«Դա միակ հարստությունն է, որ ես ունեմ». «Կարմիր բլուրի» Մոնիկան` անձնական կյանքի, ընտանիքի և կարիերայի մասին
Երիտասարդ դերասանուհի Լուիզա Մելքոնյանը հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Կարմիր բլուրում» մարմնավորած Մոնիկայի կերպարով։ Մոտ կես տարի Մնջախաղի պետական թատրոնում աշխատող Լուիզան առաջին անգամ է հեռուստադիտողներին գլխավոր հերոսուհու կերպարով ներկայանալու հնարավորություն ստացել և փորձում է արդարացնել այն։ Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել դերասանուհու հետ ինչպես մասնագիտական ճանապարհի, այնպես էլ հայտնիության, անձնական կյանքը փակ պահելու պատճառի մասին։
Թատերական ինստիտուտի 4–րդ կուրսի ուսանողուհին խոստովանում է, որ նկարահանումների սկզբում ադապտանալու խնդիր ուներ, քանի որ մի բան է կրթություն ստանալ, այլ բան է կիրառել այն։
«Ես առաջին անգամ էի ներկայանում որպես գլխավոր հերոսուհի։ Որքան էլ մասնագիտական կրթություն ստանալու ընթացքում բազա կուտակես, քեզ նաև փորձ է պետք։ Գիտելիքդ պետք է ճիշտ կիրառես»,– ասաց նա ու հավելեց, որ Ելենա Արշակյանից ճիշտ ժամանակահատվածում է ստացել նկարահանվելու առաջարկը, քանի որ արդեն ավարտական կուրսում է։
Ինչ վերաբերում է ստեղծագործական և դերասանական կազմին` Լուիզան հավատացնում է` ադապտանալու խնդիր չի ունեցել։ Ասում է` ինքն անմիջական մարդ է, միանգամից կարողանում է տիրապետել իրավիճակին ու հեշտ ադապտանալ նոր միջավայրին։ «Ստեղծագործական թիմում բոլորս շատ լավ հարաբերություններ ունենք։ Երբ դրսում նկարահանումներ ենք ունենում, բոլորը զարմանում են, թե ինչ ջերմ ենք միմյանց հետ։ Ոչ ոք չի գոռում, մունաթ չի գալիս։ Կարծում եմ` դա գալիս է և՛ մեզանից, և՛ պրոդյուսեր Ելենա Արշակյանի դրած հիմքից։ Մեզ մոտ սիրո համեմունքներ կան»,– ընդգծեց նա։
Երիտասարդ դերասանուհու խոսքով` հետևողական է իր տեսարաններին, որպեսզի կարողանա աճ գրանցել. «Ես ինքնաքննադատ եմ։ Դա ընտանիքիցս է գալիս։ Մենք միշտ մատնացույց ենք արել միմյանց սխալները, փորձել ենք ուղղորդել իրար։ Ընտանիքիս անդամները դերասաններ չեն, սակայն շատ են հետաքրքրված ոլորտով ու միշտ անում են իրենց դիտարկումները, ուղղություն են ցույց տալիս ինձ»։
Լուիզան անկեղծորեն խոստովանում է, որ ծուլանալու հակում ունի, շատ քնկոտ է, սակայն ավելիին հասնելու ձգտումը հաղթում է ծուլությանը. «Ես կատաստրոֆիկ ծույլ եմ, սարսափելի շատ եմ սիրում քնել, սակայն չեմ ուզում ծուլանալ։ Հասկանում եմ, որ այն վայրկյանից, երբ սկսեցի կաղել և ծուլանալ, կպարտվեմ։ Մեր ոլորտում ոսկե միջին չկա, կամ պետք է լիարժեք անես աշխատանքդ, կամ չանես։ Դերասանական աշխատանքը ֆիզիկական ու հոգեբանական ծանրաբեռնվածություն է, բայց ես սիրում եմ ինքս ինձ տանջել»։
«Կարմիր բլուրի» բերած հայտնիությունը Լուիզայի համար կանխատեսելի էր։ Ասում է` մանկուց էր ուզում հայտնի լինել։ «Ես նկարահանվում եմ բարձր վարկանիշ ու հեղինակություն ունեցող դերասանների հետ և կանխատեսելի էր, որ, իրենց հետ աշխատելով, ես էլ եմ հայտնի դառնալու։ Առօրյայում հայտնիությունն ինձ չի խանգարում, որովհետև ես պատրաստ էի սրան։ Հայտնի դառնալու ցանկություն ունեցել եմ փոքրուց, ես գիտակցաբար եմ գնացել այս քայլին։ Չեմ ասում, թե հանրաճանաչ եմ, ինչպես օրինակ Անջելինա Ջոլին, սակայն Հայաստանի մասշտաբով «Կարմիր բլուրն» ինձ հայտնիություն է բերել։ Հայաստանն այնքան փոքր է, որ դու չես կարող առանձնացված լինել։ Իհարկե, հայտնիությունից հետո մի քիչ ավելի զգոն ես դառնում հասարակական միջավայրում` քո ամեն քայլը հասարակության աչքի առաջ է։ Սակայն դեռ մանկուց կարողացել եմ ինձ ճիշտ պահել, ըստ շրջապատի` հասկանալ, որտեղ ինչպես դրսևորեմ ինձ։ Ենթագիտակցությանդ մեջ կա այն փաստը, որ ամեն վայրկյան ուշադրության կենտրոնում ես, սակայն ես չեմ խաղում, շարունակում եմ լինել այն, ինչ կամ, իհարկե, ավելի հավաք, զգոն։ Իմ կյանքի այդ փոփոխությունից հետո ես, որպես մարդ, չեմ փոխվել։ Փորձում եմ պահպանել իմ տեսակը` չփոխվել, չկորցնել ընկերներիս։ Բնականաբար, ինչպես յուրաքանչյուր աղջիկ, մի քիչ գոռոզ եմ, գիտեմ` ում հետ շփվել, սակայն դա հայտնի դառնալուց հետո չեմ այդպիսին դարձել»,– ասաց երիտասարդ դերասանուհին։
Թեև Լուիզան ասում է, որ պատրաստ էր հայտնի դառնալուն և իր համար կանխատեսելի էր այն, ինչ իրեն սպասվում է, անձնական կյանքը փորձում է փակ պահել այնքան, որքան հնարավոր լինի։ «Իմ անձնական կյանքի մասին խոսել չեմ սիրում։ Դա այն միակ աշխարհն է, որն իմն է։ Իմ ամեն քայլափոխը հասարակությանն է, անձնականս միակ բանն է, որը միայն իմն է։ Դա միակ հարստությունն է, որ ես ունեմ և չեմ ուզում որևէ մեկն իմանա այդ մասին։ Կաշխատեմ հնարավորինս փակ պահել այն։ Իհարկե, եթե ինչ–որ մեծ փոփոխություն լինի իմ կյանքում, ուրախությունս կկիսեմ հանրության հետ»։
Լուիզան համաձայն չէ կարծրատիպի հետ, թե դերասանական ոլորտի աղջիկների համար առավել բարդ է դասավորել անձնական կյանքը, քանի որ շատերը նրանց այլ կերպ են ընկալում։ Ասում է, եթե ինչ–որ բան չի ստացվում, չպետք է բարդել ոլորտի վրա, մարդը պետք է իր մեջ հասկանա պատճառը։
Դերասանի աշխատանքը պահանջում է ազատություն և համարձակություն։ Երիտասարդ դերասանուհին նկատեց, որ այն համարձակությունը, որը կարող է ցուցաբերել կերպարը կերտելիս, իրական կյանքում չի ցուցաբերի։ «Երբ կերպարդ ազատ է, դա համարձակություն չէ, դա կերպարդ է։ Իրական կյանքում ես կարող է չհագնվեմ այնպես, ինչպես ֆիլմում է պահանջվում։ Լուիզան և իր հերոսուհին չպետք է նույնը լինեն։ Եթե նկարահանման չեմ, ես ինձ դրսում չեմ թույլ տա կարճ բացվածքով հագուստ։ Նկարահանման ժամանակ չափի մեջ ամեն ինչ կանեմ, եթե արդարացված է կերպարով, եթե հասկանամ, որ առանց դրա տեսարանը, սերիալը կտապալվեն։ Ինչ վերաբերում է բաց տեսարաններում նկարահանվելուն` ես հասկանում եմ, որ դա մասնագիտական պահանջ է, սակայն կարևորում եմ նաև հասարակական կարծիքը։ Կարծում եմ` ես չեմ համաձայնի նկարահանվել բաց տեսարանում։ Հասարակական կարծիքը զսպող օղակ է դառնում։ Եթե ես արտերկրում ապրեի, հասարակության աչքին բաց տեսարանը սովորական երևույթ լիներ, գուցե, համաձայնեի նկարահանվել։ Սակայն մեզ մոտ նույնիսկ համբույրի տեսարանն է մեծ պատմություն դառնում։ Ես համբույրի տեսարանում էլ չեմ նկարահանվի։ Իհարկե, հասկանում եմ, որ եթե ուզում ենք ինչ–որ բան փոխել, առաջին հերթին մենք մեզ պիտի փոխենք, բայց այդ տեսանկյունից ես դեռ չունեմ այդքան համարձակություն»,– նկատեց նա։
Լուիզան կարծրատիպային մոտեցում է համարում, երբ ասում են, թե հեռուստատեսություն կարելի է մուտք գործել բացառապես ծանոթի կամ հարուստ սիրեկանի օգնությամբ։ «Ես ունեմ իմ օրինակը։ Պարտադիր չէ ծանոթ ունենալ։ Եթե ունես բազա, խելք, կարող ես ինքդ քեզնով հասնել ամեն ինչի, ինչու կողմնակի մարդկանց խառնել։ Ամեն մարդ իր խելքից է տուժում կամ շահում։ Իմ դասախոսները, իհարկե, ուղղորդում են ինձ, սակայն չի կարող լինել դեպք, որ ինձ համար միջնորդեն, ասեն` իմ ծանոթն է, թող նկարահանվի։ Ես շատ սկզբունքային եմ»,– նշեց երիտասարդ դերասանուհին։
Խոսելով իր նպատակների մասին` Լուիզան ասաց, որ այն, ինչ անում է ներկայում, ապագայի ճանապարհը կերտելու համար է։ Նա ուզում է ինքնադրսևորվել ոչ միայն որպես դերասանուհի, այլև հաղորդավարուհի։ «Ես ունեմ հստակ ուղղություն, որը չեմ կորցնում իմ նպատակակետին հասնելու համար։ Ես չեմ սիրում տեղում դոփել։ Ուզում եմ գնալ տարբեր ուղղություններով։ Չեմ սահմանափակվելու միայն սերիալում նկարահանվելով։ Միանշանակ, պետք է ներկայանամ նաև գեղարվեստական ֆիլմերում։ Ունեմ փորձ նաև որպես հաղորդավարուհի։ Ուզում եմ ներկայանալ նաև որպես հաղորդավարուհի»,– ասաց նա ու հավելեց, որ միջազգային միջոցառումներ է վարել։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)