Հայաստանում առաջին անգամ անցկացված The Armenia Art Fair ցուցահանդեսի ֆոտոշարքն ու մասնակիցները
Մայիսի 11-ին Հայաստանում առաջին անգամ կայացավ The Armenia Art Fair ցուցահանդեսը, որի պաշտոնական բացմանը ներկա է գտնվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Երևան Էքսպո» կենտրոնում բացված ցուցահանդեսը միտված է մեր երկրում ստեղծել կենտրոնացված արվեստի շուկա, խթանել այլ երկրների հետ մտքերի և բիզնես կապերի փոխանակմանը ու ստեղծել մշակութային հարուստ, շարունակական ծրագիր մասնակիցների համար: Tert.am Life-ը շրջել է արվեստի շուկայի տաղավարներով և ֆիքսել արվեստագետների բազմաժանր ու բազմագույն աշխատանքները:
Աշխարհի շատ երկրներում վաղուց գործող ցուցահանդես-վաճառքի այս ձևաչափը Հայաստանում կայացնելու գործին աջակցել է շահույթ չհետապնդող «Արագիլ Արտ» հիմնադրամը՝ բարերարներ Րաֆֆի և Նինա Ֆեստեքջյանների գլխավորությամբ: Art Fair-ի հիմնադիր Նինա Ֆեստեքջյանը, ով Հայաստան է ժամանել Բոստոնից, մեզ հետ զրույցում նշեց, որ նման մասշտաբի արվեստի շուկա ունենալու ձգտումը պայմանավորված է Հայաստանի ստեղծագործական առաջընթացով և մեր երկիր այցելողներին, զբոսաշրջիկներին գրավելու ցանկությամբ:
«Կուզեի իմ հայրենիքում միշտ առաջընթաց տեսնել նաև արվեստի բանգավառում: Քանի որ հայերի մեջ շատ մեծ արտիստներ ունենք, կարևորեցի այս տեսակ նախագիծ սկսելը, որպեսզի աշխարհին էլ կարողանանք ցույց տալ, թե ինչ զորավոր ենք արվեստի ոլորտում՝ նաև դրսից այստեղ արվեստագետների հրավիրելով: Սա նպաստում է նրանց միջև միջմշակութային համագործակցությանն ու կապերի հաստատմանը»,-ասաց նա:
The Armenia Art Fair-ին ներկայացված էին այնպիսի արվեստագետներ, այցելու կուրատորներ և պատկերասրահներ, ինչպիսիք են Կարոյան պատկերասրահը (Հայաստան), Գալերի 25-ը (Գյումրի), Դալան պատկերասրահը (Հայաստան), Լայթհաուզ պատկերասրահը (Լոնդոն): Արվեստի շուկայի աշխարհագրությունը բավականին ընդգրկուն էր. ցուցադրված էին աշխատանքներ Հայաստանից, նախկին Խորհրդային Միության տարածքից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սիրիայից և Դուբայից:
«Art Fair-ը աշխարհում տարածված մոդել է, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող ունենալ մեր սեփականը` այդպիսով արվեստի բնագավառում սահմանելով մեր նշաձողը, ինչ-որ առումով ինովացիոն լինել»,- ասաց Armenia Art Fair-ի համահիմնադիր Զառա Ուզունյանը:
Armenia Art Fair-ում ներկայացված էր 20 տաղավար, որտեղ սկսնակ ու փորձառու արվեստագետները ներկայացրել էին ժամանակակից նկարներ, քանդակներ, վիդեո արտ, ինստալյացիա, լուսանկարներ: Մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի որդին՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանը, ցուցահանդեսին ներկայացել էր մեկ լուսնակարով՝ ինտերֆրակտալ նկարչության շարքից: Աշխատանքը ներկայացված է եղել նաև Գերմանիայի Հալե քաղաքի Մորեցբուրգի Ժամանակակից արվեստի թանգարանում:
«Իմ արվեստում սա ինձ բնորոշ շարքերից մեկն է, որը հիմնվում է մաթեմատիկական տեսության վրա և ստեղծում է նոր աբստրակտ մտածողություն: Ես շատ եմ կարևորում Art Fair-ները, որոնք անցկացվում են բոլոր մեծ մայրաքաղաքներում: Դա շատ լավ ձև է հանրահռչակվելու և փորձառություն ձևավորելու քո երկրի, քո քաղաքի մշակութային դաշտում նաև միջազգային համադարություն է տեղի ունենում, որը թույլ չի տալիս ունենալ քարացած, կարծրատիպային պատկերացումներ: Միշտ կարելի է մի նոր, թարմ բան տեսնել և եթե սա պարբերական դառնա, լայն տարածում կստանա: Իմ կարծիքով` հայկական ժամանակակից արվեստը այսօր մրցունակ է համաշխարհային արվեստի հետ»,- ասաց նա:
Բելառուսից կուրատոր Նատալյա Սոկոլվսկայան Tert.am Life-ին ներկայացրեց իրենց նկարիչների կտավներն ու գրաֆիկական աշխատանքները, որոնք ժամանակակից արվեստի միտումներով էին և կիսվեց Հայաստանից ստացած տպավորություններով. «Մեզ շատ է դուր գալիս Հայաստանը և այն, որ այստեղ կան մարդիկ, ովքեր գնահատում են արվեստը, ընդ որում` հետաքրքրված են ոչ միայն ավանդական, դասական արվեստի գործերով, այլև ժամանակակից ուղղությամբ: Այդ իսկ պատճառով այստեղ մենք ունենք հնարավորություն ցուցադրելու մեր այն աշխատանքները, որոնք մեր երկրում՝ Բելառուսում, շատերը չեն ընկալում սահմանափակ հայացքներ ունենալու պատճառով: Մենք հասկացանք, որ հայերը գնահատում գեղեցիկը»:
Լոնդոնից սիրիացի կուրատոր Ռագաթ Մարջինին միանգամից երկու տաղավարներում էր ներկայացրել տարբեր երկրներից՝ Լիբանանից, Դանիայից, Ավստրիայից, Վիեննայից, ինչպես նաև սիրիացի փախստական նկարիչների ժամանակակից կտավները. «Մենք առաջին անգամ ենք Հայաստանում և ուրախ ենք, որ մասնակից դարձանք առաջին անգամ անցկացվող Art Fair-ին, հնարավորություն ունեցանք ցույց տալու մեր աշխատանքները: Շատ սիրեցինք ինչպես Հայաստանը, այնպես էլ մարդկանց» :
The Armenia Art Fair-ը բաղկացած է մի քանի բաժիններից: Open Space-ը նվիրված է նկարիչ-կուրատոր համագործակցությանը, անկախ արվեստի նախաձեռնություններին և կազմակերպություններին, որոնք ներկայացնում են բացառապես ժամանակակից արվեստ` կենտրոնանալով վիդեո արտի, կատարողական արվեստի, տպագրության և ինստալյացիայի վրա: «Պատկերասրահ և ներկայացուցչություն» բաժնում ներկայացված են միջազգային և տեղական դիլերները, «Միլենյում» ցուցադրությունը Բելառուսից նոր ի հայտ եկող արվեստն է ներկայացնում, ինչպես նաև մի խումբ երիտասարդ հայ նկարիչների Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից: Հատուկ հովանավորչական ծրագրի ներքո, «Discover» բաժնում ռուսական ժամանակակից արվեստն է, որը ներկայացնում է 7th Contemporary Art Fair (Սանկտ-Պետերբուրգ), որը անկախ, շրջիկ արվեստագետների խումբ է:
Armenia Art Fair-ի շրջանակում կանցկացվեն կլոր սեղան-քննարկումներ, ինչպես նաև դասախոսություն-պերֆորմանս, որում հանդես կգա Slavs and Tatars արվեստագետների կոլեկտիվը: Armenia Art Fair–ը կշարունակվի մինչև մայիսի 14-ը: Եռօրյա ցուցահանդեսը, կազմակերպիչների հավաստմամբ, լինելու է ամենամյա:
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից