«Շատ երջանիկ եմ». Թամարա Պետրոսյանը՝ անձնական ու գործնական կյանքի, որպես երգչուհի ներկայանալու և նոր նախագծի մասին
Դերասանուհի Թամարա Պետրոսյանն, ում շատերը ճանաչեցին ու սիրեցին «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Ընտանյոք հանդերձ», «Ֆուլ հաուս» սիթքոմներից, այս փուլում հեռուստատեսային որևէ նախագծում հանդես չի գալիս, սակայն, շարունակում է ակտիվ թատերական գործունեություն ծավալել:
Tert.am Life-ի հետ զրույցում Թամարան խոսել է առաջիկայում սպասվող երկու նոր ներկայացման մեջ իր զբաղվածության, հեռուստատեսային նոր առաջարկներ ստանալու, գործնական ու անձնական թեմաների մասին:
Այս օրերին Թամարան Նարեկ Դուրյանի բեմադրությամբ «Օրագիր» ներկայացման վերջին փորձերն է անցնում: Ներկայացման պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին` «Բոհեմ» թատրոնում: Այն նվիրված է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին և հիմնված է արցախցի աղջկա վարած անձնական օրագրի վրա:
«Ճիշտ է, մենք այնպես արեցինք, որ ներկայացումը հանձնվի ապրիլի 24-ին, բայց ընդհանուր առմամբ, ներկայացումը նվիրված է Արցախյան շարժմանը: Ներկայացումը հիմնված է երիտասարդ աղջկա անձնական օրագրի վրա։ Նա այն ժամանակ ուսանողուհի էր, 1983-1988 թվականներին երեք հայ ընկերուհիների հետ ապրում և սովորում էր Բաքվում։ Այդ հինգ տարվա ընթացքում իր ուսանողական կյանքը գրել է օրագրում, որտեղ տեղ է գտել պատմություն այն մասին, թե ինչ կատարվեց Սումգայիթում և դրանից հետո: Այդ կինն իր օրագիրը տվեց Նարեկ Դուրյանին տասը տարի առաջ, երբ վերջինս Արցախ էր եկել և ասաց՝ սա իմ անձնական օրագիրն է, ես այնպիսի բաներ եմ գրել, որոնք մի օր կարող են պետք գալ ձեզ, հնարավոր է՝ որոշեք այս թեմայով որևէ բան բեմադրել: Ճիշտն ասած, պարոն Դուրյանը վախեցել էր օրագիրը վերցնել, որպեսզի չկորցնի, փոխարենն այդ կնոջ հեռախոսահամարն էր վերցրել։ Մոտ մեկ տարի առաջ պարոն Դուրյանը ներկայացում բեմադրելու մտահղացում ունեցավ, զանգեցինք այդ կնոջը՝ Լինային, վերցրինք օրագիրն ու դրա հիման վրա կառուցվեց նոր ներկայացում»,- պատմեց Թամարան:
Նրա խոսքով` «Օրագիր»-ը փաստավավերագրական ներկայացում է, որում բացի անձնական օրագրի էջերից, ներկայացվել են պատմական փաստեր, տարատեսակ հետաքրքիր պատմություններ: «Պարոն Դուրյանը շատ ավելի է բացել այդ թեման, ներկայացրել իրեն հատուկ ոճում։ Մենք` դերակատարներս, բացի չորս ընկերուհիների հիմնական դերերը, ներկայացման ընթացքում մարմնավորում ենք նաև այլ կերպարներ»,- ասաց Թամարան:
Արցախյան թեման հոգեհարազատ է արցախցի դերասանուհուն: Թամարան անկեղծացավ, որ զբաղվածությունը թույլ չի տալիս ավելի հաճախ լինել այնտեղ` ընտանիքի կողքին. «Ես այստեղ հորաքրոջս հետ եմ ապրում և կապս Արցախի հետ պահպանվում է այնքանով, որքանով ինձ թույլ է տալիս ժամանակը: Ծնողներս, եղբայրներս, զարմիկներս ու զարմուհիներս այնտեղ են: Եթե անկեղծ ասեմ, երկու–երեք օրով Արցախ չեմ գնում, որովհետև մամաս չի թողնում:) Ասում է ՝գալիս ես, չենք հասցնում ոչ քեզ տեսնենք, ոչ էլ հասկանանք, երբ եկար, երբ գնացիր։ Հենց մի շաբաթից տասն օր ազատ ժամանակ եմ ունենում, բնականաբար, միանգամից գնում եմ այնտեղ, ժամանակս ընտանիքիս, ընկերներիս հետ անցկացնելու»:
Այս շրջանում դերասանուհին զբաղված է նաև իրանահայ ռեժիսոր Սեդրակ Կոջամանյանի Hotel California դրամատիկ կատակերգական ներկայացման մեջ, որը նախատեսված է երևանյան հանդիսատեսի համար: Պրեմիերան տեղի կունենա մայիսին: Դերասանուհուց հետաքրքրվեցինք` արդյոք հեռուստատեսային նոր առաջարկներ ունի, ե՞րբ նրան կրկին կտեսնենք հեռուստաէկրաններին. «Առաջարկներ կան, բայց ես սովորություն ունեմ չխոսել այդ մասին, մինչև ոտքս չդնեմ այնտեղ ու չսկսեմ աշխատել»:
Դերասանուհին կարծում է, որ այսօր մասնագիտությամբ, սիրած աշխատանքով զբաղվելն արդեն իսկ մեծ հաջողություն և ձեռքբերում է: «Մի շատ սովորական օրինակ բերեմ: Տեսեք, որքան ուսանողներ են ընդունվում Թատերական ինստիտուտ, ավարտում և քանիսն են մնում ոլորտում: Դա պայմանավորված չէ նրանով, որ լավն են կամ վատը, դա կախված է նաև նրանից, թե աշխատելու հնարավորություն ինչքանով ունեն։ Եթե չաշխատես, չես կարող հաց ուտել, չէ՞: Շատ շատերն ուղղակի հրաժարվում են մասնագիտությունից աշխատանքի բացակայության պատճառով: Ես շատ եմ գնահատում, որ ինձ բախտ է վիճակվել դեռ մնալ այս ոլորտում ու աշխատել: Մեծ բավականություն եմ ստանում այն ամենից, ինչ հիմա անում եմ, իմ սիրած աշխատանքի մեջ եմ ու երջանիկ եմ դրանով»:
Թամարան ցավով է նշում, որ միայն թատրոնում ծավալվող գործունեությամբ դերասանն այսօր չի կարող լուծել նյութական խնդիրները, բացառությամբ կոմերցիոն ներկայացումների:
Բացի թատերական գործունեությունը, դերասանուհին տևական ժամանակ է` հանդես է գալիս «Արցախի ձայներ» խմբում, որը վերջերս է վերադարձել Ֆրանսիական շրջագայությունից: Առաջիկայում էլ պատրաստվում են նոր երգեր ու տեսահոլովակներ նկարահանել: Հարցին` արդյոք նպատակներ չունի առանձնանալու և երգչուհու անհատական կարիերա սկսելու, Թամարան պատասխանեց. «Գիտեք, դա գալիս է բավարարված կամ չբավարարված լինելուց: Այսօրվա դրությամբ աշխատանքը, որը տանում եմ խմբում, ինձ իսկապես բավարարում է՝ չեմ զգում առանձնանալու կարիք: Վստահ եմ, եթե ցանկությունս մեծ լիներ, կարող է նաև որպես երգչուհի առանձին հանդես գալու զուգահեռ աշխատանքներ տանեի, բայց հիմա ինձ դուր է գալիս այն, ինչ անում ենք խմբով»:
Թամարան հստակ սահմաններ չի գծել աշխատանքային գործունեության և անձնական կյանքի միջև: Հարցին՝ կարողանու՞մ է երկու ճակատներում էլ իրեն բավարարված զգալ, դերասանուհին իրեն բնորոշ հումորով պատասխանեց. «Երևի, որպես ղարաբաղցի, հնարավոր է, որ մի քանի ճակատներում էլ միանգամից գրավեմ:), ենթագիտակցորեն այդպես էլ անում եմ։ Չեմ կարող ասել` ես մտածել եմ, «այո»-ների ու «ոչ»-երի պլաններ եմ գծել: Ինքնահոսի վրա դրված ապրում եմ, աշխատում ու ստեղծագործում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ անձնական կյանքի մասին խոսել չի սիրում։ Կյանքի ներկայիս փուլը դերասանուհին այսպես բնորոշեց. «Միայն կասեմ, որ ես շատ երջանիկ եմ ու չեմ մանրամասնի»:
Անահիտ Հակոբյան
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով