«Չեմ ուզում խոսեն, թե իրենք են հրաժարվել համագործակցել ինձ հետ». Էլեն Ասատրյանը Հայաստանը չի ներկայացնի Իսպանիայում կայանալիք գեղեցկության մրցույթին
«Աբելի քույրը», «Առաջնորդները», «Ֆուլ Հաուս» և այլ նախագծերից հայտնի դերասանուհի Էլեն Ասատրյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Երևի» հեռուստասերիալում, խոստանում է առաջիկայում միանգամայն նոր ձևաչափում ներկայանալ հեռուստադիտողներին:
Tert.am Life-ի հետ զրույցում Էլենը խոսեց սպասվող նորության, ինստագրամյան ակտիվության, անձնական կյանքի ու այլ հարցերի մասին:
«Շատ մեծ նորություն կա իմ կարիերայում: Հույս ունեմ, որ ամռան սկզբին կամ կեսերին դա կներկայացնեմ հեռուստադիտողին: Նոր գործունեություն եմ ծավալելու: Այս պահին ավելին ասել չեմ ուզում, որովհետև դեռ աշխատանքի կեսն է արված, բայց այդ ձևաչափով հեռուստադիտողը դեռ չի տեսել ինձ»,- ասաց սերիալային դերասանուհին:
Նախորդ տարի Էլենը հայտարարել էր, որ որպես մոդել Հայաստանը ներկայացնելու է Իսպանիայում կայանալիք գեղեցկության մրցույթին: Ծրագրերը, սակայն, փոխվել են։ Մեզ հետ զրույցում դերասանուհին նշեց, որ ինքն է հրաժարվել մասնակցությունից: «Չեմ ուզում խոսակցություններ պտտվեն, որ հրաժարվել են համագործակցել ինձ հետ։ Ինքս եմ հրաժարվել մասնակցությունից, որովհետև այն շրջանում, երբ ընդունեցի առաջարկը, չունեի այսքան ակտիվ գործունեություն, իսկ այս պահին, դա ինձ կխանգարեր։ Չեմ կարող 10-11 օրով բացակայել երկրից»,– ասաց նա ու հավելեց, որ խնդիրը ոչ միայն իր զբաղվածությունն է, այլև ցանկությունը,– եթե մարդ ուզում է ինչ-որ բան, կարող է այնպես անել, որ հասցնի և ստացվի: Երևի, ցանկությունս էլ լիարժեք չէր»:
Սերիալային դերասանուհին նշեց, որ այս ընթացքում առաջարկ է ունեցել նկարահանվելու գեղարվեստական ֆիլմում, սակայն հրաժարվել է: «Պետք է ինձ հարմար դեր լինի, ես հարմար զգամ կերպարի մեջ, որպեսզի համաձայնեմ նկարահանվել։ Չեմ ուզում ուղղակի էկրանին երևալու համար ընդունել առաջարկը: Գուցե և հետագայում նորից լինի որևէ առաջարկ»,- ասաց նա:
Դերասանական կրթություն չունենալը, Էլենի խոսքով, իրեն չի խանգարում խաղալ պրոֆեսիոնալ դերասանների կողքին։ Նա շեշտեց, որ դերասանական տաղանդն իրեն գենետիկորեն փոխանցվել է մայրիկից: «Գուցե , «Երևի» հեռուստասերիալից առաջ այդքան աճ չէի գրանցել, բայց ես համարձակ ասում եմ, որ այդ հեռուստասերիալը ցույց տվեց իմ կարողությունների, գոնե, կեսը, որ ես ժառանգել եմ իմ մայրիկից: Նա եղել է Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի և իմ ամենալուրջ քննադատն է։ Մայրս երբեք գովասանքի խոսքեր չի ասում, որ ինձ լավ զգամ, այլ ճիշտ հակառակը»,- նշեց նա:
Էլենը շատ ակտիվ է «Ինստագրամ»-ում, անընդհատ հրապարակում է իր առօրյան, գործունեությունը ներկայացնող լուսանկարներ և հոլովակներ: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված ակտիվությունը, արդյոք այդ հարթակն օգտագործում է իր հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու համար. «Ես շատ նամակներ եմ ստանում, չեմ հասցնում պատասխանել բոլորին: Հրապարակումներով ուղիղ կապ եմ պահում իմ հետևորդների հետ՝ անկեղծ, ջերմ։ Ես թաքցնելու ոչինչ չունեմ: Այն, ինչ պետք է թաքցնել, երբեք չեմ ցուցադրում: Իմ հետևորդը հնարավորություն ունի տեսնելու, թե որ երկրում եմ, որտեղ եմ ճաշում, բայց ավելին իմանալու և խցկվելու իրավունք չունի։ Ես թույլ չեմ տալիս: Առհասարակ, արհամարհում եմ ավելորդ հետաքրքրասիրությունը դեպի իմ անձը: Ես շատ ուրախ եմ, որ ունեմ ինձ սիրողների բանակ, թեկուզ երեխաների շրջանում, որովհետև երեխաները միշտ սիրում են այն մարդուն, ով իսկապես անկեղծ է, բայց կա մի չափ, որ պետք չէ անցնել: Ես նյարդայնանում եմ, երբ, օրինակ, 11–12 տարեկան դեռահաս աղջիկները փաղաքշական բառեր են գրում առանց ինձ ճանաչելու: Ցիտում եմ՝ սիրտս, աշխարհս, կմեռնեմ առանց քեզ: Այդ ամենն ինձ համար ծիծաղելի է: Ես իրենց վատ չեմ վերաբերվում, ընդամենը ուզում եմ, որ իրենք կյանքում ավելի կարևոր բաներով հետաքրքրվեն։ Առհասարակ, ծնողները պետք է հետևեն երեխաների առօրյային»:
Դերասանուհին հաճախ նաև գրառումներ է անում, որոնցից մեկում ասում էր, որ մարդիկ չար են, որովհետև թույլ են, բարի լինելն ավելի դժվար է: Էլենը նշեց, որ նման գրառումների հասցեատերերն այն մարդիկ են, ովքեր գիտեն, որ մեր երկրում իրենց համար անպատժելիություն է տիրում, երբ վատ մեկնաբանություն են գրում: «Մեկնաբանություն գրելը տևում է 4-5 վայրկյան, բայց կարդալը, մարսելը, համակերպվելը մեզ համար շատ բարդ է: Գուցե, օրերով հիշեմ ինչ-որ մեկնաբանություն ու ինձ շատ վատ զգամ: Եթե որևէ վատ բան ես անում, անպայման, քեզ է հետ վերադառնում: Ես ուղղակի հորդորում եմ բարի լինել, չեմ ասում, որ ես լիարժեք ճիշտ կյանքով եմ ապրում, բարի եմ, լավն եմ և ինձ նման լինեն։ Ընդամենը մարդկանց հորդորում եմ չմտնել ուրիշների կյանքի մեջ, չվատաբանել, չչարախոսել: Դրանով իրենց են թունավորում: Ինձ դրանից ոչինչ չի լինում, միևնույն է, ես անում եմ այն, ինչ ուզում եմ: Այս նյութի ներքո մեկնաբանություն գրողներն էլ թող իրենց նայեն հայելու մեջ, հետևեն իրենց քայլերին, եթե իրենց վարքի մեջ շտկելու բան չկա, նոր թող անցնեն ինձ, բայց ես վստահ չեմ, որ իրենց մեջ ոչինչ չեն գտնի, որովհետև կատարյալ մարդիկ չկան»:
Անդրադառնալով իր արտաքին տեսքի վերաբերյալ քննադատություններին ու իրեն վերագրվող պլաստիկ միջամտություններին՝ Էլենն ասաց. «Մարդու մարմնի մասերը քննարկելն էթիկայի բացակայություն է: Ես, ընդամենը, միջամտություն եմ արել շրթունքներիս դեպքում, մնացածը պրոգրեսի արդյունք է: Երբ համեմատում են մարդու 16 տարեկանի լուսանկարը, ենթադրենք, 5 տարի հետո արված լուսանկարի հետ, բնականաբար, տարբերություն կլինի։ Յուրաքանչյուրս պրոգրես ենք ապրում, լավ կլինի, որ այդ մարդիկ բացեն իրենց անձնագրի նկարները նայեն, փակեն ու լուռ նստեն իրենց տեղերում»:
Տևական ժամանակ առաջ խոսելով իր անձնական կյանքի մասին՝ դերասանուհին նշել էր, որ իր սիրտն ազատ է: Այսօր դերասանուհին չի ցանկանում մեկնաբանել` անձնական կյանքում փոփոխություն կա՞, թե՞ ոչ։ «Ես չեմ ուզում խոսել այդ թեմայով, որովհետև, գոնե, անձնականը պետք է անձնական մնա։ Առանց այդ էլ ամեն ինչի մեջ մարդիկ խառնվում են: Այն, ինչ գիտի լսարանը, բավական է: Երբ հասկանամ, որ իրենք պետք է իմանան ավելին, ինքս կբարձրաձայնեմ այդ մասին»,-ասաց նա:
Նա նշեց, որ հակառակ սեռի կողմից ուշադրության արժանանալը հաճելի է, սակայն այն դեպքում, երբ դա չի արվում գռեհիկ ձևով: Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի իր կողքի տղամարդը, Էլենը պատասխանեց. «Իմ կողքին պիտի լինի տղամարդ, ով ունի սեփական խելք: Ինձ համար դա ամենակարևորն է: Ինձ համար կյանքում ամենաանտանելի բանն է, երբ երրորդ անձը հայտնվում է զույգի հարաբերության մեջ: Դա սրիկայություն է: Այնպես որ, կարծում եմ` տղամարդը պետք է ունենա սեփական խելք, որպեսզի սիրելիի հետ դեպի պայծառ ապագա ընթանալիս իրենց ճանապարհին շեղող մարդիկ չհայտնվեն»:
Կարիերա՞, թե՞ ընտանիք, երկընտրանքի առաջ կանգնելու դեպքում դերասանուհին նախապատվությունը կտա երկրորդին. «Երկրորդ անգամ սիրելիին չես գտնի կամ, գուցե, գտնես, բայց աշխատանքը չի կարող փոխարինել ընտանիքին: Ես կարծում եմ, եթե կողակիցս իսկապես ինձ սիրի ու հասկանա, որ այդ աշխատանքն ինձ ապրեցնում է, ինձ չի զրկի նրանից, ինչ ես սիրում եմ: Գուցե խանդի տեսարաններ լինեն, որովհետև իմ աշխատանքը կարող է նման առիթ տալ, բայց ես հուսով եմ, որ իմ կողքի տղամարդն այդպես չի անի»,-եզրափակեց Էլենը:
Անահիտ Հակոբյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)