«Երևանյան փողոցներում նվագելով՝ գումար ենք աշխատում տեսահոլովակ նկարելու համար». Simbiozz բենդի պատմությունը
Ալտերնատիվ հիփ-հոփ և բացառապես հայալեզու երգեր տարբեր թեմաներով՝ քաղաքականից մինչև խաղողի օղու մասին. սա է ամիսներ առաջ ստեղծված, հանրությանը առայժմ ոչ այնքան հայտնի ՝ Simbiozz բենդի երաժշտական բնութագիրը: Մաշտոցի պուրակում ու Սարյանի այգում նվագող տղաներին տեսած ու ակամայից՝ բացօթյա համերգի ունկնդիրը դարձած կլինեն շատերը: Թե ինչպես Թատերական ինստիտուտի ու Կոնսերվատորիայի ուսանողները միավորվեցին և ստեղծեցին խումբը, փողոցից հասան փաբեր ու մի շարք այլ հարցեր Tert.am Life-ը պարզել է՝ խոսելով խմբի մեներգիչ, կիթառահար Վարուժան Գալթաքյանի հետ:
Վարուժանը պատմեց, որ խումբը ձևավորվել է այս տարվա փետրվարին, մինչև այդ՝ մոտ 8 տարի, ինքը հանդես է եկել որպես անհատ կատարող: Հետաքրքրական է, որ խմբում միայն մեներգիչը երաժշտական կրթություն չունի և սովորում է Թատերական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում: Վարուժանը նշեց, որ երգելու տաղանդն իր մոտ բնածին է:
«Երբ բանակից զորացրվեցի, ուզում էի համերգ ունենալ, բայց ոչ միայնակ: Քանի որ ես երաժշտական կրթություն չունեի, դիմեցի ներկայումս մեր խմբում հարվածային գործիքներ նվագող Հայկին, նա էլ իր ընկերներին ասաց, այդպես տղաներն ինձ օգնեցին երգերս ավելի լավ մատուցել: Այդ վիճակը մեզ դուր եկավ, որոշեցինք խումբ դառնալ և ընտրեցինք Simbiozz անունը, որը նշանակում է համակեցություն՝ մի քանի տարբեր օրգանիզմների համատեղ կյանք։ Հենց դա է գաղափարը, որով առաջնորդվեցինք: Այսինքն` մենք տարբեր ենք, բայց իրար հետ ենք աշխատում: Բառն առանձին է, երաժշտությունը՝ առանձին, բայց միասին ստեղծում են սիմբիոզ»,-ասաց Վարուժանը:
Բենդում չորս տղաներ են, որոնցից ավագը Վարուժանն է՝ 24 տարեկան: Նարեկ Աթոյանը՝ սաքսոֆոնահարն է, ստեղնաշարային գործիքները՝ Արամո Մամիկոնյանն է նվագում, հարվածային գործիքները՝ Հայկ Եգանյանը: Վարուժանը նշեց, որ իրենք բացառապես իրենց հեղինակային երգերն են կատարում, որոնց տեքստերի հեղինակն ինքն է. «Ես մի քանի ակորդի վրա նվագում եմ, տղաները դա զարգացնում են ու ստանում բառերիս համապատասխան երաժշտություն: Չունենք թեմատիկ սահմանափակում: Իմ ամենահայտնի երգը «Բետարիչեն» է՝ Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» իմ ինտերպրիտացիան: Մեր երգերի հիմնական մեխն անկեղծությունն է՝ ինչ տեսնում ենք, դրա մասին էլ երգում ենք»:
Խումբն ունի մի քանի կարգախոս-սկզբունք, որով առաջնորդվում է՝ երգը պարտադիր պետք է լինի հայերեն, ցանկացած թեմատիկայով և դուր գա կատարողին։ «Մենք հիմնականում ալտերնատիվ հիփ հոփ ժանրում ենք երգում, բայց նաև ռեգգի, ռոք ոճերում ենք ներկայանում: Հայաստանում ներկայանալու հնարավոր հարթակների բացակայությունն է պատճառը, որ մեր գործունեությունը լայն տարածում չի ստանում: Մեր խումբը, որպես այդպիսին, կատարյալ կոմերցիոն չէ, բայց լայն զանգվածներին հասանելի է: Կարծում եմ՝ հնարավոր է կասկածի տակ դնել այն գաղափարը, որ այստեղ 6/8 պետք է երգես, որ քեզ շատ լսեն: Ինձ թվում է՝ որոշ ժամանակ հետո, հնարավոր է՝ մենք ճանաչում ձեռք բերենք, բայց մեր հիմնական նպատակը դա չէ, դա ուղղակի ոգեշնչում է ու ներուժ տալիս ստեղծագործելու համար»,– ասաց երգիչը։
Simbiozz-ին հիմնականում կարելի է լսել ու տեսնել փաբերում, որը Վարուժանի խոսքով, խմբի անդամների համար նաև աշխատանք է։ «Փաբերում մեր աշխատած գումարը բավականացնում է միայն փորձասենյակ վարձելու համար, այսինքն նվագում ենք, այդ գումարով տարածք վերցնում փորձերի համար, որ հետո նորից նվագենք,-ասաց նա և ավելացրեց, որ համերգների ժամանակ իրենք հետաքրքիր փորձարկում են անում։ –Մեր ելույթների ժամանակ բեմում դրվում է գրատախտակ ու հանդիսատեսից յուրաքանչյուրը մոտենում է դրան, գրում է ինչ-որ բառ: Հետո ես այն դնում եմ իմ դիմաց ու այդ բառերով երգ եմ հորինում հենց տեղում: Հայաստանում որևէ մեկը նման բան չի անում: Դա մեր կողմից մտածված քայլ է, որը հանդիսատեսին հետաքրքիր է, քանի որ համերգի վերջում նա որոշ չափով դառնում է երգի համահեղինակ»:
Վարուժանը նշեց, որ այս ընթացքում իրենք որևէ պրոդյուսերական խմբի հետ աշխատելու առաջարկ չեն ստացել, հասցրել են մի քանի տեսահոլովակ նկարահանել ընկերների օգնությամբ, առաջիկա ծրագրում են ավելի պրոֆեսիոնալ մակարդակով տեսահոլովակ նկարահանել և մեծ համերգներով հանդես գալ։ Ըստ նրա` այդ նպատակին են ծառայում նաև նրանց համերգները փողոցում։
«Երևանյան փողոցներում նվագելով՝ մենք գումար ենք աշխատում տեսահոլովակ նկարահանելու համար: Եթե հանդիսատեսը պատրաստ է գումար տալ ուղղակի մեզ դրսում լսելու համար, ուրեմն ինքն է մեր պրոդյուսերը»,- ասաց նա և ավելացրեց, որ անհրաժեշտ գումարը դեռ չի հավաքվել և շուտով կրկին կակտիվացնեն իրենց համերգները փողոցում: Վերջում վարուժանը կրկին հիշեցրեց իրենց հիմնական հասցեները՝ Մաշտոցի պուրակ, Սարյանի այգի:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)