«Իմ ու ամուսնուս խոսքը միշտ համընկնում է». Հերմինե Ստեփանյանը՝ դստեր դաստիարակության և ընտանիքի համալրման մասին
Երեխայի դաստիարակության լավագույն մեթոդն օրինակ ծառայելն է. այս համոզմանն է դերասանուհի, հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը, ում դուստրը` Մարիան, շուտով կդառնա 5 տարեկան։ Հերմինեն ասում է՝ փոխըմբռնումն ու երկխոսությունն էլ կարևոր բաղադրիչներ են երեխայի հետ շփման մեջ: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է դստեր հետ իրենց սիրելի զբաղմունքների, ընտանիքի համալրման ցանկության մասին:
Հերմինեի և լուսանկարիչ Արմեն Աղայանի դուստրը լույս աշխարհ եկավ զույգի ամուսնությունից միայն երեք տարի անց` իր հետ բերելով նոր գույներ: Հերմինեի խոսքով` երեխայի դաստիարակության շատ հարցերում ինքն ու ամուսինը համակարծիք են, Մարիային «երես տալու» գործառույթ ոչ ինքը, ոչ էլ ամուսինը չեն կատարում:
«Ամենալավն այն է, որ իմ ու ամուսնուս խոսքը միշտ համընկնում է: Եթե նա Մարիային թույլատրել է մի ավել մուլտֆիլմ էլ դիտել, նոր գնալ քնելու, ես այդ պահին ասում եմ՝ լավ եթե հայրիկը ասել է, այդպես կանենք, նույնիսկ եթե համաձայն չեմ լինում: Դա արվում է նրա համար, որ իր մոտ էլ խնդիր չառաջանա որևէ մեկիս կողմն անցնելու և անելու այն, ինչն ինքն այդ պահին կգերադասի»,-ասաց Հերմինեն:
Նրա խոսքով` Մարիայի ամենամեծ հակումն ու նմանությունն իր հետ կյանքը սիրելն է։ «Ես իրեն փորձում եմ սովորեցնել ամեն ինչի մեջ լավը գտնել: Պետք է ուրախանալ, հիանալ,-ասաց Հերմինեն և ավելացրեց, որ իր և դստեր ամենասիրելի զբաղմունքներից մեկը Հայաստանով շրջելն ու փոքր գյուղեր այցելելն է։ –Ճանապարհին ես իրեն ասում եմ՝ նայիր, ինչ սիրուն են ծառերը դասավորված, ամպերը ինչ փափուկ են, ինչ գեղեցիկ է արևը մայր մտնում, հետո արդեն ինքն էլ է ասում՝ մամա, տես ինչ սիրուն է անձրևը թափվում: Այդ ժամանակ հասկանում եմ, որ կարողացել եմ նրա մեջ սերմանել փոքր բաներից մեծ երջանկություն քաղելու կարողությունը: Երևի թե, դա ամենակարևորն է»:
Հաղորդավարուհին վստահ է` երեխան ծնողին ընդօրինակելով է դաստիարակվում, ուստի պետք է կարողանաս քեզ դրսևորել այնպես, ինչպես ուզում ես տեսնել երեխայիդ: Այդ տեսանկյունից Մարիան չափազանց ուշադիր է. «Երկու անգամ տարրական հարցերի շուրջ Մարիան ինձ հիշեցրել է՝ մամ, դու այսինչ կերպ ես վարվել: Դա մեկ անգամ ևս եկավ ապացուցելու, եթե ուզում ես քո երեխան լինի դաստիարակված, ինքդ պիտի լինես դաստիարակված, եթե ուզում ես խոսի գեղեցիկ, նախ դու պիտի խոսես գեղեցիկ, եթե ուզում ես քո երեխան գիրք կարդա, ամեն օր քնելուց առաջ ոչ միայն իր համար պետք է գիրք կարդաս, այլև պիտի ունենաս քո գիրքը: Մի անգամ Մարիան մի օր ասաց՝ այսօր քո անկողինը ես կպատրաստեմ, ասացի՝ լավ: Գնացի տեսա, իմ լուսամփոփը վառել է, անկողինս բացել ու գիրքս դրել բարձիս վրա: Դրանից ավելի ճիշտ մեթոդ դաստիարակելու համար, ես դեռ չգիտեմ: Չեմ հիշում, որ այս 5 տարվա ընթացքում իր նկատմամբ խիստ պատժիչ միջոցների դիմած լինեմ»։
Հաղորդավարուհու խոսքով, մշակութային կյանքին դուստրը դեռ վաղ տարիքից է հաղորդակից դարձել: Իրենց տանը հաճախ են հյուրընկալվում օպերային երգիչներ, լուսանկարիչներ, ռեժիսորներ և արվեստի բնագավառի շատ մարդիկ: «Ինքս մշակույթի մարդ եմ, Մարիան դեռ 7 ամսական էր, երբ ինձ հետ տանում էի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան համերգներին, որտեղ մինչև 5 տարեկան երեխաների մուտքն արգելված էր, բայց մեզ համար բացառություն էին անում:) Միևնույն ժամանակ ես շատ եմ սիրում, երբ երեխաների տրամաբանությունը լավ է աշխատում, խնդիրներ են լուծում և միայն մշակությով տարված չեն լինում: Մարիան լեզուների հանդեպ մեծ սեր ունի: Արդեն 6 ամիս է՝ անգլերենի է հաճախում և նույնիսկ մեզ է դիտողություններ է անում խոսելիս»,- ասաց Հերմինեն:
Չնայած ընտանիքի միակ երեխան է, Հերմինեի խոսքով, Մարիան եսասեր չէ. «Նա աչքերը բացել է ու տանը շատ երեխաների տեսել: Իր մոտ էգոիզմը շատ թեթև է արտահայտվում, երևի, ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր երեխաների մոտ: Իր ընկերուհիները մեր տանը չեն տարբերվում իրենից: Ես կարող եմ շատ հանգիստ իր ընկերներին բերել, գիշերը մնան Մարիայի հետ: Շատ հաճախ եմ հավաքույթներ կազմակերպում մեր տանը՝ մեկ նկարչություն ենք անում, մեկ՝ տորթ թխում: Շատ քիչ է լինում, որ Մարիան մենակ մնա: Երբ երեխա ես ունենում, սկսում ես շփումներդ ավելի ակտիվ դարձնել այն մարդկանց հետ, ոքվեր իր տարիքի երեխաներ ունեն: Բացի այս ամենը, նա մեկուկես տարեկանից մանկապարտեզ է հաճախում»:
Այդուհանդերձ, Մարիան ծնողներին արդեն դիմել է քույրիկ ունենալու խնդրանքով: Հերմինեն նշեց, որ խնդրանքը չի մերժվել, արդեն ծրագրում է երկրորդ երեխան ունենալ: «Աղջիկ երեխաների հետ ավելի լավ է հարաբերվում: Ինձ երջանիկ ու հարուստ եմ համարում, որ ունեմ քույր, եղբայր, հորեղբոր աղջիկներ, հորաքրոջ երեխաներ: Կյանքը ցույց է տալիս, որ հենց այդ մարդիկ են անդավաճան ու միշտ քո կողքին։ Այդ կարևոր օղակից երեխայիս զրկելը, երևի թե, ճիշտ չի լինի»,-եզրափակեց նա:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ