«Միակ մասնակիցն էի, որի դեպքում տեղում հաստատվեց երկրի հիթը». Գևորգ Հարությունյանը՝ 5-րդ փորձից հետո «Նոր ալիք»–ում Հայաստանը ներկայացնելու մասին
Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի Գևորգ Հարությունյանը, ով լսարանին հայտնի դարձավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծից:
Գևորգը Tert.am Life-ին է ներկայացրել առաջին մանրամասները «Նոր ալիք»-ում իր մասնակցության, եզրափակչում հայտնվելու և առաջիկա անելիքների մասին: Նա այսօր առավոտյան է Մոսկվայից վերադարձել։
Պարզվում է՝ Գևորգը հինգերորդ անգամ է հայտ ուղարկում «Նոր ալիք»-ին մասնակցելու համար: «Գրեթե միշտ, հայտ ուղարկելս պատահական էր ստացվում և վերջին պահին: Այս տարի ապրիլի 10-ն էր հայտ ուղարկելու վերջնաժամկետը: Ունեի աշխատանքներ, որոնք համապատասխանեցրի մրցույթի պայմաններին և ուղարկեցի վերջին պահին: Ապրիլի 13-ին կազմակերպիչներից ստացա ծանուցում, որ անցել եմ կիսաեզրափակիչ փուլ և ապրիլի 17-ին պետք է Մոսկվայում լինեմ, որպեսզի պարզվի՝ անցնո՞ւմ եմ եզրափակիչ փուլ, թե՞ ոչ»,-պատմեց Գևորգը:
Գևորգը հայտնեց, որ Մոսկվայում կայացած կիսաեզրափակչի առաջին օրը մրցել է 68 կատարող, որից 27-ն անցել են լսումների հաջորդ փուլ։ Այդ օրն արդեն ընտրվել է 16 մասնակից եզրափակչում հանդես գալու համար, այդ թվում` Հայաստանի ներկայացուցիչը: Հայաստանից մրցույթին ներկայացել են 4 կատարող, բայց առաջին օրվա լսումներից հետո մնացել է միայն Գևորգը: Առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի մասնակիցը երաժշտական պրոդյուսերներից ում հետ է աշխատելու, փոխարենը, արդեն ընտրվել է մրցութային երգերից մեկը՝ երկրի հիթը, որը նա կկատարի մրցութային երկրորդ օրը:
Սեպտեմբերի 4-11-ը Սոչիում կայանալիք մրցույթը, կանոնակարգի համաձայն, կընթանա երեք փուլով`առաջին օրը մասնակիցները կկատարեն միջազգային հիթ, երկրորդ օրը՝ իրենց երկրի հիթը, երրորդ օրը՝ իր սեփական երգացանկից:
«Շատ ուրախ եմ, որ արժանացա մրցույթին մասնակցելու պատվին: Երևի, միակ մասնակիցն էի, որի դեպքում տեղում հաստատվեց երկրի հիթը: Կատարելու եմ Արթուր Գրիգորյանի «Կյանք ու Կռիվ» երգը։ Իսկապես, շատ էի ուզում, որ այդ երգն ընտրվեր։ Նրանք շատ հավանեցին երգը, նույնիսկ, երկրորդ օրը ինձ խնդրեցին, որ նորից երգեմ»,-ասաց Գևորգը:
Հարցին, թե մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ինչ թիմի հետ է անելու, Գևորգը պատասխանեց.« Փառք Աստծո, «Դեպի Եվրատեսիլ»-ի ժամանակ մեծ թիմ էր ձևավորվել։ Հիմնականում կփորձենք հենց այդ թիմով էլ աշխատել: «նոր ալիքում» հստակ ժամկետներ են նշվում` մինչև սեպտեմբեր յուրաքանչյուր ժամանակահատվածում պիտի կարողանանք ինչ-որ պահանջներ կատարել: Ես աշխատում եմ մեծ թիմով, բայց դեռ համալրումներ կլինեն` կախված նրանից, թե պատվիրակության կազմում քանի հոգի կարող է լինել: Իմ հարազատները, ընկերները, գործընկերները բավականին մեծ աջակցություն ցույց տվեցին ինձ։ Ուրախ եմ, որ մասնակցությունս այսքան բուռն ընդունվեց»:
Գևորգի կարծիքով` այս տարի շատ դժվար կլինի մրցույթում բարձր հորիզոնական զբաղեցնելը՝ հաշվի առնելով, որ նախորդ տարի առաջին և երկրորդ տեղերում հայտնվեցին հենց Հայաստանի մասնակիցները՝ Էռնա Միրը և Սյուզաննա Մելքոնյանը: Միաժամանակ, նա նշեց, որ ամեն ինչ անելու է լավագույնս ներկայանալու համար: Նա նկատեց, որ այս տարի մասնակիցների թվում տղաները զգալիորեն շատ են՝ 16 մասնակցից 10-ը տղա է:
Վերջին տարիներին Հայաստանում «Նոր ալիք»-ի հեռուստատեսային ուղիղ հեռարձակում չի լինում։ Այս տարի կլինի՞, թե՞ ոչ՝ Գևորգը տեղյակ չէ, բայց դա կարևոր է համարում մրցույթի վրա ուշադրություն հրավիրելու առումով:
«Պետք է ցավով փաստել, որ մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը մի քիչ անկում է ապրել, այսինքն` այն ոգևորությունը, որ կար 2008-2010 թվականներին, հիմա չեմ տեսնում: Միգուցե, դա պայմանավորված է արդեն տարբեր նախագծերի ի հայտ գալով։ Ես հիշում եմ, թե տարիներ առաջ, երբ որպես ջոկատավար ճամբարում էի աշխատում, ինչպես էի գիշերվա ժամին հետևում Սոնա Շահգելդյանի ելույթներին և ինչ մեծ արձագանք եղավ Հայաստանում, երբ նա հաղթեց։ Սակայն անցյալ տարի մեր աղջիկների 100 տոկոսանոց արդյունքը այդքան մեծ արձագանք չունեցավ»,– նշեց երիտասարդ երգիչը։
Գևորգը համառորեն մասնակցել է ոչ միայն «Նոր ալիքի», այլև «Եվրատեսիլի» նախընտրական փուլերին։ «Դեպի Եվրատեսիլին» երկու տարի անընդմեջ մասնակցությունը Գևորգը բացատրում է իր մեծ երազանքով՝ մի օր հայտնվել «Եվրատեսիլի» բեմում: Նա նշեց, որ փորձելու է մասնակցել այնքան ժամանակ, մինչև ստացվի:
«Արդեն 13 տարի է` ցանկանում եմ լինել այդ բեմում: Եթե պատանեկան տարիներին դա ուղղակի ֆանատիզմով էր պայմանավորված, հետագայում, երբ դարձա արտիստ, հասկացա, որ պետք է կատարեմ հստակ քայլեր երգարվեստում, դա ինձ համար դարձավ նպատակ։ Ես ուզում եմ դուրս գալ եվրոպական բեմ և ներկայացնել իմ երաժշտությունը: Ճիշտ է, իրականում, ես արդեն հոգնել եմ մրցույթների մասնակցելուց, քանի որ դրանք շատ սթրեսային փուլեր են, սակայն ճիշտ չեմ համարում, երբ ասում են՝ հերիք է մասնակցես մրցույթին: Եթե կա ուժ, նպատակ, պետք է անընդհատ փորձել։ Ես, լինելով անկախ կատարող, չունենալով ինչ-որ կապեր, լինելով հեռու մի քաղաքից՝ Կապանից, իմ բարեկամներից, ընտանիքից անընդհատ լսում էի՝ դու ինքդ պիտի քո քայլերը կատարես: Ի սկզբանե գիտեի, որ եթե մյուսների մոտ ճանապարհն արագ է առաջ գնում, ինձ մոտ տևելու է տարիներ»,-ասաց նա:
Երիտասարդ երգիչը շատ է կարևորում միջազգային հարթակներ դուրս գալու հնարավորությունն ու տարբեր մրցույթներին մասնակցելը: «Հայաստանը, լինելով փոքր պետություն՝, հաշվի առնելով մեր սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակը, ես հասկացա, որ պետք է փորձել միջազգային հարթակ դուրս գալ: Ցավոք, մենք ինքներս գնահատելու տաղանդ չունենք: Եթե դրսում մարդուն արդեն ծափահարել են, ասել են՝ լավն է, ուրեմն, իսկապես, լավն է: Շատ դեպքեր կան, որ վստահ եմ, եթե տվյալ արտիստը չգար Ուկրաինայից, Ռուսաստանից, Գերմանիայից, ապա Հայաստանում այդ հաջողությունը չէր ունենա: Ես չգիտեմ` դա լա՞վ է, թե՞ վատ, բայց միանշանակ է, որ մեր ժողովուրդը այդքան չի կարևորում սեփական «X–factor »-ը, սեփական «Հայաստանի Ձայնը»»,– կարծում է երգիչը:
Գևորգը նշեց, որ չի ցանկանում մշտապես մնալ որպես մրցութային կատարող և պատրաստվում է նոր երգով ու տեսահոլովակով ներկայանալ իր լսարանին. «Ես ունեի աշխատանք, որը պետք է կատարեի մինչև «Դեպի եվրատեսիլ»–ը, բայց տեսահոլովակի նկարահանումները դադարեցրեցինք` պայմանավորված մրցույթով: Հիմա պատրաստվում ենք վերսկսել աշխատանքները: Մինչև «Նոր ալիք»-ը պետք է ներկայացնեմ իմ առաջին տեսահոլովակը՝ «Ես ու դու» երգի հիման վրա: Ցանկանում եմ դուրս գալ մրցութային վիճակներից և ներկայացնել իմ երգերը, պարզապես, գալիս է մի փուլ, որ ամեն ինչ կախված է լինում բավականին մեծ ֆինանսից։ Հայաստանի պայմաններում այդ գործընթացը ձգձգվում է, բայց հուսով եմ` «Նոր ալիք»-ը ինձ համար նոր ազդակ կլինի»-եզրափակեց երգիչը:
Անահիտ Հակոբյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից