«Գաբին բացառություն է, բեմում լինելու ցանկություն չունի». Լուիզա Ղամբարյանը՝ դստեր հետ նոր ֆոտոշարքի և իրենց սիրելի զբաղմունքների մասին
ՀՀ վաստակավոր արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը դստեր՝ Գաբրիելայի հետ գարնանային նոր ֆոտոշարք է ունեցել, որն առաջինը տրամադրել է Tert.am Life-ին: Դերասանուհու հետ խոսել ենք ինչպես ֆոտոշարքի, այնպես էլ դստեր հետ հարաբերությունների, իրենց սիրելի զբաղմունքի և այլ հարցերի մասին:
«Ընկերուհուս խորհրդով որոշեցինք երեխաների հետ ֆոտոշարք կազմակերպել։ Սա առաջին դեպքը չէր: Ես սիրում եմ դստերս հետ ֆոտոշարքեր ունենալ, դրանցից մեկն էլ սա էր՝ կապված գարնան, մայրության, քնքշության, զարթոնքի, խաղաղության հետ»,-ասաց Լուիզան:
Մայր ու դուստր իրենց ջերմ ու անկեղծ ֆոտոշարքում հանդես են եկել միանման հագուստով: Դերասանուհու խոսքով` ինքն ու Գաբին միանման հագնվելու սովորություն ունեն, հիմա ավելի հաճախ է այդպես լինում. «Որոշեցինք նույնացնել հագուստները, որովհետև աղջիկս արդեն, այսպես ասած, օրիորդության շեմին է, մտածեցինք, որ կարող ենք, գրեթե, նույն հագուստը պատվիրել` երանգների փոքրիկ տարբերությամբ»:
Լուիզա Ղամբարյանի և բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի դուստրն արդեն 13 տարեկան է: Լուիզայի խոսքով` թեև Գաբին դեռ հստակ կողմնորոշում չունի մասնագիտական ընտրության հարցում, բայց ոչ մայրիկի, ոչ էլ հայրիկի մասնագիտական ճանապարհով գնալ չի ուզում:
«Արվեստագետ մարդկանց երեխաների մեծ մասը հետևում է ծնողներին: Այս դեպքում պիտի ասեմ, որ Գաբին բացառություն է, որովհետև բնավ ցանկություն չունի լինել բեմում , չնայած, բավականին լավ պարում է, նկարում , բայց կոնկրետ դերասանական ասպարեզում հանդես գալու ոչ ցանկություն ունի, ոչ էլ, առանձնապես, տվյալներ: Ես ողջունում եմ դա, որովհետև շատ վատ կլիներ, եթե նա, տեսնելով մոր օրինակը` զբաղվածությունը, հաջողությունները, փորձեր շարունակել նրա ճանապարհը, բայց չունենար անհրաժեշտ տվյալները։ Ես շատ օբյեկտիվ եմ նայում այդ ամենին: Նա և՛ իր կամային հատկություններով, և՛ իր ցանկություններով, ուրիշ աշխարհի մարդ է,-ասաց Լուիզան՝ավելացնելով, որ իր ցանկությունը մեծ է դստերը տեսնել բժշկի մասնագիտությամբ: –Պատկերացրեք, որ իմ ցանկությանն ի պատասխան, կտրուկ ասաց՝ ոչ: Վախենում է արյունից: Ոչ մոր, ոչ էլ հոր աշխատանքներն իր համար առանձնապես գրավիչ չեն, չնայած վերջերս խոստովանեց, որ շատ է գնահատում և՛ պապայի, և՛ մամայի աշխատասիրությունը։ Ես իրան ասել եմ, որ ինչ մասնագիտություն էլ որ ընտրի, իր մեջ առաջին հերթին աշխատասիրություն պետք է սերմանի, որովհետև աշխատասիրությամբ է, որ յուրաքանչյուր մասնագետ իր գործում հասնում է հաջողության»:
Որպես կանոն` հայրիկներն աղջիկներին երես են տալիս, և խստությամբ զիջում են մայրիկներին: Հարցին` արդյոք իրենց ընտանիքում էլ է այս դերաբաժանումը, դերասանուհին նկատեց, որ և՛ ինքը, և՛ ամուսինը երես տալու իրենց չափաբաժինն ունեն:
«Շատ հարաբերական է այդ ամենը: Ամեն տարիքում դերակատարումները փոխվում են: Ես հիմա ավելի պահանջատեր եմ, բայց լինում է իրավիճակ, երբ հայրը շատ ավելի հստակ, կտրուկ և խիստ է դառնում, քան ես: Անշուշտ, ճիշտ եք նկատել, որ հայրերը հատուկ թուլություն ունեն իրենց դստրերի նկատմամբ և դա օրինաչափ է, ինքս էլ եմ մեծացել այդպիսի ընտանիքում, և գիտեմ դրա առավելությունները: Եթե ընդհանուր պայմանները դաստիարակչական հսկողության տակ են, երեխային մի քիչ երես տալը բնավ չի խանգարում, որովհետև չգիտես` վաղը ինչը կլինի և ինչպես կզարգանա երեխայի կյանքը: Շատ կարևոր է ջերմության ու ապահովության զգացողությունը մանկության շրջանում: Իմ երեխան, մեծանալով նման միջավայրում, և լինելով միայնակ երեխա (չնայած ունի եղբայր հոր կողմից, ընդհանուր առմամբ, մեծանում է մենակ), չունի էգոիզմի որևէ դրսևորում: Նա շատ արագ տեղավորվում է ցանկացած սոցիումի մեջ և շատ գնահատող մարդ է, ինչը ինձ համար նրա ամենակարևոր մարդկային հատկանիշներից մեկն է»:
Լուիզան Գաբիի բնավորության մեջ շատ գծեր է տեսնում իր խառնվածքից, թեև կան հատկանիշներ, որ միայն դստերն են հատուկ: «Պատկերացրեք, որ գնալով շատ ավելի արտահայտիչ են դառնում այն հատկանիշները, որոնք ինձնից են գալիս, իհարկե, այդտեղ անմիջական կապ ունի կենդանի օրինակը, պահվածքը, կեցվածքը, ընդհանուր կանացի տեսակը: Նա տեսնում է՝ ես ինչպես եմ ապրում, նույնիսկ բարկության պահին ինչպես եմ փորձում լինել զուսպ ու հավասարակշռված: Նա տեսնում է՝ ինչպես եմ ես, երբեմն, նաև անզուսպ լինում, ես ինչքան համբերատար եմ և կարող եմ քար համբերությամբ նայել կյանքի շատ հարցերին, բայց նաև չնչին մի բանից հուզվել, բորբոքվել»,-ասաց նա:
Մայր ու դուստր շատ են սիրում միասին ժամանակ անցկացնել՝զբոսնել քաղաքում, շրջել քաղաքից դուրս, այցելել վանքեր, տեսարժան վայրեր, միասին գնալ շոփինգի, որն, ի դեպ, ի տարբերություն մայրիկի, Գաբին ամենից շատն է սիրում: «Մեր շատ սիրած զբաղմունքների մեկն էլ, որով հենց երեկ էինք զբաղվում, սիրելի ֆիլմերը դիտելն է: Հերթականություն կա. ինքն իր սիրած ֆիլմերն է առաջարկում, որ ես նայեմ, հաջորդը ես եմ իրեն ասում, որ ֆիլմերը նայենք: Իհարկե, այստեղ կա նաև որոշակի ծրագիր, որովհետև այն ֆիլմերը, որ ես եմ նրան առաջարկում, ունեն որոշակի դաստիարակչական տարրեր, մարդկային սկզբունքներ են սերմանում»:
Գաբին սիրում է մայրիկին անակնկալներ ու նվերներ մատուցել: Օրինակ` Ապրիլի 7-ին ծաղկեփունջ և թատերարվեստի թեմային համահունչ սուրճի բաժակներ է նվիրել: Տնային գործերում էլ մշտապես օգնում է մայրիկին. «Նա գիտի, որ պետք է քո հետևից լվանաս ափսեն, մաքրես հատակը: Դա շատ կարևոր է, որովհետև ժամանակները կապ չունեն, աղջիկ երեխան, անպայման, պիտի փոքրուց հասկանա, որ ինքը ապագա տան տիկին է` մայր։ Հուսամ, որ նա կապրի բարեկեցիկ պայմաններում, բայց անկախ իր կյանքի հետագա պայմաններից, նա պետք է կարողանա ստանձնել այդ բոլոր պարտականությունները, որոնք հատուկ են կնոջը, իսկ նա ապագա կին է»:
Լուիզայի խոսքով` թյուր կարծիք կա, թե երեխաներին պետք է միայն սովորեցնել, և նրանցից սովորելու բան չկա: Գաբին հաճախ է սեփական կարծիքն ու դիտարկումները արտահայտում, լինում մայրիկի խորհրդատուի դերում որոշ հարցերում: «Ես իմ երեխային առաջին հերթին որպես երեխա, որպես դեռ կյանք չմտած մարդուկ եմ տեսնում, բայց դրան զուգահեռ որպես առանձին մտածող եմ ընդունում: Ինքն իր տեսակետներն ու բավականին ռեալ, կյանքից վերցված դիտարկումները, կարծիքը կարող է ասել, որը այս ինֆորմացված և շատ սխալ մտքերով լի մարդու ուղեղին, երբեմն, հասու չէ: Կարող է այնպիսի բան ասել, որ նույնիսկ քո մտքով չէր անցնի»,- եզրափակեց Լուիզան:
Լուսանկարները՝ Հովհաննես Պողոսյանի
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
16:53 • 22.04.24 Նորայր Եղյանը՝ Գևորգ Մկրտչյանի հարսանիքի խաչեղբայր (լուսանկարներ)
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ