«Կայարանի» վերջին սերիայի նկարահանման հետաքրքիր պահերը, Ալեքսանդր Բաբասյանի որդու առաջին դերն ու Քրիստինա Կույումչյանի անկեղծ խոստովանությունը
Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ այսօր ATV–ի եթերում կլինի «Կայարանի» վերջին սերիան և ներկայացրել նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանի հարցազրույցը։ Այժմ ներկայացնում ենք լուսանկարներ վերջին սերիայի նկարահանումից, որի ավարտից հետո նկարահանող խմբի անդամները կտրեցին իրենց նկարներով պատրաստված տորթը ու շնորհավորեցին միմյանց աշխատանքի հաջող ավարտի առթիվ։
«Կայարանի» վերջին սերիայում խաղացել է նաև Ալեքսանդր Բաբասյանի որդին` կրտսեր Ալեքսանդրը, ով առաջին անգամ է ներկայանում հեռուստադիտողներին` իբրև փոքրիկ դերասան։
Վարուժան Մարգարյան և Քրիստինա Կույումչյան անունները ևս հանդիսատեսին հայտնի դարձան «Կայարան» հեռուստասերիալով։ Թատերական ինստիտուտի ուսանողները մոտ 2 տարի հեռուստադիտողներին ներկայացան իրենց սիրո պատմությամբ։ Ներկայացնում ենք «Կայարանի» գլխավոր հերոսների` Քրիստինայի և Վարուժանի հարցազրույցը Tert.am Life–ին։
Քրիստինա Կույումչյան. «Ինձ թվում էր` չեմ կարողանա աշխատել Սաշի հետ, սակայն նա իրականում շատ լավն է»
Քրիստինայի համար տեսախցիկի հետ աշխատելու առաջին փորձը սկսվեց «Կայարանում», ինչը նա շատ է կարևորում։ «Քանի որ Թատերականը դեռ չի տալիս այդ փորձառությունը, ես այդ փորձը ձեռք բերեցի հենց «Կայարանի» նկարահանման հրապարակում, ինչը հետո ինձ շատ օգնեց «Հետհաշվարկում»։ Նախագծի ընթացքում ես շատ բացվեցի ու աճ ապրեցի,– ասաց նա ու հավելեց, որ Արփիի կերպարը ժամանակի ընթացքում լիարժեք գտավ իրեն,– Երբ սկսնակ դերասան ես, այդքան էլ լավ չես հասկանում` կոնկրետ ինչ պետք է անես։ Ժամանակի հետ ավելի լավ սկսեցի հասկանալ Արփիին ներկայացնելու տարբերակը»։
Երիտասարդ դերասանուհին նկատեց, որ նկարահանող թիմի հետ շատ հեշտ է ստացվել կոնտակտը։ «Առաջին իսկ օրվանից բոլորն օգնել են ինձ։ Դերասանական կազմի հետ առաջին տեսարանի ժամանակ ընտելացման խնդիր կա, սակայն 2 տեսարան հետո ամեն ինչ հունի մեջ է ընկնում։ Իսկապես շատ լավ թիմ, շատ լավ դերասանական կազմ էր աշխատում,– ասաց Քրիստինան ու անկեղծ խոստովանություն արեց գործընկերոջ` Ալեքսանդր Բաբասյանի հետ աշխատանքի մասին,– Ինձ թվում էր` չեմ կարողանա աշխատել Սաշի հետ, որովհետև մեր մարդկային տեսակները շատ տարբեր են, սակայն նա իրականում շատ լավն է։ Սաշի հետ շատ հավես է աշխատելը։ Մենք շատ լավ կարողացանք աշխատել իրար հետ ու լավ տեսարաններ ունեցանք»։
Իր առաջիկա անելիքների մասին բացահայտումներ Քրիստինան դեռ չի ուզում անել։ Փոխարենը նա նշեց, որ այսօր շատ անսովոր էր արթնանալ ու նկարահանման չշտապել։ «Այսօր արթնացա ու հասկացա, որ ինչ–որ բան այն չէ։ Այլևս շտապելու տեղ չունեմ, ինձ չեն զանգելու ասեն` ո՞ւր ես, արագ արի։ Նկարահանման խմբի հետ շատ եմ կապվել, որովհետև մոտ երկու տարի մենք իրար հետ շատ ժամանակ ենք անցկացրել, անքուն գիշերներ ենք ունեցել, սոված ենք մնացել, մրսել ենք։ Այդ ամենը չի կարող մարդուն չկապել։ Որքան ուրախալի է, այնքան էլ տխուր է, որ նախագիծն ավարտվեց»,– նկատեց նա։
Վարուժան Մարգարյան. «մարդիկ կարծում են` ես երբեք չեմ ժպտում»
Երբ «Կայարանը» մեկնարկեց, Վարուժանի անունը սկսեց ամենուր քննարկվել, քանի որ ավելի վաղ նա հայտնվել էր հասարակության ուշադրության կենտրոնում Արցախի առաջնագծում հակառակորդի կրակոցից վիրավորվելու պատճառով։ Հետո Վարուժանին սկսեցին ճանաչել Արամի կերպարով։ Թեև երիտասարդ դերասանի դեբյուտային նախագիծը եղել է «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը, սակայն այն ավելի ուշ է էկրան բարձրացել։
«Նախագիծն ինձ ճանաչում բերեց։ Հաճելի է, երբ քեզ ճանաչում են, ժպտում, սակայն իմ մեջ մարդկային առումով ոչինչ չի փոխվել։ Ես նույն Վարուժն եմ մնացել։ Մասնագիտական առումով «Կայարանն» ինձ թրծեց։ Ես նայում եմ առաջին սերիաներում իմ խաղն ու հիմա և տեսնում այդ աճը։ Նկարահանումներն ինձ օգնել են բացվել նույնիսկ Թատերականի բեմադրություններում»,– ասաց նա։
Վարուժանը նշեց, որ հեռուստադիտողների մեջ տպավորվել է որպես չժպտացող տղա։ Մարդիկ զարմանում են, երբ տեսնում են, որ ինքը ժպտադեմ է:) «Շատերը, երբ առաջին անգամ ինձ տեսնում են, ասում են` կարծում էինք, դու ընդհանրապես չես ժպտում»,– նշեց նա։
Անդրադառնալով նկարահանող անձնակազմի ու դերասանների հետ աշխատանքին` Վարուժանն ասաց, որ կոնտակտը շատ լավ ստացվեց։ «Ընտանեկան մթնոլորտ էր ստեղծվել, քանի որ նկարահանումների ավելի շատ էինք լինում, քան տանը։ Դերասաններից ամենահեշտը կապը ստացվեց Դավթի դերակատար Արման Մեջլումյանի հետ։ Մենք սկսեցինք շփվել նաև կադրից դուրս, միգուցե, դա էլ էր օգնում։ Իր հետ աշխատելը հաճույք էր ինձ համար,– ասաց Վարուժանն ու հավելեց, որ շատ անսովոր էր այսօր նկարահանման չգնալը,– Երեկվանից զգում եմ, որ ինչ–որ բան փոխվել է, թեև դեռ լավ չեմ հասկանում` ինչը»։
Երիտասարդ դերասանն անկեղծ ասաց, որ այս պահին դեռ նոր առաջարկներ չունի, հիմա պատրաստվում է դիպլոմային ներկայացման հանձնմանը, թե հետագայում որտեղ կներկայանա, դեռ հստակ չէ։
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:20 • 28/03 Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
-
Photographer 13:32 • 22/03 Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է նոր լուսանկարներ և հետևորդներին հայտնել իր կյանքի նոր փուլի մասին Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, սիթքոմներից և հեռուստասերիալներից, բայց դերասանուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում օրեր առաջ նշել էր, որ
-
Սոցցանցեր 12:14 • 22/03 «Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:06 • 25.03.24 «Մաշինա վրեմենի» հանրահայտ խումբը համերգ կունենա Երևանում
TV, կինո
-
12:53 • 19.03.24 Բրյուս Ուիլիսի դուստրն առաջին անգամ հայտնել է, որ աուտիզմ ունի