Ալեքսանդր Բաբասյան. «10 տարի է` քաղաքականությամբ չեմ զբաղվում, թեև առաջարկներ եղել են»

14:32 • 27.04.18



 

Tert.am Life-ի «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ  բացահայտում ենք  դերասան Ալեքսանդր Բաբասյանին:

 

«Կայարան» հեռուստատասերիալում բացասական կերպար մարմնավորած, արտաքինից ինքնավստահ դերասանին հանրությունը հաճախ ընկալում է  որպես մեծամիտ մարդու։ Պարզվում է՝ իր ամենամեծ թերությունը Ալեքսանդրը հենց մեծամտությունն է համարում:

 

Ալեքսանդր Բաբասյանի կարծիքով` հանրությունը այսօր կարող էր իրեն ճանաչել որպես որևէ ոլորտի նախարարի։ Դա նրա երբեմնի նպատակն է եղել: Դերասանը խոսել է տարիներ առաջ քաղաքականությամբ զբաղվելու ու դրանից հեռանալու պատճառների մասին:

 

Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

 

-Իշխող լինելը:

 

 

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։

 

-Մեծամտությունը:

 

-Կա՞ մի բան, ինչից վախենում եք, անհաղթահարելի համարո՞ւմ եք այդ վախը։

 

-Այո։ Մարդկային կորուստը:

 

 -Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել:

 

-Կուզեի օժտված լինել ներողամտությամբ, որն իմ մեջ, ընդհանրապես, չկա:

 

 

-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։

 

-Պարզապես կուզեի հրաշքներ գործել, որպեսզի ցանկացած ժամանակ, երբ ես ինչ-որ մեկին ուզում եմ օգնել, բայց դա  ինչ-ինչ պատճառներով չի ստացվում, ստացվեր: Կուզեի կարողանալ մարդկանց ավելի շատ օգնել, քան հիմա եմ անում:

 

 -Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց  մեջ։

 

-Չարությունն ու նախանձը, ընդ որում` նախանձն առաջնահերթ:

 

-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ  ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։

 

- Հաճախ մենակ մնալու հնարավորություն չեմ ունենում։ Երբ մենակ եմ մնում, սկսում եմ երազել, դառնում եմ ռոմանտիկ, բայց դա միայն ես եմ տեսնում:) Այդ ժամանակ մտածում եմ վերացական բաների մասին: Օրինակ, որ երկրի վրա դրախտ լինի կամ այն մասին, թե մարդիկ որքան ավելի լավը կարող են լինել, բայց, իրականում,  այդպիսին չեն:  

 

 

 

-Ի՞նչը կարող  է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։

 

-Երեք բան կա: Մեկը, երբ ինձ խաբում են,  հետո, երբ դիմացինը փորձում է իրեն ավելի խելացի մարդու տեղ դնել ու ինձ հիմարեցնել և վերջինը, երբ ինձ խորհուրդներ են տալիս:

 

 -Իսկ ի՞նչը  կարող է խաղաղություն պարգևել  Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:

 

-Միայն որդիս: Ես որքան էլ ափերից դուրս եկած լինեմ, երբ որդիս կողքիս է և ձեռքը դնում է այտիս, աշխարհի ամենաբարի ու խաղաղ մարդն եմ դառնում:

 

-Ինչի՞ց կարող եք հիասթափվել։ Հասցրե՞լ եք ունենալ խորը հիասթափություն։

 

-Երևի միայն մարդկային դավաճանությունից: Չնայած դա էլ ինձ հիասթափություն չի պատճառում, որովհետև արդեն պարզ  է, որ մարդիկ տեսակով խաբեբա են: Դրա համար ես կյանքիս ընթացքում շատ ընկերներ եմ կորցրել: Իսկ ընդհանուր առմամբ կասեմ՝ երևի թե ոչ մի բանից չեմ հիասթափվում:

 

 

-Ափսոսանքի զգացողություն հաճա՞խ եք ունենում, ինչի՞ համար եք ամենից շատ ափսոսում:

 

-Ափսոսում եմ միայն չարած բաների համար: Չեմ առանձնացնի կոնկրետ մի բան, որովհետև շատ են եղել, երբ ինչ-որ տարիքում հասկացել եմ, որ պետք է անեի այս կամ այն քայլը, ասենք՝ բնակարանի ձեռքբերում կամ հաջողության հասնելու համար այս կամ այն աշխատանքից դուրս գալ, այլ աշխատանքի ընդունվել և նմանատիպ այլ բաներ: Բայց իմ ոչ մի արածի համար չեմ ափսոսում:

 

-Ո՞վ կամ ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել Ձեզ համար։

 

-Դրական իմաստով, ինձ համար ոգեշնչման աղբյուրն ընտանիքս է, իսկ բացասական կողմով՝ ինձ քննադատողներն ու, այսպես ասած, չուզողները: Ես երկու կողմերից էլ կարող եմ ոգեշնչվել: Այսինքն, նույնիսկ այն մարդիկ, ովքեր ինձ խոչընդոտում են, փնովում ու չարախոսում, կարող են ինձ համար ոգեշնչման աղբյուր դառնալ։ Առաջին հերթին հենց իրենք են իմ կյանքում ոգեշնչման աղբյուր հանդիսացել, երբ թերագնահատել են իմ հնարավորություններն ու վատաբանել են ինձ:

 

 

 -Եթե քաղաքական գործիչ լինեիք, ի՞նչ կարգախոս կունենայիք։

 

-Ես քաղաքականության մեջ եղել եմ 10 տարի առաջ, երբ դեռ երիտասարդ էի:) Չեմ նշի, թե որ կուսակցությունում ու ինչ պաշտոնում, ինձ ճանաչողները գիտեն, բայց նոր մարդկանց համար չեմ բացահայտի: Երբ ինձ ասում էին՝ քո վերջնական նպատակը ո՞րն է, պատասխանում էի՝ նախարար եմ դառնալու, ասենք՝ տրանսպորտի կամ ֆինանսների: Կարգախոսս էլ միշտ եղել է հետևյալը՝ կյանքում կան արժեքներ, որոնք անգին են:  Երբ հին ընկերները սա կարդան, կժպտան: Հիմա քաղաքականությամբ զբաղվելու հավակնություններ չունեմ: Արդեն մոտ 10 տարի է, ինչ հասկացել եմ, որ դա շատ վատ բնագավառ է: Հիմա ոչ մի քաղաքական պաշտոնի կատեգորիկ չեմ հավակնում, թեև շատ առաջարկներ ունեմ և ընկերներ, որոնք արդեն ԱԺ պատգամավորներ են` տարբեր կուսակցություններից, տարբեր գաղափարների կրող:

 

-Իսկ կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

 

- Նույն կարգախոսն է՝ կյանքում կան արժեքներ, որոնք անգին են: Դա իմ կարգախոսն է եղել 19 տարեկանից: Ես միշտ առաջնորդվում եմ դրանով։ Եթե մարդը հասկանա այդ խոսքերի իմաստը, երբեք չի կորցնի իր կայուն արժեքները: Իմ կյանքում այդ արժեքները շատ են՝ սերը ընտանիքի հանդեպ, սերը ընկերների հանդեպ, հավատարմությունը քո երկրին, քո ժողովրդին և այլն: Այդ արժեքները կորցնելը հավասար է նրան, որ դու կորցնես քեզ ու քո ես-ը:

 

-Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է: 

 

-Մորս նվիրած խաչն է: Միշտ կրում եմ` քնելիս, արթնանալիս, լոգանք ընդունելիս:

Անահիտ Հակոբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:25 • 26/05

Էլթոն Ջոնը ժամանել է Հայաստան

18:00 • 26/05

«Այն քիչ մարդկանցից եմ, որոնք այս բնագավառում ծանոթներ չունեն». «Երևի» սերիալի Արամը` անցած ուղու և գործընկերների հետ հարաբերությունների մասին

16:32 • 26/05

Իրինա Թովմասյանի դուստրը` Մեգին, այսօր կմասնակցի Arpeggio երգիչների միջազգային մրցույթին

15:53 • 26/05

«Երևի» սերիալից Նորայր Եղյանը՝ սիրելիից բաժանվելու, Քրիստինա Եղոյանի հետ մտերմության և աշխատանքի մասին

15:11 • 26/05

«Մտածում էի` ամուսինս ինչպես է նայել ինձ վրա». Լիլիթ Բաբասյանը` Անդրեյ Մալախովի Прямой эфир հաղորդման ժամանակ

14:21 • 26/05

«20 տարի է՝ բեմում եմ և կարող եմ ինձ թույլ տալ նման երգեր կատարել». Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակ կներկայացնի

12:51 • 26/05

Ինչպես են Երևանում տոնել Վերջին զանգը

23:36 • 25/05

«Տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը». Հրաչ Մուրադյանը՝ Նիկոլ Փաշինյանին

19:39 • 25/05

Շուշան Պետրոսյանն ու Արման Հարությունյանն ամուսնալուծվել են

18:27 • 25/05

«Այնպիսի նկարներ էին գտել, որոնք միշտ թաքցրել եմ». Լիլիթ Բաբասյանը հյուրընկալվել է Մալախովի հաղորդմանը

16:24 • 25/05

«Էլենի օրագրի» բեքսթեյջն ու դերասանների իրական ավազակությունները դպրոցում

15:30 • 25/05

«Երազանքներն, ամեն դեպքում, կատարվում են». Սաթենիկ Հազարյանը՝ Կաննի կինոփառատոնին մասնակցելու և Պենելոպե Կրուզի հետ կարմիր գորգով անցնելու մասին

13:40 • 25/05

«Բոլորովին այլ զգացողություններ ունեմ». ծնվել է դիզայներ Արփինե Կոշտոյանի առաջնեկը

12:28 • 25/05

Ինչ գնահատականներով են հայ հայտնիները ավարտել դպրոցը

18:12 • 24/05

«Չենք քարոզում չափն անցած պլաստիկ միջամտություններ». Մանե Գրիգորյանը՝ իր հաղորդման հասցեին հնչող քննադատությունների և նոր ֆոտոշարքի մասին

17:02 • 24/05

«Շատ անսպասելի է լինելու Սպիտակցի Հայկոյի երաժշտական հատվածը». Անդո և Ռաֆո դուետը նոր երգ ու տեսահոլովակ է պատրաստում

15:47 • 24/05

«Մեծ ռիսկ կար, որ այլևս չեմ քայլի». Գարիկն առաջին անգամ խոսում է վիրահատությունից հետո առաջացած բարդության, այլևս չքայլելու մտքին հարմարվելու, հուսալքության ու կյանքը վերաարժևորելու մասին

12:10 • 24/05

Սիրուշոն կերգի Հանրապետության հրապարակում

18:00 • 23/05

Ովքե՞ր այս տարի կպայքարեն «Միսս Հայուհի» տիտղոսի համար

15:15 • 23/05

Շառլ Ազնավուրի 94-ամյակին նվիրված բացօթյա համերգը՝ Ազնավուրի հրապարակում

12:25 • 23/05

«Սիրային այդ գծի ձևավորումն անակնկալ էր ինձ համար». «Էլենի օրագրի» Ռոբը` խաղընկերների հետ հարաբերությունների, մասնագիտական ուղու ու անձնական կյանքի մասին

18:18 • 22/05

«Սիրում եմ ճանաչել մարդուն, հետո ասել, որ ինձ դուր է գալիս». Ռաֆայել Երանոսյանի անհայտ կողմերը

16:09 • 22/05

«Այս իրադարձությունն ինձ ուժ տվեց». Հասմիկ Խոջյանը` իր էջը կոտրելու և անձնական նամակներից անցանկալի նկարներ հրապարակելու մասին

15:44 • 22/05

«Ամուսնությունս սարերի հետևում չէ». Դիանա Գրիգորյանը՝ ընտրյալի հետ ծանոթության ու նշանվելու մասին

12:55 • 22/05

Մարինկա Խաչատրյանի շնորհավորանքը սիրելիի տարեդարձի առթիվ

18:55 • 21/05

«Նույն հուզմունքը, նույն թախիծն ու ուրախությունը կար». Անահիտ Կիրակոսյանը` դստեր Վերջին դասի մասին

17:29 • 21/05

Նկարահանվում է «Դեպի երազանք 2». Մենչը` Կարեն Ասլանյանի փոխարեն Ալեքսանդր Բաբասյանին գլխավոր դեր տալու պատճառի մասին

15:10 • 21/05

«Չգիտեմ` այս տարիքում արժե՞ շարունակել հուսալ». Շպռոտը՝ մայրանալու, երգչուհիների` անտեսված լինելու և նոր մեքենայի մասին

14:05 • 21/05

Տոլմայի համահայկական փառատոնի հետաքրքիր համերն ու ֆոտոշարքը

12:18 • 21/05

Թանգարանային գիշերը Երևանում. ֆոտոշարք

16:58 • 19/05

«Էլենի օրագրի» սցենարիստը` սպասվող զարգացումների և նախագծի ավարտի մասին

16:11 • 19/05

«Բոլորս ոգևորված աշխատում ենք». Լուիզա Ներսիսյանը նորություն ունի

15:04 • 19/05

Թագավորական հարսանիք-2018. արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրությունը

14:36 • 19/05

Պապարացիները բռնացրել են Իրինա Շեյքին մեկամյա դստեր հետ զբոսնելիս

19:54 • 18/05

Գրիգորի Լեպսին հոսպիտալացրել են

18:43 • 18/05

«Դա միակ հարստությունն է, որ ես ունեմ». «Կարմիր բլուրի» Մոնիկան` անձնական կյանքի, ընտանիքի և կարիերայի մասին

17:52 • 18/05

«Մարդկանց մեծ մասին բարկացնում է գեղեցկությունն ու մարդու տարբեր լինելը». Նազենի Հովհաննիսյան

17:12 • 18/05

Աղաս Մանուկյանը՝ ընտանիքի, երկու երեխայի, շինարարական խանութում աշխատելու և հեռուստատեսությունում հայտնվելու մասին

14:15 • 18/05

Լիլի Սարգսյանի 18-ամյակի խնջույքը, իր դիզայնով զգեստն ու նվերները

12:50 • 18/05

«Անվիճելի գեղեցկություն ունեցող կին էր պետք». Արսեն Սաֆարյանը` նոր տեսահոլովակի, հերոսուհու ընտրության և Էրիկի օգնության մասին

17:16 • 17/05

Անի Երանյանը չի նկարահանվի, Միհրանի ու Արփիի վերադարձը հետաքրքիր կկազմակերպվի. ինչ փոփոխություններ են սպասվում «Ֆուլ հաուս 2»–ում

16:10 • 17/05

IQOS RUBY` ոճը գնահատողների համար

15:12 • 17/05

Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի ամենաքննարկված կերպարները

13:55 • 17/05

«Երևանյան փողոցներում նվագելով՝ գումար ենք աշխատում տեսահոլովակ նկարելու համար». Simbiozz բենդի պատմությունը

12:43 • 17/05

«Հայաստանն ունիկալ տեղ է ֆիլմեր նկարահանելու համար». Հայաստանում մեկնարկեց «Ռուսական ֆիլմերի շաբաթը»

12:11 • 17/05

Սիրուշոյի լուսանկարը որդու հետ և շնորհավորանքը նրա 2-ամյակի առթիվ

16:31 • 16/05

Անժելա Սարաֆյանի գլամուրային կերպարը Vogue-ի կազմակերպած ընթրիքին (լուսանկարներ)

16:06 • 16/05

«Ոսկե դպրոց»-ից Գոշի նոր տեսահոլովակի մանրամասներն ու հերոսուհին

15:25 • 16/05

Ֆելիքս Խաչատրյանը հրապարակել է որդու առաջին նկարը

13:32 • 16/05

«Ամուսինս իր կյանքում ամենից շատ Տաթևին է սիրում». Հասմիկ Կարապետյանը` ընտանեկան կյանքի, ամուսնու հետ վեճի առիթի և Կանադայում ապրելու բարդության մասին

12:16 • 16/05

Քրիստինե Պեպելյանը` դասախոսական ամբիոնից

17:38 • 15/05

Հայազգի Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի

15:08 • 15/05

Եվգենի Պլյուշչենկոն պատրաստվում է համաշխարհային նոր պրեմիերայի. նա կներկայացնի «Ախթամար» լեգենդը` սառույցի վրա

14:27 • 15/05

Դավիթ Աղաջանյանի ու Աննա Դովլաթյանի` Սոչի մեկնելու առիթն ու Դավթի հետ պատահած ձախորդությունը

12:44 • 15/05

Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի զբոսանքը Երևանում

11:44 • 15/05

Շառլ Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից

11:41 • 15/05

Քրիստինա Եղոյանի և Դավիթ Աֆրիկյանի սիրո պատմությունը` նոր տեսահոլովակում

18:45 • 14/05

Վերա Բրեժնևայի շքեղ և ոճային կերպարն աչքի է ընկել Կաննի կինոփառատոնում (լուսանկարներ)

13:34 • 14/05

«Երևանում TOYOTA եմ վարում, Բարսելոնայում՝ BMW». Աստղիկ Սաֆարյանը՝ ղեկին

13:32 • 14/05

Հայ դիզայներների ստեղծած հագուստները` ոգեշնչված ԵՄ դրոշից

12:35 • 14/05

«Բախտս բերել է ամուսնուս հարցում». Սոս Ջանիբեկյանի կինը` Մադոննան, հղիության այս փուլի և տարբերվող ֆոտոշարքի մասին

11:37 • 14/05

«Ապրիր հենց ինձ համար, 4-րդ կարգի քաղցկեղն էլ կյանքի վերջ չի». Էմմիի հուզիչ գրառումը մայրիկի մասին

02:41 • 13/05

«Եվրատեսիլ 2018»–ում հաղթեց Իսրայելը

02:25 • 13/05

Ինչպես է քվեարկել Հայաստանի ժյուրին «Եվրատեսիլ 2018»–ում

23:00 • 12/05

ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը

16:50 • 12/05

Հայաստանում առաջին անգամ անցկացված The Armenia Art Fair ցուցահանդեսի ֆոտոշարքն ու մասնակիցները

16:24 • 12/05

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է

14:11 • 12/05

Հարութ Փամբուկչյանին հիվանդանոց չեն տեղափոխել

13:57 • 12/05

Հիմա բացում ենք երջանկության, իմաստնության և սիրո էջը. Շառլ Ազնավուրը բաց նամակ է գրել

13:26 • 12/05

Ծնվել է Ֆելիքս Խաչատրյանի և Գոհար Պարույրյանի առաջնեկը

13:04 • 12/05

«Երևանի գինու օրեր» փառատոնը` ֆոտոշարքով

19:00 • 11/05

«Չեմ ափսոսում արածներիս համար». բացահայտում ենք Ռոզի Ավետիսովային

17:06 • 11/05

Մերի Մակարյան. «Ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարող եմ կախարդական ձևով հայտնվել Հայաստանում»

17:05 • 11/05

Աննա Թովմասյանի 31-ամյակի խնջույքն ու Արամեի անակնկալը

16:10 • 11/05

Տաթև Սարգսյանի նոր ֆոտոշարքը՝ պլաստիկ վիրահատության դիմելուց հետո

10:15 • 11/05

Հայտնի են «Եվրատեսիլ 2018»-ի երկրորդ կիսաեզրափակչի հաղթողները

18:34 • 10/05

«Կյանքիս ամենահաջողակ օրն է». «Ոսկե դպրոցից» Իլոնայի 22-ամյակի խնջույքն ու հայտնի հյուրերը

17:33 • 10/05

Օլյա Հակոբյանը՝ «Էլենի օրագրում» իր կերպարի, թատրոն վերադառնալու նպատակի և որդիների դաստիարակության մասին

16:27 • 10/05

Սիլվա Հակոբյանի և Հարութ Բալյանի առաջին զուգերգի մանրամասներն ու լուսանկարները

14:05 • 10/05

«Անհամբեր սպասում եմ երեխայիս ծննդին». Արփինե Կոշտոյանի նոր ֆոտոշարքն ու փոքրիկի ծննդի նախապատրաստական փուլը

12:36 • 10/05

Սրբուհի Սարգսյանի էներգետիկ համերգը՝ Երևանի կենտրոնում

18:34 • 09/05

Անատի Սաքանյանը՝ ոճային կտրուկ փոփոխության պատճառի մասին

17:16 • 09/05

Ժաննա Բուտուլյանը՝ հիվանդանոցում հայտնվելու քննարկումների մասին

16:02 • 09/05

«Հարաբերություններում կարևոր է, որ նա քեզ բարձրացնի, ոչ թե հակառակը». Եվա Զոհրաբյանը՝ սիրելիի հետ հարաբերությունների և մասնագիտական ուղու մասին

13:00 • 09/05

«Ուսանողի համար դա ամենամեծ ու ամենաանսպասելի «առաջարկն» է». Իննա Խոջամիրյանը Կարմիր դիպլոմով ավարտեց ԵՊՀ–ն

00:39 • 09/05

Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2018»–ի եզրափակիչ

23:00 • 08/05

ՈՒՂԻՂ. մեկնարկեց «Եվրատեսիլ 2018»–ի առաջին կիսաեզրափակիչը, Սևակը ելույթ կունենա այսօր

15:50 • 08/05

Լիլի Սարգսյան. «Կինը տհաճ է դառնում, երբ անգրագետ է»

12:36 • 08/05

«Ցանկության դեպքում, կարող եմ ընտանիք կազմել». Աննա Մանուչարյանը՝ դստերը միայնակ մեծացնելու և «Դեպի Մանկական եվրատեսիլին» մասնակցության մասին

17:22 • 07/05

Սարգսի և Մանոյի նվերներն իրենց դստեր 8-ամյակին և խնջույք չանելու պատճառը

14:47 • 07/05

Ելենա Արշակյանն ու Անահիտ Մխիթարյանն այսօր մեկնեցին Կաննի կինոշուկա` ներկայացնելու Դանիել Վարուժանի «Հարճի» հիման վրա նոր նախագիծը

14:37 • 07/05

Կանադական «Ձայնում» հաղթեց Յամա Լորանը, Միրիամ Բաղդասարյանն առաջարկ է ստացել Kodaline խմբի կողմից (տեսանյութ)

12:40 • 07/05

«Համերգ չենք նախատեսում». Սերժ Թանկյանը Հայաստանի ճանապարհին է

12:26 • 07/05

«Եվրատեսիլ 2018»–ի կապույտ գորգն ու բացման արարողությունը

14:49 • 05/05

Արամեն ու Աննան նշել են իրենց դստեր 11 ամսականը

13:48 • 05/05

«16 տարի առաջ իմ վաստակած գումարով գնեցի առաջին մեքենաս». Նարինե Սուլթանյանը` ղեկին

13:24 • 05/05

Մարտայի գունեղ ու «քաղցր» ֆոտոշարքը և սպասվող մենահամերգի առաջին մանրամասները

12:24 • 05/05

Ինչպես է անցել Գուֆի առաջին համերգը Երևանում

19:15 • 04/05

Սոնա Շահգելդյանի և Արսեն Գրիգորյանի փորձությունները «Երեկոյան Ազոյանում»

18:48 • 04/05

Գարիկ Պապոյանը` բարդ վիրահատությունից հետո կրկին աշխատում է