Ովքեր են «Ֆուլ հաուս 2»–ի նոր դերասանները և ինչ կերպարներով են ներկայանալու
EXCLUSIVE
«Ֆուլ հաուս» սիթքոմի ստեղծագործական թիմը հանգստից հետո կրկին բուռն աշխատանքային փուլում է։ Այս օրերին նրանք վերջնական տեսքի են բերում սիթքոմի սցենարական լուծումները։ Միհրանի, Արփիի, Գոռի, Գրիգորի, Մարջանի, Քրիստինեի, Գարիկի և Մոսոյի հերոսներին «ֆուլ հաուս 2»-ում կմիանան ևս 3 նոր կերպար։ Թե ովքեր են մարմնավորվելու նոր հերոսներին, նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, առաջինը հայտնել է Tert.am Life–ին։
Այսպիսով` հեռուստադիտողները ֆուլհաուսցիների կազմում կտեսնեն Շողեր Թովմասյանին, Աղաս Մանուկյանին և Լևոն Սարգսյանին։ Շողերի կերպարը նախատեսված է մի եթերաշրջանի համար, Աղասի և Լևոնի կերպարային գծերը երկարաժամկետ են։
«Լևոնը կմարմնավորի Զառայի եղբորը։ Ըստ սցենարի՝ իրենք նույն հորից, տարբեր մայրերից են»,– ասաց Մենչը։
Անդրադառնալով Լևոնի և Հովհաննես Ազոյանի նմանությանը` Մենչը շեշտեց, որ իրենց ընտրությունն այս նմանությամբ պայմանավորված չէ. «Լևոնը վիզուալ, իհարկե, նման է Հովոյին, սակայն մենք նրան չենք ընտրել ինչ–որ մեկին նման լինելու համար։ Լևոնին ընտրել ենք հենց իր կերպարի համար։ Քանի որ Զառան կոմեդիկ կերպար է, նրա եղբայրը չէր կարող լինել կոստյումով տղա։ Երկար փնտրտուքներից հետո հասկացանք, որ ամենահարմար կերպարը Լևոնն է, առավել ևս, որ նա ունի նաև դերասանական փորձ։ Կարծում եմ` այդ կերպարը հենց իր համար է, ինքն իրեն շատ լավ կարդարացնի»։
«Սթեդ-ափ»–ից հայտնի Աղաս Մանուկյանը կմարմնավորի Մուշեղի վարորդին։ «Երբ տղաների հետ առաջին անգամ քննարկում էինք Մուշեղի վարորդի կերպարը, բոլորիս մոտ միանգամից եկավ Աղասի անունը։ Ոչ միայն ես, այլև սցենարիստները կերպարում տեսանք նրան, իսկ եթե այդքան մարդ իրարից անկախ ինչ–որ մեկի թեկնածությունն են առաջարկում, երևի, ընտրությունը ճիշտ է»,– ասաց Մենչը։
Աղասը հասցրել է հեռուստադիտողների մոտ տպավորվել որոշակի արտահայտություններով, խոսելաձևով և դիմախաղով կամ դրա բացակայությամբ։) Պրոդյուսերը նշեց, որ կփորձեն մի փոքր դուրս գալ այն կարծրատիպից, որը ստեղծվել է Աղասի շուրջ, սակայն կերպարն ամբողջությամբ փոխել չեն պատրաստվում։
«Ֆուլ հաուս 2»–ը կունենա նոր լոկացիա` գեղեցկության սրահ, որտեղ կաշխատի Շողեր Թովմասյանը. «Շողերը պրոֆեսիոնալ դերասանուհի է, որը ներկայացել է տարբեր դերերով, սակայն հումորային որևէ նախագծում չի նկարահանվել։ Կարծում եմ`դա կունենա իր հետաքրքրությունը։ Վստահ եմ`Շողերը նույնպես բարձր մակարդակով կկատարի իր առջև դրած բոլոր խնդիրները»։
Ինչպես Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, Անի Երանյանը ում չի խաղալու «Ֆուլ հաուս 2»–ում, նրա կերպարի` Տաթևի փոխարեն նոր դերասանուհի չի գալու, սակայն Գոռ Հակոբյանի հերոսը` Ֆելոն, միայնակ, տառապող կերպարում չի լինի։ Սցենարական գծերը բացահայտել Մենչը չցանկացավ, իսկ դիտարկմանը` հնարավո՞ր է Գոռի և Շողերի կերպարների միջև սիրային գիծ բացվի, պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է, սակայն դա չի լինի մշտական։ «Շողերի կերպարային գիծը մտածվել է առաջին եթերաշրջանի համար։ Չնայած ոչինչ բացառել չի կարելի։ Մեզ մոտ եղել է դեպք, երբ Քրիստինե Եղոյանին հրավիրել էինք մի եթերաշրջանի համար, սակայն ամեն ինչ այնքան լավ ստացվեց, որ որոշեցինք պահել նրա կերպարը»,– նկատեց նա։
Ինչ վերաբերում է իր մասնակցությանը` Մենչը հայտնեց, որ առաջին եթերաշրջանում չի նկարահանվի, նախ` նկարահանումների փուլում ճամփորդություններ ունի, երկրորդ, ըստ սցենարի, իր վերադարձն ավելի դիպուկ կլինի երկրորդ եթերաշրջանում։
«Ֆուլ հաուս 2»–ի գործողությունները կծավալվեն նոր տաղավարներում, նախորդ լոկացիաներից որևէ մեկը չի պահպանվի։ Սիթքոմը կմնա իր ձևաչափում և կունենա միայն տաղավարային նկարահանումներ։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները