«Փորձելու ենք նմանությունը հասցնել 0–ի». Լևոն Սարգսյանը` «Ֆուլ հաուսում» խաղալու և Հովհաննես Ազոյանին նմանության մասին
27–ամյա Լևոն Սարգսյանը լսարանի ուշադրությունը գրավեց Հովհաննես Ազոյանին նմանությամբ։ Վերջին շրջանում երիտասարդ դերասանը նկարահանվում է տարբեր նախագծերում, շուտով կխաղա «Ֆուլ հաուս 2»–ում։ Tert.am Life–ը նրա հետ զրուցել է ինչպես նախագծում մասնակցության և անցած ուղու, այնպես էլ Հովոյին նմանության մասին։
«Շատ ուրախ եմ, որ ընդգրկվել եմ «Ֆուլ հաուսի» կազմում։ Լավ ակնկալիքներ ունեմ, քանի որ լավ թիմի հետ եմ աշխատելու։ Այն ինձ համար ավելի մեծ ճանապարհ կբացի՞, թե՞ ոչ կախված է իմ աշխատասիրության չափից, թիմային աշխատանքից»,– ասաց Լևոնը։ Երիտասարդ դերասանն այս թիմի հետ աշխատել է Գոռ Հակոբյանի տեսահոլովակի շրջանակում։ Ասում է` նկարահանվելու 2 առաջարկն էլ ստացել է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանից։
Անդրադառնալով իր և Հովհաննես Ազոյանի նմանությանը` Լևոնն ասաց, որ չի հերքի ակնհայտը, միաժամանակ շեշտեց, որ չի ուզում ընդգծել արտաքին նմանությունը, հատկապես, որ իրենց կերպարները տարբեր են։ Սեփական դիմագիծ ստեղծելու խնդիրը Լևոնի դեպքում ավելի բարդ է, բայց վստահ է, որ կստացվի։
«Նմանությունը հերքել անհնար է, սակայն ես չեմ փորձում նմանվել իր կերպարին։ Ես ունեմ ինձ բնորոշ ակցենտ, շեշտադրումներ, ժեստիկուլացիա։ Ես դերասան եմ, ստեղծում եմ իմ կերպարները, նմանակում չեմ անում։ Արմեն Պետրոսյանի հետ քննարկել և որոշել ենք, որ փորձելու ենք այլ կերպար ստեղծել, որպեսզի նմանությունը հասնի 0–ի։ Ստեղծում ենք նոր կերպար, որպեսզի զուգահեռներ չտարվեն, ես առանձին անհատ եմ»,– ասաց նա։
Հովհաննես Ազոյանին նմանությունն իրեն օգնո՞ւմ է նոր առաջարկների հարցում, թե՞ ոչ, Լևոնը դժվարանում է միանշանակ գնահատել։ «Գուցե և օգնել է, չեմ ֆիքսվել դրա վրա։ Սակայն 2011–ին առաջին անգամ նկարահանվել եմ սիթքոմում, սակայն Հովհաննեսի գործոնը չի եղել, որովհետև սանրվածքս այլ էր։ Հիմա էլ սանրվածքս միտումնավոր չեմ նմանեցրել իրեն, բնական խուճուճ մազեր ունեմ, այս փուլում մազերս երկար են»։
Լևոնը դերասանական ոլորտ մուտք է գործել КВН-ի միջոցով։ Գյուղինստիտուտի Անասնաբուժության ֆակուլտետի ուսանողին КВН-ում խաղալու առաջարկ տարիներ առաջ արել է Արտուշ Գևորգյանը, ով այժմ ներկայանում է Stand up նախագծում, ինչպես նաև «Ֆուլ հաուսի» սցենարիստներից է։ 10 տարի առաջ Լևոնը նախ ընդգրկվել է Հայաստանի Ագրարային, ապա Բժշկական համալսարանների թիմերում։ Վերջինի ЕрМУ թիմի կազմով սկսել են նաև իմպրովիզացիոն շոու իրականացնել։
«КВН-ի թիմով այստեղ 3 անգամ չեմպիոն դառնալուց հետո Սոչիից հրավեր ստացանք խաղալու` КВН-ի միջազգային փառատոնի ժամանակ։ Ներկայացել ենք նաև Մոսկվայի կենտրոնական լիգայում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չենք մասնակցել եզրափակչին։ Հետագայում ընկերներիս հետ իրականացրել ու 6 տարի խաղացել ենք «Փիլաքյան շոուն», որն իր բնույթով իմպրովիզացիոն էր։ Այդ ընթացքում հասկացա, որ սա իմ ապրելակերպն է։ Ես և՛ աշխատում եմ, և՛ հաճույք ստանում, ինչն ամենակարևորն է»,– պատմեց նա։
Լևոնը սովոր է մասնակցել նաև սցենարական աշխատանքներին։ Ասում է` դա նպաստում է ավելի լավ հասկանալ կերպարը։ «Ֆուլ հաուսում» նա ընդգրկված է որպես դերասան։ Իր առաջարկներն անել Լևոնը չի կաշկանդվի, սակայն սցենարիստների աշխատանքին միջամտել չի պատրաստվում. «Պրոդյուսերական և սցենարական թիմին ճանաչում եմ և վստահում։ Ապագան ցույց կտա, սցենարական աշխատանքներին մասնակցություն կունենամ, թե չէ։ Եթե ունենամ առաջարկներ, կներկայացնեմ սցենարական կազմին»։
Տարբերվող արտաքինով հումորիստները հաճախ կատակի կենտրոնում պահում են իրենց արտաքին տեսքը։ Լևոնն իրեն տեսնում է հումորային ասպարեզում, սակայն կերպարը չի ուզում ստեղծել միայն արտաքին առանձնահատկությունների վրա։ Ասում է` կպահի հավասարակշռությունը արտաքինն օգտագործելու և կերպար ստեղծելու միջև։
Երիտասարդ դերասանը մասնագիտական կրթություն չունի, սակայն կրթություն ստանալու մտադրություն ունի։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ այս ոլորտում կարևոր է շնորհ ունենալը։ Իր մասնագիտությամբ Լևոնը երբեք չի զբաղվել, չի էլ պատրաստվում։ Ասում է` արդեն մոռացել է բազային այն գիտելիքները, որոնք ձեռք էր բերել ուսման տարիներին։
Դերասանությունից բացի նա հետաքրքրված է նաև զարդերի արտադրությամբ։ «Ուզում եմ զարդերի արտադրություն հիմնել։ Դա հոբբից դարձավ աշխատանք, քանի որ լավ մտքեր ունեմ, քիչ, թե շատ կարողանում եմ նկարել։ Այժմ զբաղվում եմ նախագծմամբ»,– եզրափակեց դերասանը։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի