Գոհար Հարությունյան. «Ամուսինս ինձ ապահովել է թագուհուն արժանի կյանքով»
«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանի կյանքը գլխիվայր շրջվեց, երբ 1998–ին` 18 տարեկանում ստացավ իր առաջին տիտղոսը։
Տիտղոսին հասնելու ճանապարհը Գոհարի համար հեշտ չի եղել, Հայաստանի ազգային գեղեցկության մրցույթին նա մասնակցել էր նաև 1997–ին, սակայն զբաղեցրել է երկրորդ տեղը` առաջին պատվավոր տեղը զիջելով Անգելինա Բաբաջանյանին։ Համառ աղջնակը, սակայն, որոշել է, որ պետք է դառնա Հայաստանի առաջին գեղեցկուհին ու հաջորդ տարի ևս մասնակցել է մրցույթին։
1998—ի հունիսին Գոհարը հասավ բաղձալի երազանքին և արդեն 20 տարի է` գեղեցկուհու տիտղոսն իրեն ուղեկցում է ամենուր, շատ դեպքերում էլ` ճանապարհ հարթում։ Tert.am Life–ը Գոհարի հետ հետաքրքիր զրույց է ունեցել Գեղեցկուհու 20–ամյա պատմության մասին։
Բարձրանալու միայն մի աստիճան ունեի, ռիսկը մեծ էր
1997–ին «Միսս Հայաստան» մրցույթում հաղթանակը զիջելով Անգելինա Բաբաջանյանին և զբաղեցնելով երկրորդ տեղը, Գոհարը ոչ թե ընկճվել է, այլ հասկացել, որ պայքարելու տեղ ունի և մասնակցության հայտ ներկայացրել 1998–ի ազգային մրցույթին։ Մտավախություններն ու ռիսկը մեծ էին, սակայն նա ուներ նպատակ, որին հասնելու համար պետք է ռիսկի դիմեր։
«Ես գիտակցված էի գնում այդ քայլին։ Հասկանում էի, որ ես միայն մի աստիճան ունեմ բարձրանալու և դա շատ ռիսկային էր։ Առհասարակ, մասնակցությունն արդեն իսկ շատ բան է փոխում քո կյանքում, շատ լավ տպավորություններ, հիշողություններ ես ունենում, ավելի ես գեղեցկանում, սկսում ես աշխատել քեզ վրա, կենսափորձ ես ձեռք բերում, սակայն ես մասնակցել էի «Միսս տուրիզմ», «Միսս աշխարհի ուսանողուհի» մրցույթներին, որոնք իրենց դասակարգով ավելի ցածր էին, քան, օրինակ, «Միսս Եվրոպան»։ Վերջինին կարող էր մասնակցել միայն ազգային մրցույթի առաջին մրցանակակիրը։ Անգամ, երկրորդ տեղն ինձ համար մեծ հաղթանակ էր, բայց ես ուզում էի, որ այդ հեքիաթը շարունակվի, ուզում էի ճամփորդել, հասկանում էի, որ պայքարելու տեղ ունեմ։ Իրականում, մրցույթների մասնակցելը, ինչ–որ առումով, դառնում է մոլուցք։ Իմ և բոլոր թագադրված ընկերուհիներիս օրինակով կարող եմ ասել, որ այլևս դուրս չես գալիս մրցութային կյանքից, ապրում ես դրանով»,– ասաց Գոհարը, ում դեպքում ռիսկն արդարացված էր։ 1 տարի անց նրա երազանքն իրականացավ։
Կյանքս ամբողջությամբ փոխվեց, հայտնվեցի հեքիաթում
«Չէի պատկերացնում, որ տիտղոսն այսքան կփոխի իմ կյանքի ուղին։ Տիտղոսը ստանալուց հետո մտքովս ինչ անցնում էր, որի մասին չէի էլ կարող երազել, հաջորդ օրն իրականանում էր։ Կարծես հայտնված լինեի հեքիաթում, որտեղ իմ ամեն ցանկություն կարող էր իրականանալ։ Հաղթանակի պահից իմ կյանքը շատ փոխվեց։ Սկսվեցին ճամփորդություններ, նոր շփումներ, հնարավորություններ, որոնք լայնացրին աշխարհայացքս։ Ունեցա ևս 2 հաղթանակ, առաջինը «Միսս ԱՊՀ»–ն էր, որն արդեն երկրի հաղթանակն էր։ Հետո մեկնեցի Միացյալ Նահանգներ, որտեղ ինձ առաջարկեցին ընդունվել քոլեջ, հետո համալսարան։ Սկսած ուսումից, ամուսնությունից, նվերներից, ամեն ինչ փոխվեց, բարձրացրի կյանքիս կենսամակարդակը»,– ասաց Գոհարը, որն իր կրթությունը ստացել է Կալիֆորնիայի պետական պոլիտեխնիկ համալսարանի միջազգային մարքեթինգի բաժնում։
Հաղթանակից հետո առաջին, ամենաբարդ փորձությունը մամուլի ներկայացուցիչների հետ շփումն էր. «Սկզբնական փուլում շատ դժվար էի հաղորդակցվում մամուլի հետ, բոլորը հարցեր էին տալիս, ինչն ինձ համար նոր երևույթ էր։ 18 տարեկանում խոսքի, մտքի առումով լիարժեք պատրաստ չէի։ Դպրոցում մեզ չեն պատրաստում բանավոր խոսքի, չունենք լավ խոսելու հմտություն։ Կարծում եմ` ուսումնական հաստատություններում պիտի ավելի մեծ ուշադրութուն դարձնեն դրան։ Ես գիտակցում էի, որ պետք է օրինակելի լինեմ, սկսեցի զարգացնել պահվածքս, խոսքս, արտաքին տեսքս։ Միաժամանակ, չեմ կարող ասել, թե պատրաստ չէի տիտղոսին։ Հետ եմ նայում ու զարմանում` ինչպես եմ լուծել մի շարք խնդիրներ, դուրս եկել տարբեր իրավիճակներից»։
Գոհարը հիշում է մայրիկի տխուր հայացքը, երբ իրեն թագադրում էին։ Պարզվում է` նա էլ իր մտավախություններն ուներ. «Հետո հարցրեցի, թե ինչու էր այդքան տխուր, պետք է ուրախանար ինձ համար, մայրս ասաց` հասկացա, որ այդ պահից էլ իմը չես»։
Գայթակղությունները մեծ էին, բայց տիտղոսն ինձ չի փչացրել
Գոհարը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել իր կոչմանն ու ամեն տեղ չի ներկայացել։ Ասում է` պետք է բարձր պահել հանրային մարդու, Գեղեցկուհու անունը։ Միաժամանակ շեշտում է, դա չէր նշանակում, թե մեծամտացել է, ուղղակի փորձել է բարձր պահել տիտղոսը։
18 տարեկանում Գեղեցկուհու տիտղոսակիր դարձած Գոհարը հպարտանում է, որ կոչումն իրեն չի փոխել, «աստղայինը չի տարել»։ «Ինձ շատերն էին ասում, որ մեծամիտ չեմ։ Մեր մրցույթի կազմակերպիչ Արա Երնջակյանը, անգամ, ասում էր` Գոհար ջան, քեզ մի քիչ ծանր պահիր։ Ես շատ անմիջական էի, ու կարծում եմ` հասարակության կողմից սիրվել եմ իմ անկեղծության ու համեստության համար։ Ուրախ եմ, որ տիտղոսն ինձ չի փչացել։ Թեև 18 տարեկան էի, արդեն պատրաստ էի հանրային կյանքի։ Հիմա հետ եմ նայում ու զարմանում` որքան խոհեմ եմ եղել և ճիշտ լուծումներ տվել որոշ հարցերի։ Ինձ անհնար էր գայթակղել որևէ բանով։ Ես շատ ավանդապաշտ էի, բարձր եմ դասել բարոյական արժեքները,– ասաց Գոհարն ու պարզաբանեց, որ հայր չունենալն իրեն ստիպել է ավելի զգոն լինել,– Միգուցե, ինձ մոտ բարդույթ էր առաջացել, որովհետև բոլորն ասում էին`գեղեցիկ աղջիկ է, հայր չունի, ինչ պիտի լինի։ Այդ ամենից լարված` միշտ շատ ավելի ուշադիր եմ եղել, այդ տարիքում շատ ավելի հասուն եմ դատել։ Ինչ խոսք, գայթակղությունները մեծ էին։ Այդ տարիներին նույնիսկ հեռախոսը կարող էր գայթակղություն լինել, սակայն ես միշտ ճիշտ որոշումներ եմ կայացրել ու մնացել բարձունքում»։
Ֆինանսական խնդիրներ
Գոհարը ժպիտով է հիշում, թե ինչպես էր պատրաստվում մրցույթին, որին ներկայանալու համար համապատասխան հագուստներ, դիմահարդարում ու վարսահարդարում անելու համար ֆինանսական միջոցներ չկային։
«Մրցույթի համար ինքս էի շպարվել, վարսահարդարում արել։ Մազերս «բիգուդիով» փաթաթել էի ու ամբողջ գիշեր չէի քնել, որպեսզի «լոքոնները» գեղեցիկ լինեն։ Հագուստս էլ մայրիկս էր կարել։ Այն ժամանակ չկային հագուստի մոդելավորողներ, որոնց կարելի էր դիմել, մեր ունեցած կտորների թելադրանքով ինչ–որ բան էինք մոգոնում, կարում։ Այս դեպքում կարևոր էր, թե ինչպես կմատուցես քեզ։ Հայաստանի մրցույթում ինձ պես աղջիկներ շատ կային։ Բոլորս հավասարաչափ հնարավորություններ ունեինք, եթե այդպես չլիներ, գուցե, նեղվեի։ Մեկ այլ հարց էր միջազգային մրցույթների մասնակցելը։ Երբ տեսնում էի, որ այլ երկրների ներկայացուցիչները սիրուն հագնված են, ամեն շորիկի հետ մի կոշիկ ունեն, իսկ մենք չէինք էլ տեսել նման կոշիկներ, նեղվում էի, ընկճվում։ Նման իրավիճակում ոչ միայն ես էի հայտնվում, այլև մեր մյուս մասնակիցները` Անգելինան, Կարինեն, որոնք այդ տարիներին մասնակցում էին մրցույթներին։ Հիմա մենք ամեն ինչով ապահովում ենք մասնակցին։ Բացի այդ, ժամանակակից հնարավորություններն էլ են շատ մեծ, կարող ես, օրինակ, դասընթացների գնալ ու սովորել ճիշտ դիմահարդարվել»։
Ամուսինս թագուհուն վայել կյանք ապահովեց ինձ համար
Գոհարն ամուսնացել է տիտղոսակիր դառնալուց 9 տարի հետո, ամուսնությունից և երկու երեխա ունենալուց հետո մասնակցել է «Միսիս Գլոբ 2009» մրցույթին և հաղթել։ Թեև ոլորտի հանդեպ մի շարք կարծրատիպեր կան, Գոհարն ասում է` Գեղեցկուհու կոչումն ազդել է նաև անձնական կյանքի վրա։
«Ամուսնուս բազմիցս հարցրել եմ` քեզ համար չափորոշի՞չ էր իմ` տիտղոսակիր լինելը։ Ասում է` ենթագիտակցորեն դա ազդում է մարդու վրա։ Իրականում, իմ չափանիշները նույնպես փոխվել էին։ Ես սկսեցի ավելի բարձր գնահատել ինձ, երկրպագուների քանակը շատ էր, ընտրությունը` մեծ։ Իմ հեքիաթը շարունակվեց նաև անձնական կյանքում։ Մինչև այսօր ամուսինս ինձ թագուհու պես է պահում։ Շատ նրբանկատ է ու ինձ համար ապահովել է թագուհուն արժանի կյանք»– եզրափակեց Գոհարը։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից