«Ցանկության դեպքում, կարող եմ ընտանիք կազմել». Աննա Մանուչարյանը՝ դստերը միայնակ մեծացնելու և «Դեպի Մանկական եվրատեսիլին» մասնակցության մասին
Դերասանուհի Աննա Մանուչարյանը, ով այս շրջանում հեռուստադիտողին ներկայանում է «Ավազե դղյակ» հեռուստասերիալում, նոր հեռուստանախագծերում առայժմ չի նկարահանվում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ հեռուստատեսային նոր առաջարկներ ստացել է, բայց չի ընդունել։
«Ինձ համապատասխան առաջարկներ չկան, գերադասում եմ դադար վերցնել,- ասաց նա ու ավելացրեց, որ կոնկրետ սկզբունքներ ունի, որոնցով առաջնորդվում է այս կամ այն առաջարկն ընդունելիս։ –Ես չեմ համաձայնում նկարահանվել բաց տեսարաններում։ Դա առաջարկը մերժելու հիմնական պատճառներից է, բացի այդ, համապատասխան վարձատրության խնդիր կա: Էկրանին երևալն ինձ համար ինքնանպատակ չէ»:
Աննայի խոսքով` փոխարենն այս շրջանում ակտիվ ստեղծագործական փուլում է կապված դստեր՝ Արփիի հետ: Նա հայտնեց, որ դուստրը պատրաստվում է մասնակցել «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլին. «Երբ Արփին փոքր էր, շատ էր երազում «Եվրատեսիլին» մասնակցելու մասին, բայց տարիքը թույլ չէր տալիս: Իհարկե, այդ երազանքը տարիների ընթացքում խամրեց, բայց քանի որ շատ լավ է երգում, 4 տարի վոկալային կրթություն է ստացել, որոշեցինք փորձել: Երգն արդեն կա, հիմա նախապատրաստական աշխատանքների մեջ ենք»:
Արփիի եվրատեսիլյան երգը փանկ ոճի մեջ է: Երգի հեղինակն ու գործիքավորողն Աննայի եղբայրն է՝ Հայկ Մանուչարյանը: «Առանձնապես միտում չունենք մասնակցել անպայման հաղթելու համար: Մեզ համար հետաքրքիր է, փորձում ենք: Ես Արփիին տրամադրել եմ, որ ամեն ինչ միանգամից չի լինում, որևէ մեկն առաջին քայլից բարձունքի չի հասել: Պիտի այնքան փորձես, մինչև քո արժանի առաջին տեղը վաստակես: Վերջերս Արփին նաև թավջութակի միջազգային մրցույթի մասնակցեց և երրորդ տեղը զբաղեցրեց: Նա կարողացավ բեմում ցույց տալ իր հնարավորությունների առավելագույնը, ինչը ես մեծ հաղթանակ եմ համարում»:
Աննայի կարծիքով` 11-ամյա աղջիկն իրենից նաև դերասանական տաղանդն է ժառանգել, թեև դստեր մոտ չի նկատել արվեստի այս ճյուղով գնալու ցանկություն, բայց փորձեր եղել են: Նա խաղացել է «Քարե դարդ», «Նվագախմբի երեխաները» սիթքոմներում և ռեժիսոր Ալիք Բարսումյանի՝ «Անտունի» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմում, որը ներկայացվել է նաև Tiff kids միջազգային փառատոնին:
«Եթե ասեմ, որ Արփին շատ ոգևորված է դերասանի մասնագիտությամբ, սուտ կլինի։ Ինքն ավելի շատ սիրում է պարել, հաճախում է հիփ–հոփ պարերի, իր ապագան տեսնում է այդ բնագավառում: Նաև ցանակնում է Կոնսերավոտրիա ընդունվել: Հուսամ՝ կհամատեղի երկու մասնագիտությունները: Ամեն դեպքում, արվեստից չի էլ կարող հեռանալ: Չէի էլ ցանկանա իրեն այլ ոլորտում պատկերացնել, որովհետև արվեստագետի կյանքն ավելի հետաքրքիր է, գունեղ՝ թռիչք ունի: Գուցե, շատ սուբյեկտիվ եմ վերլուծում, բայց նրա որպես մարդ- անհատականություն ճանաչելով, տեսնում եմ, որ իր մեջ տաղանդ կա, որը անտեսելը մեղք եմ համարում»,-ասաց Աննան:
Դերասանուհին դստերն ազատ ընտրության հնարավորություն է տալիս, ինչպես մասնագիտական կողմնորոշման, այնպես էլ այլ հարցերում: Աննան երեխայի դաստիարակության մեջ կարևորում է ինքնուրույն անհատ ձևավորվելու գործընթացին չխանգարելը. «Ես փորձում եմ Արփիին անձնական տարածքի որոշակի ազատություն տալ, իհարկե, վերահսկում եմ, բայց ճնշում չգործադրելով։ Իմ վերահսկողությունն այնքան լուռ և նուրբ մոտեցումներով է, որ նա չի էլ համարում, որ պետք է խիստ լինեմ: Իմ երեխային ճանաչելով՝ ես, բնականաբար, գիտեմ իր չափի զգացողությունը, Արփին երբևէ իր ցանկությունների մեջ չափը չի անցնում»:
Աննան նշեց, որ Արփին իր համար վստահելի խորհրդատու է, ում խորհուրդները լսում ու հաշվի է առնում։ «Գիտեք, ժամանակի շունչը երեխաներն են զգում: Օրինակ, երբ տանից պիտի դուրս գամ, անպայման, հաշվի եմ առնում Արփիի կարծիքը հագուստիս, սանրվածքիս հետ կապված: Անգամ, երբ նկար եմ տեղադրում սոցիալական ցանցերում, Արփիին հարցնում եմ՝ ի՞նչ ես կարծում՝ որ մեկն է լավ, ինքը որն ընտրում է, դա ինձ մոտ դաջվում է: Օբյեկտիվ է դատում»,– նշեց մայրիկը:
Հանգամանքը, որ շատ հաճախ արտաքինից Աննային ու դստերը որպես ընկերուհիներ են ընկալում, դերասանուհու խոսքով, գուցե, պայմանավորված է նաև հագուստի ոճերի նմանությամբ։ «Ես հաճախ ծնողներիս կողմից նկատողություն եմ ստանում կապված իմ հագուստի ոճի ընտրության հետ: Ասում են՝ այնպես ես հագնվում, ինչպես Արփին, տարբերություն չկա, դու արդեն 30-ն անց կին ես, մայր ես, պիտի ավելի ծանրակշիռ տեսք ունենաս։ Սրանք հորս խոսքերն են, մայրս էլ կողմ է, բայց ես հոգեվիճակով ինձ չեմ զգում 30–ն անց կին, ես չեմ կարող ինձ ստիպել հագնվել այլ կերպ»:
Անդրադառանալով դստերը միայնակ մեծացնելու հարցին՝ Աննան նկատեց, որ դա իսկապես դժվար կլիներ, եթե ամուսնալուծությունից հետո չլիներ իր հայրական ընտանիքի օգնությունը:
«Ես այդ մասին շատ եմ մտածել: Եթե ես ամուսնալուծվելուց հետո միայնակ մնայի Արփիի հետ, առանց որևէ օգնության, բնականաբար, շատ դժվար կլիներ, գրեթե, անհնար: Մենք ուղղակի կգոյատևեինք, որովհետև այդ փուլում և՛ հոգեբանկան սթրեսի մեջ ես, և՛ չես կողմնորոշվում՝ ինչով զբաղվել, ինչպես գումար վաստակել, երեխան փոքր է, օգնող է պետք: Ամուր թիկունք ինձ համար եղել են և կան ծնողներս։ Ես, որպես այդպիսին, դժվարության դեռ չեմ հանդիպել, փառք Աստծո, միշտ իմացել եմ, որ մենակ չեմ: Մենք Արփիի հետ որոշակի ժամանակահատված առանձին ենք ապրել, բայց դա այն փուլում էր, երբ ես արդեն ամուր կանգնած էի ոտքերիս վրա, և կարող էի այդ պատասխանատվությունը, հաճելի բեռը վերցնել ինձ վրա: Գաղտնիք չէ, որ առանց օգնողի, իսկ ինձ ծնողներս են օգնում, հնարավոր չէ: Եթե մեր շուրջը նայենք, գրեթե, բոլոր կանայք այդ դժվարության միջով անցնում են՝ մեկը բաժանված է, մյուսի ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել: Միշտ չէ, երբ ամուսին ունենալը օգնող հանգամանք է: Շատ կանայք կան, ովքեր ստիպված ապրում են չարդարացված արգելքների ներքո»,-ասաց դերասանուհին:
Աննան նշեց, որ կյանքը վերադասավորելու ծրագրեր չի կազմում։ Ավելին` չի նեղվում իր կարգավիճակից։ «Հակառակը ես ինձ շատ հարմարավետ եմ զգում, որովհետև գիտեմ, որ ցանկության դեպքում, կարող եմ ընտանիք կազմել, բայց Փառք Աստծո, ես շտապելու որևէ բան չունեմ: Արդեն ունեմ Արփիին և ուղղակի ապրում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտնում, մնացածը, Աստծո կամքով, չգիտեմ, ինչպես կստացվի»:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից