«Ես ու Քրիստինան ավելի լավ սիրային զույգ կլինենք, քան Քրիստինան և Կարենն էին». Ալեքսանդր Բաբասյանը` «Դեպի երազանք 2»–ում նկարահանվելու մասին

16:04 • 02.06.18



 

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ նկարահանվում է «Դեպի երազանք 2» 25 մասանոց հեռտուստանովել, որը Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կլինի օգոստոսի 1–ից։  Tert.am Life–ը եղել է հեռուստանովելի նկարահանման հրապարակում և զրուցել դերասանների հետ։

 

Ալեքսանդր Բաբասյանը մարմնավորում է հեռուստանովելի գլխավոր հերոսին։ Տևական ժամանակ էկրաններին բացասական հերոսով ներկայացած դերասանն այս անգամ «կինոյի բարի տղան» է։

 

«Որոշել էի «Կայարան» հեռուստանովելի ավարտից հետո դադար վերցնել, քանի որ 2 տարի նկարահանվելուց հետո դերասանին հանգիստ է պետք, սակայն նկարահանման վերջին օրը Մենչից ստացա այս առաջարկ, որը շատ լավն էր։ Նախ` կերպարն էր լավը,  բացասական հերոս խաղալուց հետո կարևոր է բարի, արդար մարդու մարմնավորելը, երկրորդ` 25 մասանոց նախագիծ էր, երկարատև նախագծում խաղալ, միանշանակ, կհրաժարվեի»,– ասաց դերասանը։

 

 

Կերպարից կերպար անցումը, ըստ Ալեքսանդրի, դժվարությամբ է ստացվում։ «Բարդ է մեկուկես տարի կերտել մի կերպար, 2 օր հետո ներկայանալ իր հակապատեր դերով։ Ռեժիսոր Կարեն Ամյանին խնդրել եմ ամեն տեսարանից առաջ ինձ հիշեցնել, որ ես այլևս Առնոյի դերում չեմ,– նշեց Ալեքսանդրը, ով նոր դերի համար փոխել է սանրվածքը և սափրվել։ –Կարծում եմ` դա պրոֆեսիոնալ մոտեցում է։ Մազերի երկարությունը կամ միրուքն այնքան արժեք չունեն, որ դերասանը չհրաժարվի դրանից նոր կերպարի համար։ Ես կարևորում եմ դերից դեր անցման ժամանակ նաև ոճային փոփոխություններ անելը։ Ունենք դերասաններ, որոնք անընդհատ նույն արտաքինով են, նույն կերպ են խաղում։ Ես շատ եմ աշխատում այդ ուղղությամբ, քանի որ կզայրանամ,  եթե տեսնեմ մի կերպարի մեջ եմ մնացել»։

 

Ալեքսանդրի խոսքով` նկարահանող նոր խմբի հետ արագ է ընկերացել, թեև 2-3 մարդու էր ճանաչում. «Մի քանի նկարահանման օրն ինձ բավական էր բոլորի  հետ մտերմանալու համար։ Նախ` տեսակս է այդպիսին, երկրորդ` նկարահանման խմբի անդամները, իսկապես, շատ լավ ու պրոֆեսիոնալ մարդիկ են»։

 

Դերասանը կարևորում է հատկապես խաղընկերների, սցենարիստի և ռեժիսորի հետ լավ հարաբերությունները։ Ասում է` միջամտում է նրանց աշխատանքին, քանի որ պետք է կերպարը պետք է դուր գա իրեն։

 

 

Դերասանների միջև կապը, երբեմն, միանգամից չի ստացվում։ Ալեքսանդրը նման փորձ ունեցել է դերասանուհի Մերի Հակոբյանի հետ, որի հետ «Դեպի վայրէջք» հեռուստանովելում աստիճանաբար մտերմացան ու սկսեցին խաղալ սիրային զույգի։ Քրիստինայի հետ սիրային տեսարանների նկարահանմանը դերասանը դեռ չի հասել, սակայն վստահ է` ամեն ինչ լավ է ստացվելու, շատ ավելի լավ, քան Քրիստինայի և Կարեն Ասլանյանի միջև է ստացվել «Դեպի երազանք 1»–ում։

 

«Դերասանների` իրար զգալը պրոֆեսիոնալիզմով պայմանավորված չէ, բայց պետք է փակ դաշտով դերասան չլինես, քանի որ մոնոլոգ չես ներկայացնում։ Կարևոր է էմոցիա տալ և ստանալ։ Որքան էլ լավ խաղաս տեսարանը, եթե խաղընկերոջդ քեզ էմոցիա չտա, չես զգա։ Ես և Քրիստինան դեռ քիչ տեսարաններ ենք ունեցել, սակայն կարծում եմ` հաջողելու ենք։ Երբ մենք ֆոտոշարք էինք անցնում պոստերի համար, հասկացա, որ մեր կապը ստացվում է։ Ես, իհարկե, նայել եմ առաջին հեռուստանովելը, չեմ կարող իմ տեսանկյունից գովեստի խոսքեր ասել, վստահ եմ, որ մեզ մոտ  ավելի լավ կստացվի, որովհետև Քրիստինան ունի այն ունակությունները, որ կարողանա լավ դերասանի հետ լավ խաղալ»,– ասաց Ալեքսանդրը։

 

Հստակեցմանը` Կարենը լավ դերասան չէ՞ր, արձագանքեց. «Ես սիրային զույգի մասին եմ խոսում։ Ես նայել եմ մի քանի սերիա։ Ես և Քրիստինան ավելի լավ կներկայանանք` որպես սիրային զույգ։ Եթե ես ինչ–որ բանում վստահ չլինեմ, չեմ անի։ Կարենն իմ մանկության շատ լավ ընկերն է։ Երևի, 5 տարեկանից ճանաչում ենք իրար։ Իր մարդկային որակների մասին միայն գովեստի խոսքեր կարող եմ ասել։ Ինչ վերաբերում է Կարեն–Քրիստինա սիրային զույգին, եթե հաջորդը ես պիտի խաղամ, բնականաբար, ցանկություն ունեմ և ամեն ինչ անելու եմ, որ անկախ ընկերական հարաբերություններից` ինձ մոտ ավելի լավ ստացվի։ Իմ մարդկային տեսակն այնպիսին է, որ եթե ինչ–որ բան անում եմ, պետք է լավ լինեմ,  երկրորդը կամ երրորդը լինելու դեպքում, պարզապես, չեմ անի դա։ Ես աշխատելու եմ, որ նախորդ զույգից չէ, բոլորից լավ զույգի խաղանք։ Վստահ եմ, որ իմ ու Քրիստինեի տեսարանները լավ  են լինելու»։

 

 

Դերասանը հայտնեց, որ համբույրի տեսարան չի լինելու։ Ասում է` նման տեսարանում նկարահանվել համաձայնում է միայն այն դեպքում, եթե ինքնանպատակ չէ և պրոֆեսիոնալ փայլ կտա տեսարանին։ «Եթե պարզապես համբույր է, ոչ մի սցենարիստ, ոչ մի ռեժիսոր չի կարող ինձ ստիպել համբուրվել,– ասաց նա ու նկատեց, որ նման տեսարաններ խաղալիս  բացարձակ ոչինչ չի զգում,– դա նույնն է, ինչ ձեռք բռնելն ու աչքերի մեջ նայելը»։

 

Ալեքսանդրը նկատեց, որ խաղընկերների հետ զրույցներ է ունենում նաև մինչև նկարահանումները, որպեսզի տեսարաններն ավելի լավ ստացվեն։

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:44 • 19/07

«Իրական սերը տարբերվում է». Սիլվա Հակոբյանի ամուսինը` երգչուհու նոր տեսահոլովակում

16:56 • 19/07

Մարիկա Թունյանի ամառային հանգիստը

15:24 • 19/07

Հոլիվուդյան դերասան Քեն Դավիթյանի փորձություններն ու զրույցը` ArmComedyLive–ում

14:45 • 19/07

Քիմ Քարդաշյանը 5 րոպեում 5 մլն դոլար է վաստակել իր նոր օծանելիքի վաճառքից

13:57 • 19/07

«Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանի առաջին պրոֆեսիոնալ ֆոտոշարքը

13:09 • 19/07

Ինչպես է անցել Անի Դաշյանի 30-ամյակն ու ամուսնության 3-ամյակը Մոսկվայում

18:38 • 18/07

Արմինկայի նոր լուսանկարներն ԱՄՆ–ից

16:54 • 18/07

«Ազարտի մեջ ես ընկնում և սկսում ավելի մեծացնել չափսը». Նաիրա Մովսիսյանը վերադարձել է շուրթերի բնական ձևին

12:51 • 18/07

Արմեն Սարգսյանը, Լևոն Արոնյանը և հայ դպրոցականները` Nas Daily-ի նոր տեսանյութում

12:22 • 18/07

«Արժե աշխարհ գալ, որ սիրես ու սիրվես, ես սիրում եմ քեզ». Նազենի Հովհաննիսյանը նշում է 36–ամյակը

11:39 • 18/07

Նյու Յորքում ծնվել է Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի առաջնեկը

18:23 • 17/07

Մեգի Գրիգորյանի ռիսկային կերպարանափոխությունը՝ Գոռ Կիրակոսյանի ֆիլմում խաղալու համար

15:21 • 17/07

«Սա անվճար ջրի երկիր է». հայտնի բլոգեր Nas Daily-ի պատրաստած տեսանյութը Երևանից

14:25 • 17/07

Դիանա Շատվերյանի ընտանեկան հանգիստը Յալթայում

13:40 • 17/07

«Աշխատանքի մի քանի ոլորտ եմ դիտարկում». Նազիկ Ավդալյանը՝ սպորտը թողնելուց հետո նոր աշխատանքի անցնելու և ամառային հանգստի մասին

17:10 • 16/07

Սյուզի Մելիքյանի 31-ամյակի խնջույքի լուսանկարները

16:02 • 16/07

Մովսես Երեմյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ շուտով կծնվի իր և Աննա Սիմոնյանի առաջնեկը

14:35 • 16/07

«Հարսանիք թիկունքում» ներկայացման երևանյան պրեմիերան և հուզիչ դրվագները

13:37 • 16/07

Ներսես Ավետիսյանի պարը՝ համաշխարհային մարտահրավերի շրջանակում և տեսանյութի չստացված կադրերը

12:02 • 16/07

«Ոսկե ծիրանի» բոլոր մրցանակակիրներն ու փակման ֆոտոշարքը

15:53 • 14/07

«Այնքան հոգնած էի, որ ամբողջ օրը լողում էի ու քնում». Գաբին՝ Եգիպտոսում անցկացրած հանգստի և առաջիկա համերգային շրջագայության մասին

15:02 • 14/07

«Բարձրահասակ, թիկնեղ, ժպտերես, բայց լուրջ տղա պետք է լինի կողքիս». Լիլի Սարգսյանի թաց ֆոտոշարքը` լողազգեստով

14:43 • 14/07

«Հարսանիք թիկունքում» ներկայացման աննախադեպ հաջողությունը, տոմսերի բարձր արժեքն ու երևանյան պրեմիերան

12:44 • 14/07

Արամ MP3-ի էներգետիկ համերգը, «Վեր ու վար» տեսահոլովակի պրեմիերան և Արամայիս Հայրապետյանի ստացած այրվածքը նկարահանման ժամանակ

11:12 • 14/07

Մահացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին

19:10 • 13/07

Քրիս Ջեները խոստովանել է, որ զղջում է Ռոբերտ Քարդաշյանին դավաճանելու համար

18:53 • 13/07

«Այս տարի կազմելու եմ իմ ընտանիքը». Էդգար Իգիթյանը` 28-ամյակի անակնկալների և սիրելիի նվերի մասին

17:31 • 13/07

Սոնա Ռուբենյանի ակումբային մենահամերգի հետաքրքիր և էմոցիոնալ պահերը

15:26 • 13/07

Լիլուի 35-ամյակի խնջույքն ԱՄՆ–ում և իրականությունը մեքենա նվեր ստանալու լուրերի մասին

12:40 • 13/07

«Աշխատանքն ու հանգիստը համատեղում եմ». Ռաֆոն՝ ամառային հանգստի նախընտրելի տարբերակի մասին

18:28 • 12/07

«Իրենք բեմով են ապրում, ինչպես Մեգին». Իրինա Թովմասյանի փոքր աղջիկների հաղթանակը Caucasian championship -2018 միջազգային մրցույթում

16:26 • 12/07

«Փորձում եմ չմտածել բաժանման մասին». Արփիի որդու առաջին լուսանկարներն ու կապվածությունը մայրիկի հետ

14:27 • 12/07

«Սպասելիքներս մեծ են». Աշոտ Կարապետյանը՝ Costa Blanca fashion week մոդելային մրցույթում կներկայացնի Հայաստանը

13:47 • 12/07

Հովհաննես Բաբախանյանի և կնոջ երկրորդ հարսանիքն ու դերասանի 50-ամյակի խնջույքը

12:35 • 12/07

Իննա Խոջամիրյանի և Հասմիկ Խոջյանի հանգիստը Դուբայում

18:15 • 11/07

«Սկզբում մեզ գործն էր կապում, հետո մտերմացանք». Ջուլիա Եղշատյանը՝ Բեն Ավետիսյանի, Շուշաննա Թովմասյանի ու մյուսների հետ հարաբերությունների և ամառային հանգստի մասին

17:27 • 11/07

«Մինչև հիմա չեմ կարողանում հարմարվել արտաքինիս». Արամ MP3–ն` նոր ֆիլմի համար արած ոճային փոփոխության և քաղաք մաքրող հերոսի մասին

14:21 • 11/07

Մասնագիտական կողմնորոշում. հմտություններ և կարողություններ

12:41 • 11/07

«Արամեի համար շատ բարդ էր հարմարվել անկողնային ռեժիմին». Աննա Թովմասյանը՝ Արամեի առողջական վիճակի և վերականգնողական փուլի մասին

11:44 • 11/07

«Միսս Տիեզերք 2018»–ի հայ ներկայացուցիչ Էլիզա Մուրադյանի համարձակ ֆոտոշարքը

10:24 • 11/07

«Բառացիորեն գումար էի մուրում, որ նկարահանեմ «Սև Կարապը»». աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին՝ իր ֆիլմերի, ռեժիսոր դառնալու և Հայաստանում ֆիլմ նկարահանելու մասին

16:52 • 10/07

«Դու կյանքիս մեծագույն սերն ես». Ջասթին Բիբերը հաստատել է հայտնի մոդելի հետ նշանվելու լուրը

15:48 • 10/07

Դիանա Շատվերյանի դստեր 6-ամյակի խնջույքը` սիրելի մուլտհերոսների ոճով

14:19 • 10/07

Հրաչ Քեշիշյանի որդին այսօր զորացրվեց բանակից

14:00 • 10/07

«Ամուսնությունը հետաձգեցինք մրցույթի համար». «Միսս Տիեզերքի» հայ ներկայացուցիչ Էլիզա Մուրադյանը հերքում է, որ ամուսնացած է և խախտել է մրցույթի կանոնները

13:17 • 10/07

Էմիլ Գալստյանն ու Նելլի Խաչատրյանը սպասում են իրենց առաջնեկին

17:39 • 09/07

Իննա Խոջամիրյանի և Հայկ Պետրոսյանի մտերմիկ գրկախառնության տեսանյութը թեժացրել է նրանց սիրավեպի մասին խոսակցությունները

17:39 • 09/07

«Ամեն բան արել եմ, որ հայրս հպարտանա ինձնով». «Միսս Հայուհի» Արենա Զեյնալյանը` մրցույթից առաջ հոր մահվան, հույզերի և «Միսս Աշխարհի» մասին

16:15 • 09/07

«Ինչպե՞ս կարող է մի զզվելի արարած հողին հավասարեցնել անմեղ ու համեստ մարդու կյանքը». Քրիստինա Եղոյանը դատի կտա իր անվան հետ խաղացողներին

15:39 • 09/07

Վերա Բրեժնևայի լուսանկարն ու գրառումը Գառնու տաճարից

12:30 • 09/07

Դարեն Արոնովսկին վարդավառ ապահովեց «Ոսկե ծիրանի» բեմում. տեղի ունեցավ 15-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը

12:13 • 09/07

«Միսս հայուհու» ընտրության մանրամասներն ու ամբողջական ֆոտոշարքը

23:00 • 08/07

«Միսս Հայուհի 2018» ճանաչվեց Արենա Զեյնալյանը Թեհրանից. նա կմեկնի «Միսս Աշխարհ»

13:48 • 07/07

«Մեր կյանքի ամեն օրը ռիսկային է». Անի Երանյանը` նոր տեսահոլովակի, երգչուհու կարիերայի և ռուսական շոու բիզնես մտնելու մտադրության մասին

13:38 • 07/07

«Ընկերոջս նվերն ամենաթանկն էր ինձ համար». Մարտա Կիրակոսյանը՝ 25-ամյակին սիրելիի անակնկալի և ծննդյան օրվա անակնկալ շարունակության մասին

13:03 • 07/07

Ինչպես են անցնում «Թունավոր սեր» հեռուստանովելի նկարահանումները

11:55 • 07/07

«Թող Հայաստանն ամեն ոլորտում հաղթի». Վերա Բրեժնևայի համերգը և գայթակղիչ պարը Երևանում

18:50 • 06/07

Հասմիկ Խոջյանի նոր ֆոտոշարքն ու գաղտնի հանգիստը

17:40 • 06/07

Ժաննա Բուտուլյան. «Կյանքիս բեկումնային փուլը հիմա է»

15:10 • 06/07

Էրիկն ու ընկերուհին Բարսելոնայում վայելում են իրենց հանգիստը

14:33 • 06/07

Անի Երանյանը Երևանում տեսահոլովակ է նկարահանել

12:50 • 06/07

«Չեմ զգում, որ Հայկն ինձանից մեծ է». «Կարմիր բլուրի» Սոսեն` իրենց սիրո պատմության, տարիքային տարբերության և սպասվող ամուսնության մասին

17:35 • 05/07

«20 տարեկանից ունեմ իմ բիզնեսը». «Միսս տիեզերքի» Հայաստանի ներկայացուցիչ Էլիզա Մուրադյան

15:38 • 05/07

«Դա վառ հիշողություններ է թողնում». ո՞ւմ հետ և որտե՞ղ է հանգստանալու Շուշան Երիցյանը

14:49 • 05/07

Քայլի Ջեները ցույց է տվել նորածին դստեր կոշիկների 22.000 դոլարանոց հավաքածուն

13:56 • 05/07

«Միսս Տիեզերքի» հայ մասնակցի ընտրության մանրամասները, ցուցադրության ֆոտոշարքն ու լավագույն հնգյակը

12:22 • 05/07

Պարային ռիթմեր Կասկադում. Dwayne Dopsie and the Zydeco Hellraisers ամերիկյան խմբի համերգը Երևանում

23:59 • 04/07

Հայաստանը «Միսս Տիեզերքում» կներկայացնի Էլիզա Մուրադյանը. կայացավ «Միսս Հայուհու» առաջին փուլը

16:36 • 04/07

«Շատերը չեն պատկերացնում, որ ես անչափահաս եմ». «Ավազե դղյակից» Անելյա Գուբրյանը՝ դպրոցն ավարտելու,15 տարեկանում մատուցողուհի աշխատելու և ապագա մասնագիտության մասին

13:30 • 04/07

«Ես ժպտալու եմ ամեն օր, որ դուք դա տեսնեք». Էմմիի հուզիչ գրառումը ծնողների մասին

12:10 • 04/07

«Անհամբեր սպասում էի 30-ամյակիս». Յանա Դանիելյանը՝ տարեդարձի, Սուրենի և դստեր անակնկալի մասին

17:49 • 03/07

«Գիտեինք, որ լավ չէ, բայց նույն աշխույժ Նադյան էր». Նադեժդա Սարգսյանը՝ ընկերների հուշերում

17:21 • 03/07

Ովքե՞ր են պայքարելու «Միսս Հայուհի» տիտղոսի ու Հայաստանը «Միսս աշխարհում» և «Միսս տիեզերքում» ներկայացնելու համար

15:48 • 03/07

«Դեմքիս որևէ պլաստիկ միջամտություն չկա, աչքերս էլ բնական են». Ռոմելլա Թամարյանը՝ «Միսս ԱՊՀ 2018» մրցույթին Հայաստանը ներկայացնելու և իրեն ընտրելու նախապայմանի մասին

14:47 • 03/07

«Վիրահատությունը բարեհաջող է անցել». մանրամասներ Արամեի առողջական վիճակի մասին

14:32 • 03/07

Ծնվել է Արաբո Իսպիրյանի առաջնեկը

12:25 • 03/07

Երգիչ Արամեին վիրահատում են

11:51 • 03/07

«Միսս ԱՊՀ 2018»–ին Հայաստանը կներկայացնի 23-ամյա Ռոմելլա Թամարյանը

11:21 • 03/07

Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհաննիսյանի նոր տեսահոլովակի նկարահանումները լողավազանում ու Ադրիանա Գալստյանը` հերոսուհու դերում

20:56 • 02/07

Մահացել է երգչուհի Նադեժդա Սարգսյանը

17:24 • 02/07

«Արդեն որոշ չափով ընտելացել եմ ամերիկյան կյանքին». Out Dance-ից Մարիամ Հովհաննիսյանը՝ ԱՄՆ մշտական բնակության մեկնելու պատճառի և գործունեության մասին

14:40 • 02/07

Դիանա Մալենկոն` Մադոննա Հարությունյանի աչքերով. ընկերուհիների նոր աշխատանքը

14:34 • 02/07

«Մեր պատկերացրածից ավելի լավ օր ունեցանք». Արմեն Սարգսյանը՝ հարսանիքի և մեղրամիսը հետաձգելու մասին

12:02 • 02/07

«Ինձ չեմ տեսնում այդ կերպարում». Անի Պետրոսյանը՝ «Այրված անուրջներում» իր մասնակցության մասին

17:49 • 30/06

Սոսո Պավլիաշվիլին Երևանում նշել է 54-ամյակը

14:54 • 30/06

Վարուժան Մարգարյանի նոր ֆոտոշարքն ու ֆոտոմոդելի կարիերա սկսելու մտադրությունը

13:34 • 30/06

«Թունավոր սեր» հեռուստասերիալի նոր դեմքերն ու հայտնի դերասանները

13:01 • 30/06

«Հայրիկիս չէի ասել, պարզվեց` գիտի». Մարտա Կիրակոսյանի նոր դաջվածքը ու Ղազախստան մեկնելու առիթը

12:53 • 30/06

Նադեժդա Սարգսյանին տեղափոխել են հիվանդանոց

19:15 • 29/06

«Անուշադրության մատնվելն իմ տեսակի համար չէ». «Ոսկե դպրոցից» Իլոնա Նուրիբեկյանի գայթակղիչ ֆոտոշարքն ու հարցազրույցը

18:54 • 29/06

Ինստագրամից հայտնի Ձյունիկն այսօր ամուսնանում է

17:31 • 29/06

«Երբ տեսա բալիկիս, սկսեցի լաց լինել». Սիդնի Գրիգորյանը առաջնեկի ծննդի և ամուսնու անակնկալի մասին

15:48 • 29/06

Արամ MP3-ի նոր տեսահոլովակն ու երգչի գաղտնիքը

13:18 • 29/06

Ինչպես են անցել «Էլենի օրագրի» վերջին սերիայի նկարահանումները

17:16 • 28/06

«Համատեղ ապրելով հասկանում ենք, որ կատարել ենք մեր կյանքի ճիշտ ընտրությունը». Արևիկ Ուդումյանն ու Արամ Վարդևանյանը նշում են ամուսնության 3-ամյակը

14:24 • 28/06

Բեն Ավետիսյան. «Ափսոսում եմ, որ ավելի վաղ չեմ զբաղվել այս աշխատանքով»

11:31 • 28/06

«Ես ու Սուրենը շատ տարբեր ենք». Յանա Դանիելյանը՝ ընտանիքի համալրման, հեռուստատեսային աշխատանքի և սերիալներում չնկարահանվելու պատճառի մասին

16:36 • 27/06

Ալեքսիս Օհանյանը Հայաստանում այցելել է շուկա ու գրառում արել այդ մասին

16:03 • 27/06

«Ես չեմ զգում իմ մեծանալը». Հրաչուհի Ութմազյանի 32-ամյակի անակնկալ հավաքույթն ու լավագույն շնորհավորանքը

12:32 • 27/06

Ծնվել է Սիդնի Գրիգորյանի առաջնեկը