Քրիստինե Պեպելյանը` դասախոսական ամբիոնից

12:16 • 16.05.18



 

Հոգատար, մարդամոտ, անմիջական, բարի, մեծահոգի, սիրուն, նուրբ` մարդկային տեսակով և երգելաձևով. բնորոշիչների այսպիսի փունջ ստացվեց, երբ ուսանողներին խնդրեցինք բնորոշել իրենց դասախոս Քրիստինե Ռուբենովնային, որը նույն ինքը` երգչուհի Քրիստինե Պեպելյանն է։ Վերջում ուսանողները եկան կոնսենսուսի և գտան ընդհանուր բնորոշիչ` հրաշք։)

 

Tert.am Life–ի՝ «Հայտնիները դասախոսական ամբիոնից» շարքի շրջանակում այս անգամ այցելել ենք Քրիստինե Պեպելյանի դասին։ Կոնսերվատորիայի ներքնահարկի փոքրիկ սենյակում երգչուհին իր ուսանողների հետ ստեղծագործական միջավայր է ստեղծել։ Դասերն անցնում են ոչ ֆորմալ ձևաչափով` նվագում են, երգում, պարում, կատակում։

 

«Կան դասախոսներ, որոնք չունեն այնքան փորձ ու տաղանդ, որքան Քրիստինե Ռուբենովնան, սակայն իրենց շատ հեռու են պահում ուսանողներից։ Քրիստինե Ռուբենովնան ունի ամեն ինչ, սակայն այդ ամենի հետ մեկտեղ շատ անմիջական ու ընկերական է։ Իհարկե,  զգում ենք, որ նա մեր դասախոսն է, սակայն մեզ մոտ շատ անմիջական մթնոլորտ է»,– ասաց երգչուհու ուսանողներից մեկը` Քրիստինեն։

 

 

«Նա շատ հասկացող է։ Ամենակարևորը` ամեն հարցում աջակցում է մեզ, օգնում, խորհուրդներ տալիս։ Այնպես է արել, որ այս լսարանը մեզ համար երկրորդ տուն է դարձել»,– ավելացրեց Մարիամը։

 

Քրիստինեին խնդրել էինք դուրս գալ լսարանից, ուսանողները պատմում էին, որ երգչուհին իրենց համար գտնում է ամենաանհասանելի «մինուսները», փորձում է ոչ միայն երաժշտական կրթություն տալ, այլև իբրև լավ մարդ ձևավորել, գնահատականներ նշանակելիս հօգուտ իրենց է որոշում կայացնում, եթե քննության ժամանակ սխալվում են, հաշվի է առնում տարվա ընթացքում արած աշխատանքը։ Մեկը մյուսին ընդհատելով նրանք պատմում էին այս մասին, երբ Քրիստինեն վերադարձավ լսարան ու իրեն բնորոշ հումորով ասաց` բավական է։

 

Զրույցը շարունակեցինք Քրիստինեի հետ` շարունակելով ուսանողների համար կարևոր գնահատականների թեման։ Ասում է` երբևէ չի եղել, որ որևէ ուսանող բողոքի իր նշանակած գնահատականից, թեև լինում են ոչ միայն բարձր, այլև ցածր գնահատականներ։

 

«Ես օբյեկտիվ եմ։ Եթե անգամ, որևէ մեկի գնահատականն այդ պահին եղել է ամենացածրը, համոզված եմ` նա իմացել է, որ դա ինքնանպատակ չէր, ցածր գնահատականն ամենաբարձրն էր` ցածրերի միջից, գուցե, դրել եմ այդ ցածր գնահատականը` ավելի ցածր չդնելու համար։ Իրենց գնահատականները պայմանավորված չեն միայն քննության ժամանակ երգելով։ Ես հաշվի եմ առնում, թե ինչպես և ինչ պատրաստակամությամբ են հաճախել դասի։ Որպես աշխատող երգչուհի` ես հասկանում եմ, որ հնարավոր է քննության 3 րոպեի ընթացքում չստացվի լավագույնը, որն իրականում կարող է տվյալ ուսանողը, բայց ես լավ գիտեմ իրենց հնարավորությունները։ Եթե մարդն ամբողջ տարի սովորել է, եղել պարտաճանաչ, հարգել դիմացինին, 3 րոպեի ընթացքում թույլ տված մի կիքսի համար չես կարող ցածր գնահատական նշանակել։ Դա արդար չի լինի, առավել ևս, որ կան ուսանողներ, ովքեր լավ են սովորում և այդ նիշի պատճառով կարող են զրկվել, օրինակ, մի ամբողջ տարվա զեղչից օգտվելու հնարավորությունից»,– ասաց երգչուհին։

 

 

Քրիստինեն պարտադրաբար լսարան մտնող դասախոս չէ, Կոնսերվատորիայում ուսանողներն իրենց կամքով են ընտրում մասնագիտության իրենց ուսուցչին, այնպես որ, խմբում մարդիկ են, ովքեր ի սկզբանե ցանկություն են հայտնել լինելու Քրիստինեի խմբում։

 

Երգչուհին նկատեց, որ իրենց հարաբերությունները կառուցվել են փոխադարձ վստահության և հարգանքի վրա, ինչը շատ կարևոր է։ «Տարիներ շարունակ իրենք ինձ ճանաչել են որպես երգչուհու, սակայն այստեղ հայտնվեցինք այլ հարթության վրա։ Չգիտեմ` ես խի՞ստ դասախոս եմ, թե՞ ոչ։ Չեմ կարծում, որ խիստ դասախոս եմ, որովհետև սա այն աշխարհը չէ, որտեղ պիտի խստություն անես, այստեղ էմոցիան է կարևոր, հոգի պետք է լինի։ Ես իրենց ազատ մտածելու, ազատ երգելու, երգելու կամ չերգելու հնարավորություն եմ տալիս։ Լինում են օրեր, երբ իրենք գալիս են, բայց էմոցիոնալ առումով չեն կարող երգել։ Որպես երգչուհի` ես դա հասկանում եմ և չեմ ստիպում։ Գիտեմ, որ եթե երգեն էլ, լավ չի ստացվելու։ Երեխաներ կան, որոնք սիրահարվում են։ Պիտի թողնես, որ մարդն այդ շրջանում ինքը սիրահարված անցկացնի։ Չես կարող շատ բան պահանջել, ստիպել,– ասաց երգչուհին ու հավելեց, որ ուսանողների հետ նաև անձնական շփումներ է ունենում, տեղյակ է նրանց կյանքի  տարբեր պրոցեսներից։ –Շատ դեպքերում ես տեղյակ եմ իրենց անձական խնդիրների, ընտանիքների մասին։ Իրենք շատ բաց են ինձ հետ։ Գիտեն, որ կարող են խոսել ինձ հետ, և դա չի քննարկվի այլ մարդու հետ»։

 

Քրիստինեն վստահեցնում է` իրեն սիրահարված ուսանող չի ունեցել։ «Իրականում, ես իրենց ծնողների տարիքին եմ։ Ունեմ ուսանող, որի մայրիկն ինձանից փոքր է։ Երբեք նման մոտեցում լինել չի կարող»,– ասաց 38-ամյա երգչուհին։

 

 

Չնայած ընկերական հարաբերություններին` երգչուհին կարևորում է սուբորդինացիայի պահպանումը։ Ասում է` ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ «Մենք ընկերություն ենք անում, միասին ինչ–որ տեղեր ենք գնում, սիրուն միջոցառումներ ենք ունենում, բայց կա մի սուբորդինացիա, որը ոչ ես, ոչ էլ, առավել ևս, իրենք, չենք կարող անցնել։ Իրենք շատ լավ  գիտեն այդ չափը։ Ես չգիտեմ` որտեղ է այդ չափը, հստակ նշաձող չկա, սակայն իրենք, իրենց ներքին կուլտուրայից, դաստիարակությունից ելնելով, երբեք չեն անցնում այդ սահմանը»,– ասաց նա ու հավելեց, որ 4 տարվա դասախոսական պրակտիկայի ընթացքում չի ունեցել ուսանող, որը կորցրել է չափի զգացողությունը։

 

Միաժամանակ Քրիստինեն շեշտեց, որ կարևորում է, երբ ուսանողն ունի տեսակետն ու արտահայտում է այն։ Երգչուհին իր աշխատանքներն էլ քննարկում է ուսանողների հետ, լսում նրանց տեսակետները։ «Ես միշտ պատրաստ եմ քննարկումների։ Իրենք ինձանից վերցնում են տարիների իմ փորձը, ես էլ ուրիշ բաներ եմ վերցնում իրենցից, օրինակ` երիտասարդ էներգետիկան, ուրիշ մտածողությունը։ Կան երեխեք, որոնք լրիվ այլ ուղղությամբ են մտածում, այնքան հետաքրքիր սիրուն բաներ են զգում։ Մեզնից շատերը, երբեմն, ստանդարտի մեջ են մտածում, հիմա երեխեքը այլ մտածողություն ունեն։ Իմ բոլոր երգերի ստեղծման ընթացքին` «բալվանկայից» մինչև վերջնական տարբերակը ուսանողներս հետևում են, անում իրենց առաջարկները։ Սովորաբար մեր կարծիքները շատ չեն տարբերվում իրարից։ Հիմնականում իրենք համաձայն են լինում այն ամենի հետ, ինչ ես անում եմ։ Եղել են նաև դեպքեր, երբ միասին գնացել ենք  ձայնագրման ստուդիա։ Ես իմ կուրսի աղջիկների հետ ձայնագրեցի «Մարտիկի երգը», նրանք ինձ հետ երգեցին նաև բեմում։ Կարևորում եմ, որ մեր աշխատանքը նաև դասարանից դուրս լինի, որովհետև սա շատ մասշտաբային աշխատանք է։ Միայն լսարանում չես կարող պրակտիկա ձեռք բերել»,– նկատեց երգչուհին։

 

Ամենակարևոր բանը, որ երգչուհին ուզում է սովորեցնել իր ուսանողներին` իրենց ասելիքն ու երաժշտական ուղղությունը գտնելն է։ Ասում է` սկսնակ երգիչը չպիտի ամեն օր փոփոխի իր ոճը` ցույց տալու համար, որ ամեն ինչ գիտի, այդպես նա չի տպավորվի։ Իր օրինակով Քրիստինեն  կարևորում է նախ տեսակ ու ձեռագիր ձևավորելը, հետո փորձարկումներ անելը։ «Առաջին հիմնաքարը շատ կարևոր է։ Գունապնակի մեջ քո գույնը պիտի ունենաս`  իմանաս` ով ես դու, ինչու ես եկել և ինչ ես տալու մարդկանց, ինչու ես զբաղեցնում բեմը։ Երգը  հավերժ ընտրություն է։ Երաժշտական աշխատանքը չի լինում լրացնել այլ գործով։ Այստեղ կարևոր է հոգին, անկեղծությունը։ Երգչի աշխատանքը զուտ երգելը չէ, գոյություն ունի կապ հանդիսատեսի հետ, խոսք, համբերություն, հարգանք դիմացինի հանդեպ»,– սովորեցնում է երգչուհին։

 

 

Երաժշտական ուղին լի է նաև հիասթափություններով։ Քրիստինեն շեշտում է` պետք է համբերատար լինել և առաջ է քաշում կյանքի իր փիլիսոփայությունը` ամեն իրավիճակում շնորհակալ լինել. «Իրենց ասել եմ, որ պիտի շնորհակալ լինեն կյանքի բոլոր հիասթափություններից։ Ամեն հիասթափություն նոր գաղափար է տալիս մարդուն, շատ բան է փոխում։ Եթե դրանք չլինեն, ճիշտ բալանսի մեջ չենք մնա։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, համբերություն է պետք։ Սա այն աշխատանքն է, որը միանգամից չի լինում։ Լավ էլ չէ, եթե միանգամից ստացվի, որովհետև միանգամից էլ կավարտվի»։

 

Քրիստինեն վստահեցնում է` ուսանողների հանդեպ  օբյեկտիվ է` մեկին չի գերադասում մյուսից. «Ուսանողներիս շարքերում է նաև քրոջս աղջիկը։ Տարիներ շարունակ իրենք չեն էլ իմացել, որ Քրիստինան իմ զարմուհին է, որովհետև ինքը գիտեր, երբ մենք մտնում ենք լսարան, ես  իր համար Քրիստինե Ռուբենովնան եմ, նա չի կարող ինձ հետ խոսել «դու»–ով, ինչպես սովոր է անել մանկուց։ Եթե լսարանում ինչ–որ մեկը սխալ է, ուրեմն, սխալ է։ Կարևոր չէ` ով է նա։ Մենք առանց որևէ ագրեսիայի ու անձնական վիրավորանքի քննարկում ենք աշխատանքային բոլոր խնդիրները»։

 

Քրիստինեի ուսանողների թվում են նաև «Հայաստանի ձայնը» նախագծում իր թիմում ընդգրկված Անահիտ Պետրոսյանը, X-Factor նախագծում Անդրեի թիմում ընդգրկված Քերոբ Հովելյանը։

 

Քրիստինեն Կոնսերվատորիայում անցկացնում է շաբաթական երկու օր։ Շրջագայությունների ընթացքում լինում են բացակայություններ, սակայն ասում է, որ դրանք, անպայման, լրացնում են։ Երգչուհին իրեն բնորոշում է որպես պարտաճանաչ դասախոս. «Չի լինում, որ ես չկարողանամ դասի գալ, իրենց տեղյակ չպահեմ, սպասեցնեմ։ Պրակտիկորեն չի լինում, որ ես ուշանամ դասից։ Առհասարակ, որևէ տեղից չեմ ուշանում»։

 

Մեր այցի ժամանակ նա  հագնված էր դասական ոճով։ Նա նշեց, որ մեզ համար էր պատրաստվել, առհասարակ, կարող է դասի գալ նաև սպորտային հագուստով, իրենք սահմանափակումներ չեն դնում, սակայն կա մի սահման, որը չի անցնի։ Սպորտային հագուստն էլ պետք է դասախոսին վայել լինի։

 

 

Մեր զրույցի ժամանակ լսարան եկավ նաև Արմանուշ Լևոնովնան, ջերմորեն ողջունեց նախկին ուսանողուհուն, ով այսօր արդեն իր գործընկերուհին է։ Պարզվում է` նա մեծ դեր է ունեցել Քրիստինեի` դասախոս դառնալու հարցում։ «Այս հաճույքի ու պատվի հեղինակն իմ դասախոս Արմանուշ Լևոնովնան է, որի մոտ ես սովորել եմ 8 տարի` բակալավրում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում։ Սկզբում եկել էի իր մոտ որպես ասիստենտ, հետո մնացի որպես դասախոս։ Եթե չլինեին նա և իր ձգտումը, որ ես մնամ իր կողքին, այստեղ չէի լինի։ Արմանուշ Լևոնովնան ասում էր` ես ուզում եմ, որ իմ սաներից որևէ մեկը մնա կողքիս և աշխատի որպես դասախոս։ Իր շնորհիվ իմ մտքով անցավ, որ կարելի է նաև դասավանդել»,– ասաց երգչուհին ու հավաստիացրեց` երբևէ չի մտածել այս աշխատանքը թողնելու մասին։ Ասում է` ուսանողներին չափազանց շատ է սիրում, հետո հպարտությամբ հավելում, որ իր մոտ հավաքված են լավագույնները. «Երևի ամեն դասախոս նույնն է ասում, բայց ինձ մոտ տպավորություն է, որ ինձ մոտ հավաքվել են լավագույն երեխեքը։ Դասախոսներից շատերն էլ փաստում են, որ ես ունեմ ուժեղ դասարան։ Հետաքրքիր գունապնակ ունենք, որտեղ բոլոր գույները կան»։

 

Դասախոսները հաճախ ծիծաղելի են որակում իրենց աշխատավարձը։ Քրիստինեն այս թեմայով դժվարացավ խոսել. «Ես չգիտեմ` ինչքան աշխատավարձ եմ ստանում։ Աշխատավարձս փոխանցվում է իմ հաշվեհամարին, բայց չգիտեմ` որքան է այն կազմում, որքան է եղել սկզբում և որքան է ավելացել հիմա, երբ ուսանողներիս թիվն ավելացել է։ Հարցն այն չէ, որ չեմ կարևորում աշխատավարձը, պարզապես աշխատավարձը վերջին թեման է, որի համար ես այստեղ աշխատում եմ։ Ես այս աշխատանքն անում եմ հաճույքի համար, ինձ համար սա ուրիշ աշխարհ է։ Այստեղ աշխատելն ինձ համար ոչ միայն հաճույք է, այլև մեծ պատիվ։ Ես հնարավորություն ունեմ աշխատելու Հայաստանի ամենասիրուն, ստեղծագործ բուհերից մեկում։ Երևանի պետական կոնսերվատորիայի դասախոս լինելն ամենամեծ աշխատավարձն է, որ ես երբևէ կարող էի ունենալ։ Ես չգիտեմ` բարձր եմ ստանում, թե ցածր, բայց կուզեի, որ մանկավարժները բարձր աշխատավարձ ստանային»,– նշեց երգչուհին։

 

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Ամալյա Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:25 • 26/05

Էլթոն Ջոնը ժամանել է Հայաստան

18:00 • 26/05

«Այն քիչ մարդկանցից եմ, որոնք այս բնագավառում ծանոթներ չունեն». «Երևի» սերիալի Արամը` անցած ուղու և գործընկերների հետ հարաբերությունների մասին

16:32 • 26/05

Իրինա Թովմասյանի դուստրը` Մեգին, այսօր կմասնակցի Arpeggio երգիչների միջազգային մրցույթին

15:53 • 26/05

«Երևի» սերիալից Նորայր Եղյանը՝ սիրելիից բաժանվելու, Քրիստինա Եղոյանի հետ մտերմության և աշխատանքի մասին

15:11 • 26/05

«Մտածում էի` ամուսինս ինչպես է նայել ինձ վրա». Լիլիթ Բաբասյանը` Անդրեյ Մալախովի Прямой эфир հաղորդման ժամանակ

14:21 • 26/05

«20 տարի է՝ բեմում եմ և կարող եմ ինձ թույլ տալ նման երգեր կատարել». Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակ կներկայացնի

12:51 • 26/05

Ինչպես են Երևանում տոնել Վերջին զանգը

23:36 • 25/05

«Տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը». Հրաչ Մուրադյանը՝ Նիկոլ Փաշինյանին

19:39 • 25/05

Շուշան Պետրոսյանն ու Արման Հարությունյանն ամուսնալուծվել են

18:27 • 25/05

«Այնպիսի նկարներ էին գտել, որոնք միշտ թաքցրել եմ». Լիլիթ Բաբասյանը հյուրընկալվել է Մալախովի հաղորդմանը

16:24 • 25/05

«Էլենի օրագրի» բեքսթեյջն ու դերասանների իրական ավազակությունները դպրոցում

15:30 • 25/05

«Երազանքներն, ամեն դեպքում, կատարվում են». Սաթենիկ Հազարյանը՝ Կաննի կինոփառատոնին մասնակցելու և Պենելոպե Կրուզի հետ կարմիր գորգով անցնելու մասին

13:40 • 25/05

«Բոլորովին այլ զգացողություններ ունեմ». ծնվել է դիզայներ Արփինե Կոշտոյանի առաջնեկը

12:28 • 25/05

Ինչ գնահատականներով են հայ հայտնիները ավարտել դպրոցը

18:12 • 24/05

«Չենք քարոզում չափն անցած պլաստիկ միջամտություններ». Մանե Գրիգորյանը՝ իր հաղորդման հասցեին հնչող քննադատությունների և նոր ֆոտոշարքի մասին

17:02 • 24/05

«Շատ անսպասելի է լինելու Սպիտակցի Հայկոյի երաժշտական հատվածը». Անդո և Ռաֆո դուետը նոր երգ ու տեսահոլովակ է պատրաստում

15:47 • 24/05

«Մեծ ռիսկ կար, որ այլևս չեմ քայլի». Գարիկն առաջին անգամ խոսում է վիրահատությունից հետո առաջացած բարդության, այլևս չքայլելու մտքին հարմարվելու, հուսալքության ու կյանքը վերաարժևորելու մասին

12:10 • 24/05

Սիրուշոն կերգի Հանրապետության հրապարակում

18:00 • 23/05

Ովքե՞ր այս տարի կպայքարեն «Միսս Հայուհի» տիտղոսի համար

15:15 • 23/05

Շառլ Ազնավուրի 94-ամյակին նվիրված բացօթյա համերգը՝ Ազնավուրի հրապարակում

12:25 • 23/05

«Սիրային այդ գծի ձևավորումն անակնկալ էր ինձ համար». «Էլենի օրագրի» Ռոբը` խաղընկերների հետ հարաբերությունների, մասնագիտական ուղու ու անձնական կյանքի մասին

18:18 • 22/05

«Սիրում եմ ճանաչել մարդուն, հետո ասել, որ ինձ դուր է գալիս». Ռաֆայել Երանոսյանի անհայտ կողմերը

16:09 • 22/05

«Այս իրադարձությունն ինձ ուժ տվեց». Հասմիկ Խոջյանը` իր էջը կոտրելու և անձնական նամակներից անցանկալի նկարներ հրապարակելու մասին

15:44 • 22/05

«Ամուսնությունս սարերի հետևում չէ». Դիանա Գրիգորյանը՝ ընտրյալի հետ ծանոթության ու նշանվելու մասին

12:55 • 22/05

Մարինկա Խաչատրյանի շնորհավորանքը սիրելիի տարեդարձի առթիվ

18:55 • 21/05

«Նույն հուզմունքը, նույն թախիծն ու ուրախությունը կար». Անահիտ Կիրակոսյանը` դստեր Վերջին դասի մասին

17:29 • 21/05

Նկարահանվում է «Դեպի երազանք 2». Մենչը` Կարեն Ասլանյանի փոխարեն Ալեքսանդր Բաբասյանին գլխավոր դեր տալու պատճառի մասին

15:10 • 21/05

«Չգիտեմ` այս տարիքում արժե՞ շարունակել հուսալ». Շպռոտը՝ մայրանալու, երգչուհիների` անտեսված լինելու և նոր մեքենայի մասին

14:05 • 21/05

Տոլմայի համահայկական փառատոնի հետաքրքիր համերն ու ֆոտոշարքը

12:18 • 21/05

Թանգարանային գիշերը Երևանում. ֆոտոշարք

16:58 • 19/05

«Էլենի օրագրի» սցենարիստը` սպասվող զարգացումների և նախագծի ավարտի մասին

16:11 • 19/05

«Բոլորս ոգևորված աշխատում ենք». Լուիզա Ներսիսյանը նորություն ունի

15:04 • 19/05

Թագավորական հարսանիք-2018. արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրությունը

14:36 • 19/05

Պապարացիները բռնացրել են Իրինա Շեյքին մեկամյա դստեր հետ զբոսնելիս

19:54 • 18/05

Գրիգորի Լեպսին հոսպիտալացրել են

18:43 • 18/05

«Դա միակ հարստությունն է, որ ես ունեմ». «Կարմիր բլուրի» Մոնիկան` անձնական կյանքի, ընտանիքի և կարիերայի մասին

17:52 • 18/05

«Մարդկանց մեծ մասին բարկացնում է գեղեցկությունն ու մարդու տարբեր լինելը». Նազենի Հովհաննիսյան

17:12 • 18/05

Աղաս Մանուկյանը՝ ընտանիքի, երկու երեխայի, շինարարական խանութում աշխատելու և հեռուստատեսությունում հայտնվելու մասին

14:15 • 18/05

Լիլի Սարգսյանի 18-ամյակի խնջույքը, իր դիզայնով զգեստն ու նվերները

12:50 • 18/05

«Անվիճելի գեղեցկություն ունեցող կին էր պետք». Արսեն Սաֆարյանը` նոր տեսահոլովակի, հերոսուհու ընտրության և Էրիկի օգնության մասին

17:16 • 17/05

Անի Երանյանը չի նկարահանվի, Միհրանի ու Արփիի վերադարձը հետաքրքիր կկազմակերպվի. ինչ փոփոխություններ են սպասվում «Ֆուլ հաուս 2»–ում

16:10 • 17/05

IQOS RUBY` ոճը գնահատողների համար

15:12 • 17/05

Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի ամենաքննարկված կերպարները

13:55 • 17/05

«Երևանյան փողոցներում նվագելով՝ գումար ենք աշխատում տեսահոլովակ նկարելու համար». Simbiozz բենդի պատմությունը

12:43 • 17/05

«Հայաստանն ունիկալ տեղ է ֆիլմեր նկարահանելու համար». Հայաստանում մեկնարկեց «Ռուսական ֆիլմերի շաբաթը»

12:11 • 17/05

Սիրուշոյի լուսանկարը որդու հետ և շնորհավորանքը նրա 2-ամյակի առթիվ

16:31 • 16/05

Անժելա Սարաֆյանի գլամուրային կերպարը Vogue-ի կազմակերպած ընթրիքին (լուսանկարներ)

16:06 • 16/05

«Ոսկե դպրոց»-ից Գոշի նոր տեսահոլովակի մանրամասներն ու հերոսուհին

15:25 • 16/05

Ֆելիքս Խաչատրյանը հրապարակել է որդու առաջին նկարը

13:32 • 16/05

«Ամուսինս իր կյանքում ամենից շատ Տաթևին է սիրում». Հասմիկ Կարապետյանը` ընտանեկան կյանքի, ամուսնու հետ վեճի առիթի և Կանադայում ապրելու բարդության մասին

12:16 • 16/05

Քրիստինե Պեպելյանը` դասախոսական ամբիոնից

17:38 • 15/05

Հայազգի Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի

15:08 • 15/05

Եվգենի Պլյուշչենկոն պատրաստվում է համաշխարհային նոր պրեմիերայի. նա կներկայացնի «Ախթամար» լեգենդը` սառույցի վրա

14:27 • 15/05

Դավիթ Աղաջանյանի ու Աննա Դովլաթյանի` Սոչի մեկնելու առիթն ու Դավթի հետ պատահած ձախորդությունը

12:44 • 15/05

Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի զբոսանքը Երևանում

11:44 • 15/05

Շառլ Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից

11:41 • 15/05

Քրիստինա Եղոյանի և Դավիթ Աֆրիկյանի սիրո պատմությունը` նոր տեսահոլովակում

18:45 • 14/05

Վերա Բրեժնևայի շքեղ և ոճային կերպարն աչքի է ընկել Կաննի կինոփառատոնում (լուսանկարներ)

13:34 • 14/05

«Երևանում TOYOTA եմ վարում, Բարսելոնայում՝ BMW». Աստղիկ Սաֆարյանը՝ ղեկին

13:32 • 14/05

Հայ դիզայներների ստեղծած հագուստները` ոգեշնչված ԵՄ դրոշից

12:35 • 14/05

«Բախտս բերել է ամուսնուս հարցում». Սոս Ջանիբեկյանի կինը` Մադոննան, հղիության այս փուլի և տարբերվող ֆոտոշարքի մասին

11:37 • 14/05

«Ապրիր հենց ինձ համար, 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի». Էմմիի հուզիչ գրառումը մայրիկի մասին

02:41 • 13/05

«Եվրատեսիլ 2018»–ում հաղթեց Իսրայելը

02:25 • 13/05

Ինչպես է քվեարկել Հայաստանի ժյուրին «Եվրատեսիլ 2018»–ում

23:00 • 12/05

ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը

16:50 • 12/05

Հայաստանում առաջին անգամ անցկացված The Armenia Art Fair ցուցահանդեսի ֆոտոշարքն ու մասնակիցները

16:24 • 12/05

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է

14:11 • 12/05

Հարութ Փամբուկչյանին հիվանդանոց չեն տեղափոխել

13:57 • 12/05

Հիմա բացում ենք երջանկության, իմաստնության և սիրո էջը. Շառլ Ազնավուրը բաց նամակ է գրել

13:26 • 12/05

Ծնվել է Ֆելիքս Խաչատրյանի և Գոհար Պարույրյանի առաջնեկը

13:04 • 12/05

«Երևանի գինու օրեր» փառատոնը` ֆոտոշարքով

19:00 • 11/05

«Չեմ ափսոսում արածներիս համար». բացահայտում ենք Ռոզի Ավետիսովային

17:06 • 11/05

Մերի Մակարյան. «Ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարող եմ կախարդական ձևով հայտնվել Հայաստանում»

17:05 • 11/05

Աննա Թովմասյանի 31-ամյակի խնջույքն ու Արամեի անակնկալը

16:10 • 11/05

Տաթև Սարգսյանի նոր ֆոտոշարքը՝ պլաստիկ վիրահատության դիմելուց հետո

10:15 • 11/05

Հայտնի են «Եվրատեսիլ 2018»-ի երկրորդ կիսաեզրափակչի հաղթողները

18:34 • 10/05

«Կյանքիս ամենահաջողակ օրն է». «Ոսկե դպրոցից» Իլոնայի 22-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

17:33 • 10/05

Օլյա Հակոբյանը՝ «Էլենի օրագրում» իր կերպարի, թատրոն վերադառնալու նպատակի և որդիների դաստիարակության մասին

16:27 • 10/05

Սիլվա Հակոբյանի և Հարութ Բալյանի առաջին զուգերգի մանրամասներն ու լուսանկարները

14:05 • 10/05

«Անհամբեր սպասում եմ երեխայիս ծննդին». Արփինե Կոշտոյանի նոր ֆոտոշարքն ու փոքրիկի ծննդի նախապատրաստական փուլը

12:36 • 10/05

Սրբուհի Սարգսյանի էներգետիկ համերգը՝ Երևանի կենտրոնում

18:34 • 09/05

Անատի Սաքանյանը՝ ոճային կտրուկ փոփոխության պատճառի մասին

17:16 • 09/05

Ժաննա Բուտուլյանը՝ հիվանդանոցում հայտնվելու քննարկումների մասին

16:02 • 09/05

«Հարաբերություններում կարևոր է, որ նա քեզ բարձրացնի, ոչ թե հակառակը». Եվա Զոհրաբյանը՝ սիրելիի հետ հարաբերությունների և մասնագիտական ուղու մասին

13:00 • 09/05

«Ուսանողի համար դա ամենամեծ ու ամենաանսպասելի «առաջարկն» է». Իննա Խոջամիրյանը Կարմիր դիպլոմով ավարտեց ԵՊՀ–ն

00:39 • 09/05

Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2018»–ի եզրափակիչ

23:00 • 08/05

ՈՒՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2018»–ի առաջին կիսաեզրափակիչը, Սևակը ելույթ կունենա այսօր

15:50 • 08/05

Լիլի Սարգսյան. «Կինը տհաճ է դառնում, երբ անգրագետ է»

12:36 • 08/05

«Ցանկության դեպքում, կարող եմ ընտանիք կազմել». Աննա Մանուչարյանը՝ դստերը միայնակ մեծացնելու և «Դեպի Մանկական եվրատեսիլին» մասնակցության մասին

17:22 • 07/05

Սարգսի և Մանոյի նվերներն իրենց դստեր 8-ամյակին և խնջույք չանելու պատճառը

14:47 • 07/05

Ելենա Արշակյանն ու Անահիտ Մխիթարյանն այսօր մեկնեցին Կաննի կինոշուկա` ներկայացնելու Դանիել Վարուժանի «Հարճի» հիման վրա նոր նախագիծը

14:37 • 07/05

Կանադական «Ձայնում» հաղթեց Յամա Լորանը, Միրիամ Բաղդասարյանն առաջարկ է ստացել Kodaline խմբի կողմից (տեսանյութ)

12:40 • 07/05

«Համերգ չենք նախատեսում». Սերժ Թանկյանը Հայաստանի ճանապարհին է

12:26 • 07/05

«Եվրատեսիլ 2018»–ի կապույտ գորգն ու բացման արարողությունը

14:49 • 05/05

Արամեն ու Աննան նշել են իրենց դստեր 11 ամսականը

13:48 • 05/05

«16 տարի առաջ իմ վաստակած գումարով գնեցի առաջին մեքենաս». Նարինե Սուլթանյանը` ղեկին

13:24 • 05/05

Մարտայի գունեղ ու «քաղցր» ֆոտոշարքը և սպասվող մենահամերգի առաջին մանրամասները

12:24 • 05/05

Ինչպես է անցել Գուֆի առաջին համերգը Երևանում

19:15 • 04/05

Սոնա Շահգելդյանի և Արսեն Գրիգորյանի փորձությունները «Երեկոյան Ազոյանում»

18:48 • 04/05

Գարիկ Պապոյանը` բարդ վիրահատությունից հետո կրկին աշխատում է