«Այն քիչ մարդկանցից եմ, որոնք այս բնագավառում ծանոթներ չունեն». «Երևի» սերիալի Արամը` անցած ուղու և գործընկերների հետ հարաբերությունների մասին
23-ամյա դերասան Արամ Ավետիսյանն ավարտել է Թատերական ինստիտուտի Դերասանական բաժինը։ Սովորել է Ռաֆայել Քոթանջյանի և Լալա Մնացականյանի կուրսում, հիմա փորձում է իր տեղը գտնել հայկական հեռուստատեսությունում։
Tert.am Life–ի հետ զրույցում Արամը պատմեց, որ ուսանողական տարիներին փոքր դերերով ներկայացել է «Շանթ» հեռուստաընկերության նախագծերում, ապա խաղացել է «Քարե դարդ» սիթքոմում`մարմնավորելով Յագոյի կերպարը, նկարահանվել է բրենդային խանութների ֆոտոշարքերում։ Այժմ նա ներկայանում է «Երևի» հեռուստասերիալում` Արամի դերով։
«Կերպարս Բեն Ավետիսյանի հերոսի ընկերն է։ Ըստ սյուժեի` մենք 3 ընկեր ենք, ես խելացի տղայի կերպարում եմ, սիրահարված եմ ընկերոջս քրոջը, որին մարմնավորում է Շուշաննա Թովմասյանը։ Հիմնական խաղընկերներս Բենը, Շուշաննան և Գրետա Մեջլումյանն են։ Վերջինս նաև իմ դասախոսն է եղել։ Բախտս բերել է, որովհետև բոլորը պրոֆեսիոնալ, ճանապարհ անցած մարդիկ են։ Բարդ տեսարանների դեպքում առանց երկմտելու դիմում եմ իրենց օգնությանը,– ասաց երիտասարդ դերասանն ու հավելեց, որ շատ է կարևորում նաև աշխատանքը ռեժիսոր Վահե Սայանի հետ։ –Նա շատ լավ մարդ է, ինչն ինձ համար առաջնային է։ Որպես սկսնակ դերասան` ուրախ եմ, որ հենց իր հետ եմ աշխատում։ Շատ լավ ռեժիսոր է, ամեն օր նոր բան եմ սովորում»։
Արամը շեշտեց, որ բոլոր դերերի համար ընտրվել է քասթինգի մասնակցելուց հետո. «Այն քիչ մարդկանցից եմ, որոնք այս բնագավառում ծանոթներ չունեն։ Փորձում եմ դանդաղ քայլերով առաջ գնալ»։
Կարիերայի սկզբում նա կարևորում է լսարանին դրական կերպարով ներկայանալը, քանի որ դերասանին և հերոսին, այսպես, թե այնպես, ասոցացնում են։ ««Քարե դարդում» կերպարս բացասական էր ընկալվել։ Ուրախ եմ, որ այստեղ դրական կերպար եմ խաղում։ Եթե սկզբում մարդկանց մեջ տպավորվում ես բացասական կերպարով, քեզ էլ են այդպես ընկալում, չեն սիրում։ Երբ մարդիկ քեզ արդեն սիրում են դրական կերպարով, կարող ես բացասական դեր էլ խաղալ, միևնույն է, կհիշեն նաև դրական դերդ»,– կարծում է նա։
Երիտասարդ դերասանը նկատեց, որ մարդիկ սկսել են ճանաչել իրեն։ Ասում է` «Քարե դարդում» նկարահանվելու փուլում իրեն ճանաչում էին երեխաները, հիմա արդեն մեծերն էլ են ճանաչում իրեն։ «Ինձ համար մի քիչ անսովոր է, բայց շատ հաճելի։ Երբ ինձ դրսում տեսնում են, ժպտում են, ասում` «Երևիի» դերասանը, հուսով եմ, կգա մի օր, երբ ինձ կճանաչեն ոչ թե տվյալ նախագծով, այլ որպես Արամ Ավետիսյան»։
Արամն ասաց, որ ուսանողական տարիներին շատ ակտիվ չի եղել ներկայացումներում ներգրավվելու, նախագծերում խաղալու առումով, սակայն լիահույս է, որ իրեն կնկատեն և ապագայում էլ կզբաղվի դերասանի աշխատանքով։
«Շատ եմ ուզում շարունակել աշխատել իմ մասնագիտությամբ, որովհետև շատ–շատ եմ սիրում այն։ Հուսով եմ` «Երևիի» ավարտից հետո էլ ինձ կնկատեն, կհրավիրեն քասթինգների։ Ես ուզում եմ մնալ Հայաստանում և աշխատել իմ մասնագիտությամբ։ Դեռ մեկ ամիս առաջ եթե ինձ հարցնեին` ուզո՞ւմ ես մնալ Հայաստանում, կասեի, որ ուզում եմ գնալ երկրից, դրսում սովորել, նկարահանվել, սակայն վերջին իրադարձություններից հետո մտածելակերպս փոխվել է։ Որոշել եմ, որ երբեք դուրս չեմ գնալու, որքան էլ բարդ լինի, այստեղ եմ ապրելու։ Եթե անգամ այլ մասնագիտությամբ պետք է զբաղվեմ, կմնամ իմ երկրում ու կզբաղվեմ այլ աշխատանքով»,– ընդգծեց նա։
Վերջերս Արամը համացանցային տհաճ պատմության կիզակետում էր հայտնվել։ Համացանցում տարածվում էր նրա հեռախոսահամարը` իբրև հայտնի մարդկանց վարկաբեկող էջերի հեղինակ։ «Կեղծ էջերից ինձ գրում էին, հասկացա, որ ինչ–որ բան այն չէ։ Ուզում էի պարզել` ով է գրում, համարս տվեցի, որ կապվեն ինձ հետ։ Սակայն միամտություն արեցի, տվյալ մարդը սկսեց տարածել հեռախոսահամարս։ Ինստագրամում կա մի էջ, որը հայտնի մարդկանց վարկաբեկող լուսանկարներ, գրառումներ է հրապարակում։ Հայտնի մարդկանց փոխանցում էր հեռախոսահամարս և ասում, որ ես եմ այդ էջի ադմինը։ Ինձ հերթով զանգում էին երգիչներ, դերասաններ, բոլորին բացատրում էի` ինչն ինչոց է։ Դիմեցի Սամվել Մարտիրոսյանին, խորհուրդ տվեց դիմել ոստիկանություն։ Այդպես էլ պատրաստվում էի անել, սակայն նա հասկացավ, որ կարող է վատ վերջաբան լինել, ջնջեց իր էջը։ Ուզում եմ ևս մի անգամ ասել, որ ես կապ չունեմ հայտնի մարդկանց մասին այդ հրապարակումների հետ»,– ընդգծեց երիտասարդ դերասանը։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի