«Որոշել եմ 41-ամյակս Երևանում նշել». Արա Մարտիրոսյանը` Երևան այցի, 2019-ին սպասվող մենահամերգի ու ԱՄՆ–ում հիմնական բնակություն չհաստատելու մասին
Երգիչ Արա Մարտիրոսյանն այս օրերին Հայաստանում է։ Ապրիլի 20–ին նա և երգչուհի Սոնան համատեղ համերգ կունենան Երևանում, որի ժամանակ կներկայացնեն իրենց նոր զուգերգը։ Tert.am Life–ը զրուցել է Արայի հետ ԱՄՆ–ում բնակվելու, Հայաստան այցի և առաջիկա ծրագրերի մասին։ Արան առաջին անգամ խոսել է 2019–ին սպասվող մենահամերգի մասին, որին այս փուլում ինտենսիվ պատրաստվում է։
Արան հայտնեց, որ այս անգամ իր այցը Հայաստան ավելի երկար ժամանակով է, քանի որ հաջորդ տարի պատրաստվում է մենահամերգ ունենալ Երևանում։ Այս ընթացքում երգիչը պատրաստվում է թողարկել նոր երգեր, ձայնասկավառակ։ Արան հայտնեց, որ առաջիկայում կներկայացնի ոչ միայն Սոնայի հետ զուգերգի, այլև անհատական աշխատանքների հիման վրա նկարահանված տեսահոլովակներ։
Մենահամերգին ընդառաջ Արան պատրաստվում է առավել ակտիվ գործունեություն ծավալել։ «Մենահամերգից առաջ պատրաստում ես նոր ծրագիր, ուստի` գործունեությունն առավել ակտիվ է դառնում։ Պետք է նոր ինֆորմացիա, նոր երգեր տաս մարդկանց։ Մենահամերգս հաջորդ տարի է, սակայն այս տարի ևս սպասվում են անհատական տեսահոլովակներ։ Գոնե 3-4 տեսահոլովակ կներկայացնեմ իմ լսարանին։ Կլինեն նաև նոր երգեր»,– ասաց նա։ Երգչի խոսքով` կենտրոնացած չէ միայն հեղինակային երգեր ներկայացնելու վրա։ «Ոչ շատ հաճախ, բայց աշխատել եմ տարբեր հեղինակների հետ։ Եթե կա լավ երգ, ես պատրաստ եմ կատարել այն, կարևոր չէ` ե՞ս եմ հեղինակել, թե՞ ոչ»,– նկատեց Արան։
Մենահամերգը ենթադրում է պատասխանատու և ծավալուն աշխատանք։ Թեև վերջին տարիներին համերգային գործունեությունը Հայաստանում կրկին ակտիվացել է, շատերը մտավախությամբ են մոտենում այս մենահամերգ ունենալուն` համարելով այն ռիսկային։ Արան նկատեց, որ Հայաստանում մենահամերգ անելը միշտ է ռիսկային եղել։
«Հայաստանում յուրաքանչյուր մենահամերգ ռիսկային է։ Հասկանալով մեր ժողովրդի վիճակը` դա նորմալ է։ Դա պայմանավորված չէ ունկնդիրների ակտիվությամբ կամ պասիվությամբ։ Այդ ամենը պայմանավորված է նախապատրաստական աշխատանքներով, ծախսով։ Եթե խոսենք ֆինանսական կողմի մասին, թող լաց կամ բողոք չհնչի, սակայն նույնիսկ լեփ–լեցուն դահլիճների դեպքում ֆինանսական կողմը չի վերադառնում։ Դա ներդրում է այնպես, ինչպես տեսահոլովակ նկարահանելիս։ Համերգի տեսքով մենք փորձում ենք տեղ հասցնել մեր երգը, մեր խոսքը, մեր նոր երաժշտությունը»,– ասաց նա։
Երաժշտից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գոյանում իր եկամուտը` որպես երգիչ։ «Չեմ սիրում խոսել երաժշտության շնորհիվ գումար աշխատելու մասին։ Ինձ համար իմ երգը, երաժշտությունն ապրելակերպ է,– ասաց նա, իսկ դիտարկմանը, որ երաժշտությունը, որպես ապրելակերպ, պահելը թանկ հաճույք է, արձագանքեց,– Ես ունեմ տարիների գործունեություն, որի շնորհիվ այսօր վաստակում եմ իմ գումարը։ Ես ելույթ եմ ունենում նաև կորպորատիվների ժամանակ»։
Ինչ վերաբերում է տարիներ առաջ ԱՄՆ–ում հիմնական բնակություն հաստատելուն` Արան այս հարցին ունի իր մոտեցումը. «Աշխարհն այնքան է մեծացել և տեղափոխությունն այնքան է հեշտացել, որ ասել, թե ես բնակվում եմ ԱՄՆ-ում, հավասար է ոչինչ չասելուն։ Ես կարող եմ բնակվել որտեղ ուզում եմ` կլինի ԱՄՆ, Ռուսաստան, թե որևէ այլ երկիր։ Ես գտնվում եմ այնտեղ, որտեղ այս պահին պետք է լինեմ աշխատանքի բերումով»։
Երգիչն այս անգամ փոքր–ինչ երկար ժամանակ է անցկացնելու Հայաստանում։ Նա նշեց, որ մինչև մենահամերգը հաճախ կմեկնի ԱՄՆ և կվերադառնա Հայաստան, սակայն այս փուլում դեռ կմնա Հայաստանում։ Հունիսի 3-ին Արան նշելու է 41–ամյակը։ Երգիչը հայտնեց, որ որոշել է տարեդարձը նշել հայաստանաբնակ երկրպագուների հետ` երևանյան փոքրիկ մենահամերգով։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:25 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)