«16 տարի առաջ իմ վաստակած գումարով գնեցի առաջին մեքենաս». Նարինե Սուլթանյանը` ղեկին

13:48 • 05.05.18



 

Tert.am Life-ի նոր՝ «Ղեկին կանայք են» էջում այսուհետև կներկայացնեք հայկական շոու-բիզնեսի կին վարորդներին: Մեր առաջին զրուցակիցը դերասանուհի, հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանն է: Նա պատմեց, որ մեքենա վարել սկսել է 23 տարեկանում. Արդեն  16 տարի է՝ վարորդ է: Նա նշեց, որ իր առաջին ավտոմեքենան եղել է մեխանիկական՝  Hyundai Accent մակնիշի, որը գնել է իր վաստակած գումարով:

 

«Իմ կարիերայի սկզբնական շջանում, երբ աշխատում էի «Մետեո TV» հեռուստաընկերությունում, որը գտնվում էր Լեո փողոցում, ինձ համար դյուրին էր տեղ հասնելը. Հետո, երբ հեռուստաընկերության շենքը տեղափոխեցին Անաստասավան, ստիպված էի երթուղայինով գնալ և նյարդայնանում էի երկար ճանապարհից: Այդ ժամանակ որոշեցի մեքենա գնել:  Երբ արդեն մեքենան կար, վարել սովորելու ժամանակ չունեի, քանի որ այն ժամանակ ավելի զբաղված էի՝ փորձեր, ներկայացումներ, նկարահանումներ: Ավելի ուշ գնացի վարորդական դասընթացների. 9-րդ պարապմունքից սկսեցի վարել»,-պատմեց նա:

 

 

2014 թվականից մինչև այսօր Նարինեն վարում է Toyota RAV4  մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել նոր վիճակում՝ Դուբայի ավտոսրահից: Այն Նարինեի վարորդական կենսագրության ընթացքում երրորդ մեքենան է: Դերասանուհու կարծիքով՝ վարորդ լինելու համար կարևոր նախապայման է ռեակցիայի զգացողությունն ու հանգստությունը: «Կարծում եմ՝ մեքենա վարելու ձևից կարելի է բնորոշել մարդուն, նրա բնավորության գծերը,- ասաց դերասանուհին ու ավելացրեց, որ կանայք, երբեմն, ավելի լավ վարորդներ են, քան տղամարդիկ։ –Ինչ խոսք, լինում են դեպքեր, երբ ինքս էլ նյարդայնանում եմ ու ասում՝ հաստատ կին է ղեկին։ Երբեմն, այդպես էլ  լինում է, բայց շատ հաճախ սխալվում եմ: Կարծում եմ` կարծրատիպը, որ կանանց տեղը խոհանոցում է, շատ վաղուց անցել է»:

 

Նարինեն իրեն բնորոշեց որպես կարգապահ վարորդ, ով մշտապես հետևում է երթևեկության կարգուկանոնին: Իսկ երևանյան խիտ երթևեկությունն ու խցանումները, նրա խոսքով, միշտ չէ, որ իրեն նյարդայանցնում են. «Ես շատ հանգիստ եմ վարում։ Կարծում եմ, եթե այս քաղաքում ինչ-որ տեղից ուշանում ես, 5 րոպեում էլ կարող ես հասնել, և չարժե ռիսկի դիմել: Ինձ փոքր-ինչ օգնում է իմ հավասարակշռությունը, բայց, ընդհանուր առմամբ, լինում են պահեր, երբ նյադայնանում եմ: Ինչ արած, մեր երթևեկության կանոներն են այդպիսին՝ ստիպված սպասում եմ մինչև իմ հերթը գա»:

 

 

Նարինեն ասաց, որ վերջին անգամ պետավտոտեսուչներն իր մեքենան կանգնեցրել են մոտ երկու ամիս առաջ, թեև դերասանուհին չմտաբերեց, թե ինչ խախտում էր արել: Հարցին, թե հայտնի լինելը վարորդի կարգավիճակում օգնո՞ւմ է իրեն, նա պատասխանեց. «Իհարկե լինում են դեպքեր, երբ ճանաչում են ինձ, բայց ես երբևէ չեմ շահարկում իմ ճանաչելիությունը, որովհետև օրենքը բոլորիս համար է: Կարծում եմ, եթե խախտում եմ արել և իրենք արձանագրում են դա, իրավունք չունեմ վիրավորվելու կամ նեղանալու: Եթե սխալ եմ արել, չեմ զլանում ասել` ներողություն և շնորհակալություն, երբ ինձ ընդառաջում են: Մեր պետավտոտեսուչները շատ բարեհամբույր են, երբևէ խնդիր չեմ ունեցել: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ խախտում եմ արել, բայց իրենք, հասկանալով, որ դիտավորյալ չեմ արել, ընդառաջել են»:

 

Դերասանուհին պատմեց, որ վթարային վիճակում մեկ անգամ է հայտնվել, սակայն ոչ իր մեղավորությամբ, հետևից հարվածել են իր մեքենային։ «Հիմա ես ավելի հանգիստ եմ, քանի որ գոյություն ունի ԱՊՊԱ, համբերատար սպասում եմ նրանց ժամանելուն, թեպետ վթարի օրը շատ էի շտապում, բայց ինչ արած: Նման իրավիճակներում առաջին զանգս ամուսնուս է լինում, մնացածն արդեն՝ ինքն ինչպես կդասավորի»,– նշեց Նարինեն:

 

 

Կանանց, երբեմն, մեղադրում են վարելու ընթացքում տարբեր գործողություններ իրականացնելու համար: Պարզեցինք, որ Նարինեն այս առումով բավականին զուսպ է. «Երբեմն լինում է, որ լուսացույցի տակ կանգնած, արագ, մեկ րոպեի ընթացքում անեմ այն,  ինչ չեմ հասցրել: Կարող է, ընդամենը, շրթներկս թարմացնեմ, սակայն շպարվելը ղեկին սխալ է: Ղեկին սելֆի անում եմ, բայց ոչ շարժման  ընթացքում»:

  

Դերասանուհու խոսքով` իր մեքենայի  հիմնական ուղևորը դուստրն է, ում օրվա ընթացքում մայրիկը տանում է դպրոց, երաժշտության ու օտար լեզվի դասընթացների: Մեքենայի մեջ մշտապես առկա իրը դստեր նվիրած կախազարդն է։

 

«Այն իմ ղեկի դիմաց` հայելու առջև է կախված։ Աղջկաս ձեռքով է պատրաստված: Երևի երրորդ տարին է՝ մեքենայիս մեջ է: Մանկապարտեզում է սարքել ու նվիրել ինձ: Լապտերի պես թղթից և ծաղիկներից պատրաստված աքսեսուար է: Հիմա բաց վարդագույն է դարձել՝ արևից փոքր-ինչ խամրել է, բայց միևնույն է ինձ համար ամենաթանկ իրն է մեքենայիս մեջ»,– ասաց նա։

 

 

Նարինեն նշեց, որ տարիների ընթացքում սկսել է հասկանալ մեքենայի կառուցվածքը, ավտոպահեստամասերը, բայց անսարքության դեպքում, միևնույն է, ինքնուրույն գլուխ չի հանում և դիմում է մասնագետի օգնությանը:

 

Ամենաերկար ճանապարհը, որ երբևէ  գնացել է հաղորդավարուհին՝  Սևանն է. «Ճիշտն ասած, քաղաքից դուրս գնալիս ես շատ չեմ վարում: Եղել է, որ մինչև Աբովյան ու Սևան եմ գնացել իմ մեքենայով, բայց ավելի հեռու կամ ամուսնուս, կամ ընկերուհիներիս հետ եմ գնում: Չի ստացվել այնպես, որ իմ մեքենայով շատ հեռու գնամ»:

 

Դերասանուհին ասաց, որ  մեքենա վարելու ընթացքում սիրում է երաժշտություն լսել, ոճը կախված է իր տրամադրությունից: «Ունեմ մի ձայնասկավառակ, որտեղ 100-ից ավելի տարբեր ժանրերի երգեր կան` Ռադիո Ավրորայի երգադարանից եմ վերցրել: Ես չեմ դադարում լսել այն, որովհետև հատ առ հատ ընտրել եմ երգերը: Իսկ, ընդհանուր առմամբ, նախընտրում եմ դասական և փոփ երաժշտություն: Իմ սիրելի երգիչներից են  Անդրեա Բոչելլին, Լուչանո Պավարոտտին: Ընդհանրապես, իտալական երաժշտություն շատ եմ սիրում»,-եզրափակեց նա:

 

Անահիտ Հակոբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:24 • 17/08

«Տարբերվող կերպարներով եմ ներկայացել». Մաշա Մնջոյանը՝ ակումբային ռիթմերով նոր տեսահոլովակի մասին

16:14 • 16/08

Շպռոտի գայթակղիչ տեսքն ու Lazzaro-ի հետ նոր տեսահոլովակը

13:30 • 16/08

Ալեքսանդր Բաբասյանի և որդու տարեդարձի խնջույքն ու կնոջ անակնկալը

17:25 • 15/08

«Շնորհավոր տարեդարձդ, իմ երջանկություն». Արմինկայի հուզիչ գրառումը՝ որդու 9-ամյակի առթիվ

17:01 • 15/08

«Եթե կերպարը պահանջում է, ուրեմն պետք է արվի». Հասմիկ Խոջյանը՝ ոճային փոփոխության և նոր ֆոտոշարքի մասին

11:25 • 15/08

Պրեմիերա. PROJECT LA - «Մահվան տեսիլ»

11:09 • 15/08

«Իրարից կատարյալ տարբեր են». ծնվել են Դավիթ Գրիգորյանի զույգ աղջիկները

17:42 • 14/08

«Ինձ դաստիարակելն արդեն ուշ է». Վարդան՝ իրեն քննադատողների, 14 տարեկանում տանից հեռանալու մասին

16:39 • 14/08

Զարուհի Բաբայանի սաները՝ «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից

12:03 • 14/08

«Ընկերուհիներիս հետ առաջին անգամ էի այդքան հեռու գնում». Եվա Բաղդասարյանը՝ Եգիպտոսում ամառային հանգստի և գործնական նոր առաջարկի մասին

11:18 • 14/08

«Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց դու ես իմ քույրը». Արփի Գաբրիելյանի լուսանկարը՝ քրոջ հետ

16:38 • 13/08

Երգչուհի Արևիկ Ալավերդյանը՝ որդու մկրտությունը Հայաստանում կազմակերպելու և ստեղծագործական նորության մասին

15:59 • 13/08

Անի Երանյանը՝ ANI’E բեմական անունով ներկայացրել է նոր տեսահոլովակի անոնսը

13:45 • 13/08

«Ազատությունը հենց թռիչքն է՝ հոգու, սրտի, մտքի». Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարը Սիցիլիայում ամառային հանգստից

12:16 • 13/08

Հագեցած, ռիթմիկ և անակնկալներով օր՝ Սևանի ափին. կայացավ Sevan Summer Sprint-ը՝ Dj Սերժոյի, Ֆելիքս Խաչատրյանի, Միշոյի և Ռեինկարնացիայի մասնակցությամբ

14:00 • 11/08

«Կերպարս հայկական մենթալիտետին բնորոշ չէ». Անատի Սաքանյանը՝ ստեղծագործական նորության և ամառային հանգստի մեկնելու մասին

12:23 • 11/08

«Լուրջ վնասվածք չեմ ստացել». Էմմա Սապունջյանը՝ վթարի մեջ հայտնվելու, վարորդական փորձի և մեքենա նվեր ստանալու մասին

16:35 • 10/08

«Ուզում եմ, որ հրաշքները միշտ ուղեկցեն մեզ մեր կյանքում». Արամեն և Աննան նշում են իրենց պսակադրության 2-ամյակը

13:39 • 10/08

Աննա Մանուչարյանի դուստրը՝ 11-ամյա Արփին «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու, մայրիկի խորհուրդների և մրցույթից ակնկալիքների մասին

12:11 • 10/08

Մարինկա Խաչատրյանի սիրելիի ռոմանտիկ անակնկալը՝ իրենց ծանոթության 1-ամյակի առթիվ

10:59 • 10/08

Սամվել Գրիգորյանի դուստրը՝ երգչուհի Նարեն պսակադրվել է

17:15 • 09/08

Անի Երանյանի և Աբրահամ Ռուսոյի սիրառատ լուսանկարը

16:12 • 09/08

«Շատ հաճախ եմ հայտնվում դեպրեսիայի մեջ». Էվա Խաչատրյանն անկեղծանում է

14:39 • 09/08

Լուիզա Ղամբարյանը լուսանկար է հրապարակել Կիպրոսում ընտանեկան հանգստից

13:01 • 09/08

Մովսես Երեմյանի և Աննա Սիմոնյանի որդու անունը հայտնի է

12:08 • 09/08

«Երազանքս է հայտնվել «Եվրատեսիլի» բեմում». 12-ամյա Մելիսան՝«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի մասնակից

18:50 • 08/08

Իննա Խոջամիրյանը` ոճային փոփոխության և «Էլենի օրագիրը 2»–ի անսպասելի զարգացումների մասին

16:28 • 08/08

Արևիկ Ուդումյանի որդու 2-ամյակի գունեղ խնջույքը մանկապարտեզում

15:07 • 08/08

Գինու պատրաստումից մինչև այն համտեսելու մշակույթ. Վայոց ձորը՝ գինու ուղին բացահայտելու տարածաշրջան

13:16 • 08/08

Մարտա Կիրակոսյանը` ընկերության, սիրելու և ապագա ընտանիքի մասին

12:05 • 08/08

Ինգա Արշակյանը հայտնել է երկրորդ երեխայի սեռն ու անունը

18:31 • 07/08

«Պատասխանատվությունը մեծ է». ի՞նչ դերակատարում կունենա Վարուժան Մարգարյանը «Էլենի օրագիրը 2»–ում

15:52 • 07/08

Դավիթ Աղաջանյանի դիզայներական աշխատանքն ու սիրելիին որպես մոդել ընտրելու պատճառը

13:27 • 07/08

«Հպարտ կլինեմ կոչվել զինվոր». երգիչ Ռոբերտ Քոլոյանը զորակոչվել է բանակ

12:27 • 07/08

ԱՄՆ-ում ծնվել է Ինգա Արշակյանի երկրորդ երեխան

18:15 • 06/08

«Նրա անակնկալը ստացված էր». Ադրիանա Գալստյանը՝ 23-ամյակի խնջույքի և անակնկալի մասին

17:38 • 06/08

«Անձրևը խանգարեց ռոմանտիկ երեկոյին». Սուրեն Առուստամյանը՝ կնոջ տարեդարձի անակնկալի և ընտանեկան կյանքի մասին

17:31 • 06/08

«Կյանքս». Քլոե Քարդաշյանը դստեր լուսանկարն է հրապարակել՝ այն ուղեկցելով հայերեն բառով

16:40 • 06/08

Մոսո Կարապետյանի 30–ամյակն ու որդու համար կազմակերպված baby shower–ը

16:01 • 06/08

Տաթևիկ Ադումյանը մի քանի տարվա դադարից հետո լուսանկար է հրապարակել ամուսնու հետ` վերջ տալով ամուսնալուծության լուրերին

13:31 • 06/08

Նունե Եսայանի 49-ամյակի և տեսահոլովակի շնորհանդեսի հայտնի հյուրերն ու ամուսնու շնորհավորանքը

12:13 • 06/08

Հյուսիսային պողոտան՝ տարազային մշակույթի կենտրոն. «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնի մասնակիցներն ու հետաքրքիր դրվագները

18:04 • 04/08

Հայաստանը «Մանկական Նոր ալիք 2018»-ում ներկայացրած Վարդան Մարգարյանը ուժերը կփորձի «Դեպի Մանկական Եվրատեսիլում»

15:12 • 04/08

«Աշխատանքը հիմնված է մեր ընկերության վրա». Լևոն Տեր–Պետրոսյանը` «Ազնիվ գողեր» ֆիլմի մասին

14:00 • 04/08

«Աղջիկս կարծես ընկերուհիս լիներ». Իվետա Եդիգարյանը՝ դստեր հետ ամառային հանգստի և տպավորությունների մասին

13:18 • 04/08

«Չեմ հիշում որևէ համերգ, որ այս երգը երգելիս չարտասվեմ». Սիլվա Հակոբյանի երգն իր կյանքի պատմության մասին

11:55 • 04/08

Ամերիկաբնակ հայ գործարար Աննա Կարապետյանը` Հայաստան վերադառնալու որոշման և բարեգործական նախագիծ սկսելու մասին

18:23 • 03/08

«Դաժան պատմության մեջ ընկանք». Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը

17:30 • 03/08

«Նվագախմբի երեխաներից» 9-ամյա Վովան` «Դեպի Մանկական Եվրատեսիլի» մասնակից

16:00 • 03/08

«10 օր բուժման կուրս պետք է անցնեմ». Լիլի Սարգսյանը՝ առողջական խնդրի մասին

14:46 • 03/08

«Էլենի օրագիրը 2». դերասանական կազմի փոփոխություններն ու առաջին մանրամասները

12:09 • 03/08

Արենա Զեյնալյանի տարբերվող ֆոտոշարքն ու բարեգործական նախագիծ սկսելու ծրագրերը

16:54 • 02/08

«Շատ ծանր տարանք բաժանումը». Ռոմելլա Թամարյանը՝ «Երկրորդ Վիցե Միսս ԱՊՀ» ճանաչվելու, թեժ մրցակցության և աղջիկների հետ հարաբերությունների մասին

16:42 • 02/08

«Կտխրեի, եթե թագս տայի ուրիշին». Շուշան Երիցյանն «Միսս ԱՊՀ» կազմակերպիչների նվերի` թագն իրեն պահելու և Իտալիայում հանգստի մասին

14:42 • 02/08

Քայլի Ջեների ընկերոջ` ռեփեր Թրևիս Սքոթի նոր ալբոմի շապիկին նկատել են «հայկական դրոշը»

13:14 • 02/08

«Կինս անակնկալ ձևով ինձ հայտնեց հղիության լուրը». Տիգրան Կարապետյանը շուտով հայր կդառնա

12:53 • 02/08

Անդոյի նվերը` կնոջ 32–ամյակին

17:59 • 01/08

«Եղել է մի պահ, երբ մտածել եմ այլ գործ գտնելու մասին». Աղաս Մանուկյանն անկեղծանում է

15:59 • 01/08

«Մասնակցում եմ հաղթելու համար». 19-ամյա Հովհաննես Սեմերջյանը՝ Costa Blanca fashion week մրցույթին կներկայացնի Կովկասը

14:26 • 01/08

Արթուր Գրիգորյանը Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

13:55 • 01/08

Սարոն լուսանկար է հրապարակել նորածին դստեր հետ զբոսանքից

13:17 • 01/08

Ամառային թեժ փարթի-համերգ՝ Սևանի ափին. Միշոն, Ֆելիքս Խաչատրյանը, Ռեինկարնացիան և Dj Սերժոն Sevan Summer Sprint-ում և սպասվող անակնկալները

20:01 • 31/07

Զառա Սահակյան. «Ամեն ինչ սոցցանցերում հրապարակող մարդիկ կորցնում են իրականությունը»

19:05 • 31/07

Անի Երանյանը` հոգու, մարմնի ու հաճույքների մասին

17:39 • 31/07

Ջասթին Բիբերը մտադիր է կազմակերպել «տարվա լավագույն հարսանիքը»

16:46 • 31/07

ՄԵրի Մակարյանը` Մհերի նոր տեսահոլովակում

12:55 • 31/07

Յուլյա Ֆինկը, Մենչի դուստրը, Շուշան Երիցյանը չեն նկարահանվի «Դեպի երազանք 2»–ում. նախագծի կազմի փոփոխություններն ու նոր հերոսները

18:59 • 30/07

Եվա Ռիվաս. «Շատերին հունից հանում է իմ չափից ավելի բարձր ինքնագնահատականը»

18:33 • 30/07

Քիմ Քարդաշյանի նոր կարճ սանրվածքն ու երեկոյան ժամադրությունն ամուսնու հետ

17:44 • 30/07

5 տարի առանց Մարկ Սաղաթելյանի. այսօր դերասանի մահվան տարելիցն է

16:19 • 30/07

Մարտ Բաբայանը հայր է դարձել և հետաքրքիր անուն ընտրել փոքրիկի համար

13:07 • 30/07

Անահիտ Սիմոնյանի նոր նախագծի շնորհանդեսը, հայտնի հյուրերը, շքեղ տորթն ու կարևոր պահին Հայկոյի բացակայության պատճառը

18:25 • 28/07

Պրեմիերա. PROJECT LA - «Աշնան մեղեդի»

12:58 • 28/07

«Երջանիկ եմ, որ այսպիսի ընտանիք ունեմ». «Միսս Հայուհի» Արենա Զեյնալյանի բլից հարցազրույցը

12:20 • 28/07

«Վիտամինցի» Վաչեի ընտանեկան հանգիստը Հունաստանում

11:18 • 28/07

«Միսս ԱՊՀ 2018»–ին Հայաստանից Ռոմելլան զբաղեցրեց 3–րդ տեղը, հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչը

18:15 • 27/07

Ինչպես է անցել Դիանա Գրիգորյանի սցենարով «Թունավոր սեր» հեռուստասերիալի վերջին սերիայի նկարահանումը

15:59 • 27/07

Մանե Գրիգորյանի հանգիստն Իսպանիայում և տպավորությունները Բեյոնսեի և Jay–Z–ի համերգից

14:13 • 27/07

Հայկոյի, Մենչի և ՈւՀԱ «Նոր հայեր» թիմի մյուս անդամների հանգիստը Տանզանիայում

12:40 • 27/07

Այսօր կկայանա «Միսս ԱՊՀ 2018» մրցույթը, որին Հայաստանը կներկայացնի 23-ամյա Ռոմելլան, հաղթողին կթագադրի Շուշան Երիցյանը

16:32 • 26/07

Սարոն կրկին հայր է դարձել

14:47 • 26/07

Լուսինե Թովմասյանի 32-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

14:02 • 26/07

«Օսկարակիր դասախոսներ ունենք, որոնք Հոլիվուդից գաղտնիքներ են պատմում». Էմմա Հակոբյանը՝ ԱՄՆ–ում ուսում ստանալու և սիրելիից՝ «Վիտամինի» Վանից հեռու լինելու մասին

12:53 • 26/07

Քայլի Ջեները սկսել է ավելի թանկ վարձատրվել, քան Քիմ Քարդաշյանը. որքա՞ն արժե գովազդային մի հրապարակումն աստղերի էջերում

11:37 • 26/07

Սիրուշոն կներկայացնի «Վույ աման» հիթի երկրորդ մասը

18:03 • 25/07

Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ընտանեկան հանգիստը Եգիպտոսում և անսպասելի հանդիպումը Գարիկի ու Ռոբի ընտանիքներին

17:17 • 25/07

Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի համատեղ հանգիստը

16:00 • 25/07

«Անսովոր է, որ արդեն 30–ն անց եմ». Լուսինե Թովմասյանը` տարեդարձի խնջույքի և դստեր դիզայնով տորթի մասին

13:01 • 25/07

«Մենք ընկերներ չէինք». Նազենի Հովհաննիսյանը Լուսինե Թովմասյանի 32–ամյակի առթիվ պատմել է, թե ինչպես իրենք դարձան ընկերներ

12:02 • 25/07

«Հայաստանն ուրիշ երկիր է, սա մեզ համար ստեղծագործական մարտահրավեր է». Comedy Club-ը Երևան կգա ամբողջ կազմով

17:52 • 24/07

«Չեմ խուսափում իմ բիոլոգիական տարիքից». Լուիզա Ներսիսյանի տարեդարձի խնջույքը

15:33 • 24/07

Հայտնի են «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների անունները

14:31 • 24/07

«Իմ երեխային տիկնիկի պես էի վերաբերում, բայց օրինակելի տատիկ կլինեմ». Վիվյեն Բաստաջյանը` վաղ տարիքում մայրանալու և արդեն տատիկ դառնալու մասին

11:28 • 24/07

«Հուսով եմ` մի օր Հայաստանն Ամերիկայից էլ մեծ երկիր է դառնալու». Nas Daily-ն չի ուզում հեռանալ Հայաստանից

17:12 • 23/07

«Հարյուրապատիկ ավելի շատ եմ սիրում կնոջս». Դավիթ Գրիգորյանը` զույգ երեխայի սպասելու մասին

14:52 • 23/07

Սիլվա Հակոբյանը` հղիության լուրերի մասին

14:24 • 23/07

«Դու ամենալավն ես ու վերջ». կնոջ և Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքները Ավետ Բարսեղյանի 38-ամյակի առթիվ

13:35 • 23/07

Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան և Comedy club–ի մյուս անդամները ելույթ կունենան Երևանում

12:10 • 23/07

Երևանում կայացավ Ձմերուկի 6-րդ փառատոնը

16:18 • 21/07

Անաիս Սարդարյանի որդու նոր լուսանկարները