունների մասին

16:42 • 02/08

«Կտխրեի, եթե թագս տայի ուրիշին». Շուշան Երիցյանն «Միսս ԱՊՀ» կազմակերպիչների նվերի` թագն իրեն պահելու և Իտալիայում հանգստի մասին

14:42 • 02/08

Քայլի Ջեների ընկերոջ` ռեփեր Թրևիս Սքոթի նոր ալբոմի շապիկին նկատել են «հայկական դրոշը»

13:14 • 02/08

«Կինս անակնկալ ձևով ինձ հայտնեց հղիության լուրը». Տիգրան Կարապետյանը շուտով հայր կդառնա

12:53 • 02/08

Անդոյի նվերը` կնոջ 32–ամյակին

17:59 • 01/08

«Եղել է մի պահ, երբ մտածել եմ այլ գործ գտնելու մասին». Աղաս Մանուկյանն անկեղծանում է

15:59 • 01/08

«Մասնակցում եմ հաղթելու համար». 19-ամյա Հովհաննես Սեմերջյանը՝ Costa Blanca fashion week մրցույթին կներկայացնի Կովկասը

14:26 • 01/08

Արթուր Գրիգորյանը Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

13:55 • 01/08

Սարոն լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ զբոսանքից

13:17 • 01/08

Ամառային թեժ փարթի-համերգ՝ Սևանի ափին. Միշոն, Ֆելիքս Խաչատրյանը, Ռեինկարնացիան և Dj Սերժոն Sevan Summer Sprint-ում և սպասվող անակնկալները

20:01 • 31/07

Զառա Սահակյան. «Ամեն ինչ սոցցանցերում հրապարակող մարդիկ կորցնում են իրականությունը»

19:05 • 31/07

Անի Երանյանը` հոգու, մարմնի ու հաճույքների մասին

17:39 • 31/07

Ջասթին Բիբերը մտադիր է կազմակերպել «տարվա լավագույն հարսանիքը»

16:46 • 31/07

ՄԵրի Մակարյանը` Մհերի նոր տեսահոլովակում

12:55 • 31/07

Յուլյա Ֆինկը, Մենչի դուստրը, Շուշան Երիցյանը չեն նկարահանվի «Դեպի երազանք 2»–ում. նախագծի կազմի փոփոխություններն ու նոր հերոսները

18:59 • 30/07

Եվա Ռիվաս. «Շատերին հունից հանում է իմ չափից ավելի բարձր ինքնագնահատականը»

18:33 • 30/07

Քիմ Քարդաշյանի նոր կարճ սանրվածքն ու երեկոյան ժամադրությունն ամուսնու հետ

17:44 • 30/07

5 տարի առանց Մարկ Սաղաթելյանի. այսօր դերասանի մահվան տարելիցն է

16:19 • 30/07

Մարտ Բաբայանը հայր է դարձել և հետաքրքիր անուն ընտրել փոքրիկի համար

13:07 • 30/07

Անահիտ Սիմոնյանի նոր նախագծի շնորհանդեսը, հայտնի հյուրերը, շքեղ տորթն ու կարևոր պահին Հայկոյի բացակայության պատճառը

18:25 • 28/07

Պրեմիերա. PROJECT LA - «Աշնան մեղեդի»

12:58 • 28/07

«Երջանիկ եմ, որ այսպիսի ընտանիք ունեմ». «Միսս Հայուհի» Արենա Զեյնալյանի բլից հարցազրույցը

12:20 • 28/07

«Վիտամինցի» Վաչեի ընտանեկան հանգիստը Հունաստանում

11:18 • 28/07

«Միսս ԱՊՀ 2018»–ին Հայաստանից Ռոմելլան զբաղեցրեց 3–րդ տեղը, հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչը

18:15 • 27/07

Ինչպես է անցել Դիանա Գրիգորյանի սցենարով «Թունավոր սեր» հեռուստասերիալի վերջին սերիայի նկարահանումը

15:59 • 27/07

Մանե Գրիգորյանի հանգիստն Իսպանիայում և տպավորությունները Բեյոնսեի և Jay–Z–ի համերգից

14:13 • 27/07

Հայկոյի, Մենչի և ՈւՀԱ «Նոր հայեր» թիմի մյուս անդամների հանգիստը Տանզանիայում

12:40 • 27/07

Այսօր կկայանա «Միսս ԱՊՀ 2018» մրցույթը, որին Հայաստանը կներկայացնի 23-ամյա Ռոմելլան, հաղթողին կթագադրի Շուշան Երիցյանը

16:32 • 26/07

Սարոն կրկին հայր է դարձել

14:47 • 26/07

Լուսինե Թովմասյանի 32-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

14:02 • 26/07

«Օսկարակիր դասախոսներ ունենք, որոնք Հոլիվուդից գաղտնիքներ են պատմում». Էմմա Հակոբյանը՝ ԱՄՆ–ում ուսում ստանալու և սիրելիից՝ «Վիտամինի» Վանից հեռու լինելու մասին

12:53 • 26/07

Քայլի Ջեները սկսել է ավելի թանկ վարձատրվել, քան Քիմ Քարդաշյանը. որքա՞ն արժե գովազդային մի հրապարակումն աստղերի էջերում

11:37 • 26/07

Սիրուշոն կներկայացնի «Վույ աման» հիթի երկրորդ մասը

18:03 • 25/07

Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ընտանեկան հանգիստը Եգիպտոսում և անսպասելի հանդիպումը Գարիկի ու Ռոբի ընտանիքներին

17:17 • 25/07

Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի համատեղ հանգիստը

16:00 • 25/07

«Անսովոր է, որ արդեն 30–ն անց եմ». Լուսինե Թովմասյանը` տարեդարձի խնջույքի և դստեր դիզայնով տորթի մասին

13:01 • 25/07

«Մենք ընկերներ չէինք». Նազենի Հովհաննիսյանը Լուսինե Թովմասյանի 32–ամյակի առթիվ պատմել է, թե ինչպես իրենք դարձան ընկերներ

12:02 • 25/07

«Հայաստանն ուրիշ երկիր է, սա մեզ համար ստեղծագործական մարտահրավեր է». Comedy Club-ը Երևան կգա ամբողջ կազմով

17:52 • 24/07

«Չեմ խուսափում իմ բիոլոգիական տարիքից». Լուիզա Ներսիսյանի տարեդարձի խնջույքը

15:33 • 24/07

Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների անունները

14:31 • 24/07

«Իմ երեխային տիկնիկի պես էի վերաբերում, բայց օրինակելի տատիկ կլինեմ». Վիվյեն Բաստաջյանը` վաղ տարիքում մայրանալու և արդեն տատիկ դառնալու մասին

11:28 • 24/07

«Հուսով եմ` մի օր Հայաստանն Ամերիկայից էլ մեծ երկիր է դառնալու». Nas Daily-ն չի ուզում հեռանալ Հայաստանից

17:12 • 23/07

«Հարյուրապատիկ ավելի շատ եմ սիրում կնոջս». Դավիթ Գրիգորյանը` զույգ երեխայի սպասելու մասին