Արամեի և Աննայի դստեր մկրտությունն ու քավորի ընտրությունը
EXCLUSIVE
Արամեի և Աննայի դուստրը` Աննա Մարիան, այսօր դառնում է 1 տարեկան։ Ծնողները որոշել են 1–ամյակի օրը մկրտել փոքրիկին, իսկ մանրամասները վստահել են Tert.am Life–ին։ Աննան պատմեց, որ փոքրիկի քավորի դերը ստանձնել է իրենց ընտանիքի ընկերը` Երեմը, որի հետ մտերմությունը տարիների պատմություն ունի։
«Նա հայտնի մարդ չէ, բայց մեր ընտանիքի շատ մոտ ընկերն է։ Մենք էլ իր երեխաների քավորն ենք։ Այսպիսով` ավելի ենք ամրապնդում մեր կապը»,– ասաց երգչուհին։
Երեխային այս փուլում մկրտելը Արամեի ցանկությունն է եղել, թեև Աննան այլ ծրագրեր է ունեցել. «Մտածում էի, որ երկրորդ բալիկն էլ կունենանք, երկուսին միանգամից կկնքենք, սակայն Արամեն ասաց, որ չգիտենք, Աստված մեզ երբ կպարգևի երկրորդ երեխան, ինքն ուզում էր, որ բալիկը մկրտված լինի` Աստծո օրհնության տակ։ Որոշեցինք չհետաձգել արարողությունն ու հենց ծննդյան օրը կնքել նրան, քանի որ 1–ամյակը հիշարժան օր է։ Երկրորդ երեխան էլ իր կնունքը կունենա»։
Արամեն ու Աննան շատ են կարևորում մկրտության խորհուրդը, իսկ միջոցառումը համարում են անձնական, ուստի, որոշել են այն նշել միայն ամենամտերիմների հետ։ Եկեղեցական արարողությունից հետո նրանք խնջույքը կշարունակեն ռեստորանային համալիրներից մեկում։
Արամեն, Աննան և փոքրիկն արարողությանը ներկայացել են խորհրդանշական սպիտակ հագուստով։ Թեև միջոցառումը փոքրիկ է, Աննան գեղեցիկ զարդարանքով խնջույք է կազմակերպել։
«Շատ հետաքրքիր տորթ է լինելու` պտտվող տորթ ենք պատվիրել, որը հրեշտակի թևերով է։ Տպավորություն է, որ թռչում է։ Շատ գեղեցիկ զարդարել ենք թե՛ տորթի սեղանը, թե՛ եկեղեցին։ Մենք ամեն ինչ մանրակրկիտ պատրաստել ենք, սակայն փոքր մասշտաբներով,– ասաց մայրիկը, որն ամեն ամիս գեղեցիկ տորթով նշում էր փոքրիկի ծնունդը,– Քանի որ նրա ծնունդը մեզ համար շատ ուրախալի փաստ է, ամեն ամիս նշել ենք, սակայն ուռճացված խնջույքներ չենք արել։ Նախընտրել ենք ընտանեկան միջավայրում մնալ»։
Փոքրիկի ծննդից հետ Արամեի և Աննայի կյանքի ռիթմը փոխվել է։ Աննան մեծ խնջույքների սիրահար է, սակայն Աննա Մարիայի ծննդից հետո նախընտրում է նեղընտանեկան միջոցառումներ կազմակերպել. «Դեռ առիթներ կլինեն, որ մեծ միջոցառումներ կազմակերպենք, սակայն մկրտությունն անձնական միջոցառում է։ Սկզբում ուզում էինք մեծ խնջույք կազմակերպել, հետո հասկացանք, որ ուզում ենք միայն ամենամտերիմ մարդկանց հետո տոնել այն»։
Աննա Մարիայի ծնունդը զույգի կյանքում առավել, քան սպասված էր։ Մեկ տարի է` երգչի ընտանիքում երջանկության ու սիրո նոր չափաբաժին է։ Աննա Մարիան ծնողների կյանքն ամբողջապես փոխել է։ «Սերը գնալով աճում է և չգիտեմ` ուր կարող է հասնել։ Դա, անգամ, վախեցնում է ինձ։ Ամեն օր մի նոր բան է անում` բլբլում է, էմոցիաներ է տալիս, որոնք խենթացնում են։ Չգիտեմ ինչ է լինելու, երբ սկսի խոսել։ Ինձ հետաքրքիր է` ինչքան կարող է աճել այդ սերը։ Արամեին ասում եմ` էլ չգիտեմ ինչպես սիրել իրեն, ուզում եմ ճմկթել, լղճել,– ասաց մայրիկը, ում սիրելի զբաղմունքը փոքրիկին հենց ճմկթելով սիրելն է:) –Անգամ, երբ կոպիտ եմ սիրում իրեն, իրեն դուր է գալիս»։
Մայրիկը խոստովանում է` դուստրը շատ է կապված հայրիկի հետ, ավելին, նրա հետ բաժանումներն ավելի ծանր է տանում, քան իր հետ։ «Նա պապայի աղջիկն է։ Երբ Արամեն գրկում է իրեն, ինչ էլ անեմ, ինձ մոտ չի գա։ Վերջերս Արամեն 1 ամսով մեկնել էր շրջագայության, մտածում էինք, երեխան մոռացած կլինի իրեն, սակայն երբ վերադարձավ, այնպես գնաց հոր գիրկը, ապշել էինք։ Կանչում էի, չէր գալիս ինձ մոտ։ Երբ ես եմ տանից դուրս գալիս, չի լացում, երբ Արամեն է գնում, լացում է։ Ասում եմ` ինչպես է ստացվում, որ 1 տարի է` ամբողջ օրը ես իր հետ եմ, քեզ ավելի քիչ է տեսնում, բայց քո հետևից լացում է, իմ հետևից` չէ»,– ժպիտով պատմեց մայրիկը։
Աննան կատակում է մայրական խանդի թեմայով, սակայն շատ է ոգևորվում հոր և դստեր կապով. «Ինձ այնքան հաճելի է, երբ տեսնում եմ իր կախվածությունն Արամեից, սերը հայրիկի հանդեպ, որն արդեն զգացվում է։ Չէի պատկերացնում, որ այս տարիքում կարող եմ տեսնել այդ սերը»։
Ծնողական քաղցրությունը զգալուց հետո զույգն արդեն ուզում է երկրորդ երեխան ունենալ. «Արդեն մտածում ենք երկրորդ երեխայի մասին, քանի որ Աննա Մարիան արդեն մեծացել է`1 տարեկան է, շուտով կքայլի, ավելի ինքնուրույն կլինի։ Ուզում ենք երեխաները հասակակից լինեն և միասին մեծանան, սակայն ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Առայժմ նորություն չունենք»։
Աննան ինքնուրույն է զբաղվում փոքրիկի խնամքով, սակայն որոշ ժամանակից մտադիր է նրան տանել մանկապարտեզ կամ մանկական կենտրոն։ Մայրիկը կարևորում է, որ երեխան ունենա զբաղմունքներ, հետաքրքրություններ, շփվի այլ երեխաների հետ։ Ինչ վերաբերում է երեխայի դաստիարակության, խնամքի հարցերին` Աննան նշեց, որ տարիների ընթացքում ինքն ու Արամեն շատ են նմանվել իրար և դաստիարակության նույն տեսլականն ունեն։ «Դեռ երեխա չունեինք, նայելով մեր շրջապատի երեխաներին, մտածում էինք, թե ինչպես ենք դաստիարակելու մեր երեխային, ասում էինք, այս հարցում այսպես չենք վարվի կամ մենք այսպես ենք անելու։ Միշտ միակարծիք ենք եղել, անհամաձայնություն չի եղել։ Եթե լինի էլ, երեխան չպիտի դա զգա»,– ասաց նա։
Զույգը շարունակում է չհրապարակել երեխայի լուսանկարը։ Սա ծնողների համար ինքնանպատակ չէ։ Նրանք նման որոշում են կայացրել` հաշվի առնելով, որ գործ ունեն հասարակության տարբեր շերտերի հետ։ «Արամեն չի ուզում հրապարակել երեխայի լուսանկարը։ Երևի, հայրական պաշտպանողական ռեակցիան է, քանի որ կան նաև գռեհիկ, չար մարդիկ, ովքեր կարող են երեխայի հասցեին էլ վատ բան գրել։ Քո մասին վատ մեկնաբանությունը կարող ես տանել, երեխայիդ մասին` ոչ։ Արամեն ասում է` չգիտեմ ինչ կլինի ինձ հետ, եթե երեխայի նկարի տակ իր մասին վատ մեկնաբանություն կարդամ։ Քանի որ փոքրիկ է, ուզում ենք պաշտպանել իրեն։ Չար աչքից չենք վախենում, բայց ասում են չար խոսքն էլ ուժ ունի։ Որքան կարող ենք զերծ մնալ նմանատիպ կարծիքներից, կմնանք»,– եզրափակեց Աննան։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները