«Հարաբերություններում կարևոր է, որ նա քեզ բարձրացնի, ոչ թե հակառակը». Եվա Զոհրաբյանը՝ սիրելիի հետ հարաբերությունների և մասնագիտական ուղու մասին
Երիտասարդ դերասանուհի Եվա Զոհրաբյանը, ով այժմ հեռուստադիտողին ներկայանում է «Ոսկե դպրոց» սիթքոմում, դերասանական քայլերը սկսել է գեղարվեստական ֆիլմում նկարահանվելով, որն առայժմ մեծ էկրաններ չի բարձրացել: Կինոռեժիսոր Լուսինե Սարգսյանի «Թափանցիկ տանիքներ» գեղարվեստական ֆիլմով ճանապարհը սկսած դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է մասնագիտական ճանապարհի, այլազգի արմատներ ունենալու, ընտրյալի հետ հարաբերությունների և այլ հարցերի մասին:
Եվան պատմեց, որ մայրական կողմից ռուսի, հայրական կողմից լեհի արմատներ ունի: Դերասանուհու մայրիկի երկու տատիկներն էլ ազգությամբ ռուս են: Ինքը` Եվան, ծնվել է Լեհաստանում, երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, բայց, ինչպես ինքն է նշում, միշտ ձգտել է հայրենիք վերադառնալ:
«Գիտեք, անգամ եթե ծնվում ես այլ երկրում և երկար ժամանակ ապրում ես հայրենիքիցդ հեռու, միևնույն է, միշտ ձգտում ես դեպի տուն: Ասում են, որ հայկական գենը չի խախտվում, անգամ, եթե ամուսնանում ես այլազգի մարդու հետ։ Կարծում եմ` դա ճիշտ է: Չնայած երակներումս մի քանի ազգի արյուն է հոսում, հայկական արյունն ամենաուժեղն է: Երբ շրջագայում էի տարբեր երկրներով, տեսնում աշխարհի ամենագեղեցիկ վայրերը, շփվում տարբեր ազգի մարդկանց հետ, միևնույն է, համոզվում էի՝ իմ հայրենիքը, իմ ազգը ամենալավն է,- ասաց Եվան ու ընդգծեց հայ երիտասարդության դերը մեր հասարակության մեջ,– Սիրում եմ մեր երիտասարդությանը, իմ հասակակիցներին: Երջանիկ եմ, որ իմ սերունդը հաղթանակած սերունդ է»:
Դերասանուհին ավարտել է Թատերական ինստիտուտը, այժմ խաղում է Տիկնիկային և Պատանի հանդիսատեսի թատրոններում: Եվան նշեց, որ կարևորում է մասնագիտական կրթություն ստանալը. «Հենց սովորելու ընթացքում ես սկսում ճանաչել մասնագիտությունը, քեզ` մասնագիտության մեջ, բայց կարևոր է, որ այդ կրթությունը լինի ճիշտ, որովհետև մեր մասնագիտության մեջ չկան թեորեմներ: Մեր մասնագիտությունն ինքնաճանաչողություն է, մենք բոլորս էլ տարբեր ենք: Իհարկե, շատ կարևոր է, որ այդ կրթությունը լինի համահունչ այսօրվան, ժամանակակից: Կարծում եմ, որ տաղանդավոր մարդիկ շատ են, սակայն քչերն են, որ կարող են իրենց մասնագիտության մեջ խոսել «դու»-ով, ոչ թե «դուք»-ով: Գիտեք, լինում են դերասաններ, որոնք ունեն կրթություն, բայց չկրթված դերասաններից ավելի դիլետանտ են: Ամեն դեպքում, կան մարդիկ, որոնք կրթություն չեն ստացել, բայց ինքնակրթությամբ են զբաղվել, ինչը նույնպես շատ կարևոր է: Ինչպես կասեր Ալբերտ Էյնշտեյնը` Կյանքում ամեն բան հարաբերական է»:
«Ոսկե դպրոց» սիթքոմում Եվան մարմնավորում է Անիին, ով, ի տարբերություն մյուս հերոսների, հումորային նախագծում համեմատաբար հուզական ու էմոցիոնալ աղջնակ է: Դերասանուհին նշեց, որ հերոսուհին իրեն այնքան էլ նման չէ, ինչը մասնագիտական տեսանկյունից օգնում է ճիշտ խաղ ցուցադրել:
«Եթե անկեղծ, ուրախ եմ, որ մարմնավորում եմ հենց Անիի կերպարը, որովհետև նա ինձ նման չէ: Հեշտ է խաղալ մի բան, ինչը մոտ է քեզ, ավելի բարդ է մարմնավորել մի կերպար, ում սկզբունքները և էությունը, ապրելակերպն ու աշխարհայացքը նման չեն քեզ: Անին նման է Եվային այնքանով, որ երկուսիս մեջ էլ երեխա կա, երկուսս էլ սիրո համար պատրաստ ենք ամեն բանի»,-ասաց նա:
Դերասանուհին նշեց, որ սիթքոմի բոլոր խաղընկերներին շատ է սիրում, մտերիմ է նրանց հետ: Անդրադառնալով մասնագիտական գործունեության մեջ ունեցած սկզբունքներին՝ Եվան նշեց, որ չի նկարահանվում բաց տեսարաններում:
Դերասանուհին նաև որպես մոդել է հանդես եկել՝ նկարահանվելով ընկերուհու՝ դերասանուհի, դիզայներ Արևիկ Գևորգյանի հեղինակած հագուստի հավաքածուի ֆոտոշարքում: Եվայի խոսքով` մոդելինգով հետաքրքրված չէ. «Մոդել լինելը պարզապես փորձ էր ինձ համար: Հաճելի է, իհարկե, բայց իմը չէ»:
Դերասանուհին նշեց, որ նորաձևության միտումներին հետևում է և սիրում է ոճային հագնվել։ «Սիրում եմ, երբ կինը լինում է ոճային, խնամված: Ես դա կարևորում եմ: Հագուստը և առհասարակ, ոճը շատ բան է ասում մարդու էության մասին: Գուցե արտաքին գործոն է, բայց շատ մեծ կապ ունի մարդու ներաշխարհի հետ: Ես սիրում և գնահատում եմ գեղեցիկը»,– ընդգծեց նա։
Դերասանուհուց նաև հետաքրքրվեցինք, թե ո՞րն է ժամանցի իր նախընտրելի տարբերակը։ Եվայի պատասխանը կոնկրետ էր. «Ֆիլմ, թեյ և նա»: Անձնական կյանքի մասին խոսել նա չի սիրում, թեև չի թաքցնում, որ ընտրյալ ունի՝ ինստագրամյան իր էջում իրենց համատեղ լուսանկարները հրապարակելով:
Հարցին` ո՞ր ոլորտից է ընտրյալը, արդյոք իրեն ոգևորում է մասնագիտական գործունեության մեջ, Եվան այսպես պատասխանեց. «Սիրում եմ լուռ սիրել: Իհարկե, ոգևորում է: Սերը միշտ է ոգևորում»:
Դերասանուհին նշեց, որ ընտրյալի հետ հարաբերություններն օրինականացնել առայժմ չեն պատրաստվում։ «Ուզո՞ւմ ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան ծրագրերիդ մասին։ Երբեք չեմ պլանավորում»,– նկատեց նա։
Եվայի խոսքով` կին-տղամարդ հարաբերություններում և, առհասարակ, կյանքում, շատ է կարևորում անկեղծությունը։ «Հարաբերություններում կարևոր է, որ նա քեզ բարձրացնի վեր, ոչ թե հակառակը: Գուցե, վերացական է հնչում, բայց սիրահարված և սիրող մարդիկ ինձ կհասկանան»,- եզրափակեց դերասանուհին:
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
12:50 • 27.03.24 «Ես քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանի շնորհավորանքը՝ հայրիկին
Photographer
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից
TV, կինո
-
14:15 • 22.03.24 HBO-ն թողարկել է «Վիշապի տան» երկրորդ սեզոնի թրեյլերները