«Էլենի օրագրի» սցենարիստը` սպասվող զարգացումների և նախագծի ավարտի մասին

16:58 • 19.05.18



 

«Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիր» հեռուստանախագիծը շարունակում է մնալ հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում։ Նախագծի երկրպագուներն այս օրերին հաճախ դիմում են Tert.am Life-ի խմբագրություն` պարզելու արդյոք դպրոցահասակների շուրջ կառուցված պատմությունը Վերջին զանգին ավարտվելու է։ Tert.am Life–ն այս մասին զրուցել է հեռուստասերիալի սցենարիստ Անի Մաղաքյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ Վերջին զանգին հեռուստասերիալն ավարտել չեն պատրաստվում և որոշ հետաքրքիր մանրամասներ պատմեց։

 

«Չեմ ասի, թե վաղ է ավարտի մասին խոսելը, միևնույն ժամանակ, «Էլենի օրագրում» ցուցադրելու և զարգացնելու դեռ շատ բան ունենք,– ասաց նա, իսկ դիտարկմանը` արդյոք բարձր ռեյթինգն է նպաստել նախագծի` երկարատև դառնալուն, պատասխանեց,–  Ռեյթինգը կարևոր է, հաճախ է նախագծի երկարությունը տատանվում է դրանով պայմանավորված, բայց մենք մեր նախանշած ուղուց չենք շեղվել: Այն, որ նախագիծը մեկ ուսումնական տարվա կյանք կունենա, պարզապես, երկրպագուների ենթադրությունն էր։ Այդ  մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել»:

 

 

Ըստ էության, «Էլենի օրագիրը» կոտրեց կարծրատիպը, որ սերիալում պետք է քրեական զարգացումներ լինեն, հերոսներն անդադար լան, որպեսզի  նախագիծը դիտելիություն ունենա։ Համացանցում կարող են, օրինակ, լայն տարածում գտնել հերոսների էմոցիոնալ նամակները, ասմունքը, սիրո խոստովանությունները։ Սցենարիստը կարծում է, որ այս դեպքում խոսքը ոչ այնքան կարծրատիպեր կոտրելու, որքան ժանրային և թեմատիկ առանձնահատկությունների մասին է։

 

««Էլենի օրագրի» շնորհիվ մենք, վերջապես, տեսանք ռոմանտիկ մելոդրամաներ սիրող մի մեծ լսարանի, որին նախկինում չէինք նկատում: Հեռուստադիտողի հոգեբանությունը ուսումնասիրելու խնդիր կար: Սերիալի հանդեպ հետաքրքրությունը չի մարել, իսկ մենք արդեն մոտ 170 սերիա է` եթերում ենք: Կարծում եմ`հեռուստադիտողները հետագայում էլ նույն սիրով կդիտեն սերիալը։ Որպես սցենարիստ` կարող եմ միայն լարված իրադարձություններ, գեղեցիկ լուծումներ և հուզիչ տեսարաններ խոստանալ: Շրջադարձեր միշտ էլ սպասվում են։ Այս պահին հերոսների կյանքում ամենակարևոր որոշումների, ամենակարևոր ընտրությունների և ամենակարևոր հաղթանակների շրջանն է»,– նշեց նա։

 

Անին սցենարը գրում է միայնակ, օգնականներ չունի։ Սցենարիստն իր աշխատանքին  միջամտություններ չի սիրում։ Սցենարի մասին խոսելիս նշում է` իմ պատմությունը, քանի որ «Էլենի օրագրում» ներդնում է ոչ միայն իր ժամանակը, այլև հույզերը, սերը, էներգիան։ «Կարիերայիս սկզբում ինքս եմ որպես օգնական աշխատել, գիտեմ, թե դա որքան բարդ աշխատանք է: Տեսնել, թե ինչպես է ջնջվում դիալոգը, որի վրա շատ երկար տանջվել ես, հրաժարվել սյուժեի զարգացման քո տարբերակից, որովհետև սցենարի հեղինակն իր գաղափարներն ունի, միևնույն ժամանակ, մարդկայնորեն չնեղանալ, չհիասթափվել աշխատանքից` սա ստեղծագործող մարդու համար շատ բարդ պրոցես է»,– հիշեց նա։

 

 

Այնուամենայնիվ, թե ինչպիսին կստացվի կերպարը, համատեղ աշխատանքի արդյունք է. Անին  կերտում է հերոսների բնավորությունը, դերասաններն այն անցկացնում են իրենց միջով ու ռեժիսորի ուղղորդմամբ մատուցում լսարանին։ Սցենարիստը կարևորում է դերասանների հետ անհատական շփումները։ «Ի տարբերություն դաշտում ընդունված կարծիքի, ինձ համար սցենարիստ-դերասան աշխատանքը շատ կարևոր է: Դերասանների հետ կարող եմ քննարկել կերպարը, որևէ անհասկանալի դրվագ բացատրել, բայց այդ քննարկումները երբեք չեն տանում սյուժեի վրա դերասանի ազդեցությանը: Ոչ ոքի թույլ չեմ տալիս մտնել իմ ու իմ պատմության արանքը` այդ առումով շատ սկզբունքային եմ»,–նշեց նա:

 

Հայկական հեռուստասերիալներում հաճախ  զարգացումները լինում են իրականությանը զուգահեռ` Վերջին զանգ է, սերիալում` ևս, Ամանոր է, սերիալում` ևս։ Թեև այս փուլում իրենց մոտ էլ է սպասվում Վերջին զանգ, Անին վստահեցնում է, որ այդ սկզբունքով չի գրել սցենարը: «Իրադարձություններն «օնլայն» ռեժիմով չեմ զարգացնում: Հերոսները կունենան Վերջին զանգ, բայց դա չի համընկնի «իսկական» վերջին զանգի հետ,– ասաց նա, իսկ հարցին` հեռուստադիտողները հնարավորություն կունենա՞ն հետևելու հերոսների կյանքի նոր շրջափուլին`  ուսանողական կյանքին, թե՞ սերիալն այդքան չի երկարաձգվի, պատասխանեց,– Եզրագծի և հերոսներին նոր միջավայր տեղափոխելու վերաբերյալ դեռ քննարկումներ են ընթանում: Համոզված եմ, որ մոտ ապագայում եղած տարբերակներից կընտրվի լավագույն լուծումը»:

 

Չնայած Անին ի սկզբանե ունեցել է հստակ պատկերացումներ սցենարի զարգացման ուղղությամբ, հընթացս փոփոխություններ անում է։ Երբեմն, դերասանները նրան ոգեշնչում են, հերոսների խաղին հետևելով որոշում է զարգացնել կերպարային գիծը, երբեմն, հակառակը։

 

 

«Երկու տարբերակն էլ եղել է: Սա ստեղծագործական աշխատանք է, որի համար ներշնչանք է պետք, իմ դեպքում` դերասանի աշխատանքը կարող է ներշնչել ինձ զարգացնել գիծը կամ հակառակը` հիասթափեցնել սեփական գաղափարից: Օրինակ, Հասմիկ Խոջյանի, Միկա Ղափլանյանի և Լիդիա Օրլովայի կերպարների համար առանձնահատուկ զարգացումներ չէի նախատեսվում, բայց դերասաններն այլ տարբերակ չթողեցին։ Այդ պատմությունը պետք է, անպայման, աճեր: Արդյունքում` շահեցինք բոլորս»,– բացահայտեց սցենարիստը։

 

Սցենարիստից հետաքրքրվեցինք` արդյոք լինում են դեպքեր, երբ հետևում է նկարահանված տարբերակին ու հասկանում, գրածն այնպես չի մատուցվել, ինչպես պատկերացնում էր, ասելիքիդ բնույթը, շեշտադրումը փոխվել  է, կամ հակառակը` ավելի հաջող ստացվել։ «Հիմնականում ստանում են այն, ինչ պատկերացրել եմ: «Էլենի օրագրի» ռեժիսորի` Մհեր Խաչատրյանի հետ երկրորդ նախագիծն ենք նկարում, շատ լավ ենք հասկանում իրար: Նա գիտի` ես ինչ եմ սպասում, ես գիտեմ` նա ինչից ինչ կստանա: Երևի, տեսարանը, որը ես այդքան հուզիչ ու ազդեցիկ չէի պատկերացնում, բայց դերասանները եռապատկեցին այն, ինչ գրել էի, Մարիամ Ադամյանի, Մուրադ Նադիրյանի և Դավիթ Աղաջանյանի կերպարների համատեղ տեսարանն էր տանիքի վրա, որը առանցքային պահ էր երեք հերոսների համար:  Սերիալը դիտողներն արդեն հասկացան, որ տեսարանի մասին է խոսքը»։

 

Թե որն էր նախագծի հաջողության գաղտնիքը, Անին ունի իր մոտեցումը։ Ասում է` որևէ  հաջողություն պատահական չէ, դրա հետևում երկար ու դժվար աշխատանք է թաքնված: «Եթե խոսենք գործոնների մասին, ապա դրանք մի քանիսն էին` հետաքրքիր գաղափար, գրագետ քասթինգ, լավ սցենար, դերասանական յուրահատուկ աշխատանք: Հատկապես մեր աշխատանքում հաջողությունը շղթա է, որի յուրաքանչյուր օղակ «Էլենի օրագրում» պատասխանատու վերաբերմունք է դրսևորում իր կատարած գործի հանդեպ, դրա համար էլ նախագիծը ստացվեց: Բազմաթիվ նրբություններ ու գաղտնիքներ կան նաև սցենարական աշխատանքի մեջ, որոնք չեմ բացահայտի, դրանք, այսպես ասած, ֆիրմայի գաղտնիքն են»,– ժպիտով եզրափակեց սցենարիստը:

 

 

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:05 • 18/08

Քայլի Ջենների՝ հայկական դրոշ հիշեցնող պատկերով հանդերձանքն ու դստեր մասին հարցազրույցը Vogue Australia-ի էջերում

13:04 • 18/08

Paji-ն, Ten Walls-ը և այլ հայտնի դիջեյներ՝ մեկ բեմում. Ծաղկաձորում մեկնարկեց «Epic Eye» երաժշտության եւ արվեստի բացօթյա փառատոնը

14:45 • 17/08

«Այս տարի շատ ուրախ էի». Սիսիան Սեփանյանը՝ տարեդարձի խնջույքի և ընկերների անակնկալի մասին

14:12 • 17/08

Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի սիրառատ լուսանկարները

13:12 • 17/08

Քիմ Քարդաշյանը` երեխաների հետ Մայամիում հանգստանալիս (լուսանկարներ)

11:24 • 17/08

«Տարբերվող կերպարներով եմ ներկայացել». Մաշա Մնջոյանը՝ ակումբային ռիթմերով նոր տեսահոլովակի մասին

16:14 • 16/08

Շպռոտի գայթակղիչ տեսքն ու Lazzaro-ի հետ նոր տեսահոլովակը

13:30 • 16/08

Ալեքսանդր Բաբասյանի և որդու տարեդարձի խնջույքն ու կնոջ անակնկալը

17:25 • 15/08

«Շնորհավոր տարեդարձդ, իմ երջանկություն». Արմինկայի հուզիչ գրառումը՝ որդու 9-ամյակի առթիվ

17:01 • 15/08

«Եթե կերպարը պահանջում է, ուրեմն պետք է արվի». Հասմիկ Խոջյանը՝ ոճային փոփոխության և նոր ֆոտոշարքի մասին

11:25 • 15/08

Պրեմիերա. PROJECT LA - «Մահվան տեսիլ»

11:09 • 15/08

«Իրարից կատարյալ տարբեր են». ծնվել են Դավիթ Գրիգորյանի զույգ աղջիկները

17:42 • 14/08

«Ինձ դաստիարակելն արդեն ուշ է». Վարդան՝ իրեն քննադատողների, 14 տարեկանում տանից հեռանալու մասին

16:39 • 14/08

Զարուհի Բաբայանի սաները՝ «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից

12:03 • 14/08

«Ընկերուհիներիս հետ առաջին անգամ էի այդքան հեռու գնում». Եվա Բաղդասարյանը՝ Եգիպտոսում ամառային հանգստի և գործնական նոր առաջարկի մասին

11:18 • 14/08

«Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց դու ես իմ քույրը». Արփի Գաբրիելյանի լուսանկարը՝ քրոջ հետ

16:38 • 13/08

Երգչուհի Արևիկ Ալավերդյանը՝ որդու մկրտությունը Հայաստանում կազմակերպելու և ստեղծագործական նորության մասին

15:59 • 13/08

Անի Երանյանը՝ ANI’E բեմական անունով ներկայացրել է նոր տեսահոլովակի անոնսը

13:45 • 13/08

«Ազատությունը հենց թռիչքն է՝ հոգու, սրտի, մտքի». Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը Սիցիլիայում ամառային հանգստից

12:16 • 13/08

Հագեցած, ռիթմիկ և անակնկալներով օր՝ Սևանի ափին. կայացավ Sevan Summer Sprint-ը՝ Dj Սերժոյի, Ֆելիքս Խաչատրյանի, Միշոյի և Ռեինկարնացիայի մասնակցությամբ

14:00 • 11/08

«Կերպարս հայկական մենթալիտետին բնորոշ չէ». Անատի Սաքանյանը՝ ստեղծագործական նորության և ամառային հանգստի մեկնելու մասին

12:23 • 11/08

«Լուրջ վնասվածք չեմ ստացել». Էմմա Սապունջյանը՝ վթարի մեջ հայտնվելու, վարորդական փորձի և մեքենա նվեր ստանալու մասին

16:35 • 10/08

«Ուզում եմ, որ հրաշքները միշտ ուղեկցեն մեզ մեր կյանքում». Արամեն և Աննան նշում են իրենց պսակադրության 2-ամյակը

13:39 • 10/08

Աննա Մանուչարյանի դուստրը՝ 11-ամյա Արփին «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու, մայրիկի խորհուրդների և մրցույթից ակնկալիքների մասին

12:11 • 10/08

Մարինկա Խաչատրյանի սիրելիի ռոմանտիկ անակնկալը՝ իրենց ծանոթության 1-ամյակի առթիվ

10:59 • 10/08

Սամվել Գրիգորյանի դուստրը՝ երգչուհի Նարեն պսակադրվել է

17:15 • 09/08

Անի Երանյանի և Աբրահամ Ռուսոյի սիրառատ լուսանկարը

16:12 • 09/08

«Շատ հաճախ եմ հայտնվում դեպրեսիայի մեջ». Էվա Խաչատրյանն անկեղծանում է

14:39 • 09/08

Լուիզա Ղամբարյանը լուսանկար է հրապարակել Կիպրոսում ընտանեկան հանգստից

13:01 • 09/08

Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի որդու անունը հայտնի է

12:08 • 09/08

«Երազանքս է հայտնվել «Եվրատեսիլի» բեմում». 12-ամյա Մելիսան՝«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից

18:50 • 08/08

Իննա Խոջամիրյանը` ոճային փոփոխության և «Էլենի օրագիրը 2»–ի անսպասելի զարգացումների մասին

16:28 • 08/08

Արևիկ Ուդումյանի որդու 2-ամյակի գունեղ խնջույքը մանկապարտեզում

15:07 • 08/08

Գինու պատրաստումից մինչև այն համտեսելու մշակույթ. Վայոց ձորը՝ գինու ուղին բացահայտելու տարածաշրջան

13:16 • 08/08

Մարտա Կիրակոսյանը` ընկերության, սիրելու և ապագա ընտանիքի մասին

12:05 • 08/08

Ինգա Արշակյանը հայտնել է երկրորդ երեխայի սեռն ու անունը

18:31 • 07/08

«Պատասխանատվությունը մեծ է». ի՞նչ դերակատարում կունենա Վարուժան Մարգարյանը «Էլենի օրագիրը 2»–ում

15:52 • 07/08

Դավիթ Աղաջանյանի դիզայներական աշխատանքն ու սիրելիին որպես մոդել ընտրելու պատճառը

13:27 • 07/08

«Հպարտ կլինեմ կոչվել զինվոր». երգիչ Ռոբերտ Քոլոյանը զորակոչվել է բանակ

12:27 • 07/08

ԱՄՆ-ում ծնվել է Ինգա Արշակյանի երկրորդ երեխան

18:15 • 06/08

«Նրա անակնկալը ստացված էր». Ադրիանա Գալստյանը՝ 23-ամյակի խնջույքի և անակնկալի մասին

17:38 • 06/08

«Անձրևը խանգարեց ռոմանտիկ երեկոյին». Սուրեն Առուստամյանը՝ կնոջ տարեդարձի անակնկալի և ընտանեկան կյանքի մասին

17:31 • 06/08

«Կյանքս». Քլոե Քարդաշյանը դստեր լուսանկարն է հրապարակել՝ այն ուղեկցելով հայերեն բառով

16:40 • 06/08

Մոսո Կարապետյանի 30–ամյակն ու որդու համար կազմակերպված baby shower–ը

16:01 • 06/08

Տաթևիկ Ադումյանը մի քանի տարվա դադարից հետո լուսանկար է հրապարակել ամուսնու հետ` վերջ տալով ամուսնալուծության լուրերին

13:31 • 06/08

Նունե Եսայանի 49-ամյակի և տեսահոլովակի շնորհանդեսի հայտնի հյուրերն ու ամուսնու շնորհավորանքը

12:13 • 06/08

Հյուսիսային պողոտան՝ տարազային մշակույթի կենտրոն. «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի մասնակիցներն ու հետաքրքիր դրվագները

18:04 • 04/08

Հայաստանը «Մանկական Նոր ալիք 2018»-ում ներկայացրած Վարդան Մարգարյանը ուժերը կփորձի «Դեպի Մանկական Եվրատեսիլում»

15:12 • 04/08

«Աշխատանքը հիմնված է մեր ընկերության վրա». Լևոն Տեր–Պետրոսյանը` «Ազնիվ գողեր» ֆիլմի մասին

14:00 • 04/08

«Աղջիկս կարծես ընկերուհիս լիներ». Իվետա Եդիգարյանը՝ դստեր հետ ամառային հանգստի և տպավորությունների մասին

13:18 • 04/08

«Չեմ հիշում որևէ համերգ, որ այս երգը երգելիս չարտասվեմ». Սիլվա Հակոբյանի երգն իր կյանքի պատմության մասին

11:55 • 04/08

Ամերիկաբնակ հայ գործարար Աննա Կարապետյանը` Հայաստան վերադառնալու որոշման և բարեգործական նախագիծ սկսելու մասին

18:23 • 03/08

«Դաժան պատմության մեջ ընկանք». Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը

17:30 • 03/08

«Նվագախմբի երեխաներից» 9-ամյա Վովան` «Դեպի Մանկական Եվրատեսիլի» մասնակից

16:00 • 03/08

«10 օր բուժման կուրս պետք է անցնեմ». Լիլի Սարգսյանը՝ առողջական խնդրի մասին

14:46 • 03/08

«Էլենի օրագիրը 2». դերասանական կազմի փոփոխություններն ու առաջին մանրամասները

12:09 • 03/08

Արենա Զեյնալյանի տարբերվող ֆոտոշարքն ու բարեգործական նախագիծ սկսելու ծրագրերը

16:54 • 02/08

«Շատ ծանր տարանք բաժանումը». Ռոմելլա Թամարյանը՝ «Երկրորդ Վիցե Միսս ԱՊՀ» ճանաչվելու, թեժ մրցակցության և աղջիկների հետ հարաբերությունների մասին

16:42 • 02/08

«Կտխրեի, եթե թագս տայի ուրիշին». Շուշան Երիցյանն «Միսս ԱՊՀ» կազմակերպիչների նվերի` թագն իրեն պահելու և Իտալիայում հանգստի մասին

14:42 • 02/08

Քայլի Ջեների ընկերոջ` ռեփեր Թրևիս Սքոթի նոր ալբոմի շապիկին նկատել են «հայկական դրոշը»

13:14 • 02/08

«Կինս անակնկալ ձևով ինձ հայտնեց հղիության լուրը». Տիգրան Կարապետյանը շուտով հայր կդառնա

12:53 • 02/08

Անդոյի նվերը` կնոջ 32–ամյակին

17:59 • 01/08

«Եղել է մի պահ, երբ մտածել եմ այլ գործ գտնելու մասին». Աղաս Մանուկյանն անկեղծանում է

15:59 • 01/08

«Մասնակցում եմ հաղթելու համար». 19-ամյա Հովհաննես Սեմերջյանը՝ Costa Blanca fashion week մրցույթին կներկայացնի Կովկասը

14:26 • 01/08

Արթուր Գրիգորյանը Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

13:55 • 01/08

Սարոն լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ զբոսանքից

13:17 • 01/08

Ամառային թեժ փարթի-համերգ՝ Սևանի ափին. Միշոն, Ֆելիքս Խաչատրյանը, Ռեինկարնացիան և Dj Սերժոն Sevan Summer Sprint-ում և սպասվող անակնկալները

20:01 • 31/07

Զառա Սահակյան. «Ամեն ինչ սոցցանցերում հրապարակող մարդիկ կորցնում են իրականությունը»

19:05 • 31/07

Անի Երանյանը` հոգու, մարմնի ու հաճույքների մասին

17:39 • 31/07

Ջասթին Բիբերը մտադիր է կազմակերպել «տարվա լավագույն հարսանիքը»

16:46 • 31/07

ՄԵրի Մակարյանը` Մհերի նոր տեսահոլովակում

12:55 • 31/07

Յուլյա Ֆինկը, Մենչի դուստրը, Շուշան Երիցյանը չեն նկարահանվի «Դեպի երազանք 2»–ում. նախագծի կազմի փոփոխություններն ու նոր հերոսները

18:59 • 30/07

Եվա Ռիվաս. «Շատերին հունից հանում է իմ չափից ավելի բարձր ինքնագնահատականը»

18:33 • 30/07

Քիմ Քարդաշյանի նոր կարճ սանրվածքն ու երեկոյան ժամադրությունն ամուսնու հետ

17:44 • 30/07

5 տարի առանց Մարկ Սաղաթելյանի. այսօր դերասանի մահվան տարելիցն է

16:19 • 30/07

Մարտ Բաբայանը հայր է դարձել և հետաքրքիր անուն ընտրել փոքրիկի համար

13:07 • 30/07

Անահիտ Սիմոնյանի նոր նախագծի շնորհանդեսը, հայտնի հյուրերը, շքեղ տորթն ու կարևոր պահին Հայկոյի բացակայության պատճառը

18:25 • 28/07

Պրեմիերա. PROJECT LA - «Աշնան մեղեդի»

12:58 • 28/07

«Երջանիկ եմ, որ այսպիսի ընտանիք ունեմ». «Միսս Հայուհի» Արենա Զեյնալյանի բլից հարցազրույցը

12:20 • 28/07

«Վիտամինցի» Վաչեի ընտանեկան հանգիստը Հունաստանում

11:18 • 28/07

«Միսս ԱՊՀ 2018»–ին Հայաստանից Ռոմելլան զբաղեցրեց 3–րդ տեղը, հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչը

18:15 • 27/07

Ինչպես է անցել Դիանա Գրիգորյանի սցենարով «Թունավոր սեր» հեռուստասերիալի վերջին սերիայի նկարահանումը

15:59 • 27/07

Մանե Գրիգորյանի հանգիստն Իսպանիայում և տպավորությունները Բեյոնսեի և Jay–Z–ի համերգից

14:13 • 27/07

Հայկոյի, Մենչի և ՈւՀԱ «Նոր հայեր» թիմի մյուս անդամների հանգիստը Տանզանիայում

12:40 • 27/07

Այսօր կկայանա «Միսս ԱՊՀ 2018» մրցույթը, որին Հայաստանը կներկայացնի 23-ամյա Ռոմելլան, հաղթողին կթագադրի Շուշան Երիցյանը

16:32 • 26/07

Սարոն կրկին հայր է դարձել

14:47 • 26/07

Լուսինե Թովմասյանի 32-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

14:02 • 26/07

«Օսկարակիր դասախոսներ ունենք, որոնք Հոլիվուդից գաղտնիքներ են պատմում». Էմմա Հակոբյանը՝ ԱՄՆ–ում ուսում ստանալու և սիրելիից՝ «Վիտամինի» Վանից հեռու լինելու մասին

12:53 • 26/07

Քայլի Ջեները սկսել է ավելի թանկ վարձատրվել, քան Քիմ Քարդաշյանը. որքա՞ն արժե գովազդային մի հրապարակումն աստղերի էջերում

11:37 • 26/07

Սիրուշոն կներկայացնի «Վույ աման» հիթի երկրորդ մասը

18:03 • 25/07

Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ընտանեկան հանգիստը Եգիպտոսում և անսպասելի հանդիպումը Գարիկի ու Ռոբի ընտանիքներին

17:17 • 25/07

Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի համատեղ հանգիստը

16:00 • 25/07

«Անսովոր է, որ արդեն 30–ն անց եմ». Լուսինե Թովմասյանը` տարեդարձի խնջույքի և դստեր դիզայնով տորթի մասին

13:01 • 25/07

«Մենք ընկերներ չէինք». Նազենի Հովհաննիսյանը Լուսինե Թովմասյանի 32–ամյակի առթիվ պատմել է, թե ինչպես իրենք դարձան ընկերներ

12:02 • 25/07

«Հայաստանն ուրիշ երկիր է, սա մեզ համար ստեղծագործական մարտահրավեր է». Comedy Club-ը Երևան կգա ամբողջ կազմով

17:52 • 24/07

«Չեմ խուսափում իմ բիոլոգիական տարիքից». Լուիզա Ներսիսյանի տարեդարձի խնջույքը

15:33 • 24/07

Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների անունները

14:31 • 24/07

«Իմ երեխային տիկնիկի պես էի վերաբերում, բայց օրինակելի տատիկ կլինեմ». Վիվյեն Բաստաջյանը` վաղ տարիքում մայրանալու և արդեն տատիկ դառնալու մասին

11:28 • 24/07

«Հուսով եմ` մի օր Հայաստանն Ամերիկայից էլ մեծ երկիր է դառնալու». Nas Daily-ն չի ուզում հեռանալ Հայաստանից

17:12 • 23/07

«Հարյուրապատիկ ավելի շատ եմ սիրում կնոջս». Դավիթ Գրիգորյանը` զույգ երեխայի սպասելու մասին