«Սիրում եմ ճանաչել մարդուն, հետո ասել, որ ինձ դուր է գալիս». Ռաֆայել Երանոսյանի անհայտ կողմերը

18:18 • 22.05.18



 

Tert.am Life«Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ  բացահայտում ենք  դերասան Ռաֆայել Երանոսյանին:

 

Մշտապես դրական տրամադրությամբ ու հումորային մեջբերումներով հանրությանը ներկայացող դերասանին, ինչպես ինքն է վստահեցնում, դժվար է հունից դուրս հանելն ու նյարդայնացնելը: Ռաֆոն ամեն բան փորձում է հանգիստ տանել, չնայած նյարդայնանալու առիթներ, երբեմն, ստեղծվում են, թե ինչպե՞ս է հաղթահարում նման իրավիճակները, դերասանը բացահայտել է մեզ հետ զրույցում։

 

-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

 

-Անկեղծությունը:

 

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։

 

-Չեմ կարող որևէ մեկն առանձնացնել: Յուրքանաչյուր մարդ էլ ունի թերություն: Ես էլ նորմալ մարդ եմ՝ մսից ու արյունից և ունեմ իմ թերությունները, բայց փորձում եմ աշխատել թերություններս շտկելու ուղղությամբ:

 

-Կա՞ մի բան, ինչից վախենում  եք, անհաղթահարելի համարո՞ւմ եք այդ վախը։

 

-Վախենում եմ մահից, կռիվներից: Չեմ ուզում, որ կռիվ լինի, որևէ մեկին վնասեն: Դրա համար, երբ ինչ-որ տեղ կռվի եմ ականատես լինում, մարդիկ տաքացած վիճակում են լինում, փորձում եմ մոտենալ իրենց ու համոզել, որ սթափվեն: Առանց այդ էլ մի բուռ մարդ ենք մնացել, որ մեկս մյուսին ուտենք, չգիտեմ, թե ինչ կլինի:

 

 

 

-Ի՞նչ հատկությամբ կուզեիք  օժտված լինել։

 

-Երևի թե, այն, ինչ պետք է նորմալ մարդ լինելու համար, ունեմ, մնացածն էլ տարիների ընթացքում ձեռք եմ բերում: Դեռ դժգոհ չեմ ոչ մի բանից:

 

-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։

 

-Կուզեի թռչել, բարձրանալ վերև ու վերևից նայելու հնարավորություն ունենալ կամ գնալ անցյալ: Երբեմն, ասում եմ՝ այնպես կուզեի ժամանակի մեքենա լիներ, գնայի անցյալ ու անել այն, ինչ չեմ հասցրել իմ կյանքում անել:

 

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում  հասարակության, մարդկանց մեջ։

 

-Քանի որ ապրում ենք նոր Հայաստանում և փորձում ենք նոր էջ սկսել, կուզեի, որ մեր նոր էջում փողոցում մեկս մյուսին ժպտանք, ոչ թե առավոտյան դուրս գաս ու տեսնես, որ հարևանդ տխուր է, ինչ-որ խնդիր, հոգս ունի կամ փողոցում գումար խնդրողների ավելի շատ տեսնես քան գործ անողների: Մենք՝ հայերս, իրոք համախբված ազգ ենք, բայց կուզեի, որ միայն տխուր պահերին չհամախմբվեինք, միշտ՝ թե՛ այստեղ, թե՛ սփյուռքում մեկս մյուսի թասիբին կանգնեինք, ոչ թե հրեինք, գցեինք:

 

 

 

-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ  ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։

 

- Մոտ 5 տարի է` մենակ եմ ապրում։ 2002 թվականից Երևանում եմ, ապրում էի հորաքրոջս հետ, բայց մորս մահից հետո հորաքույրս գնաց գյուղ՝ հորս մոտ: Ամեն երեկո, երբ ես նկարահանումներից, ներկայացումներից հետո տուն եմ գնում, առիթ ունենում եմ միայնակ երկար նստելու ու մտածելու, հասկանալու, վերլուծելու հաջորդ քայլերս, որպեսզի լարված օրվա ավարտին պառկեմ ու  հանգիստ մարսեմ իմ ստացած  ծափերը: Իսկ երազել չեմ սիրում ընդհանրապես: Ես ծրագրում եմ ու ձգտում հասնել նպատակիս:

 

-Ի՞նչը կարող  է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։

 

-Եթե ասեմ, ես շատ եմ հունից դուրս գալիս, այդպես չէ: Ամեն ինչ շատ հանգիստ եմ տանում: Եթե դիմացինս հունից դուրս է գալիս, ես էլ հունից դուրս գամ, դա կվերածվի կռվի: Դրա համար ես ավելի շատ փորձում եմ այդ պահին լռել, որպեսզի կրքերը հանդարտվեն ու հարցին լուծում տամ:

 

-Իսկ ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:

 

-Երբ ես նյադրայնացած եմ լինում ու ուզում եմ հանգստանալ, գնում եմ տուն, միացնում եմ Մայքլ Ջեքսոնի երգերը, պարում եմ, ուրախանում  ու ինձ պատկերացնում եմ Ջեքսոնի դերում: Երկու, երեք ժամ պարում եմ, ամբողջ էներգիան դուրս է գալիս ու այդպես թեթևանում եմ:

 

 

-Ինչի՞ց կարող եք հիասթափվել։  Հասցրե՞լ եք ունենալ խորը հիասթափություն։

 

-Չէ, ընհանրապես տեսակով հիասթափվող մարդ չեմ: Ինչի՞ց հիասթափվեմ, շրջապատված եմ շատ լավ մարդկանցով, ունեմ սիրելի հանդիսատես, զբաղվում եմ իմ սիրած գործով, ունեմ ծնող, որին շատ եմ սիրում, լավ ընկերներ: Փառք Աստծո, այսօր ունեմ այն ամենը, ինչի մասին ես տարիներ առաջ երազել եմ ունեմ ու շարունակում  եմ դա պահել, որովհետև ունենալը մի բան է, պահելը` այլ։ Դա շատ ավելի դժվար է: Անձնական կյանքս էլ բնականոն հունով առաւջ է գնում: Հանդիպում եմ մարդկանց հետ, եթե չի ստացվում, այնպես չէ, որ դրանից հիաթսափվում եմ, համենայն դեպս, փորձում եմ գտնել այնպիսի տեսակի, որը խառնված կլինի իմ տեսակի հետ, մենք կարող ենք միասին երկար ճանապարհ գնալ, որովհետև ուզում եմ գտնել այնպիսի մեկին, որը, իրոք, կմտածի ինձ պես: Ժամանակ էլ չի լինում փնտրելու այդ տեսակին, բայց հենց պատահում է նման մեկը, փորձում եմ հնարավորինս ճանաչել, որովհետև սիրում եմ մարդուն ճանաչել, հետո միայն իրեն ասել, գիտես ինչ՝ դու ինձ դուր ես գալիս:

 

-Ափսոսանքի զգացողություն հաճա՞խ եք ունենում և ինչի՞ համար ամենից շատ ափսոսում:

 

-Հաճախ, կարելի է ասել՝ ամեն օր, ավելի շատ մասնագիտական գործունեության հետ կապված, երբ հետևում եմ իմ նկարահանումներին, ինչ-որ բան այնպես արած չեմ լինում, բայց, ընդհանուր առմամբ, իմ արածների համար երբեք չեմ ափսոսել: Ավելի շատ չարածների համար եմ ափսոսում: Ժամանակ կա, դեռ երիտասարդ ենք, եթե ինչ-որ բան էլ չենք հասցրել անել, հաստատ կհասցնենք:

 

-Ո՞վ կամ ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել Ձեզ համար։

 

-Ամեն ինչը: Ինձ մի բարի խոսքը, լավ ժպիտը, առավոտյան լավ լուր լսելը կարող է ոգևորել: Դրա համար աշխատում եմ հիմա սոցիալական ցանցերում շատ չլինել, որովհետև երբ արթնանում ես, առավոտյան մտնում ես տեսնելու՝ ինչ է կատարվում, մեծ մասամբ, բացասական տեղեկություն է՝ կռիվ, հայոյանք, հիվանդ երեխաներ: Այդ ամենից ես իսկապես նեղվում եմ:

 

 

-Եթե քաղաքական գործիչ լինեիք, ինչպիսի՞ն կլիներ Ձեր կարգախոսը։

 

-Ես քաղաքական գործիչ չեմ կարող լինել ու չեմ էլ ուզում, որովհետև դա ուրիշ մասնագիտություն է, որում ես ընդհանարպես չկամ: Ընդհանարպես, հեռու եմ քաղաքականությունից: Ես փորձում եմ իմ գործունեությամբ ինչ-որ բան փոխել, իմ ներկայացումներով ասելիքս փոխանցել: Եթե լինեի քաղաքական գործիչ, անկեղծ չգիտեմ՝ ինչ կանեի, որովհետև դա սովորական բան չէ, լուրջ ու պատասխանատու գործ է՝ կապված մի ամբողջ պետության հետ:

 

-Իսկ կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

 

-Չունեմ այնպիսի կարգախոս, որով առաջնորդվեմ: Առավոտյան, հենց լույսը բացվում է, աչքերս բացում եմ ու ասում` շնորհակալ եմ Աստված ջան, նույնն էլ՝ երեկոյան քնելուց առաջ: Դա է իմ կարգախոսը:

 

-Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է: 

 

-Հեռախոսս է, իսկ որպես այդպիսին չունեմ իր, որ մշտապես ինձ մոտ է:

 

Անահիտ Հակոբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:05 • 18/08

Քայլի Ջենների՝ հայկական դրոշ հիշեցնող պատկերով հանդերձանքն ու դստեր մասին հարցազրույցը Vogue Australia-ի էջերում

13:04 • 18/08

Paji-ն, Ten Walls-ը և այլ հայտնի դիջեյներ՝ մեկ բեմում. Ծաղկաձորում մեկնարկեց «Epic Eye» երաժշտության եւ արվեստի բացօթյա փառատոնը

14:45 • 17/08

«Այս տարի շատ ուրախ էի». Սիսիան Սեփանյանը՝ տարեդարձի խնջույքի և ընկերների անակնկալի մասին

14:12 • 17/08

Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի սիրառատ լուսանկարները

13:12 • 17/08

Քիմ Քարդաշյանը` երեխաների հետ Մայամիում հանգստանալիս (լուսանկարներ)

11:24 • 17/08

«Տարբերվող կերպարներով եմ ներկայացել». Մաշա Մնջոյանը՝ ակումբային ռիթմերով նոր տեսահոլովակի մասին

16:14 • 16/08

Շպռոտի գայթակղիչ տեսքն ու Lazzaro-ի հետ նոր տեսահոլովակը

13:30 • 16/08

Ալեքսանդր Բաբասյանի և որդու տարեդարձի խնջույքն ու կնոջ անակնկալը

17:25 • 15/08

«Շնորհավոր տարեդարձդ, իմ երջանկություն». Արմինկայի հուզիչ գրառումը՝ որդու 9-ամյակի առթիվ

17:01 • 15/08

«Եթե կերպարը պահանջում է, ուրեմն պետք է արվի». Հասմիկ Խոջյանը՝ ոճային փոփոխության և նոր ֆոտոշարքի մասին

11:25 • 15/08

Պրեմիերա. PROJECT LA - «Մահվան տեսիլ»

11:09 • 15/08

«Իրարից կատարյալ տարբեր են». ծնվել են Դավիթ Գրիգորյանի զույգ աղջիկները

17:42 • 14/08

«Ինձ դաստիարակելն արդեն ուշ է». Վարդան՝ իրեն քննադատողների, 14 տարեկանում տանից հեռանալու մասին

16:39 • 14/08

Զարուհի Բաբայանի սաները՝ «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից

12:03 • 14/08

«Ընկերուհիներիս հետ առաջին անգամ էի այդքան հեռու գնում». Եվա Բաղդասարյանը՝ Եգիպտոսում ամառային հանգստի և գործնական նոր առաջարկի մասին

11:18 • 14/08

«Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց դու ես իմ քույրը». Արփի Գաբրիելյանի լուսանկարը՝ քրոջ հետ

16:38 • 13/08

Երգչուհի Արևիկ Ալավերդյանը՝ որդու մկրտությունը Հայաստանում կազմակերպելու և ստեղծագործական նորության մասին

15:59 • 13/08

Անի Երանյանը՝ ANI’E բեմական անունով ներկայացրել է նոր տեսահոլովակի անոնսը

13:45 • 13/08

«Ազատությունը հենց թռիչքն է՝ հոգու, սրտի, մտքի». Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը Սիցիլիայում ամառային հանգստից

12:16 • 13/08

Հագեցած, ռիթմիկ և անակնկալներով օր՝ Սևանի ափին. կայացավ Sevan Summer Sprint-ը՝ Dj Սերժոյի, Ֆելիքս Խաչատրյանի, Միշոյի և Ռեինկարնացիայի մասնակցությամբ

14:00 • 11/08

«Կերպարս հայկական մենթալիտետին բնորոշ չէ». Անատի Սաքանյանը՝ ստեղծագործական նորության և ամառային հանգստի մեկնելու մասին

12:23 • 11/08

«Լուրջ վնասվածք չեմ ստացել». Էմմա Սապունջյանը՝ վթարի մեջ հայտնվելու, վարորդական փորձի և մեքենա նվեր ստանալու մասին

16:35 • 10/08

«Ուզում եմ, որ հրաշքները միշտ ուղեկցեն մեզ մեր կյանքում». Արամեն և Աննան նշում են իրենց պսակադրության 2-ամյակը

13:39 • 10/08

Աննա Մանուչարյանի դուստրը՝ 11-ամյա Արփին «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու, մայրիկի խորհուրդների և մրցույթից ակնկալիքների մասին

12:11 • 10/08

Մարինկա Խաչատրյանի սիրելիի ռոմանտիկ անակնկալը՝ իրենց ծանոթության 1-ամյակի առթիվ

10:59 • 10/08

Սամվել Գրիգորյանի դուստրը՝ երգչուհի Նարեն պսակադրվել է

17:15 • 09/08

Անի Երանյանի և Աբրահամ Ռուսոյի սիրառատ լուսանկարը

16:12 • 09/08

«Շատ հաճախ եմ հայտնվում դեպրեսիայի մեջ». Էվա Խաչատրյանն անկեղծանում է

14:39 • 09/08

Լուիզա Ղամբարյանը լուսանկար է հրապարակել Կիպրոսում ընտանեկան հանգստից

13:01 • 09/08

Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի որդու անունը հայտնի է

12:08 • 09/08

«Երազանքս է հայտնվել «Եվրատեսիլի» բեմում». 12-ամյա Մելիսան՝«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից

18:50 • 08/08

Իննա Խոջամիրյանը` ոճային փոփոխության և «Էլենի օրագիրը 2»–ի անսպասելի զարգացումների մասին

16:28 • 08/08

Արևիկ Ուդումյանի որդու 2-ամյակի գունեղ խնջույքը մանկապարտեզում

15:07 • 08/08

Գինու պատրաստումից մինչև այն համտեսելու մշակույթ. Վայոց ձորը՝ գինու ուղին բացահայտելու տարածաշրջան

13:16 • 08/08

Մարտա Կիրակոսյանը` ընկերության, սիրելու և ապագա ընտանիքի մասին

12:05 • 08/08

Ինգա Արշակյանը հայտնել է երկրորդ երեխայի սեռն ու անունը

18:31 • 07/08

«Պատասխանատվությունը մեծ է». ի՞նչ դերակատարում կունենա Վարուժան Մարգարյանը «Էլենի օրագիրը 2»–ում

15:52 • 07/08

Դավիթ Աղաջանյանի դիզայներական աշխատանքն ու սիրելիին որպես մոդել ընտրելու պատճառը

13:27 • 07/08

«Հպարտ կլինեմ կոչվել զինվոր». երգիչ Ռոբերտ Քոլոյանը զորակոչվել է բանակ

12:27 • 07/08

ԱՄՆ-ում ծնվել է Ինգա Արշակյանի երկրորդ երեխան

18:15 • 06/08

«Նրա անակնկալը ստացված էր». Ադրիանա Գալստյանը՝ 23-ամյակի խնջույքի և անակնկալի մասին

17:38 • 06/08

«Անձրևը խանգարեց ռոմանտիկ երեկոյին». Սուրեն Առուստամյանը՝ կնոջ տարեդարձի անակնկալի և ընտանեկան կյանքի մասին

17:31 • 06/08

«Կյանքս». Քլոե Քարդաշյանը դստեր լուսանկարն է հրապարակել՝ այն ուղեկցելով հայերեն բառով

16:40 • 06/08

Մոսո Կարապետյանի 30–ամյակն ու որդու համար կազմակերպված baby shower–ը

16:01 • 06/08

Տաթևիկ Ադումյանը մի քանի տարվա դադարից հետո լուսանկար է հրապարակել ամուսնու հետ` վերջ տալով ամուսնալուծության լուրերին

13:31 • 06/08

Նունե Եսայանի 49-ամյակի և տեսահոլովակի շնորհանդեսի հայտնի հյուրերն ու ամուսնու շնորհավորանքը

12:13 • 06/08

Հյուսիսային պողոտան՝ տարազային մշակույթի կենտրոն. «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի մասնակիցներն ու հետաքրքիր դրվագները

18:04 • 04/08

Հայաստանը «Մանկական Նոր ալիք 2018»-ում ներկայացրած Վարդան Մարգարյանը ուժերը կփորձի «Դեպի Մանկական Եվրատեսիլում»

15:12 • 04/08

«Աշխատանքը հիմնված է մեր ընկերության վրա». Լևոն Տեր–Պետրոսյանը` «Ազնիվ գողեր» ֆիլմի մասին

14:00 • 04/08

«Աղջիկս կարծես ընկերուհիս լիներ». Իվետա Եդիգարյանը՝ դստեր հետ ամառային հանգստի և տպավորությունների մասին

13:18 • 04/08

«Չեմ հիշում որևէ համերգ, որ այս երգը երգելիս չարտասվեմ». Սիլվա Հակոբյանի երգն իր կյանքի պատմության մասին

11:55 • 04/08

Ամերիկաբնակ հայ գործարար Աննա Կարապետյանը` Հայաստան վերադառնալու որոշման և բարեգործական նախագիծ սկսելու մասին

18:23 • 03/08

«Դաժան պատմության մեջ ընկանք». Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը

17:30 • 03/08

«Նվագախմբի երեխաներից» 9-ամյա Վովան` «Դեպի Մանկական Եվրատեսիլի» մասնակից

16:00 • 03/08

«10 օր բուժման կուրս պետք է անցնեմ». Լիլի Սարգսյանը՝ առողջական խնդրի մասին

14:46 • 03/08

«Էլենի օրագիրը 2». դերասանական կազմի փոփոխություններն ու առաջին մանրամասները

12:09 • 03/08

Արենա Զեյնալյանի տարբերվող ֆոտոշարքն ու բարեգործական նախագիծ սկսելու ծրագրերը

16:54 • 02/08

«Շատ ծանր տարանք բաժանումը». Ռոմելլա Թամարյանը՝ «Երկրորդ Վիցե Միսս ԱՊՀ» ճանաչվելու, թեժ մրցակցության և աղջիկների հետ հարաբերությունների մասին

16:42 • 02/08

«Կտխրեի, եթե թագս տայի ուրիշին». Շուշան Երիցյանն «Միսս ԱՊՀ» կազմակերպիչների նվերի` թագն իրեն պահելու և Իտալիայում հանգստի մասին

14:42 • 02/08

Քայլի Ջեների ընկերոջ` ռեփեր Թրևիս Սքոթի նոր ալբոմի շապիկին նկատել են «հայկական դրոշը»

13:14 • 02/08

«Կինս անակնկալ ձևով ինձ հայտնեց հղիության լուրը». Տիգրան Կարապետյանը շուտով հայր կդառնա

12:53 • 02/08

Անդոյի նվերը` կնոջ 32–ամյակին

17:59 • 01/08

«Եղել է մի պահ, երբ մտածել եմ այլ գործ գտնելու մասին». Աղաս Մանուկյանն անկեղծանում է

15:59 • 01/08

«Մասնակցում եմ հաղթելու համար». 19-ամյա Հովհաննես Սեմերջյանը՝ Costa Blanca fashion week մրցույթին կներկայացնի Կովկասը

14:26 • 01/08

Արթուր Գրիգորյանը Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

13:55 • 01/08

Սարոն լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ զբոսանքից

13:17 • 01/08

Ամառային թեժ փարթի-համերգ՝ Սևանի ափին. Միշոն, Ֆելիքս Խաչատրյանը, Ռեինկարնացիան և Dj Սերժոն Sevan Summer Sprint-ում և սպասվող անակնկալները

20:01 • 31/07

Զառա Սահակյան. «Ամեն ինչ սոցցանցերում հրապարակող մարդիկ կորցնում են իրականությունը»

19:05 • 31/07

Անի Երանյանը` հոգու, մարմնի ու հաճույքների մասին

17:39 • 31/07

Ջասթին Բիբերը մտադիր է կազմակերպել «տարվա լավագույն հարսանիքը»

16:46 • 31/07

ՄԵրի Մակարյանը` Մհերի նոր տեսահոլովակում

12:55 • 31/07

Յուլյա Ֆինկը, Մենչի դուստրը, Շուշան Երիցյանը չեն նկարահանվի «Դեպի երազանք 2»–ում. նախագծի կազմի փոփոխություններն ու նոր հերոսները

18:59 • 30/07

Եվա Ռիվաս. «Շատերին հունից հանում է իմ չափից ավելի բարձր ինքնագնահատականը»

18:33 • 30/07

Քիմ Քարդաշյանի նոր կարճ սանրվածքն ու երեկոյան ժամադրությունն ամուսնու հետ

17:44 • 30/07

5 տարի առանց Մարկ Սաղաթելյանի. այսօր դերասանի մահվան տարելիցն է

16:19 • 30/07

Մարտ Բաբայանը հայր է դարձել և հետաքրքիր անուն ընտրել փոքրիկի համար

13:07 • 30/07

Անահիտ Սիմոնյանի նոր նախագծի շնորհանդեսը, հայտնի հյուրերը, շքեղ տորթն ու կարևոր պահին Հայկոյի բացակայության պատճառը

18:25 • 28/07

Պրեմիերա. PROJECT LA - «Աշնան մեղեդի»

12:58 • 28/07

«Երջանիկ եմ, որ այսպիսի ընտանիք ունեմ». «Միսս Հայուհի» Արենա Զեյնալյանի բլից հարցազրույցը

12:20 • 28/07

«Վիտամինցի» Վաչեի ընտանեկան հանգիստը Հունաստանում

11:18 • 28/07

«Միսս ԱՊՀ 2018»–ին Հայաստանից Ռոմելլան զբաղեցրեց 3–րդ տեղը, հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչը

18:15 • 27/07

Ինչպես է անցել Դիանա Գրիգորյանի սցենարով «Թունավոր սեր» հեռուստասերիալի վերջին սերիայի նկարահանումը

15:59 • 27/07

Մանե Գրիգորյանի հանգիստն Իսպանիայում և տպավորությունները Բեյոնսեի և Jay–Z–ի համերգից

14:13 • 27/07

Հայկոյի, Մենչի և ՈւՀԱ «Նոր հայեր» թիմի մյուս անդամների հանգիստը Տանզանիայում

12:40 • 27/07

Այսօր կկայանա «Միսս ԱՊՀ 2018» մրցույթը, որին Հայաստանը կներկայացնի 23-ամյա Ռոմելլան, հաղթողին կթագադրի Շուշան Երիցյանը

16:32 • 26/07

Սարոն կրկին հայր է դարձել

14:47 • 26/07

Լուսինե Թովմասյանի 32-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

14:02 • 26/07

«Օսկարակիր դասախոսներ ունենք, որոնք Հոլիվուդից գաղտնիքներ են պատմում». Էմմա Հակոբյանը՝ ԱՄՆ–ում ուսում ստանալու և սիրելիից՝ «Վիտամինի» Վանից հեռու լինելու մասին

12:53 • 26/07

Քայլի Ջեները սկսել է ավելի թանկ վարձատրվել, քան Քիմ Քարդաշյանը. որքա՞ն արժե գովազդային մի հրապարակումն աստղերի էջերում

11:37 • 26/07

Սիրուշոն կներկայացնի «Վույ աման» հիթի երկրորդ մասը

18:03 • 25/07

Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ընտանեկան հանգիստը Եգիպտոսում և անսպասելի հանդիպումը Գարիկի ու Ռոբի ընտանիքներին

17:17 • 25/07

Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի համատեղ հանգիստը

16:00 • 25/07

«Անսովոր է, որ արդեն 30–ն անց եմ». Լուսինե Թովմասյանը` տարեդարձի խնջույքի և դստեր դիզայնով տորթի մասին

13:01 • 25/07

«Մենք ընկերներ չէինք». Նազենի Հովհաննիսյանը Լուսինե Թովմասյանի 32–ամյակի առթիվ պատմել է, թե ինչպես իրենք դարձան ընկերներ

12:02 • 25/07

«Հայաստանն ուրիշ երկիր է, սա մեզ համար ստեղծագործական մարտահրավեր է». Comedy Club-ը Երևան կգա ամբողջ կազմով

17:52 • 24/07

«Չեմ խուսափում իմ բիոլոգիական տարիքից». Լուիզա Ներսիսյանի տարեդարձի խնջույքը

15:33 • 24/07

Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների անունները

14:31 • 24/07

«Իմ երեխային տիկնիկի պես էի վերաբերում, բայց օրինակելի տատիկ կլինեմ». Վիվյեն Բաստաջյանը` վաղ տարիքում մայրանալու և արդեն տատիկ դառնալու մասին

11:28 • 24/07

«Հուսով եմ` մի օր Հայաստանն Ամերիկայից էլ մեծ երկիր է դառնալու». Nas Daily-ն չի ուզում հեռանալ Հայաստանից

17:12 • 23/07

«Հարյուրապատիկ ավելի շատ եմ սիրում կնոջս». Դավիթ Գրիգորյանը` զույգ երեխայի սպասելու մասին