Աղաս Մանուկյանը՝ ընտանիքի, երկու երեխայի, շինարարական խանութում աշխատելու և հեռուստատեսությունում հայտնվելու մասին

17:12 • 18.05.18



 

Վանաձորի պետական Մանկավարաժական համալսարանի շրջանավարտ անգլերեն և ֆրանսերեն լեզուների ուսուցիչ, Աղաս Մանուկյանը երբևէ չի աշխատել իր ընտրած մասնագիտությամբ։ Ասում է՝ ճակատագրի բերումով է հայտնվել մի ոլորտում, որն ամենից շատ է սիրում: Աղասին շատերը ճանաչեցին «Սթենդ ափ» քոմեդի շոու նախագծից: Լոռեցի տղան, Լոռվա բարբառով պատմում է այնպիսի երևույթների մասին, որոնք շատերս, գուցե, նկատում ենք, բայց չենք բարձրաձայնում:

 

Tert.am Life-ի հետ զրույցում Աղասը պատմեց հեռուստատեսությունում հայտնվելու, մինչև այդ կատարած աշխատանքի մասին, ընտանիքի մասին։

 

«Ես երբևէ ինձ չեմ պատկերացրել ուսուցչի մասնագիտությամբ աշխատելիս, թեև լեզուների իմացությունն ինձ միշտ պետք է գալիս: Երկար ժամանակ աշխատել եմ որպես շինարարական խանութ-սրահի մենեջեր, բայց ինձ ոչ լիարժեք եմ զգացել այդ գործի մեջ: Կարծում եմ, երբ մարդն իր սիրած գործով չի զբաղվում, որքան էլ բարձր վարձատրվի, միևնույն է, իրեն լիարժեք չի զգա»,-ասաց Աղասը:

 

 

Տարբեր թեմաներ հումորով փաթեթավորելու և բեմից հանդիսատեսին ծիծաղեցնելու փորձ Աղասն ունեցել է ավելի վաղ` ներկայանալով ՈւՀԱ-ի ուսանողական լիգայում Վանաձորը ներկայացնող թիմում: Նա պատմեց, որ հեռուստատեսություն տանող ճանապարհը սկսվել է հենց այդտեղից. «Այնպես ստացվեց, որ Արամ Խաչատրյանի համերգասրահում անցկացվող КВН-ի հոբելյանական խաղը պետք է հեռարձակվեր ATV հեռուստաընկերությամբ: «Սթենդ ափ» քոմեդի նախագծի պրոդյուսեր Սարգիս Մնոյանը դիտել էր խաղը, նկարել էր ինձ էկրանից ու ուղարկել ՈՒՀԱ-ի տղաներին, որ ինձ գտնեն և կոնտակտ փոխանցեն իրեն: Այդպես գտան, կանչեցին, փորձեցինք՝ հասկանալու, թե ինչպես կստացվի ինձ մոտ։ Այդպես էլ սկսվեց ճանապարհս»:

 

Աղասն անկեղծացավ, որ հեռուստատեսություն մտնելու սկզբնական փուլում որոշակի դժվարություններ ունեցել է, քանի որ հեռուստատեսային աշխարհը հումորիստից պահանջում է անընդհատ լինել լավ «մարզավիճակում»:

 

«Միշտ պետք է քեզ կատարելագործես, որովհետև երբ հանդիսատեսը կամ հեռուստադիտողը քեզ հավանում է կոնկրետ մի կերպարի մեջ, դա պահպանելը և չհոգնեցնելը շատ դժվար է, իմ փորձից եմ ասում: Պետք է կարողանաս, պահելով քո հիմնական կերպարը, ելույթներդ համեմել հետաքրքիր պատմություններով: Այդ տեսանկյունից ես ամեն օր աշխատում եմ թե՛ սցենարական, թե՛ խաղարկային ուղղությամբ»,-ասաց Աղասը:

 

Սթենդափերը նշեց, որ ելույթներում հաճախ է անդրադառնում իր բարեկամներին ու նրանց հետ տեղի ունեցած իրավիճակներին, իհարկե, բոլորի համաձայնությունը նախապես ստանալուց հետո։ Նա վստահեցրեց, որ մինչ օրս որևէ մեկն իրենից չի նեղացել:

 

 

«Բարեկամներս ոչ թե զանգում են ու ասում՝ ինչի ես մեր մասին հումորներ անում, այլ ծիծաղելով ասում են, որ իրենց դուր է եկել: Օրինակ՝ մի սցենար ունեի մորաքրոջս տղայի մասին, ով շատ բծախնդիր է: Նախապես զանգել էի իրեն ու ասել, որ մտածել եմ անդրադառնալ իր «քթի մազ» լինելուն, ինչին ինքը ծիծաղով արաձագանքեց և ասաց, որ իրեն, անգամ, լավ կզգա: Նույնիսկ նրա իրական անունն եմ հնչեցրել ելույթիս ժամանակ: Ընդհանրապես, սթենդ-ափի մեր թիմով աշխատում ենք կյանքից, իրական դեպքերից վերցված դրվագներ պատմել։ Սթենդ-ափի ժանրը հենց դա է ենթադրում` բարձրաձայնել այն երևույթների մասին, որոնք բոլորի հետ պատահում են, բայց քչերն են բարձրաձայնում: Այդ առումով մենք անընդհատ փնտրտուքների մեջ ենք»:

 

Աղասից հետքրքրվեցինք, թե լոռեցի լինելը խաղարկելն ու Լոռվա բարբառով խոսելը որքանո՞վ է իր համար շահեկան, ի պատասխան` նա նշեց, որ դա հատուկ մտածված քայլ չի եղել՝ պարզապես բեմում խոսում է այնպես, ինչպես առօրյայում և կարծում է, որ լոռեցու կերպարն իր դեպքում շատ անկեղծ է ստացվել: Աղասը պատմեց, թե ինչպես «Ա, էդ ո՞վ են դրանք» կամ «Ա, ընչի՞ հըմար» տարածում գտած  արտահայտությունները տեղ գտան իր ելույթներում. «Դրանք իմպրովիզով ստացվեցին և զգացի, որ սիրվել են մարդկանց կողմից: Մի անգամ, երբ հումոր արեցի Վանաձորում ապրող մարդկանց որոշակի խմբի մասին, այդքան հաջող չստացվեց ու հանդիսատեսը լավ չծիծաղեց, այդ պահին մտքովս իմպրովիզ անցավ, ասացի՝ «Ա, էդ ո՞վ են դրանք» ու բոլորը սկսեցին ծիծաղել։ Հենց այդ ձևով էլ ելույթս եթեր գնաց: Այսօր շատ մարդիկ ինձ անունով կամ արտաքնապես չեն ճանաչում, բայց այդ արտահայտություններին ծանոթ են, ինչն ինձ համար հաճելի է»:

 

Գաղտնիք չէ, որ Լոռվա բարբառը խաղարկում են շատ այլ հումորիստներ, ինչը նրա խոսքով, հաճախ վերածվում է ուղղակի անհաջող փորձի։ «Լոռեցու բարբառով շատ են փորձել հումոր անել, բայց երբ ես լսել եմ, միանգամից հասկացել եմ, որ այդ մարդը լոռեցի չէ: Ճիշտ է, իրենք շեշտեր են դնում, կամ երկարացնում են բառը, բայց միայն դա բավական չէ»,– նկատեց սթենդափերը։

 

 

Աղասի կարծիքով` հումորի մեջ ամենակարևորն անկեղծությունն է, հակառակ դեպքում, նույնիսկ ամենասուր տեքստերը չեն կարող սիրվել հանդիսատեսի կողմից: Այս փուլում նա ներկայանում է նաև «Երեկոյան Ազոյան» հաղորդաշարում՝ «բամբԱղասանք» էջում։ «Սա ինձ համար հետաքրքիր կերպով ներկայանալու մեկ այլ հարթակ է ։ «Երեկոյան Ազոյան»-ում փորձում ենք բամբասանքներ փնտրել, որոնք ժողովրդի մեջ տարածված են: Դա ինձ համար մի ուրիշ հարթակ է՝ ավելի շատ լրագրողական, որում ես ամենաքիչն էի ինձ պատկերացնում։ Կարծես թե, ստացվում է հումորային լրագրող լինելը»:

 

Աղասը նշեց, որ հեռուստատեսությունն իրեն հայտնիություն բերել է, բայց որևէ բան չի փոխել իր կենսակերպում: Նրա խոսքով` հումորն իրեն նաև կյանքում միշտ օգնում է հաղթահարել դժվար իրավիճակները և ավելի լավատես լինել։ Միաժամանակ, նա նշեց, որ չի մոռանում լրջության մասին:

 

Անդրադառնալով իր ընտանիքին՝ հումորիստն ասաց, որ այս տարվա փետրվարից ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան՝ մշտական բնակության: Աղասի որդին 5 տարեկան է, դուստրը շուտով մեկ տարեկան կդառնա։ Հումորիստի խոսքով` նրանք ևս հետևում են իր ելույթներին: Հարցին, թե ընկերական շրջապատում կամ ընտանիքում հաճա՞խ են դիմում իր օգնությանը` տրամադրություն բարձրացնելու համար, Աղասը պատասխանեց. «Իհարկե, օրինակ՝ իմ ընտանիքն ամեն րոպե սպասում է, երբ եմ տուն գնալու, որ բոլորի տրամադրությունը բարձրացնեմ։ Ինչքան էլ տխուր լինեն, երբ ես մտնում եմ տուն ու ասում՝«Ա, ընչի՞ հըմար եք տխուր», սկսում են ծիծաղել։ Դա արդեն ինձ դուր է գալիս, որովհետև ինքս փոքր տարիքից չեմ սիրել հոնքերը կիտելն ու վատ տրամադրություն ունենալը»:

 

 

Անահիտ Հակոբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:05 • 18/08

Քայլի Ջենների՝ հայկական դրոշ հիշեցնող պատկերով հանդերձանքն ու դստեր մասին հարցազրույցը Vogue Australia-ի էջերում

13:04 • 18/08

Paji-ն, Ten Walls-ը և այլ հայտնի դիջեյներ՝ մեկ բեմում. Ծաղկաձորում մեկնարկեց «Epic Eye» երաժշտության եւ արվեստի բացօթյա փառատոնը

14:45 • 17/08

«Այս տարի շատ ուրախ էի». Սիսիան Սեփանյանը՝ տարեդարձի խնջույքի և ընկերների անակնկալի մասին

14:12 • 17/08

Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի սիրառատ լուսանկարները

13:12 • 17/08

Քիմ Քարդաշյանը` երեխաների հետ Մայամիում հանգստանալիս (լուսանկարներ)

11:24 • 17/08

«Տարբերվող կերպարներով եմ ներկայացել». Մաշա Մնջոյանը՝ ակումբային ռիթմերով նոր տեսահոլովակի մասին

16:14 • 16/08

Շպռոտի գայթակղիչ տեսքն ու Lazzaro-ի հետ նոր տեսահոլովակը

13:30 • 16/08

Ալեքսանդր Բաբասյանի և որդու տարեդարձի խնջույքն ու կնոջ անակնկալը

17:25 • 15/08

«Շնորհավոր տարեդարձդ, իմ երջանկություն». Արմինկայի հուզիչ գրառումը՝ որդու 9-ամյակի առթիվ

17:01 • 15/08

«Եթե կերպարը պահանջում է, ուրեմն պետք է արվի». Հասմիկ Խոջյանը՝ ոճային փոփոխության և նոր ֆոտոշարքի մասին

11:25 • 15/08

Պրեմիերա. PROJECT LA - «Մահվան տեսիլ»

11:09 • 15/08

«Իրարից կատարյալ տարբեր են». ծնվել են Դավիթ Գրիգորյանի զույգ աղջիկները

17:42 • 14/08

«Ինձ դաստիարակելն արդեն ուշ է». Վարդան՝ իրեն քննադատողների, 14 տարեկանում տանից հեռանալու մասին

16:39 • 14/08

Զարուհի Բաբայանի սաները՝ «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից

12:03 • 14/08

«Ընկերուհիներիս հետ առաջին անգամ էի այդքան հեռու գնում». Եվա Բաղդասարյանը՝ Եգիպտոսում ամառային հանգստի և գործնական նոր առաջարկի մասին

11:18 • 14/08

«Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց դու ես իմ քույրը». Արփի Գաբրիելյանի լուսանկարը՝ քրոջ հետ

16:38 • 13/08

Երգչուհի Արևիկ Ալավերդյանը՝ որդու մկրտությունը Հայաստանում կազմակերպելու և ստեղծագործական նորության մասին

15:59 • 13/08

Անի Երանյանը՝ ANI’E բեմական անունով ներկայացրել է նոր տեսահոլովակի անոնսը

13:45 • 13/08

«Ազատությունը հենց թռիչքն է՝ հոգու, սրտի, մտքի». Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը Սիցիլիայում ամառային հանգստից

12:16 • 13/08

Հագեցած, ռիթմիկ և անակնկալներով օր՝ Սևանի ափին. կայացավ Sevan Summer Sprint-ը՝ Dj Սերժոյի, Ֆելիքս Խաչատրյանի, Միշոյի և Ռեինկարնացիայի մասնակցությամբ

14:00 • 11/08

«Կերպարս հայկական մենթալիտետին բնորոշ չէ». Անատի Սաքանյանը՝ ստեղծագործական նորության և ամառային հանգստի մեկնելու մասին

12:23 • 11/08

«Լուրջ վնասվածք չեմ ստացել». Էմմա Սապունջյանը՝ վթարի մեջ հայտնվելու, վարորդական փորձի և մեքենա նվեր ստանալու մասին

16:35 • 10/08

«Ուզում եմ, որ հրաշքները միշտ ուղեկցեն մեզ մեր կյանքում». Արամեն և Աննան նշում են իրենց պսակադրության 2-ամյակը

13:39 • 10/08

Աննա Մանուչարյանի դուստրը՝ 11-ամյա Արփին «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու, մայրիկի խորհուրդների և մրցույթից ակնկալիքների մասին

12:11 • 10/08

Մարինկա Խաչատրյանի սիրելիի ռոմանտիկ անակնկալը՝ իրենց ծանոթության 1-ամյակի առթիվ

10:59 • 10/08

Սամվել Գրիգորյանի դուստրը՝ երգչուհի Նարեն պսակադրվել է

17:15 • 09/08

Անի Երանյանի և Աբրահամ Ռուսոյի սիրառատ լուսանկարը

16:12 • 09/08

«Շատ հաճախ եմ հայտնվում դեպրեսիայի մեջ». Էվա Խաչատրյանն անկեղծանում է

14:39 • 09/08

Լուիզա Ղամբարյանը լուսանկար է հրապարակել Կիպրոսում ընտանեկան հանգստից

13:01 • 09/08

Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի որդու անունը հայտնի է

12:08 • 09/08

«Երազանքս է հայտնվել «Եվրատեսիլի» բեմում». 12-ամյա Մելիսան՝«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից

18:50 • 08/08

Իննա Խոջամիրյանը` ոճային փոփոխության և «Էլենի օրագիրը 2»–ի անսպասելի զարգացումների մասին

16:28 • 08/08

Արևիկ Ուդումյանի որդու 2-ամյակի գունեղ խնջույքը մանկապարտեզում

15:07 • 08/08

Գինու պատրաստումից մինչև այն համտեսելու մշակույթ. Վայոց ձորը՝ գինու ուղին բացահայտելու տարածաշրջան

13:16 • 08/08

Մարտա Կիրակոսյանը` ընկերության, սիրելու և ապագա ընտանիքի մասին

12:05 • 08/08

Ինգա Արշակյանը հայտնել է երկրորդ երեխայի սեռն ու անունը

18:31 • 07/08

«Պատասխանատվությունը մեծ է». ի՞նչ դերակատարում կունենա Վարուժան Մարգարյանը «Էլենի օրագիրը 2»–ում

15:52 • 07/08

Դավիթ Աղաջանյանի դիզայներական աշխատանքն ու սիրելիին որպես մոդել ընտրելու պատճառը

13:27 • 07/08

«Հպարտ կլինեմ կոչվել զինվոր». երգիչ Ռոբերտ Քոլոյանը զորակոչվել է բանակ

12:27 • 07/08

ԱՄՆ-ում ծնվել է Ինգա Արշակյանի երկրորդ երեխան

18:15 • 06/08

«Նրա անակնկալը ստացված էր». Ադրիանա Գալստյանը՝ 23-ամյակի խնջույքի և անակնկալի մասին

17:38 • 06/08

«Անձրևը խանգարեց ռոմանտիկ երեկոյին». Սուրեն Առուստամյանը՝ կնոջ տարեդարձի անակնկալի և ընտանեկան կյանքի մասին

17:31 • 06/08

«Կյանքս». Քլոե Քարդաշյանը դստեր լուսանկարն է հրապարակել՝ այն ուղեկցելով հայերեն բառով

16:40 • 06/08

Մոսո Կարապետյանի 30–ամյակն ու որդու համար կազմակերպված baby shower–ը

16:01 • 06/08

Տաթևիկ Ադումյանը մի քանի տարվա դադարից հետո լուսանկար է հրապարակել ամուսնու հետ` վերջ տալով ամուսնալուծության լուրերին

13:31 • 06/08

Նունե Եսայանի 49-ամյակի և տեսահոլովակի շնորհանդեսի հայտնի հյուրերն ու ամուսնու շնորհավորանքը

12:13 • 06/08

Հյուսիսային պողոտան՝ տարազային մշակույթի կենտրոն. «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի մասնակիցներն ու հետաքրքիր դրվագները

18:04 • 04/08

Հայաստանը «Մանկական Նոր ալիք 2018»-ում ներկայացրած Վարդան Մարգարյանը ուժերը կփորձի «Դեպի Մանկական Եվրատեսիլում»

15:12 • 04/08

«Աշխատանքը հիմնված է մեր ընկերության վրա». Լևոն Տեր–Պետրոսյանը` «Ազնիվ գողեր» ֆիլմի մասին

14:00 • 04/08

«Աղջիկս կարծես ընկերուհիս լիներ». Իվետա Եդիգարյանը՝ դստեր հետ ամառային հանգստի և տպավորությունների մասին

13:18 • 04/08

«Չեմ հիշում որևէ համերգ, որ այս երգը երգելիս չարտասվեմ». Սիլվա Հակոբյանի երգն իր կյանքի պատմության մասին

11:55 • 04/08

Ամերիկաբնակ հայ գործարար Աննա Կարապետյանը` Հայաստան վերադառնալու որոշման և բարեգործական նախագիծ սկսելու մասին

18:23 • 03/08

«Դաժան պատմության մեջ ընկանք». Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը

17:30 • 03/08

«Նվագախմբի երեխաներից» 9-ամյա Վովան` «Դեպի Մանկական Եվրատեսիլի» մասնակից

16:00 • 03/08

«10 օր բուժման կուրս պետք է անցնեմ». Լիլի Սարգսյանը՝ առողջական խնդրի մասին

14:46 • 03/08

«Էլենի օրագիրը 2». դերասանական կազմի փոփոխություններն ու առաջին մանրամասները

12:09 • 03/08

Արենա Զեյնալյանի տարբերվող ֆոտոշարքն ու բարեգործական նախագիծ սկսելու ծրագրերը

16:54 • 02/08

«Շատ ծանր տարանք բաժանումը». Ռոմելլա Թամարյանը՝ «Երկրորդ Վիցե Միսս ԱՊՀ» ճանաչվելու, թեժ մրցակցության և աղջիկների հետ հարաբերությունների մասին

16:42 • 02/08

«Կտխրեի, եթե թագս տայի ուրիշին». Շուշան Երիցյանն «Միսս ԱՊՀ» կազմակերպիչների նվերի` թագն իրեն պահելու և Իտալիայում հանգստի մասին

14:42 • 02/08

Քայլի Ջեների ընկերոջ` ռեփեր Թրևիս Սքոթի նոր ալբոմի շապիկին նկատել են «հայկական դրոշը»

13:14 • 02/08

«Կինս անակնկալ ձևով ինձ հայտնեց հղիության լուրը». Տիգրան Կարապետյանը շուտով հայր կդառնա

12:53 • 02/08

Անդոյի նվերը` կնոջ 32–ամյակին

17:59 • 01/08

«Եղել է մի պահ, երբ մտածել եմ այլ գործ գտնելու մասին». Աղաս Մանուկյանն անկեղծանում է

15:59 • 01/08

«Մասնակցում եմ հաղթելու համար». 19-ամյա Հովհաննես Սեմերջյանը՝ Costa Blanca fashion week մրցույթին կներկայացնի Կովկասը

14:26 • 01/08

Արթուր Գրիգորյանը Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

13:55 • 01/08

Սարոն լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ զբոսանքից

13:17 • 01/08

Ամառային թեժ փարթի-համերգ՝ Սևանի ափին. Միշոն, Ֆելիքս Խաչատրյանը, Ռեինկարնացիան և Dj Սերժոն Sevan Summer Sprint-ում և սպասվող անակնկալները

20:01 • 31/07

Զառա Սահակյան. «Ամեն ինչ սոցցանցերում հրապարակող մարդիկ կորցնում են իրականությունը»

19:05 • 31/07

Անի Երանյանը` հոգու, մարմնի ու հաճույքների մասին

17:39 • 31/07

Ջասթին Բիբերը մտադիր է կազմակերպել «տարվա լավագույն հարսանիքը»

16:46 • 31/07

ՄԵրի Մակարյանը` Մհերի նոր տեսահոլովակում

12:55 • 31/07

Յուլյա Ֆինկը, Մենչի դուստրը, Շուշան Երիցյանը չեն նկարահանվի «Դեպի երազանք 2»–ում. նախագծի կազմի փոփոխություններն ու նոր հերոսները

18:59 • 30/07

Եվա Ռիվաս. «Շատերին հունից հանում է իմ չափից ավելի բարձր ինքնագնահատականը»

18:33 • 30/07

Քիմ Քարդաշյանի նոր կարճ սանրվածքն ու երեկոյան ժամադրությունն ամուսնու հետ

17:44 • 30/07

5 տարի առանց Մարկ Սաղաթելյանի. այսօր դերասանի մահվան տարելիցն է

16:19 • 30/07

Մարտ Բաբայանը հայր է դարձել և հետաքրքիր անուն ընտրել փոքրիկի համար

13:07 • 30/07

Անահիտ Սիմոնյանի նոր նախագծի շնորհանդեսը, հայտնի հյուրերը, շքեղ տորթն ու կարևոր պահին Հայկոյի բացակայության պատճառը

18:25 • 28/07

Պրեմիերա. PROJECT LA - «Աշնան մեղեդի»

12:58 • 28/07

«Երջանիկ եմ, որ այսպիսի ընտանիք ունեմ». «Միսս Հայուհի» Արենա Զեյնալյանի բլից հարցազրույցը

12:20 • 28/07

«Վիտամինցի» Վաչեի ընտանեկան հանգիստը Հունաստանում

11:18 • 28/07

«Միսս ԱՊՀ 2018»–ին Հայաստանից Ռոմելլան զբաղեցրեց 3–րդ տեղը, հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչը

18:15 • 27/07

Ինչպես է անցել Դիանա Գրիգորյանի սցենարով «Թունավոր սեր» հեռուստասերիալի վերջին սերիայի նկարահանումը

15:59 • 27/07

Մանե Գրիգորյանի հանգիստն Իսպանիայում և տպավորությունները Բեյոնսեի և Jay–Z–ի համերգից

14:13 • 27/07

Հայկոյի, Մենչի և ՈւՀԱ «Նոր հայեր» թիմի մյուս անդամների հանգիստը Տանզանիայում

12:40 • 27/07

Այսօր կկայանա «Միսս ԱՊՀ 2018» մրցույթը, որին Հայաստանը կներկայացնի 23-ամյա Ռոմելլան, հաղթողին կթագադրի Շուշան Երիցյանը

16:32 • 26/07

Սարոն կրկին հայր է դարձել

14:47 • 26/07

Լուսինե Թովմասյանի 32-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

14:02 • 26/07

«Օսկարակիր դասախոսներ ունենք, որոնք Հոլիվուդից գաղտնիքներ են պատմում». Էմմա Հակոբյանը՝ ԱՄՆ–ում ուսում ստանալու և սիրելիից՝ «Վիտամինի» Վանից հեռու լինելու մասին

12:53 • 26/07

Քայլի Ջեները սկսել է ավելի թանկ վարձատրվել, քան Քիմ Քարդաշյանը. որքա՞ն արժե գովազդային մի հրապարակումն աստղերի էջերում

11:37 • 26/07

Սիրուշոն կներկայացնի «Վույ աման» հիթի երկրորդ մասը

18:03 • 25/07

Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ընտանեկան հանգիստը Եգիպտոսում և անսպասելի հանդիպումը Գարիկի ու Ռոբի ընտանիքներին

17:17 • 25/07

Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի համատեղ հանգիստը

16:00 • 25/07

«Անսովոր է, որ արդեն 30–ն անց եմ». Լուսինե Թովմասյանը` տարեդարձի խնջույքի և դստեր դիզայնով տորթի մասին

13:01 • 25/07

«Մենք ընկերներ չէինք». Նազենի Հովհաննիսյանը Լուսինե Թովմասյանի 32–ամյակի առթիվ պատմել է, թե ինչպես իրենք դարձան ընկերներ

12:02 • 25/07

«Հայաստանն ուրիշ երկիր է, սա մեզ համար ստեղծագործական մարտահրավեր է». Comedy Club-ը Երևան կգա ամբողջ կազմով

17:52 • 24/07

«Չեմ խուսափում իմ բիոլոգիական տարիքից». Լուիզա Ներսիսյանի տարեդարձի խնջույքը

15:33 • 24/07

Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների անունները

14:31 • 24/07

«Իմ երեխային տիկնիկի պես էի վերաբերում, բայց օրինակելի տատիկ կլինեմ». Վիվյեն Բաստաջյանը` վաղ տարիքում մայրանալու և արդեն տատիկ դառնալու մասին

11:28 • 24/07

«Հուսով եմ` մի օր Հայաստանն Ամերիկայից էլ մեծ երկիր է դառնալու». Nas Daily-ն չի ուզում հեռանալ Հայաստանից

17:12 • 23/07

«Հարյուրապատիկ ավելի շատ եմ սիրում կնոջս». Դավիթ Գրիգորյանը` զույգ երեխայի սպասելու մասին